Posted in ֆիզիկա 7

Լաբորոտոր աշխատանք

Աշխատանքի նպատակը՝ փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․
Լծակը ամրացրեցի ամրակալանին այսպես, այն ազատ պտտվի ամրացված առանցքի շուրջը։ Այնուհետև լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքով։ Որից հետո պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց, իսկ ձախ բազուկի վրա հերթականությամբ կախեցի սկզբից մեկ ծանրոց, հետո երկու, հետո երեք։ Եվ լծակի գտա այն տեղերը, որտեղից կախելով լծակը հավասարակշռվում էր։ Քանոնով չափեցի այդ տեղերի և պտտման առանցի հեռավորոիթյունները
, իսկ ուժաչափող ծանրոցների կշիռը։ Յուրաքանչյուր փորձի համար հաշվեցի ուժերի հարաբերությունը, բազուկների հարաբերություն և արդյունքները գրանցեցի աղյուսակում։

Լծակի կանոնը՝ լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։
Բանաձևը՝ F1/F2=l2/l1
F1 և F2 ուժերն են, l2 և l1 այդ ուժերի բազուկներն են

Posted in Հայոց լեզու

Թեստային աշխատանք. բայի գործածությունը, 19.04-22.04

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում դերբայական ձևի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ դերբայի կամ ձևաբայի (կախյալ դերբայի) սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ

Առաջադրանքներ

324.

8x12x9=864

325.

Առաջին հարց։

4×3:2=

Եկրորդ հարց։

5×6=30

332. խնձոր բանան
նարինջ խնձոր
ծիրան խաղող
դեղձ ծիրան
դեղձ ծիրան
խնձոր նարինջ
խնձոր նարիջ
ծիրան դեղձ
դեղձ նարինջ
խնձոր նարինջ
արքայախնոր մանդարին
խնձոր նարինջ
խնձոր նարինջ
արքայախնձոր նարինջ
արքայախնձոր խնձոր
պամելո կիվի
խնձոր բանան
333. Պիեռ Ագոստինի
Ֆերենց Կրաուշ
Անն Լը Հյուիլյե
Անտոն Ցայլինգեր
Ջոն Կլաուզեր
Ալեն Ասպեկտ
Ջորջիո Պարիզի
Կլաուս Հասելման
Սյուկուրո Մանաբե
Անդրեա Գեզ
Ռայնհարդ Գենցել
Ռոջեր Փենռոուզ
334. Արագածոտն — Աշտարակ
Արարատ — Արտաշատ
Արմավիր — Արմավիր
Գեղարքունիք — Գավառ
Լոռի — Վանաձոր
Կոտայք — Հրազդան
Շիրակ — Գյումրի
Սյունիք — Կապան
Վայոց ձոր -Եղեգնաձոր
Տավուշ — Իջևան

Լրացուցիչ

Posted in Քիմիա

Քիմիա։ Դասարանական

Դասարանական

Որոշեք կապի տեսակը.

ZnCl2-Իոնային, NH3֊Կովալենտային, NaCl֊Իոնային, N2֊Կովալենտային, O2֊Կովալենտային, F2֊Կովալենտային, Cl2֊Կովալենտային, PH3֊Կովալենտային, CuBr2֊իոնային, FeS֊իոնային, H2S֊կովալենտային, H2֊կովալենտային, CH4֊կովալենտային, CaCl2֊իոնային, N2O3֊կովալենտային, SiH4֊կովալենտային, Na2S֊իոնային, FeCl3֊իոնային, H2Se֊կովալենտային, K2Se֊իոնային, J2֊կովալենտային, CaS֊իոնային, HgO֊իոնային, LiCl֊իոնային, N2O3֊կովալետային, NO֊կովալենտային:

Հաշվեք առաջին չորս նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr) և նյութում տարրերի զանգվածային բաժինները(w):