Բոլոր մարդիկ էլ ունեն լավ ու վատ կողմեր։ Իմ թերությունը այն է, որ լավ մեքենա եմ տեսնում` ուշադրությունս կորցնում եմ և ամեն ինչ մոռանում եմ։ Երկրորդ թերությունս այն է, որ շատ արագ եմ բարկանում, նույնիսկ փոքր հարցերից։ Ամփոփելով կգրեմ, որ աշխատում եմ իմ թերությունները ուղղել։