Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն, Հաշվետվություններ

Հաշվետվություն Հայրենագիտության 1 կիսամյակմ  

Սուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին)

Արմավիրի մարզի տեսարժան վայրեր

Անանուն ծալքավոր ստրուկտուրա

Արարատի մարզ

Էրեբունի թանգարան, Անգլիական այգի,

Սուրբ Մարիամ Աստվածածին

Զվարթնոցի տաճար

Սեբաստացի Մուրադ

Posted on  •Edit”Սեբաստացի Մուրադ”

Ծնվել է Սեբաստիայի Խորոխոն գյուղում, 1874 թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսները փախել են։ Պատանին ստիպված լքել է գյուղը, որպեսզի չընկնի բանտ, և սկսել է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ մտել է հնչակյան կուսակցության շարքերում։ Թուրքերի հետապնդումից խուսափելու համար, հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնել է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսում մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում։

1903 թ. հավաքվում է «Մրրիկ» խումբը, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։

Ինքնապաշտպանական կռիվներում հերոսական էջեր գրել են Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են արել հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։

Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցել է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, նա մյուս ազատամարտիկների օրինակով սբ. Թադեի վանքի պատերին թողնել է իր արձանագրությունը. «Անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր, իսկ ես կ’ըսեմ նաեւ ընդ արիւն եւ նորէն կ’երթանք դէպի հուր եւ արիւն…»։

Շուշի

Խոր Վիրապ

Posted on  •Edit”Խոր Վիրապ”


Սմբատաբերդ

Որոտնավանք

Տաթևի վանք

Ամռին ճանպարոռթություներ

 Ճամփաորսություն դեպի Արատես

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Զորաց եկեղեցի

Արատեսի վանքի

Արփա գետի մասին

Շաբաթ օրվա ճանապարհորդություը դեպի՝ Մեծեփ սար։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Սուրբ Մարիամ Աստվածածին (Էջմիածին)

Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր եկեղեցի, գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը[2]։

Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, կա մի արձանագրություն՝ ըստ որի «Այս սուրբ եկեղեցին կառուցվեց և գյուղն անջատվեց Աթոռից նորա պարսպի կառուցման հետևանքով, Տեր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որի անունով կառուցվեց 1767 թվին»։

Այժմ, այն գործում է որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի աթոռանիստ եկեղեցի։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Արմավիրի մարզի տեսարժան վայրեր

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. “Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների/ բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ։”[1]

Կամսար Ավետիսյանը իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. “Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ “զվարթուն” հայերեն նշանակել է նաև “հրեշտակ”։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»[2]։

Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Անանուն ծալքավոր ստրուկտուրա

Անանուն ծալքավոր ստրուկտուրա, երկրաբանական բնության հուշարձանՀայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Արարատի մարզում, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ) հատվածում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Արարատի մարզ

Աղակալած ճահճուտ, կենսաբանական բնության հուշարձանՀայաստանում, որը ճահճուտ է։ Բնության հուշարձանը գտնվում է Արարատի մարզի, Արարատ քաղաքում, հանքային աղբյուրների մոտ, ծովի մակարդակից մոտ 850 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Կառավարության որոշման համաձայն[1][2]։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Էրեբունի թանգարան, Անգլիական այգի,

Էրեբունի թանգարանի մասին

Էրեբունի թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին։ Այն գտնվում է Էրեբունի վարչական շրջանում, և հանդիսանում է պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այստեղից է սկսվում Երևանը։ Թանգարանում ցուցատրված է մթա. 782թ․ հիմնադրված, ուրարտական, Էրեբունի քաղաքի ամրոցի պատմությունը ու մշակույթը։ Էրերբունի թանգարանի հավաքածում հարուստ է, Հայաստանի տարբեր շրջաներից, պեղված նախաուրարտական, ուրարտական, աքեմենիան, հելլենիստական և վաղ Հայկական ժամանակաշրջաններին վերապերող շուրջ 12,000 գտածոներով։

Անգլիական այգու մասին

Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երևանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ 1879 թվականին Երևանի նորանշանակ գլխավոր բժիշկ Լևոն Տիգրանյանն այգու վիճակը մալարիայի համաճարակի հիմական պատճառը համարելով՝ իշխանության ուշադրությունը հրավիրել է այգու և շրջակա տարածքների բարձիթողի վիճակի, այգին լճացած ջրերից մաքրելու անհրաժեշտության վրա։

 1895 թվականի հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։

Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։

Ոնց Արգիշտի արքան սարքեց Էրեբունի բերդաքաղաքը

Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները դեղակայված են Արին բերդ բլրին վրա։ Այն կարուցվել է, Ք․ա․ 782թ․ ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկի Արգիշտի I-ի կողմից։ Էրեբունին իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը հյուսիսային սահմաների հատվածում։ Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է․ <<Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս այս հոյակապ պալատը կառուցեց>>

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Սուրբ Մարիամ Աստվածածին

Սուրբ Մարիամ Աստվածածին Մայր եկեղեցի, գտնվում է Էջմիածին քաղաքում՝ Մայր ,Տաճարից փոքր հեռավորության վրա։ Կառուցվել է 1767 թվականին Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Վազգեն Ա կաթողիկոսի օրոք՝ 1986 թվականին, վերանորոգվել է եկեղեցին և կառուցվել է զանգակատունը[2]։

Եկեղեցու արևելյան պատին՝ Ավագ խորանի ձախ կողմում, կա մի արձանագրություն՝ ըստ որի «Այս սուրբ եկեղեցին կառուցվեց և գյուղն անջատվեց Աթոռից նորա պարսպի կառուցման հետևանքով, Տեր Սիմեոն Սրբազան Կաթողիկոս Երևանցու ծախսերով և հրամանով՝ ի պատիվ Սուրբ Աստվածածնի, որի անունով կառուցվեց 1767 թվին»։

Այժմ, այն գործում է որպես Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի աթոռանիստ եկեղեցի։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։

Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 643 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։

Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը։

Արաբների կողմից Դվինի գրավումից հետո խառնակ իրադրություն ստեղծվեց երկրի արևելյան շրջաններում։ Ներսես թագավորը կաթողիկոսական աթոռը Դվինից տեղափոխեց Զվարթնոց։

Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։ Գագիկ I Բագրատունու կառավարման տարիներին տաճարի կրկնօրինակն է ստեղծվում նաև Անիում։

Այս առթիվ Սեբեոս պատմիչը նշում է.

Այն ժամանակ հայոց Ներսես կաթողիկոսը որոշեց իր համար նստավայր շինել այն սուրբ եկեղեցիների մոտ, որ Վաղարշապատ քաղաքում էին՝ այն ճանապարհի վրա, որտեղ, ասում են, Տրդատ թագավորն ընդառաջ ելավ սուրբ Գրիգորին։ Շինեց այնտեղ մի եկեղեցի հանուն երկնային Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի բազմության, որոնք երազում երևացին սուրբ Գրիգորին։ Կառուցեց այդ եկեղեցին՝ բարձրաշեն, զարմանալիորեն չքնաղ, աստվածային պատվին արժանի, ում նվիրեց։ Աղբյուր բերեց, ջուր անցկացրեց նաև գետից և ողջ քարքարոտ վայրերը մշակեց, տնկեց այգիներ ու ծառաստաններ և նստավայրը շուրջանակի պատվարեց գեղեցկաշար բարձր պարսպով՝ ի փառս Աստծո
Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Սեբաստացի Մուրադ

Ծնվել է Սեբաստիայի Խորոխոն գյուղում, 1874 թվականին։ Դեռ պատանի Մուրադն անգերազանցելի ըմբիշ էր, հեծյալ ու որսորդ։ 16 տարեկան էր, երբ Սեբաստիա գնալու ճանապարհին նրա վրա հարձակվել են մի քանի թուրքեր։ Մուրադն սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսները փախել են։ Պատանին ստիպված լքել է գյուղը, որպեսզի չընկնի բանտ, և սկսել է տարբեր աշխատանքներ կատարել Պոլսում։ Այստեղ մտել է հնչակյան կուսակցության շարքերում։ Թուրքերի հետապնդումից խուսափելու համար, հայոց պատրիարքի միջնորդությամբ մեկնել է Եգիպտոս, այնտեղից՝ Աթենք, հետո՝ Թիֆլիս։ Բայց Երկիր գնալու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Թիֆլիսում մտել է Հայ Հեղափոխական Դաշնակցության շարքերում։

1903 թ. հավաքվում է «Մրրիկ» խումբը, որը պետք է զենք տեղափոխեր Սասուն։ Մուրադը մտնում է այդ խմբի մեջ։ Լավ զինված 23 ֆիդայիներ գիշերով անցնում են թուրքական սահմանը և ուղղություն վերցնում դեպի Սասնո լեռները։ Նոյեմբերին հասնելով Գելիգուզան՝ նրանք խոնարհվում են Աղբյուր Սերոբի շիրիմին ու գնում հանդիպելու Անդրանիկին։

Ինքնապաշտպանական կռիվներում հերոսական էջեր գրել են Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Մշեցի Սմբատը, Հրայր Դժոխքը, Կայծակ Առաքելը, Սեբաստացի Մուրադն ու շատ ուրիշներ։ Գելիգուզանի մոտերքում նրանք ցիրուցան են արել հակառակորդին, բայց սպանվում է Հրայրը։

Մուրադն անվանի մյուս ֆիդայիների հետ անցել է պարսկական սահմանը՝ դեպի Կովկաս։ Մինչ այդ, հավատարիմ մնալով ավանդույթին, նա մյուս ազատամարտիկների օրինակով սբ. Թադեի վանքի պատերին թողնել է իր արձանագրությունը. «Անցանք մենք ընդ հուր եւ ընդ ջուր, իսկ ես կ’ըսեմ նաեւ ընդ արիւն եւ նորէն կ’երթանք դէպի հուր եւ արիւն…»։

Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Տիգրանակերտ

Տիգրանակերտ, պատմական հայկական քաղաք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում հայոց արքա Տիգրան Մեծի կողմից, ով նորաստեղծ հայկական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող չորս քաղաք։

Արցախի Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսը և Մովսես Կաղանկատվացին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար և գտնվել է Խաչենի իշխանության տարածքում։ Այս շրջանից Խաչենագետի ներքին հովիտը կոչվել է Տիգրանակերտի դաշտ։ Տեղացի ժողովրդի մոտ պահպանել էր «Տկռակերտ» անվանաձևը։

Խորհրդային շրջանում Տիգրանակերտը գտնվում էր Աղդամի շրջանի տարածքում, որը ազատագրվել է Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից։ 2020 թ․ Արցախում հրադադարի մասին եռակողմ հայտարարության պայմաններով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։

Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ Տիգրանակերտի հանդիման՝ Խաչենագետի ձախ ափին նկատվել են մեկ այլ հնավայրի հետքեր։

2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները։ Արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Յուրահատուկ է պարիսպների որմնաքարերի հանգույցների «ծիծեռնակապոչ» ձևը։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։

Քաղաքի պեղումները կատարվում են ՀԳԱԱ Արցախի արշավախմբի կողմից, ֆինանսավորվում են Արցախի Հանրապետության կառավարության և «Երկիր» միության կողմից