Հանդիպում մուշուրբայագործի հետ
Category: Հայրենագիտությու
Բերդավան ամրոց
Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դդ. և վերականգնվել է 17-րդ դարում:
Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարեր:
Պարզ լիճ
Պարզ լիճ, Տավուշի մարզում, Դիլիջանից 9կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։
Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։
Օձունի տաճար
Օձուն գյուղը հնագույն բնակավայր է, որն առանձնանում է յուրահատուկ ճարտարապետական հուշարձանով՝ Օձուն վանական համալիրով: Ճշգրիտ տեղեկություն վանքի կառուցման տարեթվի հետ կապված չկա, բայց, գնահատելով շենքի կառուցվածքը և այլ հատկանիշներ, կարելի է ենթադրել, որ վանքը հիմնադրվել է VII դարում։ Նաև հայտնի չէ հիմնադրի անունը. տեղանքը ստացել է իր անվանումը ի պատիվ Հովհաննես III Օձնեցու, ով ծնվել և մեծացել է այստեղ: Մականունը մեկնաբանվում է որպես օձերի հետ կռվող: Այս մականունը նա ստացել է, երբ փրկել է հայրենի գյուղը հսկայական օձից: Օձունը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Վանքի պատերը զարդարում են հին որմնանկարներ:
- Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում. այստեղ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ն հիմնել էին միանավ բազիլիկա։ 5-րդ դարում կառույցը եղել է գերանածածկ, կղմինդրե ծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին ավելացվել են զանգակատները։
- Եկեղեցին կոչվում էր Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ: Վերջին անունը կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, և նրա հիշատակին 1291 թ․-ին այստեղ կանգնեցվել է յուրօրինակ խաչքար: Եկեղեցու մոտակայքում գտնվում է վաղ քրիստոնեական դարաշրջանի մի հուշարձան: Այն նշանավորեց Հայաստանում քրիստոնեության ընդունումը:
- Եկեղեցու ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքանդակներ: Հատկապես հետաքրքիր է պատուհանի աջ կողմում պատկերված հրեշտակը: Հրեշտակը կարծես թե հենվում է պատուհանի շրջանակին: Վանքի մոտ գտվում է 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։
Զարդագործի մոտ
Մենք Գյումրիում կանգառ արեցինք զարդագործի մոտ։ Զարդագործը մեզ տարավ իր արհեստանոցը։ Նա մասնագիտությամբ քանդակագործ, նկարիչ է, զարդագործ դարձել է 2015 թվականից։ նա ուզում էր մեզ և նոր սերնդին տեսնել առյուծներ, ոչ թե բորենիներ։ Նա մեզ բացատրեց, որ փամփուշտը մարդ է սպանում, երբ զենքը մարդու ձեռքին է լինում։ Մարդն է մարդուն սպանում։ Հողատարածքների հարցեր լուծելու համար զենք են օգտագործում, բնությունը վնասում են, ամեն բան փչացնում ։ Իսկ նա փամփուշտից զարդ է պատրաստում և դրանով խաղաղության կոչ է անում մարդկությանը։ Նա մեզ մի նկար ցույց տվեց, որի մեջ կար զարդ, զարդի մեջ՝ ֆուտբոլային գնդակ։ Հիմա այդ զարդը գտնվում է հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մոտ։ Նա զարդերը, որ պատրաստում է դատարկ փամփուշտներից, որոնք հայտնի են տարբեր երկրներում, այժմ ցուցադրվում են Ֆրանսիաում։ Վարպետի խոսքերը միշտ կհիշեմ և հույս ունեմ մի օր էլ ես հայտնի առյուծ կլինեմ։
Հանդիպում մուշուրբայագործի հետ

Մուշուրբա կամ կլկլան. Գյումրվա երկրորդ խորհրդանիշը, իսկ առաջին խորհրդանիշը իհարկե ֆայտոնն է: Բայց մենք այսօր կխոսենք մուշուրբայագործությունից: Այս արհեստը հատուկ է գյումրեցիներին և այն էլ շատ քիչ ընտանիքների։ Վարպետ Էդիկը մեզ ընդունեց իր տանը, որի նախասրահում տեղակայել է իր փոքրիկ արհեստանոցը: Շատ հետաքրքիր բաժակ է մուշուրբան: նրա առեղծվածը յուրահատուկ ձայնն է, որը դուրս է գալիս, երբ ջրով լի բաժակը թեքում ես, որ խմես: Կըլ-կըլ, և ահա բաժակի մյուս անվանումը՝ կլկլան, ինչպես սիրում են ասել գյումրեցիները: Հանդիպման, մուշուրբայի գաղտնիքների մասին և սովորողների ու իմ հիացմունքը՝ ֆիլմում.
Ճանապարհորդություն դեպի գյումրին
Ուրբաթ օրը մեր դասարանով գնանցինք Գյումրի՝ եռօրյա ճանապարհորդության։ Ճանապարհը շատ ուրախ էր անցնում, կանգառները՝ նույնպես։ Հասանք հյուրանոց, վերցրենցինք՝ մեր համարների բանալիները։ Տեղավորվեցինք, հանգստացանք և գնացինք ընթրելու ու հետո գնացինք քնելու, որովհետև շատ էինք հոգնել։ Հաջորդը օրը սկեցինք առավոտյան ժամը 8․00-ից՝ նախավարժանք արեցինք ու հետո գնացինք նախաճաշելու, իսկ հետո գնացինք թափառելու։ Մասնակցել ենք պարային ֆլեշմոբի, գնացել ենք պոնչիկանոց ու հետո վերադարձել ենք հյուրանոց՝ խաղացել ենք ֆուտբոլ իսկ երեկոյան ընթրել ենք, մաֆիա ենք խաղացել ու քնել ենք։ Առավոտյան կրկին շուտ արթնացանք՝ հավաքեցինք մեր իրերը ու ընկանք ճանապարհ։ Առաջինը կանգառը եղավ՝ վարպետ ոսկերիչ Արտակի թաթեվոսյան մոտ՝ հետտաքրքիր զրույց ունեցանք՝ նա կյանքի հետ կապված դասեր տվեց։ Գնացինք նաև Յոթ վերք եկեղեցի՝ ծախկա զարդի առիթով՝ աղոթեցինք, որից հետո վերադարձանք տուն։ Ճանապարհորդությունը ինձ շատ դուր եկավ։ Շնորհակալ եմ՝ Արմինե Գոգինյանին և Աչեր Բաստաջյանին։
Ճանաչենք Գյումրին
Ճանաչենք Գյումրին
ON BY ARMINE GOGINYANIN ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եղանակն՝ այստեղ
Գյումրի մասին
Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի[2], 1840–1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924–1990 թվականներին՝ Լենինական, 1990–1992[3] թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ[1], ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։
Արևմտյան մասը բարձրադիր է՝ կազմված երկու սեղանաձև բարձունքներից։ Ռելիեֆը հարթավայրային է, քիչ մասնատված, ծածկված 300 – 350 մ հաստությամբ լճագետային ու հրաբխային նստվածքներով։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 7 °C է, հունվարինը՝ – 8 °C (նվազագույնը՝ – 35 °C), հուլիսինը՝ 20 °C (առավելագույնը՝ 34 °C)։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թվականի հոկտեմբերի 22-ին։
Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
կեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք: 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում։
Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝
Հիսուսի տաճարին հանձնելը
Եգիպտոս փախչելը
տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
խաչը տանելը
Հիսուսի մահը խաչին
Հիսուսի մարմնի ստանալը
Հիսուսի գերեզման դնելը
Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։
Մարմաշենի վանք

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։
Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։
Շիրակի մարզ

Եղանակն՝ այստեղ
Նախագծի նպատակը.
- հայրենաճանաչողություն
- ուսումնահայրենագիտական
Երթուղի՝ կանգառներ
Մեկնում՝
- Երևան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի- Քասախ-Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի-Թալին-Մաստարա- Մարալիկ- Գյումրի
Վերադարձ՝
- Գյումրի-Մարմաշեն- Ղարիբջանյան-Բայանդուր-Ջրափի-Անի Պեմզա-Արմավիր-Երևան
- Պատասխանատուներ՝
Արմինե Գոգինյան, Աչեր Բաստաչյան, Սոնա ՍարգսյանՃամփորդության օրը՝ապրիլմեկնում՝ , Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը 09:30Վերադարձ՝ , Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ 18:00Նախատեսվող գումար` 14000դրամ7000_ հյուրատուն4000_ սնունդ2000_ տրանսպորտ
1000- մուտք թանգարաններ
Հյուրանոց Գյումրիում
Olympik hotel/ Մհեր Մկրտչյան 49
Հայրենագիտկան կանգառներ.
Արուճի քարվանատուն, Արուճի սուրբ Գևորգ եկեղեցի
Ղարիբջանյան գյուղ, Սուրբ Հոգի եկեղեցի
Բայանդուրի կամ Ախուրիկի տաք ջրբուխ
Ջրափի գյուղի եկեղեցի, Ջրափիի քարվանատուն
Թափառումներ, հայացքներ, նոր և հին Գյումրի
Վարպետաց փողոց, Ռուսթավելու, Ռիժկովի, Աբովյան փողոցներ
Վարդանանց հրապարակ
Գորկու այգի
Յոթ Վերք եկեղեցի/ Սուրբ Աստվածածին
Գյումրու քաղաքային զբոսայգի
- Սև բերդ
- Դարբինների արհեստանոցներ
- Հայ Ար յուրահատուկ զարդերի ուսումնասիրություն
- Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան
- Ձիթողցոնց տուն
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ
Օր առաջին
-Ուրբաթ
09:00-Ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09:30- Մեկնում եկեղեցու բակից
Առաջին կանգառ- Արուճ Սուրբ Գրիգոր եկեղեցի, Արուճի քարվանատուն
Երկրորդ կանգառ- Մարմաշեն, Մարմաշենի վանքային համալիր
Երրորդ կանգառ-Գյումրի քաղաք, հյուրատուն, տեղավորում
Հանգիստ
Թափառումներ երեկոյան Գյումրիում՝ Վարդանանց հրապարակ, Աբովյան փողոց, Ռիժկովի փողոց, Ռուսթավելի փողոց, Վարպետաց փողոց
Ընթրիք
Քուն
Օր երկրորդ
– շաբաթ
08:00- վերկաց
08:30- հիգիենա
09:00_ նախավարժանք
10:00- նախաճաշ
11:00_ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան
12:30- թափառումներ քաղաքում
13:30- Յոթ վերք եկեղեցի
14:30- ճաշ
15:00- միջավայրի խնամք
15:30- հանգիստ
16: 30- Գորկու այգում ազգային երգերի, պարերգերի ֆլեշմոբ18:00_ պաղպաղակուտոցի
18:30_ վերադարձ հյուրատուն
19:30- ընթիրք
20:00- ընթերցումներ
21:00- օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
21:30- տրամաբանական խաղեր
22:30- քուն
Օր երրորդ
08:00-Վերկաց
08:30-Անձնական հիգիենա
08:30-09:00- նախավարժանք
09:00-Նախաճաշ
10:00-Իրերի տեղավորում, միջավայրի խնամք
11:00- Ձիթողցոց տուն
12:00- մեկնում
Վերադարձի կանգառներ
Բայանդուր գյուղ
Բայանդուրի կամ Ախուրիկի տաք ջրբուխ, ուսումնասիրում, ծանոթացում տարածքին
Ժամանում Ջրափիի եկեղեցի, Ջրափիի քարվանատուն
Մեկնում Անի Պեմզա, Երերույքի տաճար
Ժամանում Երերույքի տաճար, Անի Պեմզա, միասնական պարերգեր, Ուսումնական ժամերգություն տաճարում, ծանոթացում տարածքին
Ժամանում- 18:00
Share this:
Սուրբ Հարության տոն
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից: