Posted in Մայրենի 6․4

Անդաստան

Անդաստան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս-Ակոսագիծ,
կոչնակ-կոչնազանգ,
գյուղակ-Փոքրիկ գյուղ,
բերրիություն-բարեբերություն,
ցող-գոյացող ջրի կաթիլներ,
արածանին-արածել,
օրհներգություն-Օրհներգ,
գերանդի,
ամբար,
բերկրություն,
հորդել։

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s