POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
«Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր»
Posted on •Edit”«Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր»”
Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։
Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։
Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։
Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։
Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։
1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։
Հայրավանքի
Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։
1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը։ 1980-ական թվականներին վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
Advertisements
about:blank
REPORT THIS ADPOSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Կարմիր կամուրջ
Posted on •Edit”Կարմիր կամուրջ”
Կարմիր կամուրջ, կիսավեր կամուրջ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Հանդիսացել է մայրաքաղաքի հնագույն կամուրջը։ «Կարմիր» անվանումը ստացել է կարմիր տուֆից կառուցված լինելու համար։ Հին Երևանի կամուրջներից է, վերակառուցվել է 1679 թվականին՝ երկրաշարժից հետո։ Ուներ 80 մետր երկարություն և 11 մետր բարձրություն։ Կառուցվել է Հրազդանի ձորում՝ 1679 թվականի Երևանի երկրաշարժից քանդված կամրջի տեղում։ Կապել է Երևանի բերդը Արարատյան դաշտին։ Կարմիր կամրջից ոչ հեռու գտնվել են Դալմայի և Սարդարի այգիները, «մալի բազարը»։ 20-րդ դարում կամուրջը փլուզվել է։POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հրազդան կիրճ
Posted on •Edit”Հրազդան կիրճ”
Կիրճ (շատ լեզուներում՝ Կոնյոն, իսպ.` cañón բառից – «խողովակ», «կիրճ»), խորը տեղաբաշխված գետի հովիտ շատ զառիվեր, հաճախ ուղղահայաց լանջերով և նեղ հատակով, սովորաբար ամբողջությամբ զբաղված է լինում գետի հունով։
Ամենամեծ կիրճը խորությամբ հայտնի Կոլորադո գետի Մեծ Կանիոնն է (անգլ.՝ Grand Canyon) ԱՄՆ-ում (երկարությունը ավելին քան 446 կմ, խորությունը մինչև 1600 մ)։
Ամենաերկար կիրճը Գրենլանդիայի Մեծ Կանիոնն է, այս մասին ասվել է 2013 թվականի օգոստոսին։
Երկրորդը խորությամբ աշխարհում և ամենամեծը Եվրոպայում, Տարայի կիրճն է Չերնոգորիայում (երկարությունը 82 կմ, խորությունը մինչև 1300 մ)։
Աշխարհում երկրորդ կիրճը և երկարությամբ և լայնությամբ, դա Ֆիշ-Ռիվեր գետի կիրճն է (Նամիբիա, երկարությունը՝ 161 կմ, լայնությունը՝ 27 կմ, խորությունը՝ 550 մ)։ Ամենախորը կիրճը աշխարհում համարվում է Կոտուասի կիրճը (Պերու), նրա խորությունը կազմում է 3 535 մետր։
Հայաստանում կանիոններ կան Հրազդան, Դեբեդ, Արփա, Ազատ, Քասաղ, Որոտան գետերի միջին հոսանքների շրջանում։POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հրազդան գետ
Posted on •Edit”Հրազդան գետ”
Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։
Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։
Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյա
Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։
Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։
Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։
Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Ծանոթագրություններ
POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Քկոտայքի մարզ տեսարժան վայրեր
Posted on •Edit”Քկոտայքի մարզ տեսարժան վայրեր”
Պատմություն
Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։
Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանք, Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։
Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արարատի տեսարժան վայրեր
Posted on •Edit”Արարատի տեսարժան վայրեր”
Գավիթ
Գավիթը կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից։ Կառուցվել է 1217-1234 թթ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով։ Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը։
Վանքային համալիրի ներկա
Վանքային համալիրը ներկայուս ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է ընդգրկված, սակայն գտնվում է բարձիթողի վիճակում և փոքր ցնցումից կարող է հիմնահատակ փլուզվել։ Այն երբեմն ենթարկվում է վանդալների հարձակումների։ Պատերի բազմաթիվ անկյուններում հանդիպում են մերօրյա գրություններ, որոնք աստիճանաբար ծածկում են բազմադարյա արձանագրությունները։ Խաչքարերի մեծ մասը վառված են և պատված մրի ու հալված մոմի հաստ շերտով։ Սուրբ Ստեփանոս եկեղեցում և հարակից տարածքում երբեմն հանդիպում են խորովածի համար նախատեսված խարույկի հետքեր։ Վանքի միակ պահապանը հարակից բնակատեղիի միակ բնակիչն է, ով ուժերի ներածին չափով կատարում է այդ գործը հասարակական հիմունքներով։
Վանական համալիրի շրջակայքում խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցն է։
Հարակից բուսական և կենդանական
ԽՍՀՄ տարիներին այստեղ են փախել հետազոտությունների համար նախատեսված ձևափոխված սև գույնի թունավոր օձեր, որոնք այժմ պարբերաբար նկատվում են վանքի այցելուների կողմից։
Գիշերային ժամերին հանդիպում են գայլեր և փոքրամարմին բորենիներ։POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամանորը Ֆրանսիայում
Posted on •Edit”Ամանորը Ֆրանսիայում”
Ֆրանսիայի մի քանի մարզերում Ծննդյան տոներն սկսվում են դեկտեմբերի 6-ին՝ Սուրբ Նիկողայոսի օրը։ Հենց այդ օրն է ֆրանսիացի Ձմեռ Պապ Պեր Նոելը նվերներ և կոնֆետներ բաժանում լավ ու ջանասեր երեխաներին։ Փայտե մաշիկներով ու մեջքին նվերների կողովով՝ նա ժամանում է էշի վրա և թողնելով էշը դրսում՝ ծխնելույզով մտնում է տուն։ Նվերները նա դնում է կոշիկի մեջ, որը նախօրոք երեխաները թողնում են բուխարու առաջ։ Պեր Նոելի ընկերակից Պեր Ֆուետարը՝ճիպոտով պապիկը, հիշեցնում է Պեր Նոելին այն մասին, թե ինչպես է տարվա ընթացքում պահել իրեն երեխան, և ինչի է նա ավելի արժանի, նվերների, թե՝շրմփոցի։ Մի քանի մարզերում Պեր Նոելը փոքրիկ նվերներ է բերում դեկտեմբերի 6-ին և նորից վերադառնում է Ծննդյան տոներին մեծերով։ Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը՝ երեխա Հիսուսը։
Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։ Այդ տոնին ֆրանսիացիները շատ աղմկոտ զբոսնում են, շատ ուտում, զվարճանում են և սպասում Նոր Տարվան։ Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։
Նոր տարին Ֆրանսիայում դիմավորում են սրճարաններում, ռեստորաններում՝ ընկերների մեծ խմբերով։ Ֆրանսիացիները կատակում են, պարում կոնաձև թասակներով և իրար վրա լցնում կոնֆետի մանր թղթեր (ռուս.՝ конфетти)։ Ամանորյա վիճակախաղը համարվում է սիրելի զվարճանքը, որի ժամանակ կարելի է շահել հավ կամ հնդկահավ։
Տոնական սեղան
Ծննդյան տոներին ամենուր սեղաններին մատուցվում են ապխտած ազդր, թռչնի որսամիս, աղցաններ, թխվածքներ, կոնֆետներ և գինի։ Բայց ճաշացուցակը տարբերվում է ըստ տեղային խոհանոցային ավանդույթների։ Հյուսիս-արևելյան Ֆրանսիայում որպես գլխավոր կերակրատեսակ հաճախ համարվում է սագը, Բուրգունդիայում` շագանակներով հնդկահավը, Բրետանում սովորույթի համաձայն մատուցվում են հնդկացորենից թխված բլիթներ թթվասերով, իսկ փարիզեցիները նախընտրում են ոստրեներ, լյարդից պաշտետ (հաճախ պատրաստված ծննդյան գերանի տեսքով) և շամպայն։Սուրբծննդյան գերան
Պրովանսում մատուցվում է 13 տեսակի անուշեղեն։ Ամենահայտնի և պարտադիր աղանդերը համարվում է Սուրբծննդյան տորթ-գերանը (bûche de Noël), պատրաստված գերանի տեսքով։ Նոր տարուն ֆրանսիացիները գցում են ճոխ տոնական սեղաններ, որոնց վրա դնում են ավանդական ֆրանսիական կերակրատեսակներ. զանազան երշիկներ, խորոված հնդկահավ, սագ և ընդեղենով, սիսեռով, շագանակով, լոբիով կամ ոսպով խոզի գլուխ։ Որպես անուշեղեն պատրաստում են մեկ ընդեղենով կարկանդակ։ Ով ուտի թաքցրած ընդեղենը` կդառնա «Ընդեղենի արքա» և բոլորը պետք է լսեն նրանPOSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամանորն Իտալիայում
Posted on •Edit”Ամանորն Իտալիայում”
Տոնի նկարագրում
Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել պողոտաներով, ավտոմեքենաների շարժը քաղաքում դադարում է։ Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին՝ հին տարում խմելով «Պրոսեկո» գինին եկող տարվա երջանկության համար։ Հռոմի Ժողովրդական հրապարակում ամանորյա ներկայացում է կազմակերպվում, որն ուղեկցվում է հրավառությամբ, լուսաերաժշտական ներկայացումներով։ Հանրահայտ հռոմեական ավանդույթն ասում է, որ Ամանորին երջանիկ կդառնա նա, ով Նոր տարվա գիշերը կթռչի կամրջից Տիբր գետ։ Բայց ամենաիտալական ամանորյա սովորույթը պատուհաններից հին իրերը (հագուստ, կահույք, կենցաղային իրեր և այլն) փողոց նետելն է։ Ենթադրվում է, որ նոր տարում երջանիկ կդառնա նա, ով կկարողանա ավելի մեծ թվով հին իրերից ազատվել[1]։POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաշվետվություն Հայրենագիտության 1 կիսամյակմ
Posted on •Edit”Հաշվետվություն Հայրենագիտության 1 կիսամյակմ “
Սուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին)
Արմավիրի մարզի տեսարժան վայրեր
Անանուն ծալքավոր ստրուկտուրա
Արարատի մարզ
Էրեբունի թանգարան, Անգլիական այգի,
Սուրբ Մարիամ Աստվածածին
Զվարթնոցի տաճար
Սեբաստացի Մուրադ
Posted on •Edit”Սեբաստացի Մուրադ”
Ծնվել է Սեբաստիայի Խորոխոն գյուղում, 1874 թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսները փախել են։ Պատանին ստիպված լքել է գյուղը, որպեսզի չընկնի բանտ, և սկսել է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ մտել է հնչակյան կուսակցության շարքերում։ Թուրքերի հետապնդումից խուսափելու համար, հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնել է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսում մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում։
1903 թ. հավաքվում է «Մրրիկ» խումբը, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։
Ինքնապաշտպանական կռիվներում հերոսական էջեր գրել են Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են արել հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։
Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցել է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, նա մյուս ազատամարտիկների օրինակով սբ. Թադեի վանքի պատերին թողնել է իր արձանագրությունը. «Անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր, իսկ ես կ’ըսեմ նաեւ ընդ արիւն եւ նորէն կ’երթանք դէպի հուր եւ արիւն…»։
Շուշի
Խոր Վիրապ
Posted on •Edit”Խոր Վիրապ”
Սմբատաբերդ
Որոտնավանք
Տաթևի վանք
Ամռին ճանպարոռթություներ
Ճամփաորսություն դեպի Արատես
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի: Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`
Զորաց եկեղեցի
Արատեսի վանքի
Արփա գետի մասին
Շաբաթ օրվա ճանապարհորդություը դեպի՝ Մեծեփ սար։
POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին)
Posted on •Edit”Սուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին)”
Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր եկեղեցի, գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը[2]։
Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, կա մի արձանագրություն՝ ըստ որի «Այս սուրբ եկեղեցին կառուցվեց և գյուղն անջատվեց Աթոռից նորա պարսպի կառուցման հետևանքով, Տեր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որի անունով կառուցվեց 1767 թվին»։
Այժմ, այն գործում է որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի աթոռանիստ եկեղեցի։POSTED INՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒ, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արմավիրի մարզի տեսարժան վայրեր
Posted on •Edit”Արմավիրի մարզի տեսարժան վայրեր”
Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. “Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։”[1]
Կամսար Ավետիսյանը իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. “Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ “զվարթուն” հայերեն նշանակել է նաև “հրեշտակ”։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»[2]։
Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։