Posted in Մայրենի 6․4

Մայրենի երկուշաբթի

Երկուշաբթի

Շաբաթվա ամփոփում։ Կրկնություն, պատրաստվում ենք մայիսյան ամփոփմանը։

1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա 
    Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

լուսաբաց, Իրիկուն,
արշալույս. երեկո,
լուսադեմ, իրիկնաժամ,
լուսածագ, մթնշաղ,
արևածագ, իրիկնամուտ,
առավոտ: վերջալույս,
արևամուտ,




3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:
Գառնուկ, մտրուկ, մարդուկ, ճնճղուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:
1.Անգղ, ցածր, վատ, ավարտ ծանր, ավազան, մանուշակագույն, գրտնակ, գոտի, ագահ:
2.Առասպել, կաղ, ամայի, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, մեծագույն, աղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:
Ախոյան, բազե, բժիշկ, աղախին, արշավ, չմշկորդ, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, մարտիկ:

Լրացուցիչ առաջադրանք

Վիլյամ Սարոյան

« Հայ մուկը»

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:

Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:

Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:

Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:

Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:

Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:

Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:

Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:

Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:

Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:

Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:

Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:

Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:

Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:

Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:

Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:

Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:

Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:

Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:

Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:

Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:

Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:

Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:

Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:

Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:

Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:

Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

Posted in Մայրենի 6․4

Վիլյամ Սարոյան

Կենսագրություն

Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա), որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր։ Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի, և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։ –

Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիակա

Խնդիր 1: Հնարավո՞ր է արդյոք

50∗25∗12∗7∗6∗5∗4∗3արտահայտության մեջ ∗-ների փոխարեն դնել ′+′′ և′−′ նշաններ այնպես, որ ստացված արտահայտության արժեքը հավասար լինի 15:

Պատ՝ հնարավոր չէ։

Խնդիր 2: Հնարավո՞ր է արդյոք 10 հատ 1, 3 և 5 դրամ արժողությամբ մետաղադրամների ստանալ 25 դրամ:

Պատ՝ հնարավոր չէ։

Խնդիր 3: Տրված են երեք բնական թվեր։ Առաջին և երկրորդ թվերի արտադրյալը արտադրյալը հավասար է 32-ի։ Երկրորդ և երրորդ թվերի արտադրյալը հավասար 3175-ի։ Գտնել առաջին և երրորդ թվերի արտադրյալի բոլոր հնարավոր արժեքները։

Պատասխան՝ 101600։

Խնդիր 4: Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։

1) 50-ով      2)  100-ով      3)  25-ով      4)  այլ պատասխան

Պատասխան՝ 1) 5050-ով

Խնդիր 5: Ադին ու Բուդին միջոցառում էին կազմակերպել։ Հյուրերի 

20%-ը ոչ Ադիին էր ճանաչում, ոչ էլ Բուդիին։ Մնացածի 70%-ը ճանաչում էր Ադիին, իսկ 45%-ը Բուդիին։ Երկուսին միաժամանակ ճանաչում էր 33 հոգի։ Քանի՞ հոգի էր մասնակցում միջոցառմանը։

Պատասխան՝ 25 հոգի։

Խնդիր 6: Հայտնի է, որ մաթեմատիկոսների 20%20%-ը փիլիսոփա է, իսկ փիլիսոփաների 17%17% -ը մաթեմատիկոս է: Ովքե՞ր են ավելի շատ, մաթեմատիկոսները, թե՞ փիլիսո

Պատասխան՝ փիլիսոփաները

Խնդիր 7): Դասարանում կա 3030 աշակերտ: Հայտնի է, որ ցանկացած 1212 աշակերտների մեջ կա տղա, իսկ ցանկացած 2020 աշակերտների մեջ կա աղջիկ: Գտնել դասարանում տղաների և աղջիկների քանակների տարբերությունը:

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Հինգշաբթի

Հինգշաբթի

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:

Ալեհույ- էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիա-ը:  Գրակալի առաջ մտասույ-  նստած` քննախույ- հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զև-ի արձանը: Նրա հոգին բ-կտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պար-կա գիշեր էր: Պար-կական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հա-կերտի հրավերով Վասակը` Հայաստանի մար-պանը, ժամանել էր Տի-բոն և այժմ բաց նստած` նայում էր մ-կիթների երկնասույ- մինարենիներին: Անհույ- էր, թե գործերը հարթ  կգնան:Պարտի-պանը Թիֆլի-ից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույն-գույն ծաղիկներ և հետ-հետե կտարածվեն շուրջբոլորը: Ավտոբու-ի պատուհանից հիպնո-ված նայում էի շրջակայքի գեղեցկություներին:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա ընտրություն

Խնդիր 1(11119): Հնարավո՞ր է արդյոք

50∗25∗12∗7∗6∗5∗4∗3արտահայտության մեջ ∗-ների փոխարեն դնել ′+′′ և′−′ նշաններ այնպես, որ ստացված արտահայտության արժեքը հավասար լինի 15:

Պատ՝ հնարավոր չէ։

Խնդիր 2(10091): Հնարավո՞ր է արդյոք 10 հատ 1, 3 և 5 դրամ արժողությամբ մետաղադրամների ստանալ 25 դրամ:

Պատ՝ հնարավոր չէ։

Խնդիր 3(11504): Տրված են երեք բնական թվեր։ Առաջին և երկրորդ թվերի արտադրյալը արտադրյալը հավասար է 32-ի։ Երկրորդ և երրորդ թվերի արտադրյալը հավասար 3175-ի։ Գտնել առաջին և երրորդ թվերի արտադրյալի բոլոր հնարավոր արժեքները։

Խնդիր 4(11671): Առաջին 5050 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 5050 կենտ թվերի գումարից։

1) 5050-ով      2)  100100-ով      3)  2525-ով      4)  այլ պատասխան

Խնդիր 5(12698): Ադին ու Բուդին միջոցառում էին կազմակերպել։ Հյուրերի 20%20%-ը ոչ Ադիին էր ճանաչում, ոչ էլ Բուդիին։ Մնացածի 70%70%-ը ճանաչում էր Ադիին, իսկ 45%45%-ը Բուդիին։ Երկուսին միաժամանակ ճանաչում էր 33 հոգի։ Քանի՞ հոգի էր մասնակցում միջոցառմանը։

Խնդիր 6(10898): Հայտնի է, որ մաթեմատիկոսների 20%20%-ը փիլիսոփա է, իսկ փիլիսոփաների 17%17% -ը մաթեմատիկոս է: Ովքե՞ր են ավելի շատ, մաթեմատիկոսները, թե՞ փիլիսո

Խնդիր 7(10732): Դասարանում կա 3030 աշակերտ: Հայտնի է, որ ցանկացած 1212 աշակերտների մեջ կա տղա, իսկ ցանկացած 2020 աշակերտների մեջ կա աղջիկ: Գտնել դասարանում տղաների և աղջիկների քանակների տարբերությունը:

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա

Դասարանում

Խնդիր 1: Չորս վերնաշապիկը մեկ տաբատից 10%-ով էժան են: Քանի՞ տոկոսով է հինգ հատ վերնաշապիկը թանկ մեկ տաբատից:

4500:4=1125

5000+1125=6 125

6 125×100=612 500

612 500:5000=12,5

Խնդիր 2: 2 տուփ կոնֆետը 3 հոգու բավարարում է 12 օր: Քանի՞ օրում կուտեն կվերջացնեն 6 տուփ կոնֆետը 4 հոգին միասին:

3×12=36

36:4=9

9:2=4,5

4,5×6=27

Խնդիր 3: Միլենան և Ռուզանը ապրում են նույն շենքում և հաճախում են նույն դպրոցը։ Միլենան դպրոցից տուն հեռավորությունը քայլում է 20 րոպեում, իսկ Ռուզանը՝ 30 րոպեում։ Մի օր նրանք միաժամանակ դուրս եկան, մեկը դպրոցից, մյուսը՝ տանից։ Դուրս գալուց քանի՞ րոպե հետո նրանք կհանդիպեն։

30+20=50

600:50=12

Խնդիր 4։ Այգում իրար կողք աճում են 4 խնձորենիներ։ Ցանկացած 2 իրար կողք գտնվող խնձորենիներից մեկի խնձորների քանակը մյուսինից շատ է 1-ով։ Կարո՞ղ է արդյոք այդ 4 խնձորենիների վրա միասին լինել 2023 խնձոր։

Պատ՝ հնարավոր չէ։

Տանը

Խնդիր 1։Կարո՞ղ է արդյոք միայն չորսերից բաղկացած թիվը բաժանվել միայն երեքներից բաղկացած թվի: Իսկ հակառա՞կը:

Խնդիր 2: Հնարավո՞ր է արդյոք ձիով սկսելով շախմատի տախտակի որևէ վանդակից

ա) անելով 19քայլ վերադառնալ նույն վանդակին։
բ) անելով 20 քայլ հայտնվել սկզբնական վանդակի հարևան վանդակում (հարևան են համարվում ընհանուր կողմ ունեցող վանդակները):

Խնդիր 3։ Հնարավո՞ր է արդյոք սկսելով a1 վանդակից՝ ձիու քայլերով հասնել h8 վանդակին, յուրաքանչյուր վանդակում լինելով ճիշտ մեկ անգամ։

Posted in Մայրենի 6․4

ՄԱՅՐԵՆԻ Չորեքշաբթի

Չորեքշաբթի

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկևորազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սեվեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկևառ հորիզոններին, գյուղը գոտեվորող գին-ետ արտերին: Արեգակի ոսկևարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկեվենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափն-արդերին, եղր-անիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթ-ացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տար-երջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Ար-առ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգ-արք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգ-որ սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալ-որ թե պատանի, պիտի աշխատեն: Ալ-ետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բ-եռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգ-ելով բարիքների առատություն:

1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝:
Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։
2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։
3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից)։
4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։

2.Տրված բառերից առանձնացրու 4 բարդ բառ՝ թեյատուփ, գորգածածկ, սևքարեցի, միանգամյա, կերակուր, կոճղասունկ, սևծովյան, քառասուն, տասնօրյակ:

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր:
Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա: