Posted in Կենսաբանություն

Նոյեմբեր ամսվա ափոփում։

  1. ներկայացնել ջրիմուռների կառուցվացքը և տարածվածությունըց


2) ջրիմուռների բազմացում

բազմանում են երկու ձեվով սեռական և անսեռ։

3) մարդը կենցաղում ինչպես է օգտագործում ջրիմուռները

Մարդը օգտագործում է ջրիմուռները ուտելիք և դեղեր պատրաստելու համար։


4) սպորավոր բույսերի կառուցվացքը և տեսակները

կզմված են 2 տեսակի բջիջների մեկ շերտից և ցողունից։


5) ինչպեսեն բազմանում սպորավոր բույսերը

Որոշ սպորավոր բույսեր հազվադեպ են սպոր առաջացնում և բազմանում են հիմնականում մարմնի առանձին հատվածների անջատման միջոցով։


6) ծախկավոր բույսերի կառուցվացքը

Ծաղկավոր բույսերը լինում են վեգետատիվ և գեներատիվ։ Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը: Իսկ վեգետատիվ՝ արմատը, ցողունը, տերևը։


7) ծախկի կառուցվացք

Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը։


8) փոշոտում

Գոյություն ունի փոշոտման երկու ձև՝ ինքնափոշոտում և խաչաձև փոշոտում։ Ինքնափոշոտումը մեկ ծաղկի ներսում է տեղի ունենում, իսկ խաչաձև՝ երկու ծաղիկների միջև:


9) ներկայացնել նոյեմբեր ամսվա աշխատանքները։

Նոյենբեր ամսվա ափոփում

հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին

Կենսաբանություն ծաղկավոր բույսեր

Կենսաբանություն

ջրիմուռներ կեսբանություն

Կենսաբանություն

Posted in Մաթեմատիկա ընտրություն

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ

1. 10կմ

2. 6

3. 1097

4. 30

11. խնդիր նույն է ինչվոր հաշվեք 13 հոգուց քանի հնարավոր ձեվով կարող ենք պաեստաին խաղացող։ Դա նույն է, որ 13 հգուց կազմեք զույգեր՝ 13×12:2=78

12. Պատ՝ 5 հատ

13․253=1*11*23

253-23-11-1=219

219-1+3=221

Posted in Կենսաբանություն

հետաքրքիր փաստեր ծաղկավոր բույսերի մասին։

Ծաղկավոր բույսերի ամենակատարելագործված և գերիշխող տիպը արդի երկրաբանական ժամանակաշրջանում։ Տարածված են ամենուրեք, բացառությամբ մամռատունդրաների և մերկասերմ անտառների։ Ունեն իսկական ծաղիկ, որի մեգասպորոֆիլը վեր է ածվել պտղաթերթիկների։ Վերջիններս եզրերից աճելով առաջացնում են փակ խոռոչ, որի ներսում զարգանում են սերմնաբողբոջները։ Ծածկասերմերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը։ Հայտնի է մոտ 250 000 տեսակ, տարածված ամենուրեք, հատկապես խոնավ արևադարձային շրջաններում։

Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։

Posted in Կենսաբանություն

Կենսաբանություն ծաղկավոր բույսեր

Նոյեմբերի 20-26

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1. Որո՞նք են ծաղկավոր բույսերի գեներատիվ օրգանները
Ծածկասերմերի գեներատիվ օրգաններն են՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
2. Տերևների ին՞չ ձևեր են ձեզ հայտնի։

Լինում են պարզ և բարդ տերևներ, ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ, ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
3. Արմատային համակարգի ինչ տեսականեր գիտես։

Արմատային համակարգը կարող է լինել փնջաձև և առանցքային
4. Որո՞նք են միաշաքիլավոր և երկշաքիլավոր բույսերը։ Յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։

Գոյություն ունի ծաղկավոր բույսերի երկու դաս՝
1. Միաշաքիլավոր բույսեր
Միաշաքիլավոր բույսերի սաղմը ունի մի տերև։ Օրինակ՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
2. Երկշաքիլավոր 
Երկշաքիլավոր բույսերի սաղմը ունի երկու տերև։ Օրինակ՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
Երկշաքիլավոր բույսերի դասը երկրագնդի վրա հիմնական տարածում ունեցող, առավել լավ հարմարված և մարդկությանը հայտնի բուսատեսակների դասն է՝ խոտաբույսեր, թփեր, ծառեր:

Posted in English 7

Test 1,2

Test 1: The present simple and present continuous


Use the past simple or past progressive to complete the sentences.
1. George fell (fall) off the ladder while he was painting (paint) the ceiling.
2. Last night I was reading (read) in the bed when I suddenly heard (hear) a scream.
3. Were you watching (you watch) TV when I called (call) you?
4. Ann was waiting (wait) for me when I arrived (arrive).
5. I wasn’t driving (not drive) very fast when the accident happened (happen).
6. I broke (break) a plate last night. I was washing (wash) the dishes when it slipped (slip) out of my hand.
7. Tom took (take) some photos when I was playing (play) in the garden.
8. We didn’t go out (not go) out because it was raining (rain).
9. What were you doing (you do) last week?
10. I saw (see) Carol at the party. She was wearing (wear) a new dress.
11. The cell phone rang (ring) when I was taking (take) a shower.
12. It began (begin) to rain when I was walking (walk) home.
13. We saw (see) an accident when we were waiting (wait) for the bus.
14. The children were sleeping (sleep) all night.
15. The car was making (make) strange noises all the way home.Use the past simple or past progressive to complete the sentences.
1. George fell (fall) off the ladder while he was painting (paint) the ceiling.
2. Last night I was reading (read) in the bed when I suddenly heard (hear) a scream.
3. Were you watching (you watch) TV when I called (call) you?
4. Ann was waiting (wait) for me when I arrived (arrive).
5. I wasn’t driving (not drive) very fast when the accident happened (happen).
6. I broke (break) a plate last night. I was washing (wash) the dishes when it slipped (slip) out of my hand.
7. Tom took (take) some photos when I was playing (play) in the garden.
8. We didn’t go out (not go) out because it was raining (rain).
9. What were you doing (you do) last week?
10. I saw (see) Carol at the party. She was wearing (wear) a new dress.
11. The cell phone rang (ring) when I was taking (take) a shower.
12. It began (begin) to rain when I was walking (walk) home.
13. We saw (see) an accident when we were waiting (wait) for the bus.
14. The children were sleeping (sleep) all night.
15. The car was making (make) strange noises all the way home.

Test 2: The present simple and present continuous

Choose the correct answer.
1. I like orange juice.
2. Andy and Lucy are staying with us at the moment.
3. We don’t go to school every day.
4. What are you doing? ~ I’m listening to my new MP3 player.
5. I meet my friends in the café after school on Fridays.
6. Look! Sidney is wearing his school uniform!
7. Do you want to play football? ~ Not now. I‘mhaving dinner.
8. What do you usually have for breakfast?
9. Have you got any ice cream? Yes, I have. 

10. Does Kyle know Jamie Chandler?
11. I‘m looking for a present but I can’t find anything good.
12. Is football your favourite sport? ~ Yes, but I often play basketball too.
13. My brother and I don’t get up early at the weekend.
14. Are your parents working at the moment? ~ No, they aren’t.
15. My baby sister cries all the time.

Posted in Գրականություն

Վանո Սիրադեղյան, Պարտուսի գերին 

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։


Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Առաջադրանքներ
1․Կարդա պատմվածքը և քննարկիր համադասարանցիներիդ հետ։
2.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

Ես անհասկանալի բառեր չունեի։
3. Բնութագրիր Հենդոյին:

Հենդոն ընդհանրապես հետաքրքրված չէի դպրոցով, բայց նա ուներ ոսկի ձեռքեր։ Աշխատելուց նա շատ լավ էր։
4. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:

Այո։ Քանի որ Հենդոն քրտնաջան դպրոցի բոլոր կահույքը վերանորոգեց, այդքան գորք արեց, բայց նրան շատ ցածր գնահատեցին։
5. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Հենդոն իմ կարծիքով սխալ արեց, քանի որ նա այդքան տանջվել էր, որպեսզի վերանորոգեր դպրոցի կահույքը։ Եվ վերջում նա վերցրեց և ջարդեց այն, իմ կարծիքով նա կարող էր տնօրենի հետ խոսալ և բացարեր, որ իրեն անարդար են գնահատել։”””’

Posted in Պատմություն

Հայաստանը և Պարսկա-Բյուզանդական մրցակցությունը 6-րդ դարում

  • Ներկայացնել Դվինի երկու եկեղեցական ժողովները։ Դվինի առաջին եկեղեցական ժողովը տեղի է ունեցել 506 թվականին։ Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը տեղի է ունեցել 554 թվականին։ Դվինի տեղի է ունեցել երկրորդ եկեղեցական ժողովը նշանակալի է նրանով, որ մերժում է նեստորականությունը։
  • Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողով։ Քաղկեդոնի չորրորդ տիեզերաժողովը տեղի է ունեցել 451 թվականին։
  • Ինչ հետևանքներ ունեցան Հուստինիանոսի վերափոխությունները Հայաստանի համար։
  • Ովքեր էին նեստորականները,ինչ է նեստորականություն։ Նեստորականությունը քրիստոնեական ուսմունք է, որը ճանաչում է քրիստոսի մեջ երկու բնություն և երկու դեմք։ Անվանումը ստացել է Կոստանդնուպոլսի պարտիարք նեստորի անունից։
  • Երբ է տեղի ունեցել պարսկա-բյուզանդական պատերազմը։ Պարսկա-բյուզանդական պատերազմը տեղի է ունեցել 571-591 թվականներին:
Posted in Հայոց լեզու

 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Առաջադրանքներ գոյականից, նոյեմբերի 27-30

1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ` Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք-դասագրքեր, հեռագիր-հեռագրեր, արոտավայր-արոտավայրեր, լրագիր-լրագրեր, ծառաբուն-ծառաբներ, մրգաջուր-մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբույներ, ծաղկեփունջ-ծախկեփնւժ, միջնապատ:

Բ.Վիպագիր-վիպագրիրեր, մեծատուն-մեծատուներ, զինակիր-զինակիկիրներ, ժամացույց-ժամացույցներ, կողմնացույց-կողմնացույցեր,- երգահան-երգահաններ, քարահատ-քարահատներ, պատմագիր- պատմագիրներ, քանդկագործ-քանդկագործներ:

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անաստպահները և հողագործներ :  Երկրորդ տեղում գյուղական…..ամակատարներնեն են: Հաջորդը մատուցողներ ու բուժքույրներն են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկաներ ,հետախույզները ու  պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետներ ու նախարար նախարաները:

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Փորձի´ր բացատրել, թե ի´նչ են ցույց տալիս գործիական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Ծերուկը երկաթե ձողով գրում էր կավե սալիկի վրա:

Գործիական հոլովը

Արտում մի մարդ կար, որ խոտ էր քաղում մանգաղով:

Գործիական հոլովը

Բահով էր փորել այդ հսկա փոսը:

Գործիական հոլովը

Այն նկարը կարծես թութակի պոչով է նկարել:

Գործիական հոլովը

Ուզում ես այս ամուր պատը փոքր քլունգով քանդե՞լ:

Գործիական հոլովը

Տաբատի վրայի բիծը սպունգով ու օճառով մաքրեց:

Գործիական հոլովը

5. Փորձի´ր բացատրել, թե ի՞չ են ցույց տալիս տրական հոլովով դրված ընդգծված գոյականները:

Վերջապես մոտենում ենք տաճարին:

Մոտեննալ։

Զանազան ուտեստներով զարդարված սկուտեղը մատուցեց հյուրին:

տվեց։

Աթոռներ չկային. Սեղանը մոտեցրեց բազմոցին:   

մոտոեցրեց։

Շատ տարիներ հետո  հասավ փնտրած ամրոցին:

հասավ։

Ձեռքի բաժակը տվեց հորը:

տվեց։

Ուզում էր լարի ծայրը հասցնել սյունին:

հասցրեց։

6. Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:

Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:

Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:

Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:

Միրգը հորեղբոր այգուց են բերում:

Սեղանի ոտքն է դարձրել խաղալիք:

Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն:

Սեռական

7. Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ուղղական հոլովով դրված, ընդգծված բառերը:
Եղբայրը կամաց դուրս եկավ ու դուռը փակեց։ — ենթակա
 -Եղբա՛յր ջան, ինձ էլ տար քեզ հետ,- խնդրեց փոքրիկը: — կոչական
 Նրա եղբայր Տիգրանը ձևացրեց, թե չի լսում: — որոշիչ
 Սուլելով հետևից եկողն էլ եղբայրն է: — ստորոգելի
 Երկու եղբայր ունի: — ուղիղ խնդիր
 Երեխան բողոքում էր, թե ինքը եղբայր շատ է սիրում, բայց չունի: — ուղիղ խնդիր
Ուղղական հոլովով դրված բառերը պատասխանում են ինչ կամ ով հարցերին։
8.Գրի՛ր, թե ի՛նչ հարցի են պատասխանում և ի՛նչ են ցույց տալիս ընդգծված, գործիական հոլովով դրված բառերը:
Մի ամսով էր գնացել, բայց տարով մնաց: — ինչքա՞ն ժամանակով հարցիին, ցույց է տալիս ժամանակի չափը
Գնացքն անցնում էր լայնատարած դաշտով: — որտեղո՞վ հարցին, ցույց է տալիս տեղը
Ամեն ինչ սիրով ու պատրաստկամությամբ է անում: — ինչպե՞ս հարցին, ցույց է տալիս գործողության ձևը
Ընկերներով հավաքվել են մեկի տանը: — ովքե՞ր հարցին, ցույց է տալիս ենթակա
Մի պատրվակով տնից դուրս եկավ: — ըստ ինչի՞ հարցին, ցույց է տալիս պատճառ
Ճանապարհը մի կիլոմետրով էլ երկարեց: — ինչքա՞ն հեռավորության հարցին, ցույց է տալիս չափ
Գործիական հոլովով դրված բառերը պատասծանում են ինչով կամ ումով հարցերին։
9. Ուշադրությու` ն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:
Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:
Ա. Փողոցում գիրք էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը վաճառվում էր:
Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Բ.  Ծովային մ թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:
Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:
Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

10.  Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և պատասխանի´ր հարցերին:
Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Գոյականի ընդգծված ձևերից ո՞րն է որոշյալ առումով դրված, ո՞րը` անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ առումները: (Ինչպե՞ս է կազմվում որոշյալ առումը):
11. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է ավելանում ը, ե՛րբ`  ն:  
Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին:  Նավն  ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
Ուումնասիրում էր իրենց գյուղի բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր: Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերը տանում էին անտառ: Հետքերն  անտառ  էին տանում:
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն  սպառնում էր  ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը հավանաբար շտապում էր: Աղջիկն շտապում էր հավանաբար:
Գինին կարասներում էին պահում: Գինին էին պահում կարասներում:
 Տղան ցանկապատի վրայով թռավ: Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
12. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով։
Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:
Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:
Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

13. Գծիկները փոխարինի´ր ը կամ  ն հոդով:

Ժողովուրդներ-տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով:

Ժողովուրդներ- իրենց արտաքին տեսքով, լեզվով  ու սովորույթներով են տարբերվում:

Աստղադիտակ-դանիացի ապակեգործներ-են ստեղծել: Աստղադիտակ- ստեղծել են  դանիացի ապակեգործներ-:

Եվրոպացիներ- առաջին անգամ արևածաղիկ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա-: Արևածաղիկ-առաջին անգամ եվրոպացիներ-տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկա: Եվրոպացիներ-մեքսիկական պրերիաներում առաջին անգամ տեսան արևածաղիկ-, երբ հայտնագործեցին Ամերիկա-:

Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճար- ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր աստծո պատվին: Միհր աստծո պատվին է  ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճար-(մ.թ. 77 թվական):  Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճար- է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

14. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել)  շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար: