Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Օձունի տաճար

12 Օձունի տաճար Emma YSU.jpg

Օձուն գյուղը հնագույն բնակավայր է, որն առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական հուշարձանով՝ Օձուն վանական համալիրով: Ճշգրիտ տեղեկություն վանքի կառուցման տարեթվի հետ կապված չկա, բայց, գնահատելով շենքի կառուցվածքը և այլ հատկանիշներ, կարելի է ենթադրել, որ վանքը հիմնադրվել է VII դարում։ Նաև հայտնի չէ հիմնադրի անունը. տեղանքը ստացել է իր անվանումը ի պատիվ Հովհաննես III Օձնեցու, ով ծնվել և մեծացել է այստեղ: Մականունը մեկնաբանվում է որպես օձերի հետ կռվող: Այս մականունը նա ստացել է, երբ փրկել է հայրենի գյուղը հսկայական օձից: Օձունը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Վանքի պատերը զարդարում են հին որմնանկարներ:

  • Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում. այստեղ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ն հիմնել էին միանավ բազիլիկա։ 5-րդ դարում կառույցը եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին ավելացվել են զանգակատները։
  • Եկեղեցին կոչվում էր Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ: Վերջին անունը կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, և նրա հիշատակին 1291 թ․-ին այստեղ կանգնեցվել է յուրօրինակ խաչքար: Եկեղեցու մոտակայքում գտնվում է վաղ քրիստոնեական դարաշրջանի մի հուշարձան: Այն նշանավորեց Հայաստանում քրիստոնեության ընդունումը:
  • Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ: Հատկապես հետաքրքիր է պատուհանի աջ կողմում պատկերված հրեշտակը: Հրեշտակը կարծես թե հենվում է պատուհանի շրջանակին: Վանքի մոտ գտվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s