Posted in Բնագիտություն

Մարմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Jump to navigationJump to search Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարմար (այլ կիրառումներ)

Մարմար

Մարմարկուճ, (հունարեն՝ Μάρμαρο «փայլող քար»), միջին կարծրության մետամորֆիկ լեռնային քարատեսակ, որը կազմված է զուտ CaCO3 կալցիտից, որոշ տեսակներ՝ առավելապես դոլոմիտից։ Սովորաբար պարունակում է նաև այլ միներալներ (գրաֆիտ, հեմատիտ, լիմոնիտ, պիրիտ, քվարց և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը։

Առաջանում է կրաքարի կամ դոլոմիտի ուժաջերմային փոխակերպման, վերաբյուրեղացման հետևանքով։

Հայաստանում մարմարի հանքավայրերը գտնվում են պալեոզոյան շերտախմբերում և մինչքեմբրի փոխակերպային ապարներում։ Բարձրորակ մարմարի հանքավայրեր կան Հայաստանի Կոտայքի (Արզական, Աղվերան գյուղեր), Արարատի (Մարմարաշեն, Խոր վիրապ գյուղեր), Սյունիքի (Քաջարան քաղաք) մարզերում։ Հայտնի են նաև Իջևանի, Վարդենիսի, Ապարանի հանքավայրերը։ Հայաստանում մարմարի հաշվարկված պաշարները մի քանի մլն․ մ³ են։

Հայկական մարմարները գեղազարդիչ են, ունեն տեխնիկական և շինարարական բարձր հատկություններ։ Հնուց ի վեր օգտագործվում է շինարարության (ինչպես հիմնական շինարարական քար, այնպես էլ երեսապատման համար) և քանդակագործության մեջ։ Մարմարի ալյուրն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s