Posted in Կենսաբանություն

Ձկների ընդհանուր բնութագիրը

1. Ի՞նչ բնորոշ հատկանիշներ ունեն ձկները
Ձկները շնչում են խռիկներով, ապրում են ջրային տարածքներում և ունեն թեփուկներ։
2. Ի՞նչ նշանականություն ունեն ձկները բնության մեջ և մարդու կյանքում

Ձկները սնվուm են տարբեր բույսերով և կենդանիներով, դրանով իսկ կարգավորում են նրանց քանակը բնության մեջ։ Իսկ մարդկանց և որոծ կենդանիներ համար, ձկները որպես սնունդ են ծառայում։
3. Ի՞նչ հիմնական տարբերություններ հիման վրա կարելի է տարբերակել ոսկրայն և կռճիկային ձկներին։

Ի տարբերություն կռճիկային ձկների, ոսկրային ձկների կմախքն ամբողջովին կամ մասամբ ոսկրային է։

Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյան․ «ԱՐՋԱՈՐՍ», 12․02․2024

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում։ Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է։ Մի լուսնյակ գիշեր է։ Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են։

Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՞վ է, հրեն մի մարդ է գալի վերի կռնիցը։

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերևիցը։ Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի։

Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է։

Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզեր։

Ա՛յ տղա, ասի՝ արջ է։

Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ։ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա։ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա։

— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրես։

Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի հաստլիկ մերուն ունեինք․ ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։

Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:

Թե՝ դե՜, լավ։

Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա։ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է։ Ման եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ ուտեմ։ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց։

Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել։

Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի։ Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ։ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի։

Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ։ Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ։ Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց։ Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ։ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ։ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել։ Էստեղ մեջքս կոտրեց։ Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչ։ Բռնեցինք իրար։

Դես քաշեցինք, դեն քաշեցինք։ Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում է։ Ձեն տվի, «Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»։

Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին։

Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Մին էլ էն տեսա՝ կում արավ ու մարգի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի։

Տեսա՝ էլ ազատվելու գուռը չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Բերանսիվեր տակին վեր ընկա։ Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։

Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքը։ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում։ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ։ Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի։ Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրել։ Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ։ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ ականջ դրավ։ Էլ ետ շունչս պահեցի։ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց։ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում։ Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ։ Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ։ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց։ Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց։

Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի։ Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի։ Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ։ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի։

Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անում։ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի։ Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա։ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛։

Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը։ Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը։ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ աճած լինեմ։ Ետ եմ մտիկ անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չի։ Հասա մեր խոզի նիստը։ Էս Ավագը, թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել։ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս։ Թե՝ բա հրացանդ ո՞ւր է։

Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը։

Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք։ Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ։ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի։ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի։

Թե՝ դու գիտես։

Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացի։ Տանձի էլ կաթոցի ժամանակն է։ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա, գտա ոչ։ Միտք արի՝ ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ։ Վեր կացա, ասի՝ ներքևեմ մոշուտների վրա։

Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս։ Հետքն ընկա գնացի, գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողել։ Գլխի ընկա, որ սրանում մեղր կա։ Վերև մտիկ տամ՝ ճանճը արկանոցից բանում է։ Ասի՝ հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս։ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ՝ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է։ Տեսա, որ մոտեցել եմ։ Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս։ Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի։ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ։ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ հրես տակին տանձ է ուտում։ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում։ Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա։ Տեսնեմ՝ հրացանի ծերը տըմբտըմբում է։ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի… Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը։ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է վազում, ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ, էլ ապրիլ չի։

Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի։ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ։

Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…

Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։

Արջը խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է կպցնում, երկու ոտնանի մարդու նման է գնում, ոնց որ մարդ լինի։
2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։

Ավագն ու իր ընկերը մի ածխակոթ վեցրեցին և վազեցին արջի վրա։ Արջին հարվածելով և հետ տանելով, վերջը արջը շատ է մոտենում ձորի ծայրին, թողնում, փախչում։
3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։

Ավագը գնաց դեպի տուն, որպեսզի հրացանը բերի։
4․ Մոշուտում ի՞նչ պատահեց Ավագի հետ։

Մոշուտում, երբ Ավագի ընկերը մոշ էր ուտում թփի տակից մեկը ֆրթացրեց ու Ավագի ընկերոջ հրացանը բռնեց։ Պարզվում է, որ նա արջի վրա էր կանգնել։ Արջը հրացանի լուլիցը բռնեց, Ավագի ընկերն էլ կոթը պինդ բռնեց։ Հիմա արջը օլորում է, ուզում է կոտրի, Ավագի ընկերն էլ օլորում էր, որ հենց հրացանի ծայրը արջի վրան ընկներ, կրակեր, արջին սպաներ։ Բայց արջը գլխի էր ընկել, չէր թողնում։ Հետո Ավագի ընկերը ձեռը գցեց, որ հրացանը խլի, բայց արջը թաթով հարվածեց, հրացանը բաց թողեց։
6․ Ինչպե՞ս փրկվեց Ավագը արջից։

Ավագի ընկերը ձև արեց, որ չի շնչում, և մինչև արջը քոթուկ էր փորձում պոկել Ավագի ընկերը փորսող տալով գնաց և փրկվեց արջից։
7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․ գրի՛ր։
8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ

Դասարանում

518.
ա) 16×24=(20−4)×(20+4)=202−42=400−16=384
բ) 39×41=(40−1)×(40+1)=402−12=1600−1=1599
գ) 8×14=4×(2×14)=4×28=112
դ) 11×19=(15−4)×(15+4)=152−42=225−16=209
ե) 3.5×2.5=(3+0.5)×(3−0.5)=32−0.52=9−0.25=8.75
զ) 1.9×2.1=(2−0.1)×(2+0.1)=22−0.12=4−0.01=3.99

519.
ա) (x−y)(x+y)=x2−y2
բ) (x2+2)(2−x2)=(2+x2)(2−x2)=22−x2

522.
ա) 912-512=(91-51)(91+51)=40×142=5680 (բաժանվում է 40-ի)
բ) 3572-752=(357-75)(357+75)=282×432=2x141x432=121824 (բաժանվում է 141-ի)
գ) 322-172=(32-17)(32+17)=15×49=3x5x7x7=35×21=735 (բաժանվում է 35-ի)
դ) 742-412=(74-41)(74+41)=33×115=3795 (բաժանվում է 33-ի)

520.
ա) (x+2)2-52=(x+2-5)(x+2+5)=(x-3)(x+7)
բ) (2x+1)2-y2=(2x+1-y)(2x+1+y)
գ) (4a+1)2-16=(4a+1-16)(4a+1+16)=(4a-15)(4a+17)
դ) (4x+y)2-y2=(4x+y-y)(4x+y+y)=4x(4x+2y)
ե) 49-(5t+2)2=(7-5t-2)(7+5t+2)=(5-5t)(9+5t)
զ) (3x+y)2-z2=(3x+y-z)(3x+y+z)

Տանը
1․Ամենաշատը քանի՞ երկուշաբթի կարող է լինել գարնան ընթացքում։

Գարունը ունի 92 օր, որը 13 շաբաթից 1 օր ավելի է` 92։7 = 13 և 1 մնացորդ։
Հետևաբար եթե գարունը սկսվի երկուշաբթիով, գարնան ընթացքում կլինի 14 երկուշաբթի։
2․Դավիթը թիվը բաժանում է 2-ի և 4-ի, այնուհետև ստացված մնացորդները գումարում։
Ամենաշատը իրարից տարբեր քանի՞ թիվ նա կարող է այդպես ստանալ։

2-ի բաժանելու դեպքում մնացորդը կլինի 1:
4-ի բաժանելու դեպքում մնացորդը կլինի 3:
3.Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնցից յուրաքանչյուրը առնվազն 3 անգամ փոքր է նույն թվանշաններով, բայց հակառակ կարգով գրված թվից:

Խնդրի պայմանին բավարարող երկնիշ թվերի միավորները պետք է փոքր չլինի տասնավորի եռապատիկից։ Դրանք հետևյալ 12 թվերն են՝ 12, 14, 15, 16, 17, 18, 19, 26, 27, 28, 29, 39: Ստուգելով՝ կգտնենք խնդրի պայմանին բավարարող 6 թիվ՝ 15, 16, 17, 18, 19, 29:

Posted in Քիմիա

Մոլեկուլ: Քիմիական բանաձև: Փետրվարի 12-16

Տնային

  1. Գրի՛ր երկաթ, սիլիցիում տարրերի հարաբերական ատոմային զանգվածները(Ar) և հաշվի՛ր երկաթ, սիլիցիում տարրերի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):

  

  1. Գրի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են. ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ,թթվածնի չորս ատոմ:
Posted in русский 7

Проект «День Святого Саркиса»

Ход проекта:
Прочитайте текст.
День святого Саркиса — национальный праздник, который каждый год отмечается в Республике Армения в конце— января начале февраля. Святой Сарки́с ( арм. Սարգիս, от лат. Sergius; ум. в 362—363) — раннехристианский воин-мученик, почитающийся только в Армянской церкви. Был военачальником римской армии. Св. Саркис родился в провинции Гамерек. Будучи полководцем при войске императора Константина Великого. совершил множество ратных подвигов. За мужество и отвагу император назначил Саркиса князем и спарапетом (стратилатом — главнокомандующим армянской армией) в граничащей с Арменией Каппадокии. Он был не только превосходным военачальником, но и видным христианским проповедником.

С позволения императора в городах, находящихся под его господством, св. Саркис разрушал языческие капища, строил церкви, распространял христианство. Неся Слово Божие , обратил немало своих воинов из язычества в христианство. Однако, когда императорскую власть получил Юлиан || Отступник,то св. Саркис, как и многие воины-христиане, впал в немилость. Когда во времена императора Юлиана Отступника (360—363) начались гонения на христиан, св. Саркис вместе со своим сыном Мартиросом покинул пределы империии нашел убежище в Армении, где царствовал царь Тиран, внук Трдата Великого. Получив известие о том, что император Юлиан с большим войском движется на Персию, и стремясь избежать опасности вторжения в свои земли, армянский царь уговаривает Саркиса перейти на службу к Шаху Шапуху.Шах предложил ему должность главнокомандующего войсками, но потребовал, чтобы Саркис стал огнепоклонником и совершал языческие жертвоприношения. Саркис наотрез отказался, заявив: «Поклоняться следует только истинному Богу — Святой Троице, — Который сотворил небо и землю. А огонь и идолы вовсе не боги, так как созданный из праха человек может их уничтожить». После этих слов Саркис сокрушил статую языческого идола.

Про ашуга Гариба
Разъяренная толпа набросилась на Саркиса и его сына. Мартирос был обезглавлен, а Саркис заточен в тюрьму и вскоре тоже обезглавлен. За христианскую веру погибли и четырнадцать его воинов. Верующие люди похоронили тела мучеников в городе Амии.Для армян св. Саркис — один из самых любимых Святых. Не случайно Св. Месроп Маштоц  перенес мощи св. Саркиса в Карби-Уши (Аштаракского округа), где вскоре была построена и освящена церковь в честь св. Саркиса. Про Св. Саркиса существует множество преданий. Вот некоторые из них:

Про любовь девушки
Когда отряд во главе с Саркисом вернулся домой после того, как одержал победу над врагами, их пригласили отпраздновать это в королевском дворце. Усталые воины обильно и сытно поужинали, и, как водится, выпили за победу немало кувшинов доброго армянского вина. После ужина воины отправились спать, а император-отступник, который ненавидел христиан, приказал сорока молодым девушкам убить солдат во сне. Все они выполнили приказ царя, кроме одной. Девушка, пленённая красотой юноши, поцеловала Саркиса и тот проснулся. Увидев, что император предал своих же солдат, полководец оседлал коня и, взяв с собою девушку, вырвался из города. Так любовь спасла жизнь.

Про царя Ушаба
Царь иноверцев Ушаб отдал приказ, чтобы армяне отступились от христианской веры и стали поклоняться огню и солнцу. Но они не подчинились. Царь приказал взять в плен этих людей и силой заставить отречься от своей веры. Весть о расправе дошла до Св. Саркиса. Он собрал армию и напал на войско Ушаба. Узнав о поражении, царь приказал немедленно поймать Саркиса и разрубить на куски. И что же? Св. Саркис загремел как туча, стал метать молнии, разрушил все крепости Ушаба и освободил заключенных там армян.

Задания:
1. Напишите собственную историю с участием Святого Саркиса.

Он очень добрый и умный человек.
Имя – Святой Саргис. однажды он видит, что радости в городе стало меньше, и решает, что ему следует создать сад фруктовых деревьев, плоды которого люди будут наполняться радостью от поедания, и он идет к королю Хаха и рассказывает о своей дерзкой идее, царь не соглашается, но святой Саргис убеждает царя и много лет страдает из-за создания дерева, через пять лет он создает деревья, и мир снова наполняется радостью.

2. Создайте открытку к празднованию дня Святого Саркиса.

3. Перевести отрывок с армянского на русский язы

Զայրացած ամբոխը հարձակվել է Սարգիսի և նրա որդու վրա։ Մարտիրոսին գլխատեցին, իսկ Սարգիսին բանտարկեցին ու շուտով գլխատեցին։ Նրա զինվորներից 14-ը զոհվեցին քրիստոնեական հավատքի համար։ Հավատացյալները նահատակների մարմինները հողին հանձնեցին Ամիյա քաղաքում։ Սարգիսը ամենասիրված սրբերից է։ Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը փոխանցել է Սբ. Սարգիսը Կարբի-Ուշիում (Աշտարակի շրջան), որտեղ շուտով կառուցվել և օծվել է Սուրբ Սարգսի եկեղեցի։ Օհ Սբ. Սարգիսը բազմաթիվ ավանդույթներ ունի. Ահա դրանցից մի քանիսը.


Posted in Քիմիա

Մոլեկուլ, քիմիական բանաձև

1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշաններով և ինդեքսներով: Այն ցույց է տալիս նյութի անվանումը, նյութի որակական բաղադրությունը և նյութի քանակական բաղադրությունը։
2. Ի՞նչ է ինդեքսը:

Ինդեքսը ցույց է տալիս ատոմների թիվը մոլեկուլում։
3. Ի՞նչ տեղեկություն է «հաղորդում» քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:
Քիմիական բանաձևը ցույց է տալիս նյութի անվանումը, նյութի որակական և քանակական բաղադրությունը։
4. Լրացրե՛ք բաց թողած բառը.

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները:
5. Թվարկի՛ր, թե ի՞նչ տարրերի ատոմներից են կազմված՝ 
СaO — կալցիում, թթվածին
LiH — լիթիում, ջրածին
6. Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ
K2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ
CO

Posted in Աշխարհագրություն

Ազգային տնտեսություն

1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները
Տնտեսության զարգացման նախադրյալներ են՝ երկրի բնական պայմանները ու ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, հարևան երկրների ազդեցությունը, կլիմայական պայմանները և այլն:
2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը՝
ա) գյուղատնտեսությունն է

Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան
բ) արդյունաբերությունն է

Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Չինաստան
գ) սպասարկման ոլորտն է

Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ավստրիա, Իտալիա
3. Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Երկրում տղամարդկանց գերակշռության դեպքում երկրում կարող է զարգանալ ծանր արդյունաբերությունը, իսկ կանանց գերակշռության դեպքում՝ թեթև արդյունաբերությունը, օրինակ՝ տնտեսությունը։
4. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Աշխարհագրական դիրքը մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա: Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ մտնում է որսորդությունը, եթե երկրի դիրքը այնպիսին է, որ անտառներ չկան, պարզ է որ այդտեղ չի կարող զարգանալ գյուղատնտեսության այդ ոլորտը։ Իսկ եթե երկրով անցնում է գազամուղ, նավթամուղ, ճանապարհներ որոնցով բեռներ են տեղափոխվում հարևան երկրներ, ապա սեփական երկրի տնտեսությունը զարգանում է։
5. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի արդյունաբերությունը կարող է շատ քիչ զարգացում ունենալ, եթե երկիրը չունենա պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանք, ոսկու հանքեր, հանքային ջրեր, նավթ, գազ, անտառներ, ապա երկիրը լավ զարգաղում չի ունենա։ Երկրի վրա բնական ռեսուրսները շատ մեծ ազդեցություն ունեն, հատկապես արդյունաբերության ոլորտում։
6 .Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե երկիրը իր հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մեջ է, ապա հարևան երկրները կարող են օգնել տվյալ երկրին զարգանալ։

Posted in Հայոց լեզու

  Հայոց լեզու: Թվականի գործածությունը․ գործնական աշխատանք, 09․02․2024     

      1․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

      ա) Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ:

      բ) Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։

      գ) Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։

      դ) Բողոքի երթին մասնակցում էին (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։

      ե) Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) է:

      զ) Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։

      է) Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։

      ը) Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

     2․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

      ա) Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:

      բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին

      գ) Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:

      դ) Ես բնավ չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը:

      ե) Պայմանավորվել ենք, որ հաջորդ անգամ կհանդիպենք այս ամսվա (28–ին, 28ին

      զ) Այդ կինը իր միջնամատերին և մատանեմատերին դրել էր (երեք– երեք, երեք–երեքական) ոսկե մատանիներ։

      է) Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան (խաղալիք, խաղա- լիքներ

      ը) Իմ օրագրում (երկուներ, երկուսներ) ընդհանրապես չկան:

      թ) Շուտով ժամը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:

      ժ) Եթե՝ մեր ունեցածը հավասար բաժանենք, ապա ամեն մեկիս հասնում է երկուսուկես (խնձոր, խնձորներ

      ժա) Նախարարն ասաց, որ ընդունելությունը սկսված է, և հերթագրվածներից մեկնումեկը թող ներս (գան, գա

     3․Թվականները նշանակում են՝

      1. առարկայի քանակ

      2. առարկա

      3. գործողության հատկանիշ

      4. գործողություն

     4․Ո՞ր բառը թվական խոսքի մաս չէ.

      ա) 1. տասներորդ, 2. վերջին, 3. մեկուկես, 4. առաջին

      բ) 1. մեկ երրորդ, 2. տասնհինգական, 3. նախավերջին, 4. վեց–վեց

      գ) 1. շատ, 2. հարյուրմեկական, 3. քառորդ, 4. երեքուկես

      դ) 1. տասանոց, 2. տասական, 3. տասնորդական, 4. տասնվեց

      ե) 1. տասներորդ, 2. միակ, 3. մեկ, 4. մեկ վեցերորդ

     5․Ո՞րն է դասական թվական.

      ա) 1. կես, 2. քառորդ, 3. առաջին, 4. չորսուկես

      բ) 1. հինգական, 2. հինգերորդ, 3. հինգ–հինգ, 4. հինգ

     6․Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ կա.

      ա.

      1. Քառասուն տարի շարունակ սպասել էր նրան:

      2. Հարցարանը գնահատվում է 10 միավորով։

      3. Քառորդ ժամ անցավ, մինչ նա կգար:

      4. Վաղը նշելու ենք պապիկիս ութանասուն ամյակը։

      բ.

      1. Գոհարիկը միայն գերազանց գնահատականներ է ստացել I — V դասարաններում։

      2. Աշակերտներին բաժանեցին տասական տետր:

      3. Սովորում եմ տասներորդ դասարանում։

      4. Առաջի հարկում տեղավորվել էին հյուրերը:

     6․Ընդգծված կազմություններից ո՞րն է սխալ.

  ա) 1. տասը օր, 2. հինգը պարկ, 3. ինն անգամ, 4. ութսուն լուսատարի

      բ) 1. տասնական թվականներ, 2. քառորդ ժամ, 3. յոթանասուն տարի, 4. մեկ տասներորդ մասը

      գ) 1. մեկերորդ դասարան, 2. իններորդ շարք, 3. երեսուներեքերորդ համարը, 4. հարյուր տասներորդ մարդը

            դ) 1. 2–ական գրիչ, 2. տասնհարկանի շենք, 3. X–ից հետո, 4. տաս է պակաս

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ 

Դասարանում

1) 25-x2=52-x2=(5+x)(5-x)
2) c2-36=c2-62=(c+6)(c-6)
3) a2-1=(a+1)(a-1)
4) 1-m2=(1+m)(1-m)
5) 4x2-9=4x2-32=(4x+3)(4x-3)
6) m2-4n2=(m+4n)(m-4n)
7) 36p2-25=36p2-52=(36p+5)(36p-5)
8) 1-81x2=(1+81x)(1-81x)
9) 1/4a2-b2=(1/4a-b)(1/4a+b)

Տանը
1.Գրատախտակին շարքով գրված են թվերը․ 1 1 1 2 2 2 5 5 5
Նրանց միջև ամենաքիչը քանի՞ «+» նշան պետք է տեղադրել, որպեսզի ստացված
արտահայտության արժեքի վերջին թվանշանը լինի 1։

1 «+» նշանով վերջին թվանշանը հնարավոր չէ ստանալ 1, քանի որ՝
1+11222+555=1122556
11+1222+555=1222566
111+222+555=222666
1112+22+555=23667
11122+2+555=13677
111222+555=111777
1112225+55=1112280
11122255+5=11122260
Հնարավոր է վերջին թվանշանը ստանալ 1 2 «+» նշանով, քանի որ՝
111+2225+55=2391
2.Տիեզերագնացի թռիչքը մեկնարկեց ժամը 20 անց 24 րոպեին: Նրա թռիչքը տևեց 2024 րոպե։ Օրվա ո՞ր ժամին նա վայրեջք կատարեց։

2024ր=33ժ 44ր
20ժ 24ր+33ժ 44ր=54ժ 8ր
54ժ 8ր-48ժ=6ժ 8ր
3.Խանութումկա երկանիվև եռանիվ հեծանիվներ։Եռանիվ հեծանիվների անիվների քանակը 6 անգամ շատ է երկանիվ հեծանիվների անիվների քանակից։Քանի՞ անգամ է եռանիվ հեծանիվների քանակը շատ երկանիվհեծանիվների քանակից։

Երկանիվ հեծանիվներ=1 մաս
անիվների քանակը=2 մաս
եռանիվ հեծանիվների անիվների քանակ=6×2=12 մաս
Եռանիվ հեծանիվների քանակ=12։3=4 մաս
Այն 4 անգամ շատ է երկանիվ հեծանիվների քանակից