Հիշողություն
Ղազարոս Աղայան
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
- Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:
Ծիծեռնակը շատ աշխատասեր էր նա նորից շինում էր բույնը, որպեսզի ունենա ձագուկներ։
- Տրված բառերի իմաստով մոտ բառերը գտի՛ր:
Օրինակ՝ կպցնել-ամրացնել
շինում էր –պատրաստել,վերանորոքել
ավերակ – քանդած,կոտրած
սնուցած – կերակրել
հափշտակեց – գողանալ
կրկին – նորից
- Շարունակի՛ր. ծիծեռնակն ի՞նչ էր անում:
Ծիծեռնակը բույն էր շինում:
Ծիծեռնակը բույն էր հիշում։
Ծիծեռնակը և շինում էր և երգում։
Ծիծեռնակը շատ անգամ էր կարկատել։
- Քո կարծիքով բանաստեղծությունն ի՞նչ տրամադրություն ունի: Ի՞նչ գույներով կարտահայտես այդ տրամադրությունը։
Իմ կարծիքով միքիչ տխուր էր, նոր բույնը պատրաստելիս, նա հիշում էր իր հին բույնը՝ բազմազան գույներով։