Posted in Բնագիտություն

Ջրի մասին տեղեկույցուն

Ընդամենը մի քանի օր անց՝ մարտի 22-ին, աշխարհը կնշի ջրային պաշարների համաշխարհային օրը, որը տոնվում է 1973թ․-ից՝ ՄԱԿի որոշմամբ։ Այս օրերին ջրի կենարարության մասին տեղեկատվական հոսքը ստիպում է վերարժևորել ջուրն ու դրա օգտագործումը։ Համընդհանուր ինֆորմացիոն հոսքի մեջ, սակայն, կան ջրի մասին փաստեր, որոնք երբեմն անտեսվում են մեր կողմից։

1․ Ջուրը ծածկում է մեր Երկիր մոլորակի 70 տոկոսը, սակայն, դրա հետ միաժամանակ, այս հսկայական պաշարներից միայն 3 տոկոսն են պիտանի խմելու համար։

2․ Տաք ջուրն ավելի արագ է սառույցի վերածվում, քան սառը ջուրը, սակայն գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել, թե ինչու։

3․ Ջուրը հիշողություն ունի։ Գիտնականներն ապացուցել են, որ ջրի մոլեկուլյար կազմությունը թույլ է տալիս հիշել այն ամենն ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում։ Այս հետաքրքիր երևույթը գիտնականներն անվանում են «ջրային հիշողություն»։

4․ Ջրի բավականաչափ օգտագործումն օգնում է առողջ սիրտ ունենալ։ Հետազոտողների հավաստմամբ այն մարդիկ, ովքեր օրական գոնե 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ են ունենում, քան մյուսները։

5․ Մարդն իր կյանքի ընթացքում խմում է 35 տոննա ջուր։ Այս առումով թթվածնից հետո ջուրն ամենապահանջվածն է մարդկանց համար։

6․ Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում երազում է մաքուր ջուր խմելու ու ջրից հագենալու մասին։ Չնայած մեզնից շատերին ջուրը հասանելի է, բայց աշխարհում կան տարածքներ, որոնց համար ջրի առկայությունն ուղղակի երազանք է։

7․ Վերջին 50 տարիների ընթացքում շուրջ 507 կոնֆիլիկտ սկսվել է հենց ջրի պատճառով, որոնցից 21-ն ավարտվել է ռազմական գործողություններով։

8․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհում ամենամաքուր ջուրն ունի Ֆինլանդիան, իսկ նրան հաջորդում են Կանադան ու Նոր Զելանդիան։

9․ Յուրաքանչյուր մայրցամաք ունի իր «մեռած գետը», որը ոչ մի տեսակի օգտագործման համար պիտանի չէ։

10․ Մինչև 2050թ․-ը ջրի թթվայնությունը կավելանա 150 տոկոսով, որը համաշխարհային նոր աղետի պատճառ կարող է դառնալ։

11․ Համաշխարհային օվկիանոսում շուրջ 260 միլիոն տոննա պլաստմասե աղբ կա, որն աղտոտում է ոչ միայն ջրային միջավայրն, այլ նաև նպաստում է զամաքային միջավայրի աղետների։

12․ Աղտոտված ստորջրյա ջրերը հնարավոր է մաքրել հազարամյակների ընթացքում միայն, ուստի սա է պատճառը, որ ջրի աղտոտման խնդիրը չափազանց կարևոր ու արդիական պիտի լինի մեզ համար։

13․ Օրվա ընթացքում գոնե 2 լիտր ջրի օգտագործումը կարող է օգնել զինվել ավելի մեծ էներգիայով ու խուսափել շատ ու շատ հիվանդություններից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s