Posted in Հայոց լեզու

Ինքնաստուգիչ թեսթ. թվական անուն, դերանուն, 04.03.2024թ.

1. Ո՞ր շարքում թվական չկա։

1) հնգապատիկ, քսաներորդ, կես, միակ

2) բյուր, միլիոն, բազում, ոչ մի

3) հնգյակ, եռակի, առաջնային, միավոր

4)բազմիցս, քառակուսի, որերորդ, տասական

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

3. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

4. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

5. Ո՞ր նախադասության մեջ թվականի կազմության սխալ ձև չկա:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոյ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:

2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ դոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:

3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տա տասներեքերրորդ շարքում:

4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:

6. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) ամեն մի, այսչափ, որքա՞ն, ինչպիսի՞

2) ուրիշ, այդպես, ինչ-որ, այսպիսի

3) ո՞րերորդ, ոչ ոք, իրար, յուրաքանչյուր

4) ինչո՞ւ, այնքան, որոշ, այլ

7. Ո՞ր տարբերակում է ընդգծված դերանունը առարկայի հատկանիշ ցույց տալիս:

1) Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես ողբաձայն երգերը մեր:

2) Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,

     Նենգ ու դավ եմ տեսել ես:

3) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,

     Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

4) Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՜նչ տանես դու քեզ հետ…

8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անորոշ դերանուններ:

1) որևէ, ինչ-որ, մի քանի, երբևիցե

2) այսինչ, ուր, որոշ, որևիցե

3) ոմն, երբևէ, ոչ մեկը, ողջ

4) բոլորը, այլ, ուրիշ, ամեն մի

9. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են ցուցական:

1) այս, դա, այսպես, բոլոր

2) մյուս, սույն, նույնքան, միևնույն

3) ոմն, այսպիսի, նույնպես, այնտեղ

4) այդպես, այդչափ, մի, նույն

10. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են հոլովվում:

1) ով, իրար, մենք, այսպես

2) ինչ, ուր, միմյանց, սա

3) դու, ոմանք, բոլոր, ինչու

4) նա, քանի՞սը, ոչինչ, ինքը

11. Ո՞ր շարքի բոլոր դերանունները չեն հոլովվում:

1) ովքեր, ինչ-որ, ոչինչ, որտեղ

2) ուր, ինչու, ոչ մի, այս

3) երբ, որոշ, ամեն մի, սա

4) ինքը, որևէ, այսպես, մեկմեկու

12. Ո՞ր շարքի բոլոր դերանուններն են գոյականից տարբեր կերպ հոլովվում:

1) նա, ոչ ոք, երբ, իրենք

2) նրանք, բոլորը, դու, ոչինչ

3) ինքը, դուք, ով, ես

4) ամենքը, սա, ի՞նչ, ոմանք

13. Ո՞ր դերանունը առանց որոշիչ հոդի չի գործածվում:

1) ամբողջը

2)ոչ մեկը

3) մյուսը

4) յուրաքանչյուրը

14. Ո՞ր տարբերակում դերանվան սխալ հոլովաձևի գործածություն չկա:

1) Ես քո վրա վրա հույս չեմ դնում:

2) Մեր մոտից մինչև ձեզ մոտ ոտքի ճանապարհ է:

3) Նա դեռ իրեն օրում վիշտ ու տառապանք չէր տեսել:

4) Քննությունից հետո իմ մոտ ոչ մի գիրք չի մնացել:

15.Քանի՞ դերանուն կա տրված հատվածում:

Նա հիսունին մոտ մարդ էր, որ մի քանի տարի առաջ երևաց մորաքրոջս տանը և հետաքրքրվում էր հարմար սենյակով: Ձեղնահարկում վարձելով փոքրիկ սենյակը և կողքի նեղլիկ ննջախուցը՝ այդ մարդը վերադարձավ երկու ճամպրուկով ու գրքերի ծանր արկղով և ապրեց մեզ մոտ ինը կամ տասը ամիս: Ապրում էր շատ անաղմուկ, ինքն իր համար, և եթե չլիներ մեր ննջասենյակների մոտիկությունը, որի հետևանքով պատահաբար հանդիպում էինք աստիճանների վրա կամ միջանցքում, առհասարակ անծանոթ կմնայինք միմյանց:

Posted in Քիմիա

Քիմիա փետրվարի 26-ից մարտի 1

Տնային
1. Հաշվե՛ք նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr):
Նատրիումի նիտրատ NaNO3 — Ar(Na)+Ar(N)+3Ar(O)=23+14+48=85
Կալցիումի կարբոնատ CaCO3 — Ar(Ca)+Ar(C)+3Ar(O)=40+12+48=100
2. Գրե՛ք նյութի քիմիական բանաձևը, եթե հայտնի է, որ դրա բաղադրության մեջ առկա են կալցիումի մեկ, ածխածնի մեկ և թթվածնի երեք ատոմ:
CaCO3
3. Հաշվե՛ք CO2-ի բաղադրության մեջ առկա ածխածին տարրերի զանգվածային բաժինը: (օգտվելով հետևյալ բանաձևից)


ω=12×1:44×100=27,27
ω=16×2:44×100=72,72

Սովորե՛լ
Քիմիական բանաձևերից օգտվելով՝ կարելի է հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:
Զանգվածային բաժինը նշանակվում է « (օմեգա) հունական տառով:
Զանգվածային բաժինը ցույց է տալիս, թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի որ մասն է կազմում:

որտեղ w տարրի զանգվածային բաժինն է, Ar — տարրի հարաբերական ատոմային զանգվածը, a–ն՝ տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում, Mr–ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:
Զանգվածային բաժինն արտահայտվում է հասարակ տոկոսներով։
Օրինակ’ հաշվենք ջրի մոլեկուլում տարրերի զանգվածային բաժինները: Քիմիական բանաձևից օգտվելով՝ որոշում ենք ջրի հարաբերական մոլեկուլային զանգվածը.

Պատասխանը տոկոսներով արտահայտելու նպատակով ստացած թիվը բազմապատկում ենք 100–ով.

Posted in Հայոց լեզու

Ստեղծագործական աշխատանք, 01. 03. 24թ. <Անտառի արահետներով>

էջ 1:

Երիտասարդների մի խումբ որոշում է ճանապարհորդել դեպի Դիլիջան։ Նրանց մեջ կար մի տղա` նա ուսանող էր և շատ խելացի: Անունը Տիգրան էր։ Հասնելով տեղ և հանգրվանում անտառի մոտ գտնվող հյուրանոցում՝ 5 օրով։ Տեղավորվում են և հանգստանում։ Երեկոյան հավաքվում են հյուրանոցի բակում ՝ ուրախանում են ու պարում։ Արամը հանկարծ ասում է, որ կարելի է գնալ անտառ՝ արշավի։ Տիգրանը չհամաձայնվում, բայց ի վերջո համոզվում է։ Երկրորդ օրվա առավոտյան պատրասվում են արշավի ու շարժովում են։ Տեղացիներից հարցնում են ճանապարհը և գնալով ավելի ու ավելի են խորանում անտառի մեջ։ Նրանց պլանով այդ արշավը պետք է տևեր մի քանի ժամ՝ քայլում են խոսելով, ծիծաղելով, մեկել հանկարծ նկատում են խորը անտառի միջից մի շարժում, բայց ուշադրություն չի դարձնում նրանցից ոչ մեկը, սակայն Լիլիթը, անհագստանում է, թեև Արամը ասում է, որ երևի ինչ-որ թռչուն է ու այդպիսով նրանք շարունակում են քայլելը։ Քայլելու ընթացքում տեսնում են մի լքված շենք՝ որոշում են ուսումնասիրել և տեսնում են, որ շենքի վրա գրված է հյուրանոց։ Ուսումնասիրելը Արամի միտքն էր, բայց Տիգրանը դեմ էր՝ նա ասաց, որ վնտանգավոր է, իսկ Արամը ուշադրություն չդարձրեց և նրանք մտան շենք։ Շենքում շրջելուց ձայն լսեցին և այդ ձայնը նման էր ապակու կոտրվելու ձայնին, բայց նորից ուշադրություն չդարձրեցին և հենց այդ պահին առաստաղից մի բան պոկվեց ու ընկավ ուղիղ տղաներից մեկի ոտքին։ Ոտքը վնասվեց, Կարենը ընկավ և բղավեց նրան օգնեցին և նա կագնեց ու ասաց, որ կարող է քայլել։Արդեն երեկոյան ժամը վեցն է իսկ մութը ըկնում է ասում էր Տիգրանը իսկ Արամը մերժելով ասում է, որ հետ վերադարձին կհասցնեն։ Դուրս են գալիս ու շարունակում են արշավը։Կարեն հետ էր ընկնում ու այդ պատճառով, բոլորը դանդաղ են քայլում։ Արդեն մութ էր և Արամը հիշում է, որ նա իր հետ վերցրել է լապտեր, հանում է պայուսակից՝ միացնում է լապտերը և շարունաում են ճանապրհը։ Մութ էր ճանապարհը լավ չէր երևում, մեկել այդ մութ անտառի միջից ոտնաձայներ են լսվում։ Արամը լապտերի լույսը ուղում է այդ ձայների ուղությանբ, բայց այդտեղ ոչ մի բան չկար։ Նրանք վախենում են և սկսում են ավելի արագ քայլել։ Վազելու ընթացքում լապտերը ընկնում և կտրվում է ու նրանց մոտ սկսում է խուճապ՝ չեն կարողանում գտնել հետ դարձի ճանապարհը, նրանք վախեցած էին։ Տիգրանը առաջարկում է վերադառնալ դեպի լքված հյուրանոցը և գիշերել այնտեղ։ Այդպես էլ անում են, հետ են վերադառնում, կրակ են վառում ու քնում են։ Երրորդ օրվա առավոտյան, երբբ բոլորը արթնանում են ու որոշում են բաժանվել խմբերի , թեև մեկ խնդիր կար՝ Կարենի վերքը ավելի էր խորացել և նա չէր կարողանում քայլել ու նրանք որոշեցին, որ երկու հոգի կմնա Կարենի հետ։ Չորս հոգի կգնան փայտ հավաքելու իսկ մնացած չորսն էլ կգնան ճանապարհը գտնելու և այդպես էլռանում են։ Փայտ հավաքելու ընթացքում անտարի, թփերի միջից խշխշոց են լսում թեքվում են այդ կողմ և տեսնում են մի մեծ արջ։ Վարդանը, Աշոտը և Անին բարձրանում են ծառը, բայց Լիլիթը չի կարողանում և մնում է ներքևում և արջը հարձակվում է նրա վրա։ Լիլիթը բղավում է և այդ պահին՝ լսվում է կրակոց ու արջը ընկնում է և անտառի միջից դուրս է գալիս զենքով մի մարդ և հարցնում է ձեզ հետ ամենիչ նորմալ է ու ինչպես արդեն պարզ էր, այդ մարդը տեղացի որսորդ էր։ Սակայն Լիլիթը շատ վախեցած էր և չէր կարողանում խոսել, իսկ մնացաը ասացին, որ նրանք պարզապես մոլորվել են անտառում իսկ որսորդը ասում է, որ ր նա անտառից դեպի դուրս տանող ճանապարհը գիտի և նրանք որսորդի հետ գնում են դեպի հին շենք։ Ճանապարհին նրանք ծանոթանում են որսորդի հետ և պատմում են նրանց հետ կատարվածը ու նաև ասում են, թե այնպիսի տպավորոթյուն էր, կարծես ինչ-որ մեկը նրանց հետևում էր։ Որսորդը ասում է, որ կենդանիներն են եղել։ Հասնելով հին շենք՝ տեսնում են Կարենին, Դավիթին և Աննային ու պատմում են պատահածի մասին։ Մի քանի ժամ սպասելուց հետո վերադառնում է մյուս խումբը և տխուր ասում են, որ ճանապարհը չեն գտել ու նաև կրակոց են լսել, սակայն հետո ծանոթանում են որսորդի հետ ու որսորդը նարնց ասում է որ ամբողջ ժամանակ նա է հետևել նրանց և, երբ հարցնում են, թե ինչու նա ասում է, որ շատերն են անտառում մոլորվել ու նա միայն հետևել է, որպեսզի կարողանա նրանց դժվարին պահին օգնել։ Այդպես խոսելով հետ են վերադառնում հյուրանոց՝ շնորհակալություն են հայտնում որսորդին ու երկու օր էլ հանգստանալուց հետո գնում են տուն։