Posted in Գրականություն

Գրականություն Հ․ Թումանյան, «ԳԵԼԸ»․ 01․02․-05․02․24թ․

Հարցեր և առաջադրանքներ

1․Ամբողջությամբ կարդալ պատմվածքը, բաժանել մասերի և վերնագրել յուրաքանչյուր մասը։

Մաս 1 «Գայլերը գյուղում»
Մաս 2 «Ավոյի պատմությունը»
Մաս 3 «Սոված գայլը» ։


3․ Ինչու՞ հանկարծ շները սկսեցին հաչել։

Շները գողի վրա ուրիշ ձև են հաչում, անցորդի վրա՝ ուրիշ։ Խմբի վրա
ուրիշ ձև են հաչում, միայնակ մարդու վրա՝ ուրիշ։ Գյուղում շները նկատեցին գայլ և սկսեցին հաչել։ Այծը գել տեսնելիս ուժեղ ճչում է, և գելը հեռանում է։
4․ Ըստ գյուղացիների պատմածի՝ գայլը ի՞նչ հնարքի միջոցով է հարձակվում ոչխարի հոտի վրա։

Եթե գայլը չի կարողանում բռնել ոչխարին, միևնույնն է, նա որխարի դմակից մի մաս պոկում է։
5․ Ուշադիր կարդա այն հատվածը, որտեղ պատմում են գելի հարձակումների մասին՝ նախրի, ձիու, այծի, էշի և ինչպե՞ս են նրանք պաշտպանվում։

Գելն էշի հետ խաղում է ու ականջներն իրեն քաշում, առաջը փախսը հարում։ Էշն ընկնում է ետևիցը, իբրև հալածում է։ Էսպես հեռացնում է, հասցնում մի ապահով տեղ ու ետ դառնում ուտում։ Գելը երբեմն էլ ձիու առաջն է ընկնում ու փախսը տալիս, իբրև վախենում է, ձին էլ դունչը տնկած ետևիցն է ընկնում, իբրև թե հալածում է։ Գելը հանկարծ հետ է դառնում և բռնում ձիուն։
6․ Ըստ քեռի Անդրիասի՝ ինչի է ընդունակ սոված գելը։

Կուշտ գելը շատ վախկոտ է, իսկ սոված գելը՝ անվախ, դաժան և ինքնավստահ կենդանի է։
7․Ուշադի՛ր կարդա շորագյալցի Ավոյի գլխին եկած պատմությունը։

Ծիրան անունով մի եզ ուներ Ավոն։ Ձմռանը այդ եզը կորավ։ Ավոյի եղբայր իրեն ուղարկեց եզին փնտրելու։ Նա գնաց գյուղի չորս կողմը ման եկավ — չգտավ։ Գոմահանդ ունեին նրանք, այն այդքան էլ գյուղից հեռու չէր։ Գնաց այդ գոմահանդը։ Գնաց, էս գոմը նայեց, էն գոմը նայեց, վերջը տեսնում ա, որ եզը մի գոմում է։ Եզը դուրս տարավ և տեսավ, որ արդեն մութն ընկնելու վրա է։ Տեսնում է, որ լուսով չի կարող գյուղը հասնի։
Չորս կողմն էլ ձյունապատ դաշտ, ձայն չկա, ձեռքին էլ՝ մի ճիպոտ
ու մի դանակ։ Եզն առաջը տարավ և քշեց։ Մի քիչ տեղ անցնելուց հետո, հանկարծ ուժեղ քամու հետ մի տխուր ձայն լսվեց։ Կանգնեց, ականջ դրեց․․․ Լսում է գայլի ոռնոց է։ Այդ ոռնոցին միացավ ամբողջ խումբը։ Տեսնում է, որ աջ կողմում, հեռվում, մթի մեջ, ճրագների մի բազմություն է շարժվում։ Մի անգամից հասկացավ, որ գայլերի սոված աչքերն են։ Եզին ետ տարավ դեպի գոմերն ու վազեց։ Հետև է նայում, տեսնում, որ արդեն գալիս են։ Եզը թողեց և փախավ, ընկավ գոմը։ Բարձրացավ սների գլխներին, և
եզան գոռոցը լսվեց։ Եվ մի անգամից էլ կտրվեց, խռխռոցն լսվեց։ Խռխռոցն էլ կտրվեց, միայն գայլերի ժնգժնգոցն է լսում, թե ոնց են ուտում․․․
Ավոն նստած է և տեսնում է, որ գայլերը եկել են լցվել, ներքևից ագահ-ագահ նրան են նայում։ Նայեցին նայեցին ու թողեցին դուրս գնացին։ Ավոն հանգստացան, մեկ էլ իր ուղղությամբ վերևից կտուրը քանդում են։ Շտապ տեղը փոխեց, գնաց մյուս կոնդի
վրա կուչ եկավ։ Բացեցին, կոճը բարձրացրեցին, տեսան տակը չի։ Էլի եկան ներքև։ Տեսան, որ մյուս կոնդի վրա է, ետ դուրս գնացին։ Հիմա այդ կոնդի վերևից սկսեցին քանդել կտուրը։ Ավոն դարձյալ տեղը փոխեց։ Այսպիսով՝ նրանք քանդելով, Ավոն տեղը փոխելով՝ հասան վերջին կոնդին։ Եկան նայեցին կատաղած ու հետ գնացին։
Մի սուր դանակ ուներ գրպանում, հանեց, բացեց ու ձեռքը բռնած՝
մտքում աղոթում էր։ Գայելը քանդելով հասան կոճերին։ Մեկը կոճերի արանքով թաթը մեկնեց, որ կոճը հետ քաշի։ Ավոն թաթը բռնեց ու սուր դանակով կտրեց։ Գայլը թաթը հետ քաշեց, ոռնալով, կոնծկոնծալով հետ գնաց։ Իմացել էր, որ գայլերից մեկը, եթե վիրավորվեց՝ մյուսները վրա են թափում նրան ուտում։ Մտածեց՝ ուրեմն սրան ուտում են։ Սպասում է, որ նրան ուտեն պրծնեն հետ կգան։ Էլի դանակը ձեռքում պատրաստ սպասում էր։ Գիշերվա մի ժամին, ոնց որ երազում՝ մի բարակ ձայն է լսում․
— Ավո, հե՜յ…
Ավոն պատասխանում է։
— Աղանիկ, հե՜յ… Էստեղ ե՜մ… Գոմումն ե՜մ… Գելերն ինձ ուտում ե՜ն…
Օգնեցեք, հե՜յ…
Էլի գայլերը ձայն են տալիս, Ավոյի ձայնը չի լսվում, թեև նա շարունակ կանչում էր։
Մեկ էլ լսում է հրացանները տրաքեցին, ետևից լսվեցին հեռվացող գայլերի
կաղկանձն ու մարդկանց հարահրոցը։ Պարզ ճանաչեց եղբորը ու նրա գյուղի տցաների ձայները։
— Ավո, հե՜…
— Էստեղ ե՜մ․․․ Էստեղ ե՜մ… կենդանի ե՜մ…
Ներս թափեցին գոմը։
— Փառք քեզ, աստոծ… Փառք քեզ, աստոծ,— ուրախացած ու զարմացած
կանչում են ամենքը։ Ցած իջավ վերջին կոնդի վրայից։ Եղբոր գիրկն ընկավ ու սկսեց
հեկեկալ։ ― Էլ լաց մի ըլի, գնա աստծուն փառք տուր, որ էսօր նոր մորից ծնվեցիր,–
կանչեցին էս ու էն կողմից ու ինձ դուրս բերեցին, որտեղ թափված էին իրենց Ծիրան
եզան ոսկորները։
8․Նկարագրի՛ր Ավոյի արարքը․ ի՞նչ կանեիր դու նրա փոխարեն։

8․Նկարագրի՛ր Ավոյի արարքը․ ի՞նչ կանեիր դու նրա փոխարեն։
9. Ինչի՞ շնորհիվ փրկվեց Ավոն:
Սկզբում Ավոն իր ձեռքին եղած դանակով փորձեց փրկվել, բայց հետո իր եղբայրը և մի քանի գյուղից տղաներ եկան և հրացանով վախեցրեցին գայլերին։ Իսկ հետո օգնեցին Ավոյին հասնել գյուղ։
10. Ըստ պատմվածքի՝ ինչպիսի՞ կենդանի է գայլը. ի՞նչ հատկանիշներ ունի, ինչպե՞ս է որս հայթայթում, գիլի բոլուկն ինչքանո՞վ է վտանգավոր, որտե՞ղ և ինչո՞ւ:

Գայլը, երբ սոված է, շատ դաժան, գազազած և վտանգավորր կենդանի է։ Նաև, երբ գայլերը ոհմակով են որսում, ավելի վտանգավոր է։ Եթե գայլը շատ սոված լինի, նա մյուս գայլին կարող է ուտել, կամ երբ մի գայլը վնասվում է, մյուսենրը նրան սկսում են ուտել։ Գայլը շատ լավ տեսողությամբ և արագավազ կենդանի է։
11. Ինչի՞ց են վախենում գայլերը. ի՞նչ էր անցել քեռի Անդրիասի գլխով, և ինչի՞ շնորհիվ փրկվեցին նա ու որդին:
12. Ինչո՞վ էր հետաքրքիր ուստա Սարգսի պատմությունը:
13. Ի՞նչ դժբախտություն էր պատահել համագյուղացի Եղոյին:
14. Գայլերից ազատվելու ինչպիսի՞ ընդունված ձևեր կային տարբեր երկրներում:
15. Ի՞նչ համեմատություն բերեց քեռի Անդրիասը գայլերի և շների միջև: Հնարավո՞ր է ընտելացնել գայլին:
16. Հավանեցի՞ր պատմվածքը. քո կարծիքը մի քանի նախադասությամբ շարադրիր պատմվածքի շուրջ:
17. Պատմվածքից դո՛ւրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները, քեզ անծանոթ բառերը, դարձվածքները և բառարանների օգնությամբ բացատրի՛ր դրանք:
18. Ի՞նչ յուրահատկություն նկատեցիր Թումանյանի լեզվում:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Մհեր, տղամարդու հայկական տարածված անուն է։ Առաջացել է հին հայկական դիցաբանության երկնային լույսի և արդարության Միհր աստծու անունից, որը ավելի ուշ անցել է հնդկաստան և պարսկաստան դռնալով Միթրա աստվածը։ Մհեր անունը տարածվել է հայերի մեջ մեծ մասամբ «Սասունցի Դավիթ» էպոսի միջոցով։ Անվան գրավոր հիշատակությունները 12-րդ դարից շուտ չեն։ Նույն ծագումն ունեն հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Այժմ տարածված անուն է։ Կա նաև Մհերյան ազգանուն։

Posted in ֆիզիկա 7

Տիեզերական ձգողության ուժ։ Ծանրության ուժ։

1․ Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը։

2. Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):
1Ն ուժը նշանակում է, որ մեկ վարկյանում մարմինը անցնում է մեկ մետր(1 մ/վ)։

3. Ինչպիսի՞ մեծություն է ուժը:
Ուժը վեկտորական մեծություն է։

4. Ո՞ր ֆիզիկական մեծություններն են վեկտորական, և որոնք՝ սկալյար:
Սկայլարը ունի արժեք, իսկ վեկտորականը ուժը ունի ուղություն։

5. Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ:
Ծանրության ուժ կոչվում է մարմինների վրա Երկրի կողմից ազդող ձգողության ուժը:

6․ Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը:
F=mg

7. Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից:
Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից, ընդ որում, որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

Posted in Հայոց լեզու

Թվական անուն, տեսակները. 05.02.2024թ.

1. Ընդգծե՛ք 5 թվական յուրաքանչյուր շարքում.
ա) քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկույոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր
բ) թվային, տրիլիոնհազարերորդ, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգական, երեք յոթերորդ, չորրորդական, տասնավոր
գ) վաթսուն, քանակություն, տասնմեկերորդ, մենավոր, ամբողջություն, հիսունականհարյուր-հարյուր, թվանշան, չորս քառորդ, մեծաքանակ
2. Ընդգծե՛ք 3 քանակական թվական յուրաքանչյուր շարքում.
ա) երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն    
բ) քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, իննսունութ, տասը, կոտորակային
գ) բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուներկու, եռանիստ
3. Ընդգծե՛ք 3 դասական թվական յուրաքանչյուր շարքում.
ա) քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, երկուստեք
բ) հնգյակ, մեկ հարյուրերորդ, տասնչորսերորդ, երրորդական, չորրորդքսանութերորդ
գ) առաջին, երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդականություն, կրկնակի, հիսունմեկերորդ
4. Ընդգծե՛ք 3 բաշխական թվական յուրաքանչյուր շարքում.
ա) մեկ–մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ
բ) մեկումեջ, հինգ–հինգքսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս
գ) երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական
5. Ընդգծե՛ք 3 կոտորակային թվական յուրաքանչյուր շարքում.
ա) մասնական, երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդզրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ
բ) մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ
գ) երկրորդային, մեկ քառորդ, քառածալ, հինգ վեցերորդ, կոտորակ, երեք ամբողջ տասնյոթ հարյուրերորդական
6. Ընդգծե՛ք 3 պարզ թվական.
ա) բազում, միլիոն, երեքական, քսան, քանակ, ութ
բ) միլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինըերեք, քսանյոթ
գ) թիվ, տրիլիոն, միակ, յոթ, տասնվեց, չորս
դ) հարյուր, եռյակ, վեց, քսաներորդ, երկու, տասնհինգ
ե) միայն, հինգ, ութական, տասը, յոթերորդ, հազար
7. Ընդգծե՛ք 3 ածանցավոր թվական (առանց երկրորդ արմատի).
ա) յոթանասուն, զրո, քսան-քսան, երեսունչորրորդ, հարյուր մեկ
բ) քառասուն, ինը–ինը, ութսունվեց, երկրորդ, երկու երրորդ, հինգական
գ) ինը հազար, երրորդվաթսուն, կես, առաջին, հարյուր հիսուն
դ) հիսուն, քառասուներեք, երկուական, մեկ երրորդ, տասնհինգ, իննսուն
8. Ընդգծե՛ք 3 բարդ թվական (առանց ածանցի).
ա) երեսուներկուերորդ, տասնմեկվեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց
բ) հինգ–հինգվաթսունինը, տասնմեկերորդ, քսանութ, մեկ միլիոն, տասանոց
գ) ութսունյոթ, տասնինըհարյուր քսան, իններորդ, երեք միլիարդ, հարյուրանոց
դ) հազարերորդ, հարյուր երկու, հազար տասը, հինգանոց, յոթ, հազար հարյուր, քառակի
9. Ընդգծե՛ք 3 բարդ ածանցավոր թվական.
ա) քառասուներորդ, հիսունհինգհարյուր ութսուն, տասական, երեք քառորդ, եռամսյա
բ) տասնմեկական, հնգամյակ, քսանմեկերորդքառասուներկու, քսանչորս, տասներեք
գ) քսաներկու, երեսունմեկ, երեսունական, քսանյոթ-քսանյոթ, տասնվեցականերեսուն միլիոն

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ

(x + y) 2 = x2 + 2 x y +y2

(a+5)2 = a2 + 10 x a +25

4+4x+x2

9x2 + 6x + 1

4x2+ 12x y + 9y2

49 a2 + 28ab + 4b2

(100+1)2=10000+200+1=10201

(20+1)2 = 400 + 40 +1 =441

(40+5)2 = 1600+400+25 =2025

(60+2)2 3600 + 240+4 = 3844

501. x2+6x+9=(x+3)2
4a2+4a+1=(4a+1)2
a2+8ab+16b2=(a+4b)2
4a4+8a2b+4b2=(2a2+2b)2
m2+1am+25=(m+5a)2
x2+xy+y2/4=(x+y/2)2


502. 992+2⋅99+1=9801+198+1=10000
492+2⋅49+1=2401+98+1=2500
(−101)2+2⋅(−101)+1=10201−202+1=10000
4(9.5)2+4⋅9.5+1=4⋅90.25+38+1=361
4(34.5)2+4⋅34.5+1=4⋅1190.25+138+1=4883
4⋅102+4⋅10+1=400+40+1=441

Posted in Քիմիա

Քիմիա տնային Փետրվարի 5-9

  1. Գրե՛ք հետևյալ տարրերի քիմիական նշանները ալյումին, կալցիում, սիլիցիում և ֆոսֆոր:

ալյումին-Al , կալցիում-Ca, սիլիցիում-SI, ֆոսֆոր-P,

2. Տարրի հարաբերական ատոմային զանգվածը

16 է: Ո՞ր տարրն է այդ.

ա. ածխածին, բ. ջրածին,

գ. թթվածին, դ. ազոտ:

3 Հաշվի՛ր Կալիում տարրի մեկ ատոմի իրական զանգվածը (m0):

Ar=(si)=139,86579

m0 (si) =

Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն: 29․ 01- 01․02․ 2024թ․

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Ըստ ստեղծագործության՝ գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիցդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:    5․Կարդա՛ և սովորի՛ր արտահայտիչ պատմել։