Posted in Գրականություն

Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06. 05-08.05

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Իմ համար (տեքստում) անծանոթ բառեր չկան։

2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

առու։

3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Ըստ ինձ, ժայռի վրա մասուր է աճում և ընկնում, այդիսկ պատճառով էլ ասվում է, Ժայռից մասուր է կաթում․․․


4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

 Համեմատություն

Փոխաբերություն

Անձնավորում

Չափազանցություն