Posted in Մայրենի 6․4

Երեքշաբթի ( 26.04.2023թ. )

Էռնեստ Հեմինգուեյ

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Հանճարեղ գրողներին շատ բառեր անհրաժեշտ չեն: Նրանք կարող են գլուխգործոցներ ստեղծել անգամ մի քանի բառով կամ նախադասությամբ: Ահա այդպիսի մի քանի օրինակ մեծ գրողների աշխատանքներից: Մենք ծանոթ ենք այս հանճարների վեպերին ու ծավալուն այլ ստեղծագործությունների, բայց արժե նաև կարդալ նրանց ամենակարճ պատմվածքները։

Հեմինգուեյն առաջինն էր, ով գրեց 6 բառից բաղկացած ստեղծագործություն: Նրանից հետո շատերը արեցին նման փորձեր:

Մի անգամ Էռնեստը վիճեց իր ընկերների հետ, որ ինքը կգրի աշխարհի ամենալակոնիկ և հուզիչ ստեղծագործությունը: Գրականության հանճարը կարողացավ գրազ շահել ՝ թղթի վրա գրելով վեց բառ.«For sale: baby shoes, never used» «Վաճառվում է ՝ մանկական կոշիկ, երբեք չհագած՝ չմաշված»:

hemingway

«Ծերունին և ծովը» (1952 թ. համառոտ)

Ծերունին ձկնորսություն է անում իր նավակով Գոլֆստրիմում: Արդեն ութսունչորս օր է՝ նա ոչ մի ձուկ չի որսացել: Առաջին քառասուն օրը նրա հետ է օգնական տղան: Սակայն տղայի ծնողները, տեսնելով, որ նա տուն է վերադառնում առանց որսի, խորհուրդ են տալիս ծով դուրս գալ ուրիշ նավակով և թողնել անհաջողակ ծերունուն: Տղան տխրությամբ է նայում ձեռնունայն վերադարձող ծերունուն և օգնում է նրան ափ հանել դատարկ նավակը:

Գործողությունները զարգանում են Կուբայի փոքրիկ ձկնորսական քաղաքում: Ծերուկ Սանտյագոն սովորեցրել է տղային՝ Մանոլինին, ձուկ որսալ: Ծերունու խրճիթում նրանք զրուցում են վաղվա ձկնորսությունից, այն մասին, որ ծերունու բախտը պիտի վերջապես ժպտա: Զրուցում են սպորտի վերջին նորություններից, բեյսբոլից և հայտնի մարզիկներից, օրինակ՝ Դի Մաջոյից: Երբ ծերուկը քնում է, նրա երազներում չկան կռիվներ, կանայք, կամ մեծ իրադարձություններ: Նա տեսնում է Աֆրիկան և ափ դուրս եկող մեծ առյուծներին:

Առավոտյան ծերունին պատրաստում է նավակը և իրեն օգնող Մանոլինին ասում, որ այսօր հավատում է հաջողությանը:

Ձկնորսական նավերը մեկը մյուսի ետևից դուրս են գալիս ծով: Ծերունին սիրում է ծովը և մտածում է ծովի մասին, որպես կնոջ: Խայծ է դնում կեռիկներին և գցում ջուրը: Սպասում է: Բարձր խոսում է թռչունների և ձկների հետ: Նա զգում է ջրի հատակին կատարվող ամեն բան: Ահա կարթաթելերից մեկը ցնցվեց: Զգում է ահավոր ծանրություն և ուժ, որը ձգում է կարթաթելը: Սկսվում է մի քանի ժամ տևող դրամատիկ պայքարը ծերունու և հսկայական ձկան միջև: Փորձում է քաշել թելը, բայց դա չի հաջողվում: Ափսոսում է, որ տղան իր հետ չէ: Բայց դեռ լավ է, որ ձուկը քաշում է կողմ և ոչ թե ցած:

Անցնում է չորս ժամ: Կեսօր է: Ծերունին մտածում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել: Ի վերջո ձուկը կսատկի և նրան հնարավոր կլինի մոտեցնել: Սակայն ձուկը դիմացկուն է:

Գիշեր է: Ձուկը հեռացնում է նավակը ափից: Հեռվում երևում են Հավանայի լույսերը: Ծերունին հոգնած է, բայց չի թողնում կարթաթելը: Մտածում է ձկան մասին: Անգամ խղճում է նրան: Քանի դեռ չի մեռել, չի բաժանվի ձկանից:

Ձուկն արդեն ուժեղ չէ ձգում: Թուլացել է: Սակայն ծերունու ուժերը ևս հատնում են: Վերջապես ձուկը սկսում է երևալ: Այն շատ գեղեցիկ և երկու անգամ մեծ է նավակից: Երևալով ջրի մակերևույթին՝ նորից սուզվում է, և ծերունին ստիպված է լարել ուժերը: Աստծուն չի հավատում, սակայն սկսում է կարդալ «Հայր մերը»: Ուզում է ցույց տալ ձկանը, թե ինչի է ընդունակ մարդը:

Անցնում է ևս մի օր: Ծերունին շեղվելու համար հիշում է բեյսբոլային մրցումները: Հիշում է, թե ինչպես է ձեռնամարտում հաղթում հզոր նեգրին, իսկ հետո որոշում այլևս չձեռնամարտել, որովհետև ձեռքն անհրաժեշտ է նրան ձկնորսության համար:

Պայքարը ձկան հետ շարունակվում է: Ձուկը մե´րթ մոտենում է նավակին, մե´րթ հեռանում: Պատրաստում է տեգը, որ հասցնի ձկանը վերջին հարվածը: Համոզում է ձկանը հանձնվել: Ձուկը սուզվում է:

Երբ ձուկը դուրս է գալիս հաջորդ անգամ, ծերունին հարվածում է: Զգում է սրտխառնոց և թուլություն: Մոտեցնում է ձկանը և կապում նավին: Հաշվում է ձկան արժեքը և կարծում, որ մեծն Դի Մաջոն կարող է հպարտանալ իրենով:

Անցնում է մի ժամ: Երևում է առաջին շնաձուկը: Սկսում է հոշոտել ձկանը: Ծերունին հարվածում է նրան և շնաձուկը իջնում է հատակը՝ իր հետ տանելով տեգը և ձկան մի մեծ կտոր: Ծերունին խորհում է: Մարդուն կարելի է հաղթել, բայց անհնար է ոչնչացնել:

Մի կտոր ձուկ է ուտում: Նկատում է շնաձկների մոտեցող խումբը: Դիմավորում է նրանց թիակին ամրացված դաշույնով: Շնաձկները հարձակվում են ձկան վրա: Ծերունին կռվում է նրանց հետ: Մեկին սպանում է: Ի վերջո շնաձկները ետ են մնում: Նրանք այլևս ուտելու բան չունեն:

Երբ ծերունին հասնում է ափ, բոլորը քնած են: Նրա ձկանից մնացել է միայն կմախքը: Ափին տղան դիմավորում է հոգնատանջ ու լացող ծերունուն: Մանոլինը հանգստացնում է ծերունուն: Հավատացնում է, որ ինքը հաջողություն կբերի նրան և որ շատ հմտություններ ձեռք բերելուց  հետո կկարողանա իսկապես օգտակար լինել:

Առավոտյան ափ են գալիս հարուստ զբոսաշրջիկներ: Զարմանում են ձկան կմախքի չափերի վրա: Մատուցողը փորձում է բացարտրել նրանց նախօրյակին տեղի ունեցած դրաման, սակայն նրանք հեռու են դա հասկանալուց: 

Հարցեր և առաջադրանքներ։

1.Պատմիր  Էռնեստ Հեմինգուեյի մասին մի քանի նախադասությամբ։

2.Ներկայացրու պատմվածքի իմաստը։

3.Ներկայացրու ծերունուն։

Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ),ամեն ինչ կամ բոլոր (ը) բառերը։

․․․ նախադասությունները ճիշտ են գրված։

․․․ խնդիրները փորձիր լուծել։

․․․ խնդրագիրքը արդեն վերջացել է։

․․․ վազում էին ինչ- որ մեկի հետևից։

․․․ ժողովուրդն է սպասում քեզ։

․․․ մարդիկ ինչ-որ բանի են սպասում։

․․․ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ։

․․․ գառներն ու ուլերը ցրվեցին։

․․․ աշխարհը ոտքի տակ է տվել։

․․․ երկրներում եղել է։

․․․ նույն բանն են պնդում։

․․․ կրակի բաժին դարձավ։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երկուշաբթի

Երկուշաբթի ( 25. 04. 2023թ. )

Կատարում ենք նախորդ շաբաթվա ամփոփում։

Գրում ենք ապրիլի 24-ի մասին։

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը  որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: անորոշ Բ. Դերձակը հագուստն էր կարում: որոշյալ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: անորոշ

 Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր: որոշյալ

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:անորոշ

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:որոշյալ

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: անորոշ

Բ. Անտառում որսորդին հանդիպեց:որոշյալ

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: անորոշ

Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:որոշյալ

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա’րց տուր դրանց։

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: անորոշ Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:որոշյալ

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: անորոշ

Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:որոշյալ

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: անորոշԲ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:որոշյալ

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց:անորոշ

Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:որոշյալ

Posted in Մայրենի 6․4

Սահյանական օրեր մայրենի

 Ժայռից մասուր է կաթում»

***

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Սարսուռ – դողդողանք

2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։

Կարմիր սարսուռ է կաթում։

Կարմիր սարսուռ է տանում։

Այնպես անուշ է։

Բայց երբ թռչում է քարից։

3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։

Առուն ինչպես կլռի,
Ձեռքինը կուժ է:

4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․

Ժայռից մասուր է կաթում․․․

Ժայռից տերևներն ու մասուրներն են թափվում։

5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։

6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։

7․ Անգի՛ր սովորել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը և ևս մեկ բանաստեղծություն՝ ձեր ընտրությամբ։

Տեսաֆիլմեր

Դիտել եմ։

« Այս իմ հրաշք աշխարհն է»

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

« Հայաստան ասելիս»

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

… Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

Համո Սահյան

Ջուրն ընկանք, կրակն ընկանք, Չմեռանք, բայց և չամրացանք, Խլացանք շատ լսելուց Եվ շատ լռելուց համրացանք: Որպեսզի թեթև ապրենք, Մեկմեկու ուսին ծանրացանք… Ախր մենք ափսոս էինք, Այս ինչո՞ւ այսքան մանրացանք:

( Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով… ):

Հ. Սահյան

« Հայոց լեզու»

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
Շառաչել ես դու հին հողում Արարատյան
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։

Posted in Uncategorized

Մաթեմատիկա ընտրություն

  • Խնդիր 1(12680): Անին 2 և 3 թվանշաններով գրել է մի քանի թվեր, որոնց գումարը հավասար է 2023
  • ։ Ամենաքիչը քանի՞ թիվ կարող է գրել Անին։

333+333+333+333+333+333+23+3

  • Խնդիր 2(12681): Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնցից յուրաքանչյուրի հարյուրավորի թվանշանը հավասար է այդ թվի մյուս երկու թվանշանների արտադրյալին։

1×1

1 2

1 3

1 4

1 5

1 6

1 7

1 8

1 9


Խնդիր 3(12682): Արամը գրատախտակին գրեց մի քանի երկնիշ թվեր, իսկ Դավիթը 100-ից հանեց այդ թվերից յարաքանչյուրը և նույպես գրեց գրատախտակին։ Արամի գրած թվերի գումարը հավասար է 576, իսկ Դավիթի ստացած թվերի գումարը 724։ Քանի՞ թիվ է գրել Արամը գրատախտակին։

Պատ՝ 13

  • Խնդիր 4(12683): Գտնել այն երկնիշ թ
  • վերի քանակը, որոնցից յարաքանչյուրը ո՛չ 22-ի է բաժանվում, ո՛չ էլ 33-ի։1,

Պատ՝ 30

  • Խնդիր 5(12684): 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերը տեղադրեք շրջանակների մեջ այնպես, որ եռանկյան յուրաքանչյուր կողմի գտնվող թվերի գումարը հավասար լինի 2323-ի։ Գտնել եռանկյան գագաթներում գրված թվերի արտադրյալը։
    • 1+2+3+4+5+6+7+8+9=45
  • Խնդիր 6(12685): Գտնել 200-ից փոքր այն բնական թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրի բոլոր թվանշանները կենտ են։
Posted in Uncategorized

Մաթեմատիկա դաս 10

Դաս 10.

7. Տասնորդական կոտորակների բազմապատկումը

Տեսական նյութ

Դրական տասնորդական կոտորակները բազմապատկելու

համար պետք է`

1) անտեսելով կոտորակների գրառումներում եղած ստորակետները` բազմապատկել ստացված բնական թվերը,

2) ստացված արտադրյալում աջից ստորակետով առանձնացնել

այնքան թվանշան, քանի թվանշան որ կա երկու արտադրիչների

կոտորակային մասերում միասին։

                     Օրինակ` 23,5 ⋅ 0,01 = 0,235 ։

Այս հաշվեկանոնին կարելի է հանգեցնել նաև այն դեպքերը, երբ

արտադրիչներից մեկը բացասական տասնորդական կոտորակ է։

Ձևակերպենք համապատասխան հաշվեկանոնը։

Տասնորդական կոտորակները բազմապատկելու համար պետք է՝

1) բազմապատկել այդ կոտորակների բացարձակ արժեքները,

2) ստացված արտադրյալից առաջ դնել + նշանը, եթե բազմապատկվող

կոտորակներն ունեն նույն նշանը, և դնել – նշանը, եթե

բազմապատկվող կոտորակների նշանները տարբեր են։

0,25 x 0,2 = 0,050 = 0,05

0,25×0,2 = 25/100 x 2/10 = 50/1000 = 5/100 = 0,05

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3,81 ⋅ 2,95  = 11,2935 ,        դ) 17,32 ⋅ 896,1 =  15 520,652   է) 0,1 ⋅ 0,001, 

բ) 16,387 ⋅ 0,29 = 4,75223 ,       ե) 1,11 ⋅ 0,32 ,         ը) 23,57 ⋅ 8,192 ,

գ) 0,782 ⋅ 0,55 ,         զ) 0,92 ⋅ 10,03 ,       թ) 17,17 ⋅ 17,17։

3,81                 16,387   

X                      x

2,95                   0,29

11,2935           4,75223

1,11 x 0,32  = 111/100 x 32/100 = 111×32 / 10000 = 3552/10000 = 0,3552 

2) Կատարե՛ք բազմապատկում.

ա) 12 ⋅ 0,36 ,        դ) 4 ⋅ 2,575 ,           է) 85 ⋅ 18,43,

բ) 200 ⋅ 1,25 ,       ե) 77 ⋅ 0,98 ,           ը) 9 ⋅ 34,392,

գ) 5 ⋅ 66,99 ,         զ) 134 ⋅ 1,73 ,         թ) 236 ⋅ 7,24։

ա) 12 ⋅ 0,36 = 4,32

3) Կատարե՛ք բազմապատկում.

ա) 7,31 ⋅ 2,06 , 

բ) 20,02 ⋅ (–11,99) , 

գ) 0,1 ⋅ 4,767 , 

դ) (–34,8) ⋅ (–0,348) , 

ե) (–5,32) ⋅ (–2,2) , 

զ) 12,12 ⋅ 10,01 :

Լրացուցիչ(տանը)

4) Կատարե՛ք բազմապատկում.

ա) 6,251 ⋅ 7,         դ) 14,55 ⋅ 2,         է) 7,86 ⋅ 12,

բ) 0,302 ⋅ 5,          ե) 0,04 ⋅ 85,         ը) 12,5 ⋅ 80,

գ) 18,11 ⋅ 30,        զ) 6,37 ⋅ 9,           թ) 31,232 ⋅ 25։

5) Ճանապարհորդը 4 ժ քայլել է 5,2 կմ/ժ արագությամբ և 3 ժ՝ 4,8 կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ճանապարհ է նա անցել։

6) Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները.

ա) 3,76 ⋅ 0,1 և 10,26 ⋅ 0,03,          դ) 4,25 ⋅ 11,1 և 56,8 ⋅ 0,2,

բ) 5,71 ⋅ 23 և 2,8 ⋅ 45,                   ե) 0,705 ⋅ 9,43 և 8,99 ⋅ 0,77,

գ) 1,92 ⋅ 8,4 և 17,5 ⋅ 0,8,               զ) 0,006 ⋅ 1000 և 100 ⋅ 0,083:

Posted in Մայրենի 6․4

Աղայանական օրերի ամփոում Մայրենի

Աղայանական օրեր

Նախգծի իրականացման ժամանակը՝ ապրիլի՝ 3-ից- 28-ը։

Մասնակիցներ՝ 6-րդ դասարանցիներ։

Նախագծի ընթացք-նկարագիր-առաջադրանքներ

  • Համացանցից գտե՛ք հետաքրքիր տեղեկություններ Աղայանի մասին, կարդացե՛ք, վերածե՛ք ձայնագրության կամ տեսագրե՛ք:

Աղայանի մասին։

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

1869 թվականին «Արարատ» ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ» հոդվածաշար։

Ձախից աջ՝ Գևորգ Բաշինջաղյան, Կոմիտաս, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան,ըգտհըյյյ Ավետիք Իսահակյան, (ներքևում) Վրթանես Փափազյան, Արշակ Չոպանյան

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» («Մայրենի լեզու» Ա, Բ, Գ, Դ) դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»–ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։

1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին։

Գրական գործունեություն

Աղայանը հարստացրել է մեր թարգմանական գրականությունը ռուս և արևմտաեվրոպական դասական գրողներից կատարած թարգմանություններով ու փոխադրություններով։ Նա թարգմանել է Իվան Կռիլովի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հայնրիխ Հայնեի, Լև Տոլսhտոյի, Ուիլյամ Շեքսպիրի գործերը։ Առանձնապես հիշատակության է արժանի Ալեքսանդր Պուշկինի «Ոսկի ձկնիկ» հեքիաթի փոխադրությունը։

Օգտագործել է Ա., Ղ. Աղ., Թոմաս, Հաբաշ, Ղ., Ղ. Ա., Վիգեն, Փրեյդում, Փրեյդուն ծածկանունները[3]։

Ղազարոս Աղայանը նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։ Վերնատան մշտական անդամները շաբաթը մեկ-երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը՝ իրար տեսնելու, զրույց անելու։ Այս հանդիպումների ընթացքում մեծ գրողները ընթերցում ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների գործերը, ինչպես նաև իրենց գործերն էին ներկայացնում ընդհանուր քննադատման։

ստեղծագործություններ

Հնարագետ ջուլհակը

Արեգակ

Հեքիաթներ՝

Վաճառականի խիղճը

Հնարագետ ջուլհակը

Զանգի-Զրանգի

Եղեգնուհի

Խիզախը կամ Աներկյուղը

Այծատուր

Հնարագետ ջուլհակը

Մանուկ-խան

Ասլան-Բալա

Քի՜չ էլ, քի՜չ էլ

Անահիտ

Արեգնազան կամ Կախարդական աշխարհ

Վիշապին հաղթողը

Հազարան Բուլբուլ

Արևամանուկ

Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Կախարդական պատկեր

Պոեմ՝ Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ

Բանաստեղծություններ՝

Ղազարոս Աղայան. «Անահիտ» 

Պատմիր Ղ․ Աղայանի մասին մի քանի նախադասությամբ․ ճանաչիր նրան։

Ղազարոս Աղայան՝ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս, ում գրական ձեռագիրը ընդմիշտ կմնա հայ գրական պատմության մեջ: Նրա մահվան տարելիցի օրը վերհիշենք մեծերի մտքերը Աղայանի մասին:

Ներկայացրու «Անահիտ» հեքիաթը։

Անահիտ հեքիաթը պատմում է գյուղի թաքավորի որդու և հասարակ մի գյուղացի աղջկա մասին։ Թ աքավորի որդին օրերից միօր գնում է որսի, նա լսում է աղբյուրի մոտից աղջկա զայն մոտենում է, աղբյուրին և տեսնում է Անահիտին ու սիրհարվում իսկ անահիտը ասում է, որ կամունանամ միայն են դեփքում երբ դու արհեստ իմանաս Վաչագան հարցնում է իսկ դուք ինչ արհեստեք նախտրում Անահիտ պատսխանում է գորգագորցյուն Վաչագանը խոսք է տալիս, որ կսովորի այտ արհեստ։

Արդյո՞ք նկատեցիր բացասական կերպարների։

Այո բացասական կերպարը հեքյատի ավազակներ։

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

ես այտեղ անծանոթ բառեր չգտա

Ներկայացրու Անահիտին։

Նա գյուղի հասարակ մի աղջիկեր, որը սիրում էր գորգագորցյուն և նաև շատ համրձակ էր։

Ղազարոս Աղայանի մասին

Լեո, Ղազարոս Աղայան: Պատմագրական ուսումնասիրություն
Ստեփան Զորյան, Հուշեր Ղազարոս Աղայանի մասին
Ղազարոս Աղայանի կենսագրությունը

Արդյունքներն հրապարակվում են բլոգներում՝

Էվա Հարությունյան

Posted in Uncategorized

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջադրանք՝

  1. Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։
  2. Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։
  3. Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։
  4. Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։
Posted in Uncategorized

Մաթեմատիկա ենտրություն

  • Խնդիր 1(10548)Հնարավո՞ր է արդյոք պատկերել հետևյալ նկարը, առանց գրիչը թղթից կտրելու և ոչ մի գծի վրայով չանցնելով երկրորդ անգամ:

Պատ՝ այո

  • Խնդիր 2(11412): Ապացուցել, որ 3-ի չբաժանվող կամայական 3 թվերի համար ճիշտ է հետևյալ պնդումը․ կամ այդ երեք թվերի գումարն է բաժանվում 3-ի կամ դրանցից որևէ 2-ի գումարն է բաժանվում 33-ի։ Եռանկյուն

3×1=3 3×2=6

4,5,7,8

  • Խնդիր 3(11581): 10 կարկանդակ պատրաստելու համար մայրիկին անհրաժեշտ է կես ժամ ժամանակ, իսկ Մերիին` 40 րոպե։ Գոռը պատրաստ է մեկ ժամում ուտել 1010 կարկանդակ։ Մայրիկն ու Մերին անդադար պատրաստում են, իսկ Գոռը՝ անդադար ուտում։ Գործընթացի սկզբից քանի՞ րոպե անց սեղանին կմնա ուղիղ 50  հատ կարկանդակ:

Մայրը՝ 60:30⋅10=2060:30⋅10=20 կարկանդակ։
Մերին՝ 60:40⋅10=1560:40⋅10=15 կարկանդակ։

  • Խնդիր 4(12678): Ինչպե՞ս երկնժարանի կշեռքի միջոցով 2424կգ մեխը բաժանել երկու մասերի, համապատասխանաբար 99կգ և 1515կգ:

  • Խնդիր 5(12679): Սրվակում կա 2424 գրամ հեղուկ դեղ։ Բժիշկը պետք է դեղը բաժանի 33 հավասար մասերի։ Ինչպե՞ս կվարվի նա, եթե ձեռքի տակ ունի 55, 1111 և 1313 գրամանոց մեկական անոթ
Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 9

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14 =1,42

գ) 111,782 – 65,327 =46,455

ե) 0,625 – 0,1 =0,525

բ) 81,22 – 53,12 =28,1

դ) 17,1 – 8,256 =8,844

զ) 7,35 – 6,35 =1

2) Ինչքանո՞վ է 27 մ 38 սմ-ը մեծ 1381 սմ‐ից։

1381 սմ=13մ 81 սմ

1357 սմ

3) Լուծե՛ք հավասարումը.

ա) 7,86 + x = 10,05

X=10,05-7,86

X=2,19

գ) 117,18 – x = 38,241

X =117,180-38,241

X=78,939

բ) 43,19 + x = 45,114

X=45,114 -43,19

X=1,924

դ) 53,27 + x = 90։

4) Գտե՛ք 20‐ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը։

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 , գ) 8,002 – 8 , ե) 107,03 – 56 ,

բ) 3,263 – 2 , դ) 11,397 – 9 , զ) 34,56 – 29 ։

6) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։

Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր

կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։

7) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 ,

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 ։

8) Կոտորակը ներկայացրե՛ք ամբողջ թվի և մեկից փոքր տասնորդական կոտորակի տարբերության տեսքով.

ա) 9,3 , գ) 3,681 , ե) 28,07 , է) 46,893 ,

բ) 2,84 , դ) 15,001 , զ) 30,609 , ը)100,202 ։