Ուղղակի և անուղղակի խոսք
361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):
1. Ա. Տղան հարցրեց.
– Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
2. Ա. Տիգրանն ասաց.
– Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
3. Ա. Տիգրանն ասաց.
– Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
4. Ա. Տղան ասաց.
– Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա սպասում են:
Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են:
Ա նախադասության մեջ ուղղակի խոսք է, իսկ Բ նախադասության մեջ անուղղակի։
362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Ա նախադասության մեջ ուղղակի խոսք է, իսկ Բ նախադասության մեջ անուղղակի։
363. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:
1. – Լույսը վառե՞մ,– հարցրի ես:
Ուղղակի խոսք է:
2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
Անուղղակի խոսք է։
3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
– Լույսը ինչո՞ւ վառեցիր:
Ուղղակի խոսք է։
4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
Անուղղակի խոսք է։
5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
Անուղղակի խոսք է։
6. Ես կարդացի և ասացի.
– Ոչինչ չեմ հասկանում:
Ուղղակի խոսք է։
7. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
Անուղղակի խոսք է։
8. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:
Ուղղակի խոսք է։
364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:
1. Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:
2. Ա. – Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Ուրիշի ուղղակի խոսքից առաջ գիծ է դրվում վերջում ստորակետ, և նորից գիծ։
365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
1. Փոքրիկը խնդրեց.
– Հայրիկ, կարելի՞ է իմ հեռախոսը վերցնեմ:
2. – Հայրիկ,- անհանգիստ ասաց իշխանը, – շուտով արքան կգա:
3. – Այսօր ինձ թույլ չեն տվել իջնել բակ, – բողոքեց տղան:
4. – Կարծես կարկուտ է գալու,- անհանգստացավ պապիկը:
5. – Ես մարդ-մեքենա եմ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, – և եկել եմ այս երկիրը տրաքել: