1. Ի՞նչ է նշանակում homo erectus:
Ժամանակակից մարդկանց անմիջական նախնին։ Առաջացել է մոտ 1.5 միլիոն տարի առաջ։ Օգտագործել է կրակ և ավելի մեծ գործիքներ։
2. Ո՞վ է նեանդեռթալցին:
Մարդկային ցեղի ոչնչացած ներկայացուցիչ։ Որոշ գիտնականներ նեանդերթալցիներին համարում են հոմո-սապիենսի ենթատեսակ մյուսները հոմոցեղի առանձին տեսակ։ Ձևավորվել է մոտ 150-130 հազար տարի առաջ և անհետացել է մոտ 30.000 տարի առաջ:
3. Նկարագրեք քարի դարը:
Կան քարի դարի երեք փուլ, առաջին՝ հին քարի դար (պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլթ) և նոր քարի դար (նեոլիթ)։ Մարդկության պատմության ամենավաղ շրջանը երբ հարվածող մակերեսով գործիքներ պատրաստելու համար օգտագործվում էր գերազանցապես քարը, մինչդեռ ոսկորից և փայտից պատրաստված գործիքները համեմատաբար հազվադեպ էրն։ Երկրագնդի տարբեր մասերում ունեցել է տարբեր տևողություն: Որոշ շրջաններում քարի դարը չի փոխարինվել մինչև վաղ բրոնզի դարը։
4. Տնտեսավարման ինչ տեսակներ կային քարի դարում:
Քարի դարում մարդիկ կարողացել են գոծիքներ ստեղծել, որոնց օգնությամբ որսորդություն էին անում, զբաղվում էին անասնապահությամբ, նաև հող էին մշակում։ Բնակիչներին կարելի է բաժանել որսորդիչների և հավաքիչների։ Հետզհետե քարի դարի բնակիչների մոտ ձևավորվել են տոհմեր, ինչի շնորհիվ նրանք կարողացել են գոյատևել։
5. Արդյո՞ք քարի դարաշրջանում կուզենայիք ապրել:
Ոչ, չէի ուզենա։ Քանի որ քարի դարում ապրելը բավականին դժվար կլիներ մեր (ներկա պահի մարդկանց) համար։ Մենք սովոր չենք այդ ամենին, ինչին սովոր էին քարի դարի մարդիկ, և մեզ համար շատ դժվար կլիներ ապրել քարի դարում։