Posted in Մայրենի

Առյուծը և մարդը

Մի օր մի առյուծ տեսնում է, որ կենդանիները փախնում են։ Նա հարցնում է, թե ի՞նչ է պատահել։ Նրանք ասում են, որ մարդ է գալիս, որ առյուծն էլ փախնի։ Առյուծը տեղից չի շարժվում։ Երբ մարդը հասնում է առյուծը ասում է արի կռվենք, իսկ մարդն ասում է, որ իր զենքերը տանն, իսկ առյուծինը առյուծի մոտ են։ Մարդն առաջարկում է առյուծին կապել ծառից, որպեսզի նա չփախչի, մինչև ինքը գնա զենքերը բերի և կռվեն։ Առյուծը համաձայնվում է, և մարդը նրան կապում է ծառից, ապա մի ճյուղ է ծառից պոկում և սկսում է առյուծին խփել։

Առյուծն ասում է, որ մարդն իրեն ավելի ուժեղ հարվածի, որովհետև իր խելքը դրան է արժանի։

Իմ կարծիքով այս հեքիաթը ասում է, որ պետք չէ քո ուժերը գերագնահատել։

Leave a comment