Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան
Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի՛, արի՛, սիրուն թիթեռ,
Արի՛, արի՛, գարուն դու բեր։
Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի՛, արի՛, սիրուն թիթեռ,
Արի՛, արի՛, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Անծիծեռնակ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,
Արի՛, արի՛, գարուն դու բեր։
- Նկարագրի՛ր ծիծեռնակի գալը՝ ըստ բանաստեղծության:
Ծիծեռնակի գալով սկսվում էր գարունը։ Նա գալիս էր գարնան շնչով և կանչով։
- Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:
Բանաստեղծության ծիծեռնակը ուներ մկրատաձև պոչիկ։
- Ինչպե՞ս ես հասկանում՝
Դու կապուտակ ծովով արի :- _Կապույտ ծովերի վրայով արի։
Գարնան շնչով, կանչով արի: – Գարնան բացվելու հետ գալ։
- Բանաստեղծությունից դուրս գրի՛ր կրկնվող տողերը:
Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,
Արի՛, արի՛, գարուն դու բեր։