Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Եղանակը

Մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-7 մ/վ, մարտի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Արուճի քարավանատուն

Կառուցվել է XIII դարում, Արուճ գյուղից 1 կմ հյուսիս արևմուտք, Երևան-Գյումրի մայրուղու ձախ եզրին: Պատկանում է միադահլիճ-եռանավ քարավանատների տիպին: Աչքի է ընկնում իր նրբագեղ սրբատաշ շարվածքով: Եռանավ կառույցի երկայնական սրահում տեղադրված է եղել վեց զույգ մույթեր, որոնք էլ կրել են թաղածածկ տանիքի հիմնական ծանրությունը: Սրահի միակ մուտքը հարավային ճակատից է, արտաքինից պատերը և ակյունները հագեցված են բուրգերով:

Հուշարձանը մեզ է հասել կիսավեր վիճակում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան հատվածը: 1956-1957, 2008 թթ. պահպանված հատվածում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ:

Թալինի Սուրբ Կաթողիկե եկեղեցի

Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում: Այն համարվում է այդ դարերում կառուցված Թալին գյուղի ամենամեծ կրոնական համալրիը: Ճարտարապետական ​​հուշարձանը կառուցվել է Կամսարական ընտանիքի իշխանների կողմից: Ըստ որոշ աղբյուրների, սկզբնապես եկեղեցին ուղղափառ է եղել: Պատերի վրա պահպանված ամենավաղ գրությունը արվել է 783 թվականին: Այսօր Թալինի եկեղեցին գրեթե ավերված վիճակում է, իսկ կառույցի գմբեթը բացակայում է. 1840 թվականի երկրաշարժը հսկայական վնաս է պատճառել ճարտարապետական հուշարձանին: Չնայած դրան՝ եկեղեցին մեծ հետաքրքրություն է ներկայացնում հնագույն ճարտարապետության սիրահարների համար:

  • Թալինի եկեղեցու արևմուտքում և հյուսիսում կա վաղ միջնադարյան գերեզմանատուն: Գերեզմանոցի տարածքում կարելի է տեսնել 5-6-րդ դարերի և 4-րդ դարի խաչքարեր: Արաբները 774 թվականին ներխուժեցին Թալին՝ սպանելով և գրավելով բնակչության մեծ մասը: Այս ողբերգությունը հայոց պատմության մեջ հայտնի է որպես Թալինի ջարդ:
  • 3Թալինի եկեղեցու ներքին պատերը ամբողջովին ծածկված էին գեղեցիկ որմնանկարներով: Հիմնական խորանի և հարակից պատերի վրա պահպանվել են բազմաթիվ մեծ և փոքր նախշեր: Գմբեթի տակ՝ գլխավոր խորանի վերևում, տեղադրված էր «Քրիստոսի Պայծառակերպության» պատկերապատման եզակի տարբերակը, որտեղ Հիսուս Քրիստոսի փոխարեն ներկայացված էր միայն նրա գահը:Դաշտադեմի ամրոցՈմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում` Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի: Հանդիպում է նաև Դաշտադեմի ամրոց, Քաղենիի ամրոց, Քաղենիի բերդ, Թալինի բերդ, Ներքին Թալինի բերդ, Փոքր Թալինի բերդ տարբերակներով:
    Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում` Կամսարականների օրոք։ Միջնադարյան դղյակը, ի տարբերություն հայկական լեռնաշխարհի մնացած ամրաշինական համակարգերի, զուրկ է եղել բնական պաշտպանությունից և ապավինել է իրեն շրջափակող հզոր պարիսպներին:Ամրոցի-համալիրի տարածքում կան երկու եկեղեցիներ` 7-րդ դարի եկեղեցին, որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում (այժմ պահպանված միայն հիմնապատերը) և հյուսիսային պատին կից է միանավ Սուրբ Սարգիս (10-րդ դար) սրբատաշ կարմիր տուֆից թաղածածկ եկեղեցին: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարները, Խանի պալատը (19-րդ դար), միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին (12-րդ դար) և երկրորդ պարսպապատերը (19-րդ դար): Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են):  Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը: Այս ամենը վկայում են, որ Դաշտադեմի ամրոցը քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:

Արշակունիների դամբարան

Դամբարան է Արագածոտնի մարզի Աղցք (Ձորափ) գյուղում, ուր ամփոփված էին հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է մի բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում:

Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։

 …տարան թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում, Արարատ գավառում, որ գտնվում է Արագած մեծ լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում։

– Փավստոս Բուզանդ

Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր տապանատնից և վերնահարկից (չի պահպանվել)։1973-1974 թվականներին դամբարանի շրջապատում կատարված պեղումներով բացվել են դամբարանի վերգետնյա մասի աստիճանաձև (5 աստիճաններից բաղկացած), արևելյան կողմից հարավային կողմը շրջանցող հիմնապատվանդանը և եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։

Մուտքը արևմտյան կողմից է, որով մտնում են ուղղանկյուն խաչաձև հատակագիծ ունեցող քարաշեն երկհարկանի գետնափոր դամբարանի ստորերկրյա մասը (երկարությունը՝ 3,75 մ, լայնությունը՝ 2,65 մ, բարձրությունը՝ 2,60 մ)։ Արևմտյան մուտքի երկու կողմերի և ուղղանկյուն խորշերի ճակատների քարերը հարդարված են հեթանոսական և քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով (առյուծ, շուն, եղջերու, վարազ, այծյամ, ցուլ և այլն)։ Դամբարանը հյուսիսային և հարավային կողմերում ունի որմնախորշեր, իսկ արևելքում՝ կիսաշրջանաձև խորան (աբսիդ)։ Խորշերի ճակատների ստորին մասերում միակտուր, քանդակազարդ սալեր են կանգնեցված, հետևի կողմում առաջացնելով արկղաձև տարածություններ (սարկոֆագներ), որոնք ծառայել են թագավորական մասունքների ամփոփմանը։ Ոսկորները մինչև մեր օրերը չեն պահպանվել

Աջ՝ հարավային կողմում պատկերված է աստվածաշնչյան հերոս Դանիելը առյուծների գբում (փոսում), ինչպես նաև խոյերի քանդակներ, որոնք ներկայացնում են Հայաստանի դժվարին կացությունը Սասանյանների ճնշման տակ։ Ձախ՝ հյուսիսային կողմում պատկերված են զարմանահրաշ առասպելական կերպարներ կամ աստվածներ՝ թռչունների ոճավորված խորհրդապատկերներով. մի հորթուկ՝ խաղողի վազերի մեջ, շրջանակի մեջ վերցված մի խաչ՝ վերնամասում երկու թռչնաքանդակներով և մի որսորդ՝ երկու շների օգնությամբ վայրի վարազի վրա հարձակվելիս:

  • Արշակունիների դամբարան
  • Արշակունիների դամբարան, մուտք
  • Արշակունիների դամբարան, մուտքի աստիճանները
  • Արշակունիների դամբարան, խուց
  • Արտավազիկ եկեղեցի, հայկական եկեղեցի է Բյուրական գյուղի մոտ՝ Արագածոտնի մարզում; Մոտակայքում գտնվում է 13-րդ դարի հսկա խաչքարը։Արլևելքում խաչթևը կիսաշրջանաձև է, մյուսները՝ ուղղանկյուն։ Հյուսիս–արլևելքում անկյունում ունի ոչ մեծ ավանդատուն։  Արևմուտքում խաչթևի տանիքին 8-րդ դարում ավելացվել է սլացիկ համաչափություններով զանգակատուն։ Մնացած թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են։ Հուշարձանի արևելքում կողմում կանգուն է 8-րդ դարու կոթող–խաչքարը։

Բյուրականի աստղադիտարան

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ, Աստղադիտարանի առաջին տնօրենի` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ, որոնցից են աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0 մ հանրահայտ դիտակները։ Հիմնական և օժանդակ կառույցներից բաղկացած աստղադիտարանը՝ որպես ճարտարապետական համալիր, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

  • 1947 թ-ին Բյուրականի աստղադիտարանում անցկացված հետազոտությունների շնորհիվ բացահայտվեցին աստղասփյուռները՝ երիտասարդ աստղերի խմբերը։ Հարկ է նաև նշել, որ այստեղ է առաջին անգամ ապացուցվել, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները:
  • Աստղադիտարանում է գտնվում Եվրոպայում ամենախոշոր դասական աստղադիտակներից մեկը, որի հայելու տրամագիծը կազմում է 2,6 մ, 1 մ տրամագծով մուտքի բացվածքով Շմիդի համակարգի աստղադիտակը։ Այստեղ է գտնվում նաև ռադիոօպտիկական աստղադիտակը և շատ այլ սարքեր:

Սուրբ Գևորգ եկեղեցի. Մուղնի

Գտնվում է Մուղնի գյուղում:

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ Հովհաննես վարդապետը 1669 թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու)։ Շինարարությունն ավարտել է Դավիթ վարդապետը։ Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը։ 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում։ 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար։ Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում։  Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870 թվականին այնտեղ դպրոց է հիմնել։ 1889 թվականին շարադրել է վանքի պատմությունը։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։

Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են։  Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։

Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։

Գևորգ Չաուշի տուն-թանգարան

Բացվել է 1980-ական թվականներին։ Ընդգրկված է Աշնակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Գևորգ Չաուշի տուն-թանգարանը գտնվում է Աշնակ գյուղում։ Թանգարանը կառուցվել է 1980-ական թվականներին՝ Չաուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ, նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Թանգարանի աշտարակին պետք է կանգնեցվեր դեպի Արևմտյան Հայաստան թռչող արծիվը։ Գևորգ Չաուշի թանգարանի «ֆիդայատան» աշտարակին Հայոց արծվի քանդակը տեղադրվել է 2014 թվականին՝ ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով, քանդակագործ Գևորգ Գևորգյան։

Թանգարանը ներկայացնում է Գևորգ Չաուշի կյանքն ու գործունեությունը։Ծիրանավոր եկեղեցի

Image result for ծիրանավոր եկեղեցի
Ծիրանավոր եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում։ Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Այն կառուցվել է 5-6 դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է առանց ծածկի և հարավային պատի։

Սպիտակավոր եկեղեցի

Spitakavor church, Ashtarak.jpg
Սպիտակավոր եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում։Կառուցվել է 5-6 դդ, վերակառուցվել՝ 18 -19 դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Բայց այժմ նա մնացել է առանձ ծածկի։

Կարմրավոր եկեղեցի


Կարմրավոր եկեղեցին 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները: Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։

Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավորի անվան ծագումը

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով` փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։

Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Հայաստանի ճանաչված եկեղեցիներից է: Հուշարձանը գտնվում է Օշական գյուղում, կառուցվել է 1873-1879 թթ. Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի կողմից, հայ ժողովրդի մեծագույն երախտավոր Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա:

Դամբարան. Գտնվում է եկեղեցու ավագ խորանի տակ: Կառուցվել է 440 թ. Վահան Ամատունու կողմից:

Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի. Դամբարանի հիմնումից հետո Վահան Ամատունին որոշում է 443 թ. դամբարանի վրա կառուցել նաև  եկեղեցի, որը, ցավոք, երկար կանգուն չի մնում: 12 դար հետո Փիլիպոս Ա. Աղբակացի կաթողիկոսի կողմից եկեղեցին ենթարկվում է վերակառուցման, որը 200 տարի անց ևս փլուզվում է:

1873-1879 թթ. ի բարեբախտություն Գևորգ Դ Կոնստանդնուպոլսեցի կաթողիկոսի նախաձեռնության` եկեղեցին հիմնովին վերակառուցվում է` ստանալով ներկայիս տեսքը:

 Մուտքերը երեքն են` հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերից: Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով:

Զանգակատուն. Կառուցվել է 1884 թ., երկհարկ, ութ սյուներով պսակված գմբեթով կառույց է: :

1880 թ. Վահան Ամատունու գերեզմանի վրա կանգնեցվել է կոթող, իսկ 1913 թ. եկեղեցու հարավային կողմում կառուցվել է դպրոցի շենք:

 2014 թ-ի պեղման աշխատանքների արդյունքում բացվեց նախկին եկեղեցու հիմնապատերից որոշ հատված, ինչն էլ ի ցույց է տրվում այսօր հատուկ ցուցադրափեղկով:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s