Posted in русский 7

русский

Моего друга зовут Ерванд. Он очень любит футбол и очень хорошо играет. Его любимая команда Барселона. Он любит смотреть фильмы, его любимый фильм (джон уик). Он очень хороший друг.

Posted in Գրականություն

Գրականություն: Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:

ոքին-

քնարը-հին երաշտական գործիք

փրփրադեզ-Փրփուրի դեզերով պատված


2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:

Հեղաիակը իր մորը ներկայացնում է շատ գեղեցի, խելիցի, սիրալիր, և աշխատասեր։


3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութգրիր մայրիկիդ:

Իմ համար, իմ մայրը աշխարհի ամենալավ մարդն է և ինձ համար անփոխարելի։

Posted in Քիմիա

Քիմիա Հարցեր և առաջադրանքներ

  • Բնագիտության դասընթացից ձեռք բերած գի­տելիքներից օգտվելով՝ առօրյա փորձի հիման վրա բերե՛ք ֆիզիկական եւ քիմիական երեւույթ­ների, ինչպես նաեւ մարդու կողմից դրանց օգտագործման օրինակներ:

քիմական Ֆիզիկական

երկաթի ժանգոտումը։ ալումինի հալումը

բենզինի այրումը, ջրի սառչումը:

2. Նշված երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական. ա)

երկաթի ժանգոտումը քիմական,
բ) ջրի սառչումը, Ֆիզիկական
գ) բենզինի այրումը, քիմական

դ) ալումինի հալումը Ֆիզիկական : Բացատրե՛ք:

3. Որո՞նք են քիմիական փոխարկումերի արտաքին նշանները: Պարզաբանե՛ք կոնկրետ օրինակներով:

Քիմիական երեույթներ Ֆիզիկական երեույթներ

համի, հոտի, գույնի, փոփողություն

Փորձ 1
Բոցի մեջ շիկացրե՛ք պղնձե թիթեղը կամ պղնձա­ լարը: Այնուհետեւ բոցից հանե՛ք այն, վրայից դա­ նակով մաքրե՛ք եւ թղթի կտորի վրա լցրե՛ք առա­ ջացող սեւ փառը: Փորձը կրկնե՛ք մի քանի անգամ:
Հարց
Համեմատե՛ք առաջացած սեւ փոշու եւ մետաղա­ կան պղնձի հատկությունները: Ի՞նչ երեւույթ նկա­ տեցիք այդ փորձի դեպքում:
Փորձ 2
Փորձանոթի մեջ լցրե՛ք 1 մլ ջրածնի պերօքսիդ եւ վրան ավելացրե՛ք քիչ մանգանի (IV) օքսիդ: Փորձ­ անոթի մեջ իջեցրե՛ք առկայծող մարխը: Տեղի է ունենում գազի բուռն անջատում: Առկայծող մարխը բռնկվում է:
Հարց
Ի՞նչ գազ անջատվեց: Ո՞ր հատկանիշներով է ապացուցվում, որ տեղի է ունեցել քիմիական ռեակցիա: