Posted in Հաշվետվություններ, Մայրենի

Հաշվետվություն

Մայրենի՝

Մենք մայրենից կարդացել ենք և քննարկել ենք հեքիաթներ, պատմվածքներ, առակներ, հանելուկներ։ Սովորել ենք տարբեր բանաստեղծություններ: Ինձ շատ դուր է եկել <<Կանաչ Ախպերը>> բանաստեղծությունը: Շատ հորինուկներ ենք գրել և նկարներ ենք նկարել։

Մաթեմատիկա՝

Մենք այս տարի սովորել ենք Հռոմեական թվեր և սովորել ենք հռոմեական թվերի գումարումը։ Լուծել ենք խնդիրներ եռանիշ քառանիշ թվերով կատարել ենք գումարում , հանում: Չափումներ ենք կատարել և լավ հասկացել մ, սմ, մմ:

Մարմնակրթություն՝

Ես շատ եմ սիրում մարմնակրթություն, նաև հաճախում եմ <<Դոկանդո>> սպորտ՝ կառատեի։ Մենք մարմնակրթության ժամին կատարում ենք մարզանք, խաղում ենք գնդակով, խաղում ենք տարբեր խաղեր։

Ճամփորդություներ՝

Ես այս տարի գնացել եմ թատրոն և դիտել եմ Էլֆերի մասին ներկայացում և այն ինձ շատ դուր եկավ։ Գնացել եմ նաև Արզական գյուղ և հաղթահարել բարձունքը: Ես հիացած էի այնտեղի բնությունով, մենք մտանք այնտեղի վանքը, նաև տեսանք Դալար գետը։

Նախագծեր՝

Մասնակցել եմ <<Ամանորն ու մենք>> նախագծին, Տիեզերք նախագծին:

Posted in Մայրենի, Ամանորն ու մենք

Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև, սիրելի Ձմեռ Պապիկ: Ես լավ եմ, կարծում եմ, դուք էլ եք լավ: Ես այս տարի, իմ կարծիքով, լավ եմ պահել ինձ: Ձմռանը սիրում եմ, որ ձյուն է գալիս և ամբողջ բակը ծածկվում է ձյունով: Ես ամենաշատը սիրում եմ Ամանորը և շատ եմ ուզում, որ բոլոր մարդիկ լինեն բարի։

Քեզ գրում է քո թոռնիկ՝ Մհեր Մկրտչյանը:

Posted in Մայրենի, Տիեզերք

10 փաստ տիեզերքի մասին

1. Տիեզերքում մարդու հասակը ավելանում է 5սմ-ով:

2. Տիեզերագնացների ոտնահետքերը հավերժ կմնան Լուսնի վրա, որովհետև այնտեղ քամի չկա, որ ցրի դրանք:

3. Տիեզերքում ամեն օր առաջանում է մոտավորապես 275 միլիոն նոր աստղ:

4. Տիեզերքում Երկիր մոլորակից մեծ՝ ադամանդե մոլորակ կա։

5. Աստղերը շիկացած գազային հսկա մարմիններ են, բայց նրանց ջերմաստիճանը բավականին փոփոխական է։

6. Արեգակից ամենահեռու մոլորակը պլուտոն է։

7. Պլուտոնը 2006թ. այլևս չի համարվում մոլորակ, քանի-որ փոքր է։

8. Մերկուրին Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակն է։

9. Լուսինը իրականում կլոր չէ, այն օվալաձև է։

10. Մարսի մոլորակի մականունը՝ կարմիր մոլորակ է։

Posted in Ձմեռ, Մայրենի, Ամանորն ու մենք

Բարև ձմեռ

Ես քեզ շատ երկար եմ սպասել, ձմեռ: Ուզում եմ, որ դու ձյուն բերես, որ ես իջնեմ բակ և խաղամ ձնագնդի ըկերներիս հետ։ Ես քեզ շատ եմ խնդրում, դեկտեմբերի երեսունմեկին թող ձյուն գա և ուրախացնես բոլոր մարդկանց և նոր տարվա գիշերը բոլորը երեխաները ստանան նվերներ։ Ձմեռ, այնքան գեղեցիկ ես սպիտակ հագնված: