Աշուն է:Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի: Այգու
խնձորենու,տանձենու, դեղձենու և սալորենու ճյուղերը ճկվել էին
բերքի ծանրությունից: Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի
արդյունքով: Սարգիսն ու Արևիկը ուրախ, զվարթ թռչկոտում Էին:
Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած
ճյուղերը, դասավորում պատերի տակ: