Կարմիր կամուրջ, կիսավեր կամուրջ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Հանդիսացել է մայրաքաղաքի հնագույն կամուրջը։ «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Հին Երևանի կամուրջներից է, վերակառուցվել է 1679 թվականին՝ երկրաշարժից հետո։ Ուներ 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կառուցվել է Հրազդանի ձորում՝ 1679 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում։ Կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտին։ Կարմիր կամրջից ոչ հեռու գտնվել են Դալմայի և Սարդարի այգիները, «մալի բազարը»։ 20-րդ դարում կամուրջը փլուզվել է։