Posted in Բնագիտություն

Բնագիտություն հաշվետվույցու երորդ կիսամյակ

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Posted on  •Edit”ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ”

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
  2. որդեր,
  3. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
  4. հողը այն է,որի մեջ աճում է բոյսը, իսկ հումուը հողի պարարտանույթն է, որ առաջանում է տերևներից և կադանիների գոմաղբից։
  5. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
  6. Երբ արևի շողերը տաքանում են և հողի վերին շերտը,չորանում է և սևանում։
  7. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
  8. Հողը պարանակում է կեդանիների մնացորդներ,բակտերիաներ և հումուս
  9. Ի՞նչ են պարարտանյութերը: Պարարտանյութերը հողի և բոյսերին համար օգտակար նյութեր են։
  10. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
  11. Հողի արհեստական ոռուգումը և փխրեցումը նպաստում է բույսի լավ աճմանը։

POSTED INԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Posted on  •Edit”Մարմիններ, նյութեր, մասնիկներ”

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:POSTED INԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գինձ

Posted on  •Edit”Գինձ”

Արմատն առանցքային է, ցողունը՝ ուղղաձիգ, 20-120 սմ բարձրությամբ, մերկ, վերևում ճյուղավորված։ Տերևները պատյանավոր են, հերթադիր, կրկնակի-եռակի փետրաբաժան, մերկ։ Համեմը պոլիգամ բույս է, ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները սպիտակ են կամ բաց վարդագույն, դեղին, ծաղկում է ամռանը` հունիս-հուլիս ամիսներին։ Պտուղը գնդաձև սերմիկ է, դրսից՝ մուգ, իսկ ներսից՝ բաց շագանակագույն, ունի ինը կող։ Պտուղները պարունակում են 0.5-1 %եթերայուղ, 2 %, վիտամին C, շաքար, օսլա, դաբաղող և 20 % ճարպայուղ։ Տերևները հարուստ են վիտամիններով E, A-նախավիտամիններով, հանքային աղերով:POSTED INԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ջրի մասին տեղեկույցուն

Posted on  •Edit”Ջրի մասին տեղեկույցուն”

Ընդամենը մի քանի օր անց՝ մարտի 22-ին, աշխարհը կնշի ջրային պաշարների համաշխարհային օրը, որը տոնվում է 1973թ․-ից՝ ՄԱԿի որոշմամբ։ Այս օրերին ջրի կենարարության մասին տեղեկատվական հոսքը ստիպում է վերարժևորել ջուրն ու դրա օգտագործումը։ Համընդհանուր ինֆորմացիոն հոսքի մեջ, սակայն, կան ջրի մասին փաստեր, որոնք երբեմն անտեսվում են մեր կողմից։

1․ Ջուրը ծածկում է մեր Երկիր մոլորակի 70 տոկոսը, սակայն, դրա հետ միաժամանակ, այս հսկայական պաշարներից միայն 3 տոկոսն են պիտանի խմելու համար։

2․ Տաք ջուրն ավելի արագ է սառույցի վերածվում, քան սառը ջուրը, սակայն գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացատրել, թե ինչու։

3․ Ջուրը հիշողություն ունի։ Գիտնականներն ապացուցել են, որ ջրի մոլեկուլյար կազմությունը թույլ է տալիս հիշել այն ամենն ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում։ Այս հետաքրքիր երևույթը գիտնականներն անվանում են «ջրային հիշողություն»։

4․ Ջրի բավականաչափ օգտագործումն օգնում է առողջ սիրտ ունենալ։ Հետազոտողների հավաստմամբ այն մարդիկ, ովքեր օրական գոնե 6 բաժակ ջուր են խմում, ավելի առողջ սիրտ են ունենում, քան մյուսները։

5․ Մարդն իր կյանքի ընթացքում խմում է 35 տոննա ջուր։ Այս առումով թթվածնից հետո ջուրն ամենապահանջվածն է մարդկանց համար։

6․ Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում երազում է մաքուր ջուր խմելու ու ջրից հագենալու մասին։ Չնայած մեզնից շատերին ջուրը հասանելի է, բայց աշխարհում կան տարածքներ, որոնց համար ջրի առկայությունն ուղղակի երազանք է։

7․ Վերջին 50 տարիների ընթացքում շուրջ 507 կոնֆիլիկտ սկսվել է հենց ջրի պատճառով, որոնցից 21-ն ավարտվել է ռազմական գործողություններով։

8․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհում ամենամաքուր ջուրն ունի Ֆինլանդիան, իսկ նրան հաջորդում են Կանադան ու Նոր Զելանդիան։

9․ Յուրաքանչյուր մայրցամաք ունի իր «մեռած գետը», որը ոչ մի տեսակի օգտագործման համար պիտանի չէ։

10․ Մինչև 2050թ․-ը ջրի թթվայնությունը կավելանա 150 տոկոսով, որը համաշխարհային նոր աղետի պատճառ կարող է դառնալ։

11․ Համաշխարհային օվկիանոսում շուրջ 260 միլիոն տոննա պլաստմասե աղբ կա, որն աղտոտում է ոչ միայն ջրային միջավայրն, այլ նաև նպաստում է զամաքային միջավայրի աղետների։

12․ Աղտոտված ստորջրյա ջրերը հնարավոր է մաքրել հազարամյակների ընթացքում միայն, ուստի սա է պատճառը, որ ջրի աղտոտման խնդիրը չափազանց կարևոր ու արդիական պիտի լինի մեզ համար։

13․ Օրվա ընթացքում գոնե 2 լիտր ջրի օգտագործումը կարող է օգնել զինվել ավելի մեծ էներգիայով ու խուսափել շատ ու շատ հիվանդություններից

Բակտերիաներ

Posted on  •Edit”Բակտերիաներ”

Բակտերիաներ (հին հուն․՝ βακτήριον՝ ցուպիկ), պրոկարիոտ (անկորիզ), մեծ մասամբ միաբջիջ միկրոօրգանիզմների թագավարություն։ Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։ Ներկայումս բնութագրված են մոտ տասը հազար բակտերիա, սակայն իրականում գոյություն ունի միլիոնից ավելի տարբեր տեսակի բակտերիաներ։ Բակտերիաները կյանքի նախնական ձևերն են։ Դրանք շատ փոքր են և տեսանելի են միայն մանրադիտակով։ Մի կաթիլ ջրում հանգիստ կարող են ապրել 40 միլիոն բակտերիաններ։ 1 գրամ հողում կարող է լինել 300 հազարից մինչև 90 միլիոն բակտերիա։

Սովորաբար բակտերիաների երկարությունը չի անցնում մի քանի միկրոմետրից և լինում են տարբեր ձևերի։ Բակտերիաները տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, բույսերի, կենդանիների և մարդկանց օրգանիզմներում։ Դրանց կարելի է հանդիպել այնտեղ, որտեղ թվում է, թե կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Ըստ տարբեր հաշվարկների աշխարհում կա հինգ նոնիլլիոն (5×1030) բակտերիա[1]։

Բակտերիաները լինում են ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև։ Դրանք բավական ակտիվ կյանքով են ապրում։ Օրվա ընթացքում կարող են ուտել իրենց զանգվածից 30 անգամ ավելի սնունդ։ Երբ խոնավությունը, սնունդը, ջերմաստիճանը և այլ պայմաններ բարենպաստ են, բակտերիաները շատ արագ աճում և բազմանում են։

Սնկեր

Posted on  •Edit”Սնկեր”

Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա։  Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝

° Կենդանական

° Բուսական 

° Սնկերի

 Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են  ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ  900 մլն տարեկան ։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։

Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին։ Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել։ 1727 թվականին ֆրանսիացի կենսաբան  Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք  սատանայի ստեղծածն են։

Դեռ Ք.ա.3-րդ դարում  Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին   մնալ բույսերի թագավորության մեջ։  Սնկերի առաջացումը կապվում է նաև  ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ։ Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից։ Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին , 1970 թ. եկան այն համոզմանը, որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի  թագավորություն։

Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մետ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում  ունեցել  են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով։ Այս շրջանում սնկերի բազմացումը կատարվել է սեռական եղանակով, ինչը արդյունք է 1.5 մլրդ տարի առաջ կլիմայական բարենպաստ պայմանների ձևավորմամբ

Քարածխի դարաշրջանի ավարտին  սնկերը հասել են այմնպիսի զարգացվածության մակարդակի, որ կլիմայի փոփոխությունները նշված ժամանակաշրջանում, էական փոփոխությունների չեն ենթարկել  սնկերի աշխարհը։

Ի սկզբանե սնկրերի ուսումնասիրությամբ զբաղվում էր կենսաբանությանը, քանի որ նրանք  դասակարգվում էին բույսերի շարքին։ Այժմ, ինչպես նշեցինք, սնկերի և կենդանական աշխարհի նմանություններից ելնելով սնկերի ուսումնասիրությամբ զբաղվում է միկոլոգիա  գիտությունը։

 Սնկերի և բույսերի նմանությունը

Կարմի գրքի մասին

Posted on  •Edit”Կարմի գրքի մասին”

Կարմիր գիրք, հազվագյուտ և ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների, բույսերի և սնկերի անոտացված (լրացման, խմբագրման ենթակա) ցուցակ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին կենսաբանության ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s