Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երեքշաբթի

Երեքշաբթի

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքը:
    Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։

Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։
Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։
Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։

Posted in Մայրենի 6․4

ՄԱՅՐԵՆԻ Երկուշաբթի

Երկուշաբթի

Կատարում ենք նախորդ շաբաթվա ամփոփում։ ( Ստեղծագործական նյութերը հրապարակում ենք և չմոռանաք ՝ իմ « աութլուքին» ուղարկել հղումները) ։

Նախկին առաջադրանքներից ընտրում ենք մեզ դուր եկած 10 առաջադրանք և նմանատիպ առաջադրանքներ կազմելով կատարում ենք այդ ( կազմած) առաջադդանքները։

Ջանի  Ռոդարի

« Սև  քթերի  երկիրը»

Երկրագնդի  շուրջ  իմ  ուղևորությունների  ժամանակ,  ես  այցելեցի  Ներոնիա  կղզին,  որտեղ  օրենքը  պահանջում  էր,  որ  բոլոր  բնակիչները  ունենային  սև  քիթ:  Սև  ինչպես  ածուխը,  թանաքը  կամ  ֆուտբոլային  մրցավարների  համազգեստը:
Սկզբում  պտտվելով  Ներոնիայի  ճանապարհներով,  կարծեցի,  թե  դիմակահանդես  էր.  մարդիկ  ունեին  կանոնավոր  դեմքեր`  բնական  գույներով,  ոմանք  սպիտակ  մաշկով  էին,  ոմանք՝  մի  քիչ  արևից  խանձված,  ոմանք  էլ՝  վարդագույն.  բայց  դեմքերի  մեջտեղում  բոլորը  ունեին  սև  քթեր,  որ  ասես  դուրս  էին  եկել  կոշիկի  վաքսի  տուփից:

Մտա  մի  պանդոկ  ու  պանդոկապանին,  ում  քիթն  իհարկե  ավելի  սև  էր,  քան  իր  շշերը,  զվարթորեն  հարցրի.

—  Պատահաբար  մի  քիչ  կանաչ  ներկ  չէի՞ք  ունենա:

—  Պարո՛ն,  -ասաց  նա,  —  եթե  տեղացի  չեք,  ապա  լավ  կանեիք,  եթե  չկատակեիք,  իսկ  եթե  օտարերկրացի  եք,  ընդունեք  իմ  խորհուրդը.  անմիջապես  ձեր  քիթը  սև  ներկեք,  կամ  էլ,  վերադարձեք  այն  ճանապարհով,  որով  եկել  եք  ու  հեռացեք  առանց  շրջվելու:

—  Ես  օտարերկրացի  եմ,  —  պատասխանեցի,-  բայց  չեմ  հեռանա:  Ավելին,  սև  քթերի  այս  դեպքն  ինձ  շատ  է  հետաքրքրում,  ու  եթե  ինձ  չբացատրեք,  կկանգնեմ  ձեր  պանդոկի  դռան  մեջ՝  գրավելու  համար  ոստիկանների  ուշադրությունը:

—  Աստծո՛  սիրուն,  —  բացականչեց  պանդոկապանը՝  ձեռքերը  պաղատագին  պարզելով,  —  նման  բան  չանե՛ք,  թե  չէ  ստիպված  կլինեմ  փակել  կրպակս:  Պետք  է  իմանաք,  որ  Ներոնիա  կղզում  մի  հինավուրց  օրենք  կա,  ըստ  որի՝  բոլոր  մարդիկ  պետք  է  ունենան  սև  քթեր:

—  Իսկ  ի՞նչ  կպատահի,  եթե  մեկը,  առավոտյան,  չհիշի,  որ  իր  քիթը  պիտի  սև  ներկի:

—  Ամենաքիչը,  որ  կարող  է  նրան  պատահել,  ձերբակալվելն  է  ու  քթին  հարյուր  մտրակի  հարված  ստանալը:  Բնականաբար  նա  կկորցնի  նաև  իր  աշխատատեղն  ու  ստիպված  կլինի  ողորմություն  խնդրել:  Եթե  երկրորդ  անգամ  նրան  բռնեն  առանց  սև  քթի,  ցմահ  բանտ  կնետեն,  ու  նա  այնտեղ  կմնա  նաև  մահվանից  հետո,  քանզի  բանտում  նաև  գերեզմանատուն  կա:

—  Եվ  դուք  հանդուրժո՞ւմ  եք  այս  ամենը:

—  Ես  պանդոկապան  եմ,  սիրելի  պարոն.  ես  իմ  գործով  եմ  զբաղված:  Ամեն  երեկո  հաշիվներս  եմ  անում`  այսքան  ծախս,  այսքան  շահույթ:  Ի՜նձ  ինչ,  թե  ինչ  գույնի  է  քիթս:

Պանդոկապանին  թողնելով  իր  հաշիվների  ու  բախտի  հետ,  գնացի  զբոսնելու  այդ  կղզում  իմ  քթով,  որ  ուներ  քթի  գույն:  Մարդիկ,  սկզբում,  սարսափահար  հայացք  նետելով  վրաս,  ձևացնում  էին,  թե  չեն  տեսնում  ինձ,  կամ  պարզապես  այնպես  էին  պահում  իրենց,  ասես  ես  գոյություն  չունեմ,  կամ  էլ,  նայում  էին  իմ  մարմնի  միջով,  ասես  թափանցիկ  եմ:

Ուղիղ  կեսօրին,  մի  ոստիկան  ինձ  կանգնեցրեց:

—  Քաղաքացի՛,  —  ասաց  ինձ  խստորեն,-  դուք  խախտել  եք  օրենքը:  Հետևե՛ք  ինձ:

Մարդկանց  մի  փոքր  խումբ  էր  հավաքվել  մեր  շուրջ:  Հենց  այդ  պահին  սկսեց  անձրևել:  Վայրկյանների  ընթացքում  անձրևը  լվաց  նրանց  քթերի  ներկը,  որոնք  երբևէ  արևի  երես  տեսած  չլինելով`  այնպես  էին  սպիտակել,  ասես  հենց  նոր  էին  ելել  լվացքից:

-Դուք  ևս  խախտել  եք  օրենքը,  -ասացի  ոստիկանին:-  Ձեր  քիթը  իմից  սպիտակ  է:

—  Ճի՛շտ  է,-  ասաց  մի  տղա,  որը  լրագրեր  էր  վաճառում:  —  Ոստիկանի  քիթն  էլ  է  սպիտակ:  Մենք  բոլորս  սպիտակ  քթեր  ունենք:

—  Աստծո՛ւ  սիրուն,-  սկսեց  աղաչել  ոստիկանը,-  ես  ընտանիք  ունեմ,  հինգ  երեխա  եմ  պահում:  Հացս  մի՛  կտրեք:  Հետևեցե՛ք  ինձ:

—  Ավելի  շուտ,  ի՛նձ  հետևեք  ,  —  գոռացի  հավաքվածներին:

—  Գնա՛նք  թագավորի  պալատ  ու  ցույց  տանք  մեր  սպիտակ  քթերը:

—  Գնա՛նք,  —  գոռաց  տղեկը,  ու  նրա  հետ  գոռաց  ողջ  բազմությունը:

—  Արդեն  զզվե՛լ  ենք  այս  սև  քթերից,  —  բղավեց  ինչ-որ  մեկը:

Ու  այդպես  սկսվեց  հեղափոխությունը  Ներոնիայում.  Մի  քանի  ժամվա  ընթացքում  ճանապարհները  լցվեցին  սպիտակ  քթավոր  մարդկանցով.  թագավորն  ու  իր  նախարարները  փախան,  պանդոկապանը  երդվեց,  որ  միշտ,  երբ  գնում  էր  նկուղ`  գինին  շշերի  մեջ  լցնելու,  քթի  սև  ներկը  հանում  էր,  իսկ  ոստիկանները  վարձակալում  էին  իրենց  հարևանների  երեխաներին,  որպեսզի  ցույց  տային,  թե  շատ  երեխաներ  ունեն:

Ու  հիմա  ես  կասկածում  եմ,  թե  չլինի՞  անսպասելի  անձրևի  շնորհիվ  եղավ  այդ  ամենը,  կամ  այն  միակ  քաղաքացու  շնորհիվ,  որն  օտարերկրացի  էր  ու  առաջինը  քաջություն  ունեցավ  ցույց  տալու  իր  սպիտակ  քիթը  շողացող  արևի  տակ:

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 15

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։

Հնգանիշ 10000, եռանիշ 999, Պատ՝ 9001

2) Քանի՞ անգամ է միլիոնների դասի ամենափոքր կարգի

միավորը մեծ հազարների դասի ամենափոքր կարգի միավորից։

Պատ՝ 1000

3) 50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոքրացրելեն 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։

Պատ՝ նույն է մնում

4) AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի

M կետ, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK  = 3 սմ։ Գտե՛ք MK հատվածի երկարությունը։

Պատ՝ 2 սմ

Լրացուցիչ(տանը)

5) Քանի՞ անգամ է յուրաքանչյուր հաջորդ դասի ամենամեծ կարգի

միավորը մեծ նախորդ դասի ամենափոքր կարգի միավորից։

6) Լուծե՛ք հավասարումը.

ա) (x + 324) + 18 = 555,           դ) (x – 90) – 617 = 1000,

բ) (x + 10) – 56 = 344,              ե) 136 + (x – 26) = 839,

գ) (x – 83) + 215 = 940,            զ) 405 + (x + 394) = 2505։

7) Գրե՛ք երկու կանոնավոր և երեք անկանոն կոտորակներ, որոնցից

յուրաքանչյուրի համարիչի և հայտարարի գումարը հավասար է 18‐ի։

8) Հետևյալ թվերը դասավորե՛ք աճման կարգով.

20-ի 7 %-ը, 15-ի 8 %-ը, 90-ի 3 %-ը, 100-ի 5 %-ը։

Posted in Uncategorized

English: My favorite corner in school

I have two favorite corners in school, it’s the football’s field and library. I love the football’s field, because I always go there with full of energy to play with my favorite in hopes to win and I love the library, because I always find books with topics that interest me and also it has a really calm atmosphere, that helps me concentrate to read.

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Լրացուցիչ աշխատանք

ացուցիչ աշխատանք

«Սպիտակ  ջրաշուշանը»

(ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
2.Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` դեպք, ընդհարվել, մրրիկ,  ճառագայթ, ամայի, գաղտագողի, աստիճանաբար:

Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;
Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Գրաբար

Վարդան Այգեկցի

« Առիւծ եւ աղուէս»

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու

գայ — գալիս է

ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն — առյուծին

ծնանիս — ծնում ես

պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ — ասում է

ծնանիմ — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիուծ, կորիուն, կարողութիուն, յուրախութիուն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

2. Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն-կենդանի, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:

3. Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

4. Ի՞նչ է ցույց տալիս առակը:

5. Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Posted in Uncategorized

Մատեմատիկա ընտրություն

  • Խնդիր 1(10013): Պարզել a� և b� բնական թվերի զույգ կամ կենտ լինելու բոլոր հնարավոր դեպքերը, եթե հայտնի է, որ նրանց
    1. գումարը զույգ է,գումարը կենտ է,արտադրյալը կենտ է,արտադրյալը զույգ է:

.  a� և b� թվերն ունեն տարբեր զույգություն, այսինքն՝ նրանցից մեկը զույգ է, մյուսը՝ կենտ:

. a� և b� թվերը կենտ են:

. a� և b� թվերից գոնե մեկը զույգ է:

  • Խնդիր 2(10014): Երկու բնական թվերի արտադրյալը բազմապատկում են այդ թվերի տարբերությամբ: Կարո՞ղ է արդյոք արդյունքում ստացվել 29657 143։

  • Խնդիր 3(10016): Հնարավո՞ր է արդյոք 8×8×8 չափանի տախտակը ծածկել 1×1×2 չափի դոմինոներով:

  • Խնդիր 4(10017): Հնարավո՞ր է արդյոք 5×5×5 չափանի տախտակը ծածկել 1×2×2 չափի դոմինոներով այնպես, որ ոչ մի վանդակ չծածկվի մեկից ավելի դոմինոյով:

  • Խնդիր 5(10019): 7աև 7բ դասարաններում սովորում է միևնույն քանակությամբ աշակերտ: Երկու դասարաններում միաժամանակ անց կացված հարցման արդյունքում պարզվեց, որ 7-րդ դասարանցիների մեջ ֆուտբոլ սիրողների քանակը 15-ով մեծ է ֆուտբոլ չսիրողների քանակից: Ապացուցել, որ ոչ բոլոր աշակերտներն են մասնակցել հարցմանը:

  • Խնդիր 6(10025): Գրատախտակին գրված է 101101 ամբողջ թիվ: Ապացուցել, որ թվերի այդ շարքից կարելի է ջնջել մեկ թիվ այնպես, որ մնացած թվերի գումարը լինի զույգ թիվ: Ճի՞շտ է արդյոք նույն պնդումը 100100 թվի դեպքում:

  • Խնդիր 7(10026): 2222 հատ ամբողջ թվերի արտադրյալը հավասար է 11: Ապացուցել, որ նրանց գումարը չի կարող 00 լինել:
Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 14

Առաջադրանքներ(դասարանում)

1) Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

ա) 0,9382 ≈ 0,9        դ) 1,0625 ≈ 1,0 ,,           է) 200,1.8  ≈ 200,1 ,

բ) 28,2897 ≈ 28,2 ,       ե) 80,0388 ≈ 80,0 ,         ը) 567,9111 ≈ 567,9 ,

գ) 100,5621=100,5 ,      զ) 6,0999= 6,0 ,           թ) 0,0008=0,0 ։

2) Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը.

ա) 93,6527 ≈ 93,65, հարուրերորթական։  

գ) 0,563891 ≈ 0,56 ,  հարուրերորթական։      

ե) 0,7014 ≈ 1 , տասնորթական։

բ) 734,82 ≈ 735 ,         հազարերորթական։ 

դ) 0,563891 ≈ 0,6 ,    հարուրերորթական։     

զ) 0,102 ≈ 0 ։ տասնորթական։

3) Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 0,377 + 3,409 – 2,1006 = 1,69


բ) 12,4589 – 6,27 + 1,395 = 7,58


գ) 4,5 + 0,3796 + 1,225 = 6,1


դ) 0,1 – 0,01 – 0,001 = 0,09

Լրացուցիչ(տանը)

4) Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 7,8932 ,       դ) 0,9999 ,           է) 2,3845 ,

բ) 85,0639 ,      ե) 65,6788 ,         ը) 18,0936 ,

գ) 0,1111 ,        զ) 721,8957 ,        թ) 55,6009 ։

5) Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն

գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի.

ա) 2,66∗ ≈ 2,66 , գ) 18,6 ≈ 18,5∗ , ե) 7,5 ≈ 7,5∗ ,

բ) 0,3∗ ≈ 0,3 , դ) 25,03∗ ≈ 25,04 , զ) 800,00∗ ≈ 800 ։

6) Կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները և համեմատե՛ք

թվերը.

ա) 0,136 և 0,144,                    դ) 12,129 և 12,131,

բ) 2,254 և 2,256,                     ե) 7,9951 և 8,0049,

գ) 3,769154 և 3,767002,          զ) 0,009 և 0,001:

7) Ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը

համապատասխանաբար 12,4 դմ, 5,08 դմ և 3,6 դմ են։ Գտե՛ք ուղղանկյունանիստի ծավալը և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 13

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ինչի՞ է հավասար 1,73 , 2,563 , 0,82 , 11,729 , 1,6 , 529,1 , 837,2, 61,9, 0,01 թվերից ամենամեծի և ամենափոքրի գումարը։

2) Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 սմ է։ Գտե՛ք նրա ծավալը։

3) Լուծե՛ք հավասարումը.

ա) 8x + 3 = 14,          դ) 3x – 57 = 88,          է) 6 = 11 – x,

բ) 3x + 7 = 10,           ե) 6 + 7x = 16,            ը) 18 = 9x – 13:

գ) 5x – 10 = 2,            զ) 4x = 48,

4) Քանի՞ օր է 3 միլիոն ժամը։

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք գործողությունները.

ա) (283 ⋅ 63 + 26650 ։ 13) ⋅ 4 – 182,

բ) (20808 ։ 18 – 89112 ։ 1128) ⋅ 5,

գ) 23056 – (15300 + 185) ։ 163,

դ) (41000 – 8512) ։ 262 + (261 ։ 29) ⋅ 30։

6) Քանի՞ ժամ է միլիոն շաբաթը։

7) Արտահայտե՛ք՝

ա) գրամներով. 10 կգ 20 գ, 16 տ 5 ց 30 կգ 8 գ.

բ) քառակուսի մետրերով. 150 կմ2, 10 կմ2 30 մ2։

Posted in Մայրենի 6․4

ՄԱՅՐԵՆԻ երեքշաբթի

երից որի՞ տառերի թվային արժեքների գումարն է ամենափոքրը։

Ա. շունչ =1

Բ. գայլ = 2

Գ.մարդ = 3

Դ.բերդ = 4

2. Աշխարհ, ընդհանուր, շնորհալի,նշխարh., ընդամենը, անընդhատ, ապաշխարել, մենաշնոր.  բառերը բաժանվել են երկու բանակի` կախված այն բանից , թե կետի փոխարեն հ գրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տարբերակներում բերված ո՞ր պնդումն է ճիշտ։

Ա.Բանակներում բառերի թվերը հավասար են։

Բ.Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից մեծ է երկուսով։

Գ. Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից փոքր է չորսով։

3.Խիճ, կարճ, դղյակ, ծածկ, եղինջ, զրահ, կարգ, խիտ բառերից ամենաշատը քանի՞սը նոր շունչ կստանան, եթե բառամիջում  ավելացնենք մեկ տառ:

Ա. 4

Բ. 5

Գ. 6

Դ. 7

4. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել «մակաբույծ» բառերից:

Ա. Նա մեր դպրոցի ամենից լավագույն աշակերտներից մեկն է:

Բ. Հարցը կայանում է նրանում, որ ամեն ինչ այդքան հեշտ չի տրվում:

Գ. Տնօրենը հավանաբար իր մոտ է, կարող եք մոտենալ նրան:

Դ. Ճանապարհի կեսից հետ վերադառնալու կարիք չկա:

Ե. Այս ամենից հետո նրան հաջողվեց գրագրի պաշտոն ստանալ:

5.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:

սակարկել — բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ

դագանակ — գավազան

քեռայր — քեռու տղա

քթոց — ոստերից հյուսված կողով

սվին — սառը զենք

6.  Պատասխանի տարբերակներից ո՞րն իր «ընկերը» չունի բերված նախադասության մեջ: Արևածագին փայտփորիկը նստեց կաղնու ճյուղին, սևեռուն նայեց կեղևի տակ վխտացող բզեզներին։

Ա. վաղորդայն

Բ. կտցահար

Գ. ոստ

Դ. թռչուն

Ե.ակնապիշ

7.Երգիծանքի նշված տեսակների համապատասխան նկարագրությունները խառնվել են, դասավորի՛ր։                                         

Подпись отсутствует

8. Քեզ ծանոթ աղբյուրներից ընտրի’ր գրաբարյան որևէ ասույթ, փոխադրի’ր աշխարհաբար։

9.Ամբողջացրու՛ առածը. «Թրի կտրածը կլավանա, … » ։

Ա. եթե ժամանակին միջոցներ ձեռնարկես

Բ.լեզվի կտրածը չի լավանա

Գ. դանակի կտրածը` ոչ

Դ.կորած ընկերը չի վերադառնա

10. Ստեղծագործի’ր հետեւյալ վերնագրով`«Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել, այլ․․․»։