Posted in Հայոց լեզու, Գրականություն

Կարդում ենք Մուշեղ Գալշոյան

Նախագծի նպատակը

1․Ճանաչել հեղինակի մանկապատանեկան ստեղծագործությունները, դրանց հիմքում դրված գաղափարների միջոցով ցույց տալ պատանի ընթերցողի դաստիարակությանն ուղղված միտումները։
2․Ցույց տալ ընթերցողին, թե գրողն ինչ հերոսներով է «բնակեցնում» իր ստեղծագործությունները, մարդկային ինչ որակների վրա է սևեռում երեխայի ուշադրությունը։

Խնդիրները 

Մատաղ սերնդի հայեցի դաստիարակության կարևորությունը, պատմության ոչ հեռավոր անցյալի դասերի միջոցով պատանի ընթերցողին իր արմատներին մերձ պահելը, Գալշոյանի նրա հոգում բարության և սիրո հունդեր ներարկելը․․․
Ժամանակահատվածը՝ նոյեմբեր
Մասնակիցներ՝ 7-րդ դասարանցիներ

Ընթերցանության առաջարկվող նյութերը՝

Մուշեղ Գալշոյան- կյանքը
«Կանչը»
«Էս հին ու նոր օրեր»
«Մամփրե արքան»
«Գինարբ ծաղիկ»

Կոմիտասը Գալշոյանի երկերում․ «Սպասում», «Կռունկ»

Հոդվածներ և բանաստեղծություններ՝ նվիրված Գալշոյանին

Համո Սահյան, «Այս մի բուռ քարեղեն հողում»

Վահագն Դավթյան,«Ո՞ւր ես գնում»

Առաջադրանքներ

  • Անցած պատմվածքերի մեջ ի՞նչ ընդհանրություն կարող ես գտնել։՛
  • քիր էին և ընդհանրությունն իմ կարծիքով հայրենասիրության մեջ էր։
  • Բնութագրիր Գալշոյանի հերոսներին․ ինչպիսի՞ հատկանիշների կրողներ են նրանք։
  • հարենասերեին, համառ, ազնիվ, չհանձնվող,նպատակասլա։՛
  • Ներկայացրու հեղինակի վերաբերմունքը իր հերոսների նկատմամբ։
  • հեղինակը հերոսների շնորհիվ մարդկանց ուզում էր հասկացնել մի բան այտ մադու հայրենասիրությունը իր երկրի նկատմամբ։
  • Բերանացի սովորիր Հ․Սահյանի՝ գրողին նվիրված բանաստեղծությունը՝ «Այս մի բուռ քարեղեն հողում»,և ձայնագրությունդ հրապարակիր բլոգումդ/չմոռանաս՝ դասարանում ևս պետք է արտասանես/:
  • Ընտանիքի անդամների հետ դիտի՛ր Մ.Գալշոյանի ստեղծագործության սցենարով նկարահանված «Ձորի Միրոն» կինոնկարը և ֆիլմից ստացած տպավորություններդ պատումի տեսքով շարադրի՛ր բլոգումդ:
  • Միրոն Մեծ եղեռնի ժամանակ կորցնում է իր ընտանիքը, հետո ծանոթանում է մի կնոջ հետ ամուսնանում և նորից ընտանիք են կազմու և ունենում եմ մեկ զավակ:
Posted in Գրականություն

Հանս Քրիստիան Անդերսեն «Եղևնին»

”””””

Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Մեր եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ֊ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։ Ամանները լիքը լցնելով, կամ թե պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք եղևնու տակ նստում էին հանգստանալու և միշտ ասում.
— Էս ի՜նչ սիրուն եղևնի է։ Որքա՜ն փոքրիկ է։
Բայց ծառը այսպիսի խոսքեր լսել անգամ չէր ուզում։

Անցավ մի տարի, և եղևնու վրա աճեց ճյուղերի մի նոր շրջան։ Անցավ էլի մի տարի, ճյուղերի մի շրջան էլ ավելացավ։ Այսպես ճյուղերի շրջաններով կարելի էր որոշել, թե եղևնին քանի տարեկան է։

— Ա՜հ, եթե ես այնքան մեծ լինեի, որքան մյուս ծառերը,- հառաչում էր եղևնին,- այն ժամանակ ես էլ լայն կփռեի իմ ճյուղերը, իսկ գագաթս հեռո՜ւ֊հեռուները կդիտեր։ Թռչունները բույներ կհյուսեին իմ ճյուղերի մեջ, իսկ քամին փչելիս ես էլ այնպես հպարտ֊հպարտ գլխով կանեի, ինչպես մյուսները։

Եվ ո՛չ արեգակը, ո՛չ թռչունների երգը, ո՛չ վարդագույն ամպերը, որոնք առավոտյան ու երեկոյան լող էին տալիս նրա գլխավերևով՝ ոչ մի բավականություն չէին պատճառում նրան։

Եկավ ձմեռը, շուրջն ամեն ինչ ծածկվեց կուրացուցիչ սպիտակ ձյան գորգով, մեկ էլ հանկարծ՝ ձյան վրա վազվզում էր նապաստակը, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ ցատկում եղևնու վրայով. այ թե վիրավորական բան էր, հա՜։ Էլի երկու ձմեռ անցավ, և երրորդին ծառն արդեն այնքան էր մեծացել, որ նապաստակն ստիպված էր լինում նրա կողքովն անցնել։

«Այո՛, աճել ու աճել և շուտով դառնալ մեծ ու ծերունի ծառ։ Դրանից լավ ի՞նչ կարող է լինել»,- մտածում էր եղևնին։

Աշնանն անտառում փայտահատներ էին երևում և կտրում էին ամենամեծ ծառերը։ Դա ամեն տարի էր լինում։ Այժմ արդեն եղևնին մեծացել էր և, երբ հսկա ծառերն աղմուկով ու ճռճռոցով գետնին էին թափվում՝ նա վախից դողում էր։ Այդ ծառերի ճյուղերը կտրատում էին, և այդ ժամանակ նրանց բները այնպես մերկ, բարակ ու երկար էին թվում, որ դժվար էր ճանաչել։ Հետո գերանները դարսում էին բեռնասահնակների վրա և անտառից տանում։

Ո՞ւր, ինչի՞ համար։

Գարնանը, երբ ծիծեռնակներն ու արագիլները թռան֊եկան, եղևնին նրանց հարցրեց.

— Դուք չե՞ք իմանում, թե ո ւր տարան այստեղից ծառերը։ Ձեզ չե՞ն հանդիպել։

Ծիծեռնակները ոչինչ չգիտեին, բայց արագիլներից մեկը մտածեց, գլխով արեց ու պատասխանեց.

— Այո՛, կարծում եմ, որ ես գիտեմ։ Եգիպտոսից գալիս ծովի վրա ես շատ նոր֊նոր նավեր տեսա, որոնք հիանալի բարձր կայմեր ունեին։ Երևի, դրանք հենց այդ ծառերն էին։ Կայմերից եղևնու և սոճու բուրմունք էր գալիս։ Ես ձեզ ողջույն եմ բերել այդ պատկառելի կայմերից։

— Ա՜հ, ինչ կլիներ՝ ես էլ շուտ մեծանայի ու ծովում ճամփորդել սկսեի։ Իսկ ի՞նչ բան է այդ ծովը։ Ինչի՞ է նման։

— Է՜, դա արդեն երկար պատմելու բան է,- փնթփնթաց արագիլն ու թռավ գնաց։

— Դու քո ջահելությամբ ուրախացիր,- ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։- Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։

Եվ քամին համբուրում էր ծառին, իսկ ցողն արցունքներ էր թափում նրա վրա, բայց եղևնին դա չէր գնահատում։

Ծննդյան տոներից առաջ մի քանի բոլորովին ջահել եղևնի կտրեցին։ Դրանցից մի քանիսը նույնիսկ փոքր էին մեր եղևնուց, որն այնքա՜ն անհամբերությամբ ուզում էր մեծանալ։ Բոլոր կտրված ծառերը շատ սիրուն էին։ Դրանց ճյուղերը չկտրեցին, այլ ուղղակի դրին բեռնասահնակի վրա ու տարան։

— Այդ ո՞ւր,- հարցրեց եղևնին։- Նրանք ինձանից մեծ չեն, մեկը նույնիսկ ինձանից էլ փոքր է։ Եվ ինչո՞ւ բոլոր ճյուղերն իրենց վրա թողին։ Ո՞ւր տարան։

— Մենք գիտե՛նք, մենք գիտե՛նք,- ծվծվացին ճնճղուկները։- Մենք եղանք քաղաքում և լուսամուտներից ներս նայեցինք։ Մենք գիտենք, թե ուր են տարել։ Նրանք փառքի մեջ կընկնեն, նրանց այնպիսի պատիվ կտան, որ անհնար է պատմել։ Մենք լուսամուտներից ներս ենք նայել և ամեն ինչ տեսել։ Նրանց դրել էին սենյակի մեջտեղը և զարդարել ամենահրաշալի բաներով՝ ոսկեզօծած խնձորներով, մեղրահացերով, խաղալիքներով և հարյուրավոր մոմերով։

— Իսկ հետո՞,- հարցրեց եղևնին՝ իր բոլոր ճյուղերով դողալով։- Իսկ հետո՞… Հետո ի՞նչ արին նրանց։

— Այդ մենք չգիտենք։ Բայց այն, ինչ տեսել ենք՝ մի սքանչելի բան էր։

— Գուցե թե՝ ես էլ այդ փայլուն ճանապարհն ընկնեմ,- ուրախանում էր եղևնին։- Դա ավելի լավ է, քան ծովում լող տալը։ Ա՜հ, ես ուղղակի հալվում եմ թախծից ու անհամբերությունից։ Գոնե Ծննդյան տոնը շուտ գար։ Հիմա ե՛ս էլ եմ բարձրահասակ ու ճյուղառատ, ինչպես այն եղևնիները, որոնց անցյալ տարի կտրեցին։ Ա՜հ, եթե ես արդեն բեռնասահնակի վրա պառկած լինեի։ Ա՜հ, եթե ես արդեն տաք սենյակում կանգնած լինեի և զարդարված այդ բոլոր չքնաղ բաներով։ Իսկ հետո՞… Հետո, երևի, է՛լ ավելի լավ կլինի, թե չէ ինչո՞ւ պիտի զուգեն ինձ։ Բայց, այնուհանդերձ, ի՞նչ կլինի։ Ա՜հ, ինչպե՜ս եմ տխրում Ես, ձգտում այնտեղ… Չեմ դիմանում։ Ինքս էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։

— Ուրախացի՛ր մեզանով,- ասացին նրան օդն ու արեգակի լույսը։- Ուրախացի՛ր քո ջահելությամբ և անտառի լայնարձակությամբ։

Բայց եղևնին չէր էլ մտածում ուրախանալ, այլ շարունակ աճում էր ու աճում։ Ամառ թե ձմեռ, նա կանգնած էր իր մուգ կանաչ հագուստով և, ով էլ տեսնում էր նրան, ասում էր. «Ի՜նչ հիանալի մատղաշ ծառ է»։

Վերջապես, Ծննդյան տոնը եկավ, և առաջինը մեր եղևնին կտրեցին։ Կացինը խորը խրվեց նրա մարմնի մեջ, և եղևնին տնքոցով ընկավ գետնին։ Նա ցավ զգաց, թուլացավ ու այլևս չէր կարողանում մտածել իր ապագա երջանկության մասին։ Տխուր էր նրա համար բաժանվելը հարազատ անտառից, այն անկյունից, որտեղ աճել, մեծացել էր. նա գիտեր, որ այլևս երբեք չի տեսնելու իր սիրելի բարեկամներին՝ եղևնիներին ու սոճիներին, թփերին ու ծաղիկներին, գուցե թե՝ նաև թռչնակներին։ Ի՜նչ տխուր ճամփորդություն էր դա։

Եղևնին ուշքի եկավ այն ժամանակ, երբ ուրիշ ծառերի հետ ընկել էր ինչ֊որ բակ. լսվում էր մի տղամարդու ձայն.

— Հիանալի՜ տոնածառ է։ ճիշտ և ճիշտ այսպիսի՛ն էինք ուզում մենք։

Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։ Եղևնին խրեցին ավազով լի մի մեծ տակառի մեջ, որը փաթաթել էին կանաչ կտորով ու դրել նախշուն գորգի վրա։ Ինչպե՜ս էր դողդողում եղևնին։ Հիմա ի՞նչ է լինելու։

Ահա՛ եկան ծառաներն ու ջահել աղջիկները և սկսեցին ծառը զարդարել։ Նրա ճյուղերին կախեցին գունավոր թղթից կտրտված մանրիկ ցանցեր՝ քաղցրեղենով լի, իսկ ոսկեզօծած խնձորներն ու ընկույզները, ասես, հենց ճյուղերի վրա էին բուսնել։ Կանաչ փշատերևների տակ տիկնիկներ էին ճոճվում, որոնք, կարծես, իսկ և իսկ կենդանի մարդուկներ լինեին։ Եղևնին դեռ երբեք այդպիսի բաներ չէր տեսել։ Վերջապես ճյուղերին ամրացրին հարյուրավոր մանր մոմեր՝ կարմիր, կապույտ, սպիտակ, իսկ ծառի գագաթին տնկեցին նուրբ թերթոսկուց շինված մի մեծ աստղ։ Մարդու աչքերը պարզապես շաղվում էին այդ շքեղությանը նայելիս։

— Ինչպե՜ս կշողշողա, կփայլփլի տոնածառն այսօր երեկոյան, երբ մոմերը վառեն,- ասում էին բոլորը։

«Ա՜հ,- մտածում էր եղևնին,- գոնե մի շո՛ւտ գար երեկոն, և մոմերը վառեին։ Բայց հետո ի՞նչ է լինելու։ Գուցե թե անտառի մյուս ծառե՞րն էլ կգան այստեղ, որ ինձ նայեն ու հիանան։ Գուցե ճնճղուկնե՞րը կթռչեն կգան լուսամուտների մոտ։ Կամ, գուցե ես կարմատակալեմ այս տակառի մեջ և ամառ֊ձմեռ այսպես գուգված֊գարդարված կմնամ այստեղ»։

Չէ՛ մի չէ՛, ախորժակիդ քացախ… Լարված սպասումից նույնիսկ նրա կեղևն սկսեց ցավել, իսկ այդ ցավը ծառի համար նույնքան անտանելի է, որքան գլխացավը մեզ համար։

Բայց ահա և մոմերը վառեցին։ Ի՜նչ փայլ, ի՜նչ շքեղություն։ Եղևնու բոլոր ճյուղերը դողդողացին, և այդ ժամանակ մոմերից մեկը վառեց փշատերևները և, ճյուղն այրելով՝ խիստ ցավ պատճառեց ծառին։

— Ա՜յ, ա՜յ,- գոռացին օրիորդները և շտապ կրակը հանգցրին։

Այժմ եղևնին չէր համարձակվում դողալ։ Ինչպե՜ս վախեցավ նա։ Մանավանդ՝ այն պատճառով, որ վախենում էր զրկվել թեկուզ ամենափոքրիկ զարդից։ Այդ ամբողջ փայլը նրան ուղղակի շշմեցրել էր։ Բայց, ահա, դուռը լայն բացվեց, և երեխաների մի ամբողջ բազմություն սենյակը լցվեց. կարելի էր կարծել, թե նրանք ուզում են եղևնին տապալել։ Նրանց հետևից ծանրաբարո քայլվածքով ներս մտան մեծահասակները։ Մանուկները մեխվածի պես կանգ առան, բայց միայն մի րոպե, իսկ հետո այնպիսի աղմուկ֊աղաղակ բարձրացրին, որ մարդու ականջներն էին զնգում։ Երեխաները պարում էին տոնածառի շուրջը և ամեն րոպե ծառից պոկում մերթ մի զարդարանքը, մերթ՝ մյուսը։

«Այս ի՞նչ են անում,- վախեցած մտածում էր եղևնին։- Սա ի՞նչ է նշանակում»։

Մոմերն այրվելով հասան ճյուղերին, նրանց իրար հետևից հանգցրին, իսկ երեխաներին թույլատրեցին ծառը պլոկել։ Եթե գագաթի ոսկե աստղը ամուր կապված չլիներ առաստաղին՝ երեխաները ծառը կտապալեին։

Հետո նրանք նորից սկսեցին պարել՝ ձեռքից բաց չթողնելով իրենց սքանչելի խաղալիքները։ Այլևս ոչ ոք եղևնուն չէր նայում, բացի պառավ դայակից, նա էլ միայն նայում էր, որ տեսնի՝ ճյուղերին խնձոր կամ խուրմա չի՞ մնացել։

— Հեքիա՜թ, հեքիա՜թ,- գոռացին երեխաները և քաշքշելով եղևնու մոտ բերին մի կարճահասակ, հաստլիկ մարդու։

Սա ծառի տակ նստեց ու ասաց.

— Ահա՛ և մենք անտառումն ենք։ Թող եղևնին էլ լսի, դա նրան օգուտ կտա։ Բայց ես միայն մի հեքիաթ կպատմեմ։ Ո՞րն եք ուզում, Իվեդե֊Ավեդեի՞ հեքիաթը, թե՞ Կլումպե֊Դումպեի, որը թեպետև սանդուղքից ցած գլորվեց, բայց և այնպես՝ մեծ հռչակի հասավ ու ձեռք բերեց արքայադստերը։

— Իվեդե֊Ավեդեի՜նը,- գոռացին ոմանք։

— Կլումպե֊Դումպեի՜նը,- գոռացին մյուսները։

Աղմուկ֊աղաղակ բարձրացավ։ Միայն եղևնին էր, որ լուռ կանգնած մտածում էր. «Ինձ մոռացե՞լ են, թե՞ այլևս ոչ ոք ինձ հետ գործ չունի»։

Եվ հենց այդպես էլ կար. նրա դերը վերջացել էր, և ոչ ոք նրան ուշադրություն չէր դարձնում։

Հաստլիկ մարդը պատմեց հեքիաթը Կլումպե֊Դումպեի մասին, որը, թեև սանդուղքից ցած է գլորվել, բայց և այնպես հռչակի է հասել ու ձեռք է բերել արքայադստերը։

Երեխաները ծափահարեցին ու գոռացին.

— Էլի՜, էլի՜։

Նրանք ուզում էին Իվեդե֊Ավեդեի հեքիաթն էլ լսել, բայց ստիպված եղան գոհանալ միայն Կլումպե֊Դումպեով։

Եղևնին կանգնած էր լուռ ու մտախոհ։ Անտառի թռչնակները երբեք այսպիսի բան չէին պատմել։ «Կլումպե֊Դումպեն սանդուղքից ցած է գլորվել, բայց և այնպես՝ արքայադուստրը նրա՛ն է բաժին ընկել։ Ա՜յ թե ինչեր են լինում աշխարհում,- մտածում էր եղևնին։ Նա հավատացել էր այն ամենին, ինչ հենց նոր լսեց. չէ՞ որ պատմողը մի այնպիսի՜ պատկառելի մարդ էր։- Այո՛, այո՛, ո՞վ է իմանում։ Գուցե թե ես էլ ցած ընկնեմ սանդուղքից, իսկ հետո արքայադուստր դառնամ,- և նա ուրախ մտածում էր վաղվա օրվա մասին։ Իրեն նորից կզարդարեն մոմերով, խաղալիքներով ու մրգերով։- Վաղն արդեն ես չեմ դողդողա,- մտածում էր նա։- Ես ուզում եմ, ինչպես հարկն է, ի՛նքս տեսնեմ իմ գեղեցկությունը և հիանամ։ Եվ վաղը ես նորից կլսեմ Կլումպե֊Դումպեի հեքիաթը, գուցե թե՝ Իվեդե֊Ավեդեի հեքիաթը նույնպես»։- Եվ ծառն ամբողջ գիշերը կանգնեց՝ երազելով վաղվա օրվա մասին։

Առավոտյան եկան ծառաներն ու սպասուհին։ «Հիմա կսկսեն նորից զարդարել ինձ»,— մտածում էր եղևնին։ Բայց նրան սենյակից դուրս տարան, սանդուղքով վերև քաշեցին և խցկեցին ձեղնահարկի ամենամութ անկյունը, ուր նույնիսկ ցերեկվա լույսը չէր թափանցում։

«Այս ի՞նչ է նշանակում,- մտածում էր եղևնին։- Ի՞նչ եմ անելու ես այստեղ։ Ի՞նչ կարող եմ տեսնել ու լսել այստեղ»։- Եվ նա, պատին հենված, մտածում էր ու մտածում… Մտածելու համար ժամանակ շատ ուներ։ Օրերն անցնում էին իրար հետևից, բայց ոչ ոք նրան չէր մոտենում։ Միայն մի անգամ մարդիկ եկան և մի արկղ բերին։ Ծառը կանգնած էր իր տեղում և, կարծես, նրան բոլորովին մոռացել էին։

«Դուրսը ձմեռ է,- մտածում էր եղևնին։- Գետինն ամրացել է և ձյունով ծածկվել, նշանակում է՝ չի կարելի ինձ նորից տնկել հողի մեջ, ահա այդ պատճառով էլ ստիպված եմ մինչև գարուն մնալ տանիքի տակ։ Ի՜նչ խելոք բան են մտածել։ Որքա՜ն բարի են մարդիկ։ Ա՜հ, եթե միայն այստեղ այսքան մութ չլիներ ու այսպես անտանելի ամայի… Նույնիսկ մի նապաստակ էլ չկա… Իսկ անտառում որքա՜ն ուրախ էր։ Շուրջդ՝ ձյուն, իսկ ձյան վրա նապաստակներն էին վազվզում։ Որքա՜ն լավ էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք իմ վրայով էին ցատկում, թեև դա ինձ բարկացնում էր։ Իսկ այստեղ ի՜նչ մենակություն է»։

— Ծը՛վ֊ծը՛վ֊ծը՛վ,- հանկարծ ճստաց մի մկնիկ և դուրս պրծավ բնից, իր հետևից էլ՝ մի ուրիշ պստլիկը, նրանք սկսեցին ծառը հոտոտել ու նրա ճյուղերի արանքով վազվզել։

— Ա՜յ թե ցուրտ է այստեղ,- ծվծվում էին մկնիկները։- Թե որ մի քիչ տաք լիներ՝ ի՜նչ լավ կլիներ։ Ճիշտ չե՞մ ասում, պառավ եղևնի։

— Ես ամենևին էլ պառավ չեմ,- պատասխանեց եղևնին։- Ինձանից հասակով շատ ծառեր կան։

— Դու որտեղի՞ց ես եկել և ի՞նչ բան գիտես,- հարցրին մկնիկները, որոնք շատ հետաքրքրասեր բնավորություն ունեին։- Պատմի՛ր մեզ՝ աշխարհում ո՞րն է ամենալավ տեղը։ Դու եղե՞լ ես այնտեղ։ Երբևիցե դու եղե՞լ ես մառանում, որտեղ դարակներին պանրի գլուխներ են դարսված, իսկ առաստաղից ապուխտներ են կախված, և որտեղ կարելի է պարել ճարպի մոմերի վրա։ Նիհարած մտնես այնտեղ՝ դուրս կգաս չաղացած։

— Չէ, ես այդպիսի տեղ չգիտեմ,- պատասխանեց եղևնին։- Բայց գիտեմ մի անտառ, որտեղ արև է, և թռչուններ են երգում։- Եվ նա պատմեց իր պատանեկության մասին։ Մկնիկները երբեք այդպիսի բան չէին լսել և շատ էին զարմանում։

— Ինչքա՜ն շատ բան ես տեսել,- ծվծվացին նրանք։- Ի՜նչ երջանիկ ես եղել։

— Երջանի՞կ,- կրկնեց եղևնին և հիշեց այն ժամանակը, որի մասին հենց նոր խոսում էր։- Այո, թերևս, այն ժամանակ ես վատ չէի ապրում։

Հետո նա պատմեց այն օրվա մասին, երբ իրեն զարդարել էին մոմերով ու քաղցրավենիքով։

— Օ՜,- ծվծվացին մկնիկները։- Ի՜նչ երջանիկ ես եղել, պառա՛վ եղևնի։

— Ես ամենևին էլ պառավ չեմ,- առարկեց եղևնին։- Ինձ հենց այս ձմեռ են բերել անտառից։ Իմ լավ ժամանակն է։ Դեռ նոր եմ միայն մեծացել։

— Ի՜նչ լավ ես պատմում,- գոչեցին մկնիկները և մյուս գիշեր իրենց հետ բերին էլի չորս մկնիկ, որ նրանք էլ լսեն եղևնու պատմությունները։ Իսկ եղևնին ինքը, որքան ավելի էր պատմում, այնքան ավելի պարզ էր պատկերացնում իր անցյալը, և նրան թվում էր, թե շատ լավ օրեր է անցկացրել։

— Բայց այդ օրերը կվերադառնան։ Կվերադառնա՛ն։ Ա՛յ, Կլումպե֊Դումպեն էլ սանդուղքից գլորվեց, բայց և այնպես արքայադուստրը նրան բաժին ընկավ։ Գուցե թե ես էլ արքայադուստր դառնամ։

Այդ ժամանակ եղևնին հիշեց այն գեղեցիկ կեչին, որ աճել էր իրենից ոչ հեռու, անտառի թավուտում։ Իսկակա՜ն գեղեցկուհի արքայադուստր։

— Ո՞վ է այդ Կլումպե֊Դումպեն,- հարցրին մկնիկները։

Եվ եղևնին նրանց պատմեց այդ հեքիաթը, որը բառ առ բառ հիշում էր։ Մկնիկներն այնքան էին հիացած, որ ցատկում էին համարյա մինչև ծառի գագաթը։ Հաջորդ գիշեր եկան էլի մի քանի մկներ, իսկ կիրակի օրը՝ նույնիսկ երկու առնետ։ Առնետներին հեքիաթն ամենևին էլ դուր չեկավ, և դա վշտացրեց մկներին, բայց այժմ նրանք էլ այնքան չէին հիանում, որքան առաջին անգամ։

— Դուք հենց միայն այդ պատմությո՞ւնը գիտեք,- հարցրին առնետները։

— Միա՛յն,- պատասխանեց եղևնին։- Ես սա լսել եմ իմ կյանքի ամենաերջանիկ երեկոյին։ Ի դեպ, այն ժամանակ ես դեռ չէի հասկանում, որ իմ ամենաերջանիկ երեկոն է։

— Վերին աստիճանի ողորմելի պատմություն է։ Իսկ դուք հեքիաթներ չգիտե՞ք ճարպի կամ ճարպամոմերի մասին, կամ թե՝ մառանի մասին։

— Չէ,- պատասխանեց ծառը։

— Դե՛, մնաք բարով,- ասացին առնետները և հեռացան։

Մկներն էլ դեսուդեն փախան։ Եվ եղևնին հառաչեց.

— Ինչքա՜ն հաճելի էր, երբ ժիր մկնիկները շուրջս նստած լսում էին իմ պատմությունները։ Բայց, ահա, դա էլ վերջացավ… Դե՛, հիմա արդեն ես իմ բախտը ձեռքիցս չեմ փախցնի, երբ ինձ այստեղից լույս աշխարհ հանեն՝ ուզածիս չափ կուրախանամ։

Բայց այնքան էլ շուտ չեղավ այդ։

Մի առավոտ մարդիկ եկան ձեղնահարկը կարգի բերելու։ Արկղները դուրս տարան, դրանց հետևից էլ՝ եղևնին։ Սկզբում նրան բավական կոպիտ ձևով նետեցին հատակի վրա, հետո սպասավորը սանդուղքով քարշ տվեց ցած։

«Դե՛, հիմա ինձ համար նոր կյանք է սկսվում»,- մտածեց եղևնին։

Եվ, իրո՛ք, թարմ օդ փչեց, արեգակը շողաց. եղևնին բակումն էր։ Այս ամենն այնքան արագ կատարվեց, շուրջն այնքան նոր բան կար, այնքան հետաքրքիր բան, որ նա նույնիսկ իրեն նայել չկարողացավ։ Բակին կից կար մի այգի, իսկ այգում ամեն ինչ կանաչել էր ու ծաղկել։ Ցանկապատի վրայով կախվել էին բուրումնավետ թարմ վարդեր, լորենիները ծաղկել էին, ծիծեռնակներն այս ու այն կողմ էին թռչում ու ճռվողում.

— Ծիվ֊ծիվի֊վի՛տ, ամուսինս վերադարձե՜լ է։

Բայց դա եղևնուն չէր վերաբերում։

— Հիմա ես էլ ուզածիս պես կապրեմ,- ուրախացավ եղևնին և իր ճյուղերն ուղղեց, բայց ավա՜ղ։ Ինչպե՜ս էին թոշնել ու դեղնել նրա ճյուղերը։

Ծառն ընկած էր բակի մի անկյունում, եղինջի ու մոլախոտերի մեջ։ Ոսկե աստղը դեռ փայլում էր գագաթին։

Բակում ուրախ խաղում էին այն նույն երեխաները, որոնք Ծննդյան տոնին պարում էին տոնածառի շուրջը և այնպե՜ս ուրախանում։ Նրանցից մեկը հանկարծ աստղը տեսավ և ծառից պոկեց։

— Մի տե՛ս, թե ի՛նչ է մնացել էս քոսոտ պառավ եղևնու վրա,- գոչեց նա և ոտքը դրեց ծառի ճյուղերին։ Ճյուղերը ճրթճրթացին։

Եղևնին նայեց այգու ջահել, թարմ ծաղիկներին, հետո էլ՝ իրեն և ափսոսաց, որ չի մնացել ձեղնահարկի մթին անկյունում։ Նա մտաբերեց և՛ իր ջահելությունը, և՛ անտառը, և՛ ճրագալույցի ուրախ տոնը, և՛ մկնիկներին, որոնք հափշտակված լսում էին Կլումպե֊Դումպեի հեքիաթը…

— Ամեն ինչ անցավ, ամեն ինչ անցավ,- մրմնջաց խեղճ եղևնին։- Եվ ինչո՞ւ ես չէի ուրախանում, քանի դեռ ժամանակ կար։ Իսկ հիմա… ամեն ինչ անցավ, ամեն ինչ անցավ…

Ծառան մի կացին բերեց և եղևնին կտոր֊կտոր արեց. մի ամբողջ կապ կպչան ստացվեց։ Ինչպե՜ս թեժ էին վառվում կպչանները մեծ կաթսայի տակ։ Ծառը խորը֊խորը հառաչում էր, և այդ հառաչանքները նման էին ցածրաձայն կրակոցների։ Վազեվազ եկան երեխաները և նստեցին կրակի առաջ։ Նրանք ամեն մի կրակոց դիմավորում էին ուրախ կանչերով. «Պիֆ֊պա՜ֆ»։ Իսկ եղևնին ծանր հառաչելով հիշում էր ամռան պայծառ օրերը, ձմռան աստղազարդ գիշերներն անտառում, Ծննդյան ուրախ տոնը և Կլումպե֊Դումպեի հեքիաթը՝ միակ հեքիաթը, որ բախտ էր ունեցել լսելու, և որը կարողանում էր պատմել… Եվ ահա, վերջապես, վառվեց֊վերջացավ։

Տղաներն էլի խաղում էին բակում, ամենափոքրիկի կրծքին փայլփլում էր այն նույն ոսկե աստղը, որը զարդարում էր եղևնուն՝ իր կյանքի ամենաերջանիկ երեկոյին։ Այդ երեկոն անցավ, սուզվեց հավիտենության գիրկը, տոնածառի վերջը հասավ, հասավ նաև մեր հեքիաթի վերջը։ Վե՜րջ, վե՜րջ։ Աշխարհում ամեն ինչ վերջ է ունենում։

Առաջադրանքներ
1.Պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր:
Մաս 1
Եղևնու հայտնվելը անտառում

Մաս 2

Ծննդյան տոն

Մաս 3

Եղևնու կյանքի ավարտը
2.Քո կարծիքով, որ հատվածն էր
ա) ամենագեղեցիկը
Աշնանն անտառում փայտահատներ էին երևում և կտրում էին ամենամեծ ծառերը։ Դա ամեն տարի էր լինում։ Այժմ արդեն եղևնին մեծացել էր և, երբ հսկա ծառերն աղմուկով ու ճռճռոցով գետնին էին թափվում՝ նա վախից դողում էր։ Այդ ծառերի ճյուղերը կտրատում էին, և այդ ժամանակ նրանց բները այնպես մերկ, բարակ ու երկար էին թվում, որ դժվար էր ճանաչել։ Հետո գերանները դարսում էին բեռնասահնակների վրա և անտառից տանում։
բ) ամենահուզիչը

Տղաներն էլի խաղում էին բակում, ամենափոքրիկի կրծքին փայլփլում էր այն նույն ոսկե աստղը, որը զարդարում էր եղևնուն՝ իր կյանքի ամենաերջանիկ երեկոյին։ Այդ երեկոն անցավ, սուզվեց հավիտենության գիրկը, տոնածառի վերջը հասավ, հասավ նաև մեր հեքիաթի վերջը։ Վե՜րջ, վե՜րջ։ Աշխարհում ամեն ինչ վերջ է ունենում։
3. Բացատրիր միտքը:
— Դու քո ջահելությամբ ուրախացիր, — ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։ — Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։
Կյանքը կարճ է, և մենք պետք է այդ կարճ կյանքից վերցնենք ամեն ինչ։ Պետք է կյանքը ապրենք երջանիկ և այնպես ինչպես ուզում ենք։ Պետք է հիանանք այս կարճ կյանքով։

Լեզվական աշխատանք
1. Հատվածում ընդգծիր բարդ բառերը:
Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։
2. Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը: 
Որմնախորշ — պատի մեջ սարքված փոքրիկ խորշ՝ արձանիկներ, զարդեր ևն դնելու համար
ձեղնահարկ — ձեղունի և առաստաղի միջի հարկը
ճրագալույց 
— ճրագներ վառելը և դրա ժամանակը
սպասավոր 
— հարուստ տներում զանազան ծառայություններ կատարող մարդ, տնային ծառա
ողորմելի
 — խղճալի, խիղճ՝ գութ շարժող, գթալու արժանի

Posted in Հայոց լեզու

Թեստային աշխատանք,04.12.23

1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

 1) շոյանք, մոմլաթ, հարված, կանթեղ

 2) ուղղաձիգ, երեկո, խաղաթուղթ, անդաստան

 3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կեռման

 4) մթնշաղ, ընչացք, թմբիր, շինծու

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ:

 1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն

 2) համհարզ, կնգուղ, օթևան, վարսեղ

 ‘3) խռչակ, պարույկ, թուխպ, ճամփորդ

 4) լեռնանցք, ժամացույց, ոմանք, տարի

 3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյականներ

 1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ

 2) հակինթ, դիտորդ, կողմնակից, բաժակ

 3) զորաերթ, սպա, անապատական, տառեխ

 4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ, բաժնետոմս

4. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված եզակի թվով:

 1) տանուտեր, պատկեր, հավաք, միտք

 2) աղանդեր, գեղձեր, կաթնասեր, տերտեր

 3) թթվասեր, գիրք, ջղեր, դիրք

 4) պատվեր, համայնք, քուշաններ, փառք

5. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են դրված հոգնակի թվով:

 1) րոպեներ, սուսեր, նոթեր, կրոններ

 2) օրեր, անցք, բանալիներ, պտեր

 3) նվերներ, հոդեր, հրավերք, ազգեր

 4) գիշերներ, պատճեններ, բեռներ, վաչկատուններ

6. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում — եր վերջավորությամբ:

 1) տեսաշար, ծաղկանախշ, շարասյուն, ձկնկուլ

 2) օրինագիծ, ժանր, թագակիր, խաչքար

 3) հավատարմագիր, մարզատոն, ուղեցույց, հիվանդայց

 4) մենապար, մեկնակետ, գիսաստղ, ճամփեզր

 7. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ:

 1) հաղորդալար, զորացույց, նավթամուղ, ծիսակարգ

 2) վագր, համերգաշար, թռչնաբույն, մեծատուն

 3) մեծատառ, անասնակեր, լրագիր, որսաշուն

 4) հետնախորշ, կամարասյուն, մաքսանենգ, ջրէջք

8. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:

 1) հայագետ, գործազուրկ, մարդասեր, ծաղկաթերթ

 2) տեսակետ, օրացույց, շարասյուն, ռուս

 ‘3) օրինագիծ, ժանր, նախագահ, անտառահատ

 4) երկնաքեր, սևամորթ, նետաձիգ, քարտաշ

9. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ:

 1) խաչակիր, վաչկատուն, վագր, վիպագիր

 2) շիկամուկ, այգեգործ, կաթնասուն, հերթապահ

 3) սերմնացան, զորամաս, անասնապահ, հրձիգ

 4) չափահաս, վառելանյութ, ծխամորճ, ձրիակեր

 10. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ կա:

 1) հակինթաշարեր, լապտերավառեր, կողմնացույցներ, նավթամուղներ

 2) գործատերեր, նշագեղձեր, կողմնացույցներ, լեզվաբաններ

 3) զորաերթեր, շտաբներ, բելառուսներ, ցուցամոլներ

 4) կոնյակագործներ, գազամուղներ, դաշույններ, խտանյութեր’

Posted in Երկրաչափություն

Ինքնաստուգում 12.01.2023

1. Հավասարասրուն եռանկյան կողմերն են 10 սմ և 22 սմ: Գտեք այդ եռանկյան պարագիծը:
P=10+22+10=42
P=10+22+22=54
2. Հավասարասրուն եռանկյան հիմքը 5 սմ-ով մեծ է սրունքից, իսկ պարագիծը 44 սմ է: Գտեք եռանկյան կողմերը:

x+x+x+5=44
44-5=3x
39=3x
x=13
x+5=18
13+13+18=44
3. Հավասարասրուն եռանկյան հիմքը 5 անգամ մեծ է սրունքից, իսկ պարագիծը 63 սմ է: Գտեք եռանկյան կողմերը:

4. Հավասարասրուն եռանկյան հիմքը 4 անգամ փոքր է սրունքից, իսկ պարագիծը 96 սմ է: Գտեք եռանկյան կողմերը:
6x=96
x=96:6=16
16×4=64
96-64=32
32:2=16
16+16+64
5. Բութանկյուն հավասարասրուն եռանկյան պարագիծը 46 սմ է, իսկ նրա կողմերից մեկը մյուսից մեծ է 4 սմ–ով: Գտեք եռանկյան կողմերը։

x+x+x+4=46
46-4=3x
42=3x
x=14
x+4=18
14+14+18=46

Posted in Քիմիա

Պարզ նյութեր և քիմիական տարրի նշաններ

1.Գրե՛ք հետևյալ տարրերի քիմիական նշանները՝ ալյումին, կալցիում, սիլիցիում, ֆոսֆոր, երկաթ, ածխածին, ջրածին, ցինկ, ծծումբ, քլոր, ազոտ:

ալյումին-AI,

կալցիում-Ca,

սիլիցիում-Si,

ֆոսֆոր-P,

երկաթ-Fe,

ածխածին-C,

ջրածին-H,

ցինկ-Zn,

ծծումբ-S,

քլոր-CI,

ազոտ-N:

2.Ստորև թվարկված նյութերից առանձին–առանձին գրե՛ք պարզ և բարդ նյութերի անունները՝ ‘թթվածին, ջուր, սնդիկ, պղնձի օքսիդ, երկաթ, ջրածին, երկաթի սուլֆիդ,սնդիկի օքսիդ։

թթվածին-բարդ, ջուր-բարդ, սնդիկ-բարդ, պղնձի օքսիդ-բարդ ,երկաթ-՛պարզ, ջրածին-բարդ, երկաթի սուլֆիդ-բարդ, սնդիկի օքսիդ-բարդ։

3.Թվարկի՛ր, թե ինչ տարրերի ատոմներից են կազմված .NaOH, CO2, NH3,

Posted in Աշխարհագրություն

Բնակչության ռասայական, ազգային և կրոնական կազմը

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տեղաբախման հիմնական շրջանները:
Հիմնական ռասսաներն են` եվրոպոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ, ավստրոլոիդ։

2. Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:
Արգենտինա –քրիստոնեություն
Իսրայել –բուդդայականություն
Ճապոնիա–բուդդայականություն
Չինաստան –բուդդայականություն
Ռուսաստան –քրիստոնեություն
Ֆրանսիա –քրիստոնեություն
Կանադա – հուդայականություն
ԱՄՆ –քրիստոնեություն
Իրան –մահմեդականություն
Սաուդյան Արաբիա –մահմեդականություն
Ալժիր –մահմեդականություն
Նիգեր –քրիստոնեություն
Վիետնամ –բուդդայականություն
Նիդերլանդներ –քրիստոնեություն
Ղազախստան –մահմեդականություն
Ուկրաինա –քրիստոնեություն
Թուրքիա –մահմեդականություն
Ուրուգվայ – հուդայականություն
Վրաստան –քրիստոնեություն
Բրազիլիա –քրիստոնեություն
Ավստրալիա –քրիստոնեություն
Մոնղոլիա –բուդդայականություն
Հունաստան –քրիստոնեություն
Լեհանստան – բուդդայականություն
Հյուսիսային Կորեա –բուդդայականություն
Հայաստան –քրիստոնեություն
3. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ (մոնոէթնիկ) երկիր:

Բազմազգ – ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան
Միազգ – Հայաստան, Ալժիր, Իսլանդիա, Ճապոնիա, Իրան

Posted in Երկրաչափություն

Ինքնուրույն աշխատանք

Կրկնողության հարցեր

  1. Բացատրեք, թե որ պատկերն է կոչվում եռանկյուն: Գծագրեք եռանկյուն և ցույց տվեք նրա կողմերը, գագաթները և անկ- յունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:
    Այն պատկերը, որի ունի երեք գագաթ երեք անկյուն երեք կողմ կոչվում է եռանկյուն։
  2. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար: Եթե երկու եռանկյան կողմերը և դրանց անկյունները համապատասխանաբար հավասար են, ապա եռանկյունները հավասար են։
  3. Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը։ Եթե երկու եռանկյունների երկու կողմերը և դրանց կազմաց անկյունները համապատասխանաբար հավասար են ապա եռանկյունները հավասար են։
  4. Բացատրեք, թե որ հատվածն է կոչվում տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայաց։ բարձրություն։
  5. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան միջնագիծ: Եռանկյան գագաթը դրա դիմացի կողմի միջնակետին միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ։Եռանկյունը ունի երեք միջնագիծ։Եռանկյան միջնագծերը հատվում են մի կետում։
  6. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան կիսորդ։ Եռանկյունը քանի՞ կիսորդ ունի:
    :Այն հատվածը որը կիսում է տրված անկյունը կոչվում է կիսորդ։Եռանկյունը ունի երեք կիսորդ։Եռանկյան կիսորդները հատվում են մի կետում։
  7. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան բարձրություն: Եռանկյունը քանի՞ բարձրություն ունի:Եռանկյան գագաթից դրա դիմացի կողմը պարունակող ուղղին տարված ուղղհայացը կոչվում է եռանկյան բարձրություն։Եռանկյունը ունի երեք բարձրություն։
  8. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն: Ինչպե՞ս են կոչվում նրա կողմերը։Եթե եռանկյան երկու կողմերը հավասար են ապա եռանկյունը հավասարասրուն է։
  9. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարակողմ։Այն եռանկյունը որի բոլոր կողմերը և բոլոր անկյունները հավասար են կոչվում է հավասարակողմ։
  10. Ապացուցեք, որ հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:
  11. Ձևակերպեք և ապացուցեք թեորեմ՝ հավասարասրուն եռանկյան կիսորդի մասին:Հավասարասրուն եռանկյան բարձրությունը և միջնագիծ է և կիսորդ։

10.

Եթե երկու եռանկյունների երկու կողմերը և դրանց կազմաց անկյունները համապատասխանաբար հավասար են ապա եռանկյունները հավասար են։

11.

Եռանկյուն ABC-հավասարասրուն է։Այսինքն AB=BC : Նշանակում է <ABD=<ACD

AD-Ընդհանուր է։Ըստ եռ․ հավասարության 1 հայտանիշի եռ․ ABD=Եռ․ ACD

Posted in Հայոց լեզու

«Օրերից մի օր ես հյուր գնացի Գոյականին»

Ես հյուր գնացի Գոյականին, ինձ հետ էր նաև իմ շունը՝ Օսկարը։ Ճանապարհին հանդիպեցի մի մարդու, ով փողոցում նվագում էր կիթառ։ Դրսում ձմեռ էր, իսկ նա նվագում էր, ինչպես պրոֆեսիոնալը, և դրանով փող էր աշխատում։ Ես մոտեցա նրան ու հարցրի, թե ինչու է այս եղանակին դրսում նստած կիթառ նվագում։Նա պատասխանեց, որ շուտով Նոր տարի է և ուզում է գումար աշխատել։ Եվ ես նրան գումար տվեցի, նա շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ այսօր գումար չէր աշխատել, և որ ես նրան օգնեցի։ Ծանոթացա նրա հետ, անունը Հարութ էր, ու նա շատ հավանեց իմ շանը, բայց, ցավոք, ես շտապում էի, Հարութին հրաժեշտ տվեցի ու գնացի։ Քանի որ ձմեռ էր, քաղաքը շատ սիրուն զարդարված էր։ Ես ու Օսկարը քայլում էինք ու հիանում։ Հետո տեսանք հրապարակի տոնածառը՝ շատ սիրուն, ինձ թվում է՝ Օսկարին նույնպես դուր եկավ։ Դրսում ձյուն էր եկել, և քայլելը ավելի հաճելի էր դարձել: Եվ տեսանք Նոր տարվա աքսեսուարների խանութը, բայց  շների մուտքը արգելված էր։ Օսկարին թողեցի խանութի դիմաց, մտա խանութ ու գնեցի մի քանի բան, դուրս գալիս նկատեցի, որ շների համար հատուկ նախատեսված բաժին կա և նվեր գնեցի Օսկարին որպես ներողություն ու դուրս եկա։ Օսկարը հավանեց նվերը ու գնացինք տուն։ Սա էլ այս հիանալի օրվա պատմությունը։

Posted in русский 7

Сроки выполнения – 1 – 5 декабря.

Участники – ученики Средней школы.

Цели и задачи проекта:

Воспитать стремление к саморазвитию.

Моделировать жизненные ситуации и учить находить выход из них.

Развивать умения анализа и самоанализа, оценки и самооценки.

Определить жизненные приоритеты для себя в будущем.

Воспитывать культуру ведения дискуссии.

Ход проекта:

Прочитайте текст и ответьте на вопросы после него:

Притча «Сосуд»

Как-то один мудрец, стоя перед своими учениками, взял большой стеклянный сосуд и наполнил его до краев большими камнями. Проделав это, он спросил учеников, полон ли сосуд. Все подтвердили – да, полон.

Тогда мудрец взял коробку с мелкими камушками, высыпал ее в сосуд и несколько раз легонько встряхнул его. Камушки раскатились в промежутки между большими камнями и заполнили их. После этого мудрец снова спросил учеников, полон ли сосуд теперь. Они снова подтвердили – полон.
   И наконец мудрец взял со стола коробку с песком и высыпал его в сосуд. Песок, конечно же, заполнил последние промежутки между камнями.

 — Теперь, — обратился мудрец к ученикам, я хотел бы, чтобы вы смогли увидеть в этом сосуде свою жизнь.

Крупные камни олицетворяют важные вещи в жизни: ваш путь, ваша вера, ваша семья, ваши друзья, ваше здоровье

Мелкие камушки представляют менее важные вещи.

Песок – это жизненные мелочи, повседневная суета.

Если вы наполните ваш сосуд вначале песком, то уже не останется места для более крупных камней. Так же и в жизни: если вы всю вашу энергию израсходуете на мелкие поступки, то для больших уже ничего не останется.

Вопросы:

  1. О чем представленная притча?
    Притча о том, что нужно заниматься своей жизнью. Не нужно её тратить на всякую мелочь, ведь у насв будущем может не остаться достаточно времени на действительно важные вещи.
  2. Согласны ли вы со словами старика? Почему?
    Согласна, но частично. В жизни как по мне нет ничего бесполезного. Мы получаем опыт со всего, что делаем. Но сначала нужно заняться важными делами, которые правда повлияют на ваше будущее.
  3. Какие выводы вы сделали для себя, прочитав притчу?
    Не нужно тратить время на те мелочи, которые нам не помогут в будущем.
  4. Какие жизненные ценности для вас наиболее важны? Почему?
    Для меня важны деньги. Именно с помощю денег мы сейчас живём. Сейчас с помощю денег мы сможем сделать почти всё, так же деньги меня делают счастливой. Для меня ещё важна семья, но не та которую буду строить я. Для меня важны мои родители, сестра и брат. Именно они воспитали меня и подарили мне жизнь.
  5. Как вы думаете, можно ли знать будущее на 100% ?
    Это невозможно, на будущее влияют только наши действия, поступки и сами мы. Именно мы можем строить наше будущее, но всё может пойти не по плану.
  6. Кто оказывает главное влияние на наше будущее?
    Мы, наши действия и поступки.

Задание:

Напишите сочинение (10 предложений) на тему «Каким я вижу себя через 5 лет».

Дополнительное задание (итог проекта):

Расскажите историю известного человека, который смог реализовать свои мечты, вопреки всем трудностям, встретившимся на его жизненном пути. Например:

Генри Форд

Генри Форд был старшим из шести детей в семье, которая занималась фермерским хозяйством. В голове Генри Форда с самого детства зарождались интересные технические идеи, способные облегчить жизнь, но отец его не поддерживал. Вскоре после смерти матери, Генри Форд сбежал из отчего дома.

Сначала работал инженером-механиком, а затем получил должность главного инженера в «Электрической компании Эдисона». Генри Форд трудился над созданием парового двигателя. Однажды он познакомился с Томасом Эдисоном, и тот поверил в Форда, что необычайно вдохновило последнего.

Позже Генри Форд с некоторыми бизнесменами создал компанию Ford Motor. Его целью было создание недорогих автомобилей, которые будут доступны многим, а не только богатым людям. Партнеры Форда не поддержали его идею, в итоге большинство акций компании перешло к Генри Форду.

Позже он смог наладить конвейерное производство автомобилей, что и стало его главным достижением. Автомобиль Ford стал легким в управлении, не требовал сложного обслуживания, к тому же отличался от своих предшественников значительным снижением себестоимости. Теперь автомобиль стал средством передвижения, а не роскошной игрушкой для сильных мира сего.

Генри Форд взял под свой жесткий контроль управление заводом, конвейера по выпуску автомобилей. Он контролировал все этапы производства, организовал рабочий поселок, а также установил самую большую в то время минимальную зарплату в США — 5 долларов в день.    Позже Генри Форд передал полномочия управления компанией сыну, но после ранней смерти сына опять взял бразды правления в свои руки. Затем компания перешла к внуку Генри Форда — Генри Форду II.

Итоги проекта:

Сроки выполнения – 1 – 5 декабря.

Участники – ученики Средней школы.

Цели и задачи проекта:

Воспитать стремление к саморазвитию.

Моделировать жизненные ситуации и учить находить выход из них.

Развивать умения анализа и самоанализа, оценки и самооценки.

Определить жизненные приоритеты для себя в будущем.

Воспитывать культуру ведения дискуссии.

Ход проекта:

Прочитайте текст и ответьте на вопросы после него:

Притча «Сосуд»

Как-то один мудрец, стоя перед своими учениками, взял большой стеклянный сосуд и наполнил его до краев большими камнями. Проделав это, он спросил учеников, полон ли сосуд. Все подтвердили – да, полон.

Тогда мудрец взял коробку с мелкими камушками, высыпал ее в сосуд и несколько раз легонько встряхнул его. Камушки раскатились в промежутки между большими камнями и заполнили их. После этого мудрец снова спросил учеников, полон ли сосуд теперь. Они снова подтвердили – полон.
   И наконец мудрец взял со стола коробку с песком и высыпал его в сосуд. Песок, конечно же, заполнил последние промежутки между камнями.

 — Теперь, — обратился мудрец к ученикам, я хотел бы, чтобы вы смогли увидеть в этом сосуде свою жизнь.

Крупные камни олицетворяют важные вещи в жизни: ваш путь, ваша вера, ваша семья, ваши друзья, ваше здоровье

Мелкие камушки представляют менее важные вещи.

Песок – это жизненные мелочи, повседневная суета.

Если вы наполните ваш сосуд вначале песком, то уже не останется места для более крупных камней. Так же и в жизни: если вы всю вашу энергию израсходуете на мелкие поступки, то для больших уже ничего не останется.

Вопросы:

О чем представленная притча?

Согласны ли вы со словами старика? Почему?

Какие выводы вы сделали для себя, прочитав притчу?

Какие жизненные ценности для вас наиболее важны? Почему?

Как вы думаете, можно ли знать будущее на 100% ?

Кто оказывает главное влияние на наше будущее?

Задание:

Напишите сочинение (10 предложений) на тему «Каким я вижу себя через 5 лет».

Дополнительное задание (итог проекта):

Расскажите историю известного человека, который смог реализовать свои мечты, вопреки всем трудностям, встретившимся на его жизненном пути. Например:

Генри Форд

Генри Форд был старшим из шести детей в семье, которая занималась фермерским хозяйством. В голове Генри Форда с самого детства зарождались интересные технические идеи, способные облегчить жизнь, но отец его не поддерживал. Вскоре после смерти матери, Генри Форд сбежал из отчего дома.

Сначала работал инженером-механиком, а затем получил должность главного инженера в «Электрической компании Эдисона». Генри Форд трудился над созданием парового двигателя. Однажды он познакомился с Томасом Эдисоном, и тот поверил в Форда, что необычайно вдохновило последнего.

Позже Генри Форд с некоторыми бизнесменами создал компанию Ford Motor. Его целью было создание недорогих автомобилей, которые будут доступны многим, а не только богатым людям. Партнеры Форда не поддержали его идею, в итоге большинство акций компании перешло к Генри Форду.

Позже он смог наладить конвейерное производство автомобилей, что и стало его главным достижением. Автомобиль Ford стал легким в управлении, не требовал сложного обслуживания, к тому же отличался от своих предшественников значительным снижением себестоимости. Теперь автомобиль стал средством передвижения, а не роскошной игрушкой для сильных мира сего.

Генри Форд взял под свой жесткий контроль управление заводом, конвейера по выпуску автомобилей. Он контролировал все этапы производства, организовал рабочий поселок, а также установил самую большую в то время минимальную зарплату в США — 5 долларов в день.    Позже Генри Форд передал полномочия управления компанией сыну, но после ранней смерти сына опять взял бразды правления в свои руки. Затем компания перешла к внуку Генри Форда — Генри Форду II.

Итоги проекта:

Кем я буду через пять лет?

Через пять лет я буду заниматься автоспортом, пойду в колледж, у меня будут машины, которые я люблю, я буду играть в футбол и и я буду заниматься боксом․