Ֆրանսիայի մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն է ֆրանսիացի Ձմեռ Պապ Պեր Նոելը նվերներ և կոնֆետներ բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով ու մեջքին նվերների կողովով՝ նա ժամանում է էշի վրա և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տուն։ Նվերները նա դնում է կոշիկի մեջ, որը նախօրոք երեխաները թողնում են բուխարու առաջ։ Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը՝ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե՝շրմփոցի։ Մի քանի մարզերում Պեր Նոելը փոքրիկ նվերներ է բերում դեկտեմբերի 6-ին և նորից վերադառնում է Ծննդյան տոներին մեծերով։ Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը՝ երեխա Հիսուսը։
Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։ Այդ տոնին ֆրանսիացիները շատ աղմկոտ զբոսնում են, շատ ուտում, զվարճանում են և սպասում Նոր Տարվան։ Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։
Նոր տարին Ֆրանսիայում դիմավորում են սրճարաններում, ռեստորաններում՝ ընկերների մեծ խմբերով։ Ֆրանսիացիները կատակում են, պարում կոնաձև թասակներով և իրար վրա լցնում կոնֆետի մանր թղթեր (ռուս.՝ конфетти)։ Ամանորյա վիճակախաղը համարվում է սիրելի զվարճանքը, որի ժամանակ կարելի է շահել հավ կամ հնդկահավ։
Տոնական սեղան
Ծննդյան տոներին ամենուր սեղաններին մատուցվում են ապխտած ազդր, թռչնի որսամիս, աղցաններ, թխվածքներ, կոնֆետներ և գինի։ Բայց ճաշացուցակը տարբերվում է ըստ տեղային խոհանոցային ավանդույթների։ Հյուսիս-արևելյան Ֆրանսիայում որպես գլխավոր կերակրատեսակ հաճախ համարվում է սագը, Բուրգունդիայում` շագանակներով հնդկահավը, Բրետանում սովորույթի համաձայն մատուցվում են հնդկացորենից թխված բլիթներ թթվասերով, իսկ փարիզեցիները նախընտրում են ոստրեներ, լյարդից պաշտետ (հաճախ պատրաստված ծննդյան գերանի տեսքով) և շամպայն։Սուրբծննդյան գերան
Պրովանսում մատուցվում է 13 տեսակի անուշեղեն։ Ամենահայտնի և պարտադիր աղանդերը համարվում է Սուրբծննդյան տորթ-գերանը (bûche de Noël), պատրաստված գերանի տեսքով։ Նոր տարուն ֆրանսիացիները գցում են ճոխ տոնական սեղաններ, որոնց վրա դնում են ավանդական ֆրանսիական կերակրատեսակներ. զանազան երշիկներ, խորոված հնդկահավ, սագ և ընդեղենով, սիսեռով, շագանակով, լոբիով կամ ոսպով խոզի գլուխ։ Որպես անուշեղեն պատրաստում են մեկ ընդեղենով կարկանդակ։ Ով ուտի թաքցրած ընդեղենը` կդառնա «Ընդեղենի արքա» և բոլորը պետք է լսեն նրան