Posted in ֆիզիկա 7

Ուժեր

Ուժեր Խնդիրների լուծում ներ Վի Լուկաշիկից էջ 35 խինդիրներ 275-285։

Խնդիր 276.

m1,= 6-կգ

m2, = 40-կգ

m3, = 400-կգ

m4,= 2-տ =2000-կգ

m,5 = 2-տ = 4000-կգ

g=9,8 ն/կգ = 10 ն/կգ

————–

Posted in ֆիզիկա 7

Ֆիզիկա։ ՄԱՐՄՆԻ ԿՇԻՌ

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

Հենարանի վրա գտնվող մարմինը չի ընկնում ներքև, որովհետև նրա վրա, բացի ծանրության ուժից, ազդում է նաև մեկ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժ: Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է հենարանում մարմնի ազդեցության առաջացրած դեֆորմացիայի հետևանքով: Քանի որ  ազդեցությունը միակողմանի չի լինում, ուրեմն հենարանն էլ է ազդում մարմնի վրա: Մարմնում դեֆորմացիայի հետևանքով առաջանում է առաձգականության ուժ, որն ուղղված է դեպի ներքև, որով  մարմինն ազդում է հենարանի վրա:

Նույնը կարելի է ասել կախոցից կախված մարմնի համար՝ դեֆորմացվում է ոչ միայն կախոցը, այլև մարմինը, որը դեպի ներքև ուղղված ուժով ազդում է կախոցի վրա:

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը առաձգական բնույթի ուժ է։

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված։

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=mg

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Մարմնի կշռի և ծանրության ուժի միջև հարաբերակցույունը կփոխվի, եթե եթե մարմինը ծանրության ուժի ազդման գծի ուղղությամբ սկսի շարժվել անհավասարաչափ։

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

Առօրյա կյանքում մարմնի կշիռը հաճախ շփոթում են մարմնի զանգվածի հետ։ Պատճառն այն է, որ երկուսն էլ հաճախ կշեռքով են որոում։ Եթե մենք կշռվում ենք կամ խանութից ինչ որ բան ենք գնում, մենք ոչ թե կշիռը, այլ զանգվածն ենք որոշում։ Կշռի միավորը կգ է, իսկ կշիռն ուժ է և չափվում է նյուտոնով։

Posted in ֆիզիկա 7

Տիեզերական ձգողության ուժը և խնձորը

Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:

pic5
Posted in Հայոց լեզու

Դերանվան տեսակները. փոխադարձ, հարցական դերանուններ.19.02.2024 թ.

1.Ընդգծե՛ք փոխադարձ 3 դերանուն.

ա) միմյանց, ամեն մեկին, դրանց, մեկմեկու, ոչ մեկը

բ) ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

  2. Ընդգծե՛ք հարցական 3 դերանուն.

ա) այնպիսի, ինչպիսի՞, ո՞ր, համայն, ո՞վ, նա

բ) որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ւր, որևիցե

գ) երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞

   3.Ընդգծե՛ք հարաբերական 3 դերանուն.

ա) ինչու, նույն, որչափ, սրա, ում, այսպիսի

բ) այսինչ, ինչպես, որևէ, նրանք, որքանով, որից

գ) որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա

   4.Ընդգծե՛ք 5 դերանուն.

ա) բոլորովին, ինքը, մեկնումեկը, ինքնին, տեղնուտեղը, այլ, ոչ մի, այլևս, որքա՞ն, առմիշտ

բ) սա, ուր որ է, ինչ–ինչ, այժմ, որևիցե, փոքր–ինչ, ե՞րբ, միասին, նույնպիսի, եռաչափ

գ) ամեն մեկը, մեկտեղ, ո՞ւր, այլուր, նույնտեղ, ամենուր, մի քանի, մեջտեղ, յուրովի, ամբողջ

   5.Ընդգծե՛ք գոյականական 3 դերանուն.

ա) այդ, ես, ի՞նչ, այնինչ, ամեն ոք, սույն

բ) ոչինչ, այլ, ո՞վ, այնքան, այսպես, իրար

գ) որևէ, նա, յուրաքանչյուր ոք, ինչքա՞ն, այսինչ, մեկմեկու

   6.Ընդգծե՛ք ածականական 3 դերանուն.

ա) այդպես, այս, ոչ մեկը, ինչպիսի՞, բոլոր, դու

բ) յուրաքանչյուր, իրենք, որտե՞ղ, որոշ, սրանք, ո՞ր

գ) ոչ ոք, միևնույն, համայն, որչա՞փ, ինչ–որ, ամենքը

   7.Ընդգծե՛ք թվականական 3 դերանուն.

ա) միմյանց, մի քանի, որչա՞փ, նույն, նույնքան, այստեղ

բ) քանի՞, այսպիսի, այդքան, նույնպես, ո՞րերորդ, դա

գ) ոմանք, այսքան, այնպես, ո՞ր, որքան, քանի՞երորդ

  8. Ընդգծե՛ք մակբայական 3 դերանուն.

ա) նույնչափ, դրանք, երբևէ, այն, ո՞ւր, ամեն մի

բ) ողջ, այնտեղ, ինչպե՞ս, մեկը, նույնպիսի, երբևիցե

գ) այդտեղ, դուք, ամենայն, այսքան, ե՞րբ, ուրիշ

   9.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տղամարդը ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է (իր, իրեն) համար։

բ) Հարգելի՛ տիկին, չէի՞ք ասի՝ Ձեր անունն (ի՞նչ, ինչպե՞ս) է:

գ) Նա հասցրել էր կարդալ դպրոցի գրադարանի (բոլոր, ամբողջ) գրքերը:

դ) Աբովյան, Նազարյան, Նալբանդյան, Պռոշյան, Րաֆֆի, Աղայան և (այլք, այլոք). որքա՜ն սրբագործված, նվիրական անուններ են։

ե) Հանդեսին հրավիրել էինք մի խումբ պաշտոնյաների, սակայն (ոչ մեկ, ոչ մեկը) չեկավ։

զ) Աչքերի ձևը նույնն էր, (ինչ–որ, ինչ որ) ծովափի կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով էր և բարձրահասակ:

է) Ինքս էլ չիմացա, թե (ինչու, ինչի) պատճառ բռնեցի գիրքը, ասացի, որ չեմ կարող գալ։

ը) Երեք ընկերոջ ժամադրել էի համերգ գնալու համար, բայց ոչ մեկը (չեկան, չեկավ

թ) Կիրակի օրը ծրագրել էինք զբոսարշավի մեկնել Ամբերդ և Քարի լիճ, բայց մեր դասղեկը առաջարկեց արշավը հետաձգել մեկ ամսով՝ առանց կարգին բացատրելու, թե (ինչու, ինչի) համար։

ժ) (Ողջ, բոլոր) շրջակա փողոցները լցված են հրասայլերով։

Posted in Պատմություն

«Հյուսիսային վերածնունդ»

Յան վան Էյք, Առնոլֆինի ամուսինները

Նիդերլանդներում և Ֆլանդրիայում՝ Յան վան ԷյքՀումբերտ վան ԷյքՀուգո վան դեր Գուս։ Երկրորդ սերնդի վարպետներն են Քվենտին ՄասսեյսըԲերնար վան Օրլեյը։ Ավելի ուշ շրջանի գործիչներ են Հերոնիմուս ԲոսխըՊիտեր Բրեյգելը։

Գերմանիայում՝ Ալբրեխտ ԴյուրերըՄատտիաս ԳրյունեվալդըԼուկաս Կրանախ ԱվագըԱլբրեխտ ԱլթդորֆերըՀանս ՀոլբեյնըՀանս ԲալդունգըՎոլֆ Հումբերը։

Շվեյցարիայում՝ Հանս Հոլբեյնը (Բազելյան շրջան–1515-1532 թվականներ), Նիկլաուս Մանուելը՝ Դեյչ(Դոյչ) մականվամբ, Հանս Լեու Կրտսերը, Հանս Ֆրիզը և Ուրս Գրաֆը։

Ֆրանսիայում՝ նկարիչներ Ժան Ֆուկեն, Ժան Կլուեն, Ֆրանսուա Կլուեն, Ժան Գուժոնը, Մարկ Դյուվալը, Ֆրանսուա Կենելը, ինչպես նաև Դյումուստիե պալատական նկարչական տոհմի ներկայացուցիչները՝ Դանիել Դյումուստիեն, Կոսմ Դյումուստիեն, Ժոֆրուա Դյումուստիեն, Էտիեն Դյումուստիեն։ Վաղ շրջանի ներկայացուցիչ է Ռոգիր վան դեր Վեյդենը։

Այս դարաշրջանի յուրօրինակ ներկայացուցիչ է նաև Ժան Դյուվենը, ով չէր մտնում ավանդական ներկայացուցիչների շրջանակի մեջ։

Մեծ Բրիտանիա. նկարիչ-մանրանկարիչ Իսահակ Օլիվեր, գրող Վ.Շեքսպիր. (հայտնի է իր սոնետներով, ողբերգություններով և կատակերգություններով)։

Իսպանիա.: Միգել Սերվանտես՝ դասական գրականության գլուխգործոցներից մեկի՝ «Դոն Կիխոտի » հեղինակը։