Posted in Մայրենի

Մարյենի 75-81 էջեր

75. Տրված դարձվածքների իմաստները բացատրի´ր:
Օրինակ՝
ջրից չոր դուրս գալ – փորձանքից, նեղ վիճակից  ազատվել:

Սիրտ տալ-Քաջալերել, խրախուսել
Հոգին առնել-Չարաչար տանջել
Գլուխը կորցնել-Խուճապի մատնվել
Արևը խավարել-Հաջողությունը դադարել
Հալից ընկնել- Մաշվել, հյուծվել
Սիրտը վկայել-Որևէ բանի նախազգացում ունենալ
Երես ղարձնել-Հրաժարվել
Սիրտ անել-համարձակվել, հանդգնել, խիզախել
Բկին չոքել- Բռնադատել, ստիպել

76. Աչքի ընկնել, ձեռ քաշել, գլուխ պահել, ոտքի վրա, ծայրը ծայրին հասցնել, օրերը հաշվված են արտահայտությունները նախադասությունների մեջ գործածի´ր։

Օրինակ՝

1.Գիտնականը հետաքրքրվողներին իր հայտնաբերած կենդանու մարմնի բոլոր մասերը ցույց տվեց, միայն գլուխն էր կորցրել:

2.Ուրախությունից գլուխը կորցրել էր:

ա) Ուղիղ իմաստով
Հեռվից աչքիս էին ընկնում գեղեցիկ սարեր։
Անին դեռքը քաշեց կրակից։
Ջայլամը վախեցավ, և գլուխը պահեց ավազի մեջ։
Երեխաների խաղալիքը ընկավ տղու ոտքի վրա։
Վահագը և Լիան պարանը ծայրը ծայրից հասցրեցին և կապեցին։
Մինչև Նոր Տարի օրերը հաշված են։

բ) Որպես դարձվածք
Մի գյուղում կան աչքի ընկնող ծաղիկներ։
Սուսաննան ոչ մի կերպ ձեռք չեր քաշում իր որոշումից։
Պարապունքներին տղան միշտ գլուխ էր պահում:
Պարապունքների հետ միասին, ես իմ դասերը ծայրը ծայրին եմ հասցնում:
Տատիկը թեև շատ վատառողջ էր, բայց ամբողջ օրը անց էր կացնում ոտքի վրա:
Մի ընտանիք ծայրը ծայրին հասցնելով ապրում էր մի խղճուկ տնակում։
Թշնամու օրերը հաշված են։


Պարապունքների հետ միասին, ես իմ դասերը ծայրը ծայրին եմ հասցնում:

 Օրինակ՝

բարձր հասակ ունեցող – բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ
խիղճ չունեցող-անխիղճ
բարձր ձայնով-բարձրաձայն
միշտ ժպտուն-մշտաժպիտ
գանձը պահելու տեղ-գանձարան
կապույտ աչքերով-կապուտաչյա
արքայի որդի-արքայազն
հույների երկիր-Հունաստան
փոքր էշ-իշուկ
ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ
քաղաքում ապրող-քաղաքաբնակ
հայերի երկիր-Հայաստան

79. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Ավետիս բերող-ավետաբեր
արագ ընթացող-արագընթաց
բաժակը ձեռքին արտասանվող ճառ-բաժակաճառ
վեպ գրող-վիպագիր
բառարան գրող-բառարանագիր
արտասահմանում ապրող մարդ-արտասահմանցի
բույսերի մասին գիտություն-բուսաբանություն

80.Եթե հնարավոր է՝ ցո՛ւյց տուր բառը կազմող մասերը:

Օրինակ՝ գրասեղան – գր (գիր) + ա + սեղան:
Պահարան – պահ + արան:
Դուռ – չի բաժանվում:

Հականիշ-հակ+ա+նիշ
բանջարանոց-բանջար+անոց
աշակերտ-չունի մասեր
աշակերտական-աշակերտ+ական
տարրական-տար+ական
գլխավոր-գլխ(գլուխ)+ավոր
կարմիր-չունի մասեր
դաշտամուկ-դաշտ+ա+մուկ
հյուր-չունի մասեր
հարստություն-հարստ(հարուստ)+ություն
կերառատ-կեր+առատ
վտանգ-չունի մասեր

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

 Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար:

Ա խմբում պարզ բառեր են, իսկ Բ խմբում բաղադրյալ (բարդ, ածանցավոր)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s