Posted in Բնագիտություն 6․4

Ամփոփիչ աշխատանք

  • Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:

  • Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Մարմինները ջերմաին հավասարակշռության վիճակում են, երբ տաք ու սառը մարմինները հպվում են իրար և ինչ-որ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:

  • Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Մարմինները ջերմաին հավասարակշռության վիճակում են, երբ տաք ու սառը մարմինները հպվում են իրար և ինչ-որ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:

  • Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

  • Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։

  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

հալումը Երբ նույթը հեղուկից անցնում է պինդ նույթի։

պնդացումը երբ հեղուկից դառնում է պինդ;

  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Երբ նույթ եռում է։

  • Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

  • Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում:

  • Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը կայծակներից պաշտպանվելու լավագույն և ամենահուսալի միջոցն է: Դա հատուկ սարքավորում է, որը տեղադրում են տների և շենքերի ամենաբարձր կետում՝ շինությունները կայծակի հարվածի կործանարար հետևանքներից պաշտպանելու համար:

  • Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Եթե կայծակի ժամանակ հայտնվել եք բաց տարածքում, պետք է հեռու մնաք երկնասլաց առարկաներից: Չի կարելի պառկել, որովհետև կարող եք տուժել գետնի էլեկտական դաշտից:

  • Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Իրենց մագնիսական հատկությունները երկար ժամանակ անփոփոխ պահպանող մագնիսներին անվանւմ են հաստատուն մագնիսներ:

  • Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:

  • Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմանացույցը սարք է,որի միջոցով որոշում են հորիզոնի կողմերը:

  • Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Ես չգիտեմ ինչ֊որ բնագավառ որտեղ օգտագործում են մագնիսներ

Posted in Բնագիտություն 6․4

Բնագիտություն

Ամփոփիչ աշխատանք

  • Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
  • Մասերից և ծանրությունից
  • Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
  • Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:
  • Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է Էներգիայով :
  • Էներգիայով
  • Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
  • Ջերմային
  • Էլեկտրական
  • Միջուկային
  • Քիմիական
  • Ճառագայթային
  • Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
  • Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:
  • Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
  • Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
  • Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
  • Մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում են, երբ նրանց ջերմաստիճանները հավասարվում են։
  • Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
  • Հեղուկ (ալկոհոլային ջերմաչափ, սնդիկի ջերմաչափ),
  • մեխանիկական ջերմաչափ,
  • օպտիկական ջերմաչափ,
  • Գազի ջերմաչափ.
  • Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
  • ????
  • Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
  • Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։
  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
  • Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
  • Եռման ջերմաստիճան, եռման կետ, ջերմաստիճան, որի դեպքում տեղի է ունենում հաստատուն ճնշման տակ գտնվող հեղուկի եռում։ Եռման ջերմաստիճանը համապատասխանում է եռացող հեղուկի հարթ մակերևույթից վեր գտնվող հագեցած գոլորշու ջերմաստիճանին, քանի որ հեղուկն ինքնին միշտ ինչ-որ չափով գերտաքացված է եռման ջերմաստիճանի համեմատ։
  • Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
  • Շոգեգոյացման դեպքում նյութը հեղուկ վիճակից վերածվում է գազայինի (գոլորշու): Գոյություն ունի շոգեգոյացման երկու տեսակ՝ գոլորշացում և եռում:
  • Ի՞նչ է մարմնի կշիռը:
  • Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: 
  • Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
  • Մենք անընդհատ և ամենուր տեսնում ենք, որ մարդիկ, առարկաները, կենդանիները, գետերի, լճերի, ծովերի և օվկիանոսների ջրերը Երկրի մակերևույթին են։
  • Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
  • Ծանրության ուժ, Երկրի կամ այլ աստղագիտական մարմնի մակերևույթին մոտ գտնվող ցանկացած ֆիզիկական մարմնի վրա ազդող ուժ։ Ըստ սահմանման՝ ծանրության ուժը, մոլորակի գրավիտացիոն ձգողության և կենտրոնախույս ուժերի (որոնք առաջանում է օրապտույտի շնորհիվ) գումարն է[1][2]։
  • Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  • Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն
  • Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  • Գետում լողացող ձուկը շարժվում է ափի նկատմամբ:
  • Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  • Մարդիկ և մեքենաները շարժվում են իսկ ձկները լողում են ջրի մեջ երկնքում թռչում են թռչունները:Արագ դանդաղ կամ անհավասար հավասար:
  • Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում
  • Արագացուցմը ցույց է տալիս միավոր ժամանակում մարմնի արագության փոփոխության չափը։

Posted in Բնագիտություն 6․4

Բնագիտություն

Դասի թեմա՝ Ջերմային երևույթների բազմազանությունը:

Տաքացնելիս կամ սառեցնելիս մարմինների հետ տեղի են ունենում որոշ փոփոխություններ. մարմինները մի վիճակից անցնում են մեկ այլ վիճակի, սեղմվում են կամ ընդարձակվում: Այս փոփոխություններն ընդունված է անվանել ջերմային երևույթներ:
Օրինակ
Ջերմային երևույթներ են՝ հալումն ու պնդացումը, գոլորշացումն ու խտացումը, եռումը, ջերմային ընդարձակումը:

Հալում և պնդացում
Նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում:
 Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:

Որպեսզի նյութը հալվի, անհրաժեշտ է այդ նյութը տաքացնել մինչև որոշակի ջերմաստիճան: Բյուրեղային նյութերի համար այն խիստ որոշակի ջերմաստիճան է: 

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը սկսում է հալվել, կոչվում է հալման ջերմաստիճան:

Օրինակ

Մի շարք նյութերի հալման ջերմաստիճանը (°C)

սնդիկ-39արծաթ962երկաթ1539
սառույց0ոսկի1064պլատին1772
անագ232պղինձ1085վոլֆրամ3387
կապար327չուգուն1200ցինկ420
ալյումին660պողպատ1500

Հալման ջերմաստիճանում նյութը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում:

0°C-ում ջուրը կարող է գտնվել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակներում: Այդ ջերմաստիճանում սառույցը հալելու համար պետք է նրան էներգիա հաղորդել, իսկ ջուրը պնդացնելու համար՝ նրանից էներգիա վերցնել:

Հալման ընթացքում նյութի ջերմաստիճանը չի փոխվում:

Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:

Հալման և պնդացման երևույթները, դեռ հին ժամանակներից, մարդիկ օգտագործում են մետաղից տարբեր գործիքներ պատրաստելիս: Այդ նպատակով մետաղը հալում ու լցնում են նախապես պատրաստված կաղապարների մեջ և սառելուց հետո հանում կաղապարից:

 Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

Հեղուկի գոլորշացումը տեղի է ունենում ցանկացած ջերմաստիճանում, սակայն որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան արագ է տեղի ունենում գոլորշացումը: Գոլորշացման արագությունը կախված է նաև հեղուկի տեսակից: Օրինակ` եթերը, սպիրտը միևնույն ջերմաստիճանում ավելի արագ են գոլորշանում, քան ջուրը:Երբ դրսում ցուրտ է, խոնավ բնակարանում ապակիները «քրտնում» են, դրանց վրա ջրի փոքրիկ կաթիլներ են հայտնվում:

Նմանապես ցուրտ և խոնավ գիշերներին դրսում խոտի վրա ցող է առաջանում: Նշված դեպքերում ջրային գոլորշին փոխակերպվում է ջրի, այսինքն՝ տեղի է ունենում խտացում:

Գոլորշացմամբ և խտացմամբ են պայմանավորված տեղումները (տե՛ս շարժանկար): Երկրի մակերևույթին գտնվող ջուրը գոլորշանալով սկսում է վեր բարձրանալ: Վերևում, որտեղ ջերմաստիճանը ցածր է, գոլորշին խտանում է և անձրևի տեսքով թափվում ներքև:

Գոլորշանում են նաև պինդ մարմինները, օրինակ՝ սառույցը։ Դրա հետևանքով դրսում կախված սպիտակեղենը չորանում է նաև ձմռան սառնամանիքին։ Հնարավոր է նաև հակառակը՝ գոլորշին անցնում է պինդ վիճակի: Օրինակ՝ եղյամի առաջացումը Գոլորշացման յուրահատուկ տեսակ է եռումը:
Հետևելով եռման պրոցեսին` կարելի է նկատել, թե անոթի հատակին ինչպես են առաջանում և, աստիճանաբար մեծանալով, վեր բարձրանում պղպջակներ (տե՛ս շարժանկար): Դրանք պարունակում են ջրում լուծված օդ և առաջացած ջրային գոլորշի: Յուրաքանչյուր հեղուկ եռում է խիստ որոշակի ջերմաստիճանում:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան: Այն կախված է մթնոլորտային ճնշումից:
Նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջուրը եռում է 100°C ջերմաստիճանում: Եռման ողջ ընթացքում հեղուկի ջերմաստիճանը չի բարձրանում, չնայած մենք իրեն անընդհատ ջերմություն ենք հաղորդում: Հաղորդված ջերմությունը ծախսվում է ամբողջ ծավալից հեղուկի գոլորշացման համար:

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
  • Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։
  • Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
  • Որոշ նյութեր, օրինակ՝ մոմը, ապակին, ձյութը, շոկոլադը չունեն հալման որոշակի ջերմաստիճան:
    Այն նյութերը,որոնց անցումը մի վիճակից մյուս վիճակին տեղի է ունենում ոչ թե որոշակի ջերմաստիճանում, այլ՝ աստիճանաբար, անվանում են ամորֆ նյութեր:
  • Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
  • Ո՞ր եչրույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Posted in Բնագիտություն 6․4

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Դասի թեմաները՝ Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ
Էներգիան և կենդանի օրգանիզմները

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմայինէլեկտրականքիմիական, միջուկային և այլն:

  1. Էներգիայի տեսակներ և փոխակերպումներ

Բացի մեխանիկական էներգիայից գոյություն ունեն էներգիայի այլ բազմաթիվ տեսակներ՝ ջերմային, էլեկտրական, քիմիական, միջուկային և այլն:
1. Ջերմային էներգիա
Մարդիկ շատ վաղուց օգտագործում են վառելանյութերի այրումից առաջացող ջերմային էներգիան: Որպես վառելանյութ օգտագործում են քարածուխը, տորֆը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

2. Էլեկտրական էներգիա
Ներկայումս մարդկության կողմից ամենաշատ օգտագործվող էներգիան էլեկտրական էներգիան է: Էներգիայի այլ տեսակների հետ համեմատած` էլեկտրական էներգիան ունի մի շարք առավելություններ. հեշտությամբ և քիչ կորուստներով տեղափոխվում է մեծ հեռավորություններ, ինչպես նաև էլեկտրական սարքերում կարող է փոխակերպվել էներգիայի այլ տեսակների:  

Օրինակ՝ էլեկտրաշարժիչներում էլեկտրական էներգիան վերածվում է մեխանիկական էներգիայի, ջեռուցիչ սարքերում` ջերմային էներգիայի, լուսավորող սարքերում` լուսային էներգիայի: Էլեկտրական էներգիա ստանում են տարբեր տիպի էլեկտրակայաններում՝  հիդրոէլեկտրակայաններում, ջերմաէլեկտրակայաններում, հողմաէլեկտրակայաններում,  արևի մարտկոցներում:

3. Միջուկային էներգիա Միջուկային էներգիան անջատվում է որոշ նյութերի (ուրան, պլուտոնիում) ատոմային միջուկների ճեղքման ընթացքում: Ատոմային էլեկտրակա-յաններում  այդ էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա է արտադրվում: Ատոմային էլեկտրակայան գործում է նաև Հայաստանում՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:

4. Քիմիական էներգիա

Քիմիական էներգիան անջատվում է տարբեր նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հետևանքով, ցանկացած վառելիքի այրման ժամանակ: Քիմիական էներգիայով են աշխատում, օրինակ, էլեկտրական մարտկոցները:

5. Ճառագայթային էներգիա

Երկրի վրա կյանքը պայմանավորված է Արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով: Այդ էներգիան ծախսվում է երկրագնդի տաքացման համար, իր շնորհիվ է տեղի ունենում ջրի մեծ շրջապտույտը, առաջանում քամիները, օվկիանոսային հոսանքները: Արեգակնային էներգիան կլանվում է բույսերի կողմից, օգտագործվում ֆոտոսինթեզի համար:

Էներգիան կարող է մի տեսակից փոխակերպվել մեկ այլ տեսակի: Հիդրոէլեկտրակայանում ջրի մեխանիկական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի, որն իր հերթին կարող է փոխակերպվել ջերմային, լուսային էներգիաների: Էներգիան կարող է մի մարմնից հաղորդվել մյուսին: Երբ շարժվող գունդը բախվում է անշարժ գնդին և շարժում է այն, նրան հաղորդում է իր մեխանիկական էներգիայի մի մասը։ Տաք և սառը մարմինների հպման ժամանակ տաք մարմնի ներքին էներգիայի մի մասը հաղորդվում է սառը մարմնին և այլն։
Բազմաթիվ փորձերի արդյունքներով հաստատվել է, որ էներգիան չի ստեղծվում և չի ոչնչանում, այլ` մի տեսակից փոխակերպվում է մեկ այլ տեսակի:Այս պնդումն անվանում են էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք:


2.Էներգիան և կենդանի օրգանիզմները

Էներգիան անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմներին։ Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անհրաժեշտ էներգիան հիմնականում ստանում են Արեգակից:Կանաչ բույսերում և որոշ միկրոօրգանիզմներում օրգանական նյութերն առաջանում են լուսասինթեզի ընթացքում, որի համար անհրաժեշտ են Արեգակի էներգիան, ածխաթթու գազ և ջուր: Օրգանական նյութերի առաջացման ժամանակ անջատվում է թթվածին, այսինքն լուսային էներգիան փոխակերպվում է քիմիական էներգիայի։

Մարդը, կենդանիները և որոշ միկրոօրգանիզմներ անօրգանական նյութերից օրգանական նյութեր չեն ստեղծում։ Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով, բույսերով։Նրանց համար այդ օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են և այդ նյութերի քայքայման ժամանակ անջատվում է էներգիա։ Այս էներգիան կենդանի օրգանիզմներում ծախսվում է այլ նյութերի սինթեզման, օրգանիզմի կառուցման, աճի, շարժման և կենսագործունեության համար։

Կենդանի օրգանիզմներում քիմիական էներգիայի մի մասը փոխակերպվում է էլեկտրական, լուսային, մեխանիկական և ներքին էներգիաների։Անջատված էներգիայի մյուս մասը ծառայում է օրգանիզմի տաքացմանը կամ արտահոսում է շրջակա միջավայր ջերմության ձևով: Հայտնի են որոշ բակտերիաներ կամ ցամաքային և ծովային կենդանիներ, որոնք էներգիան արձակում են լույսի ձևով:

Կատվաձուկը, օձաձուկը և որոշ ձկներ պաշտպանվելու, կողմնորոշվելու նպատակով օգտվում են էլեկտրական պարպումներից:
Այսպիսով, կանաչ բույսերը և բակտերիաների մի մասը ստեղծում են օրգանական նյութեր, իսկ մյուս կենդանի օրգանիզմները սնվում են այդ պատրաստի նյութերով:Տարբեր կենդանի օրգանիզմների միջև նման փոխազդեցությունները կոչվում են սննդային կապեր, որոնց իմացությամբ կազմվում են սննդային շղթաներ:Օրգանական նյութերի քայքայմանը մաս-նակցում է օդի թթվածինը: Թթվածնի սակավության դեպքում քայքայման ռեակցիաները դանդաղում են, ուստի պակասում է նաև էներգիան:

Պատասխանել հարցերին

  • Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է էներգյայով :
  • Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
  • Ջերմային
  • Էլեկտրական
  • Միջուկային
  • Քիմիական
  • Ճառագայթային
  • Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
Posted in Բնագիտություն 6․4

Բնագիտություն Մեխանիկական աշխատանք և էներգիա

  • Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
  • Պարզագույն դեպքում, երբ մարմինը շարժվում է կիրառված ուժի ուղղությամբ, աշխատանքը որոշվում է ուժի և անցած ճանապարհի արտադրյալով. Աշխատանք = Ուժ · Ճանապարհ
  • Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը
  • Որքան մեծ է մարմնի վրա ազդող ուժը և մարմնի անցած ճանապարհը, այնքան մեծ է կատարված աշխատանքը:
Posted in Բնագիտություն 6․4

Բնագիտություն Թեմանների ամփոփում

1. Ի՞նչ է մարմնի կշիռը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Տիեզերական ձգողության շնորհիվ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրն դեպի իրեն ձգում է որև մարմին:
4. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափեր։
5. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև`ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
6. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
1կՆ=1000Ն:
7. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև առաջանում էն շատ վտանգավոր նյութեր և վիրուսներ։
8. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
Քիմիական ռեակցիա անվանում են այն երևույթներին, երբ արդյունքում առաջանում է նոր նյութ։
9. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում, նաև կլանումով, ժանգոտում։
10. Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:
Պլաստիկ և առանձկական: Պլաստիկ ձևափոխության տեսակի ժամանակ, առարկան դիֆորմացվում է, և այդպես էլ մնում։ Իսկ առանձկնականի ժամանակ, առարկան դիֆորմացվում է և հետ վերածվում իր առաջվա տեսքին։
11. Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը
12. Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:
Ուժը նշանակում ենք F (էֆ) տառով։
13. Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:
Ոչ, չեն կարող։

Posted in Բնագիտություն 6․4

Բնագիտություն Երկրի ձգողությունը

Դեկտեմբերի 12

Սովորել՝ Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

Ձգողության ուժ տեսանյութ:

Պատասխանել հարցերին

1. Ի՞նչ է մարմնի կշիռը:
Մարմնի կշիռը իր բնույթով առաձգականության ուժ է:
2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Տիեզերական ձգողության շնորհիվ է, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Այն ուժը, որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:

Posted in Բնագիտություն 6․4

Բնագիտություն

Դեկտեմբերի 5

Դասի թեման՝ Առանձգականության ուժ , ուժի չափումը:

Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:

Նկարում պատկերված պարանը, ցանցաճոճը, արտաքին ազդեցությունների շնորհիվ փոխում են իրենց ձևն ու չափերը, այսինքն` դեֆորմացվում են:Մարմինը դեֆորմացնելիս առաջանում է ուժ, որը ստիպում է նրան վերականգնել իր սկզբնական ձևն ու չափերը: Այդ ուժն անվանում են առաձգականության ուժ:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:

Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
Երբ ծանրոցը դնում ենք հենարաններ ունեցող տախտակի վրա, տախտակը ճկվում է։ Նրա մեջ առաջացած առաձգականության ուժը բեռի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր և հավասարակշռում է ծանրոցի կշիռը։ Բեռը հեռացնելուց հետո տախտակը վերականգնում է իր ձևը, հետևաբար նրա դեֆորմացիան առաձգական է: 

Ուժը՝ որպես ֆիզիկական մեծություն, կարող է ունենալ տարբեր արժեքներ։ Ուժի մեծությունը որոշում են ուժը չափող սարքով՝ ուժաչափով։ Կախված նրանից, թե որքան է սեղմվել կամ երկարել ուժաչափի զսպանակը, մենք եզրակացնում ենք նրա վրա ազդող ուժի մեծության մասին:

Ուժաչափերի գործողության հիմքում ընկած է հավասար ուժերի ազդեցությամբ զսպանակի՝ միևնույն չափով երկարելու կամ սեղմվելու հատկությունը։

Պարզագույն ուժաչափը կազմված է տախտակին մի ծայրով ամրացված զսպանակից, որի մյուս ծայրը ազատ է և վերջանում է հորիզոնական ցուցիչով։ Զսպանակին ամրացված սլաքը ցույց է տալիս չափվող ուժի մեծությունը:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
Ուժի միավոր է նաև կիլոնյուտոնը(կՆ):
1կՆ=1000Ն:

Առանձգականության ուժ՝ տեսանյութ:

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերի

  • Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
  • Մարմինի ոժը։
  • Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
  • Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև` ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:
  • Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
Posted in Բնագիտություն 6․4

Բնագիտութուն

Նոյեմբերի 28- դեկտեմբերի3

Սովորել՝ Մեխանիկական շարժում,արագություն և Մարմինների փոխազդեցությունը:Ուժ թեմանները:

Տեսանյութ Մեխանիկական շարժում

Պատասխանել հարցերի

  • Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
  • Մեխանիկական շարժում: Շարժման հարաբերականություն: Հավասարաչափ  շարժում: Արագություն: Նյութական կետ: Շարժման հետագիծ:Ճանապարհ:
  • Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
  • ալիքային
  • Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
  • արագությունով
  • Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
  • Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
  • Ոչ։
  • Ի՞նչ է բնութագրում ուժը:
  • Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
Posted in Բնագիտություն 6․4

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ամփոփիչ աշխատանք

Ամփոփիչ աշխատանք

  • Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։
  • Կայծակ,
  • աձրև,
  • արևի,
  • լույսը,
  • ապակյա, բաժակի, կուժի  կոտրվելը, մոմի  և սառույցի հալվելը,
  • Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։
  • Լուցկու այրվելը, մոմի այրվելը, կաթի թթվելը,
  • Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։
  • Լուսային,
  • ելեկտրական,
  • մագնիսկան
  • ձայնային,
  • Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
  •  որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ։
  • Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
  • Հոտի,գույնի,համի փոփողություն
  • Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
  • որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ։
  • Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
  • Այո։
  • Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
  • որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր։
  • Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
  • որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ։
  • Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։
  • Այո։
  • Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
  • Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:
  • Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
  • Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
  • Հրդեհի հանգցման համար կամ պտք է իջեցնլ (ջուր լցնել) ջերմաստիճանը կամ թթվածնի մուտքը դադարեցնել: կրակը հանգցնլու համար կան հատուկ միջոցնր, օրինակ՝ կրակամարիչները:
  • Ի՞նչ է վառելանյութը։
  • վառելանյութը այն է որից կրակ են ստանում։
  • Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
  • Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
  • Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղի ատոմից և թթվային մնացորդից:
  • Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ:
  • Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբ:
  • այրել