



1. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:
Ա. Ծաղիկ-ծաղկել, քար, անուն, քարոզ-քարոզել, ձև-ձևել:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրացնել, կարմիր-կարմրել, տափակ-տապակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչինչանալ, բոլոր, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արգացնել, դանդաղ-դանդաղեցնել, հաճախ-հաճախել:
2. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա. Նայել-վերանայել, կառուցել-վերակառուցել, գրել-ստորագրել-արտագրել, ճառել-հակաճառել, դառնալ-վրադառնալ, հայտնել-արտահայտել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու հայտնագործությունը:
4. Տրված բայերը դարձրու պատճառական.
Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառեցնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգաացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել
5.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ-զմայլվել, ապաքինվել-առողջանալ, դալկանալ-գունատվել, պարծենալ-հպարտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել, ոգևորել:
բ. գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:
Ննջել-նիրհել,
կողոպտել-թալանել,
հանդգնել-համարձակվել,
մտածել-խորհել,
ենթարկվել-հնազանդվել,
վնջալ-խրխնջալ,
մարտնչել-պայքարել։
6. Նախադասություններումգտի՛րսխալ կազմված բայաձևերը և գրի՛ր ճիշտը:
Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել-կապվել:
Տղաները վիճվում-վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով:
Խոսքս-խոսքը քեզ չի վերաբերվում:
7. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
Կաքավաբերդի գլխին բոլոր տարին ամպ չի նստում։
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակը չէ։
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
Գունավոր բզեզին մանուշակը ճոճք չի թվում։
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն չէին դրել։
Ներս մտնողն իմ մայրն է:
Ներս մտնողը իմ մայրը չէ։
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:
Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ չի բարձրանա:
8. Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համեմատի՛ր:
Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ ժանիքը գործի կդնի:
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Իսկ եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը թաքցնում թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Երբ սագերը դեպի հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:
Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:
9. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:
Օրինակ`
Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
Մենք ամբողջ ճանապարհին անընդհատ կանգ առանք խորհրդակցելու։
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
Մեր արածն արդյունավետ աշխատանք էր։
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները։
Նրա մտադրությունը սխալ հասկացան:
Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան։
Նրան անլուրջ պատասխան տվեցին:
Նրան լուրջ պատասխան չտվեցին։
Այծերը էբենոս ծառից կարևոր են:
Այծերը էբենոս ծառից անկարևոր չեն։
10. Նախադասությունը ժխտակա՛ն դարձրու երկու ձևով՝ ընդգծված բառերը չփոխելով և փոխելով: Ստացված նախադասությունների մտքերը համեմատի՛ր:
Մի ժամանակ բոլորն ուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Մի ժամանակ ոչ ոք չէր ուզում այստեղ գալ հանգստանալու։
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ոչ ոք լրջորեն չվերաբերվեցին այդ առաջարկին։
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Ոչ ոք համառորեն չէր թակում ձեր դուռը։
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Երկրում ոչ մի հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր չկան։
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց:
Դիմորդը ոչ մի հարցին չպատասխանեց։