1)Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի․






2)Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի․





Լրացուցիչ աշխատանք (տանը).
Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ․
1)Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի․






2)Ձևափոխեք հանրահաշվական կոտորակի․





Լրացուցիչ աշխատանք (տանը).
Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ․
Առաջադրանքներ․
1.Հաշվիր CA -ն, եթե CD=8 սմ և ∢AOD=120°

2. Տրված են շրջանագիծ և մի քանի հատվածներ: Որո՞նք են դրանցից հանդիսանում շառավիղներ, լարեր և տրամագծեր:

3. Ընտրիր շրջանագծի լարը:
Կարող են լինել մի քանի ճիշտ պատասխաններ:

4. Ո՞ր հատվածներն են հանդիսանում շրջանագծի տրամագիծ:

5. Տրված է՝ MN=7սմ, ∢ONM=60°։Գտիր՝ KN-ը։
Առաջադրանքներ․
1) Կատարեք գործողությունները․

ա) x+y/3
բ) a-b/7
գ) 2x-3y/5
դ) 5m+3n/4
ե) 4x/4=x
զ) 4a/8=a/2
2) Կատարեք գործողությունները․

ա) x/2
բ) 3a-1/3
գ) 2a+b/5
դ) 2y-x/7
ե) 3x-6/3
զ) a-1/8
3) Կատարեք գործողությունները․

ա) -x+1
բ) 2/x-y
գ) 5a/a-b
դ) 5m+3/n-m
ե) 3p+4q/p-2q
զ) 10a+4b/1-a
Լրացուցիչ աշխատանք (տանը)․
1) Կատարեք գործողությունները․

ա) 3/a
բ) 3a/x
գ) -a/b

դ) 5x2/a
ե) 3x+4/a
զ) 2x+4/x
2) Կատարեք գործողությունները․

ա) 8/a+b
բ) 1/x-1
գ) 2a+6/a+b
դ) m-2/m+n
ե) 5x+1/x-3
զ) 8p-8/p+1
1.Բացատրել ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Արժեք ասելով, ես հասկանում եմ մարդկային որակները։ Յուրաքանչյուր ոք կարևորում է տարբեր արժեքներ մարդու մեջ։ Մեկն ասում է, որ կարևոր է ազնիվ և բարի լինել, իսկ մյուսը՝ կրթված և զուսպ։ Ընդհանրապես արժեքը դա մարդու համար ամենաթանկ բանն է։ Ամեն մեկս ծնվել ենք տարբեր ընտանիքներում, հետևաբար տարբեր մտածելակերպով։ Այսինքն՝ ինչպես բոլոր տարբեր բաներում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր կարծիք ունենք։ Ամեն մեկի համար ամենաթանկ բանը՝ արժեքը տարբեր է։
2․ Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Ինձ համար մարդու մեջ ամենակարևոր արժեքը դա ազնիվ լինելն է։ Պետք չէ մեզ կեղծել, պետք չէ կաշկանդվել մեր որևէ բնավորության գծից և փոխել այն՝ նմանվելով հասարակությանը։ Ինձ կարևոր է, երբ մարդը ինքն իրեն է նման, ոչ թե փոձում է նմանվել ուրիշներին։
3․ Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:
Այո, կարծում եմ պետք է։ Գիտելիք ասելով՝ նկատի ունեմ կյանքի փորձ։ Կյանքի նկատմամբ մեր տեսանկյունն արդեն ձևակերպված լինի, ունենանք մեր հստակ կարծիքը։
4․ Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
Կարծում եմ, որ մարդիկ միշտ կկարևորեն լավ բնավորություն ունենալը, այսինքն՝ լինել բարեսիրտ, օգնող, ազնիվ և հարգող։ Չնայաշ, որ այդ արժեքները շատերը թերագնահատում են, իմ կարծիքով, կգտնվեն մարդիկ, ում համար այդ արժեքները միշտ կարևորագույնը կլինեն։
Ստորև գրված նյութերի բանաձևերից ընտրիր աղերի դասին պատկանող նյութի բանաձևը՝
Ստորև գրված աղյուսակում գրի՛ր աղի անվանումը՝ ըստ տրված բանաձևի՝
Օրինակ՝ CuCl ` Պղնձի (I) քլորիդ
| Աղի բանաձևը | Աղի անվանումը |
| Hg2Cl2 |
Աղի բանաձևը Hg2Cl2-ը կլինի Պղնձի (I) քլորիդ:
1․ Ի՞նչ է ուսումնասիրում մեխանիկայի «դինամիկա» բաժինը։
Մեխանիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է տարաբնույթ շարժումների առաջացման և փոփոխման պատճառները, կոչվում է դինամիկա։ Հունարեն «դինամիս»՝ ուժ բառից։
2․ Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:
Ամեն մի մարմին շարունակում է պահպանել դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը, քանի դեռ նրա վրա չի ազդում ուրիշ ուժ, կամ ազդող ուժերը համակշռված են։ Այս եզրակացությունը հայտնի է իներցիայի օրենք անվամբ.
3․ Ի՞նչն է մարմնի արագության փոփոխության պատճառը:
Եթե շարվող մարմնի վրա ազդող ուժերը միմյանց չեն համակշռում, ապա մարմինը փոխում է իր արագությունը։ Քանի անգամ մեծանում է մարմնի վրա ազդող ուժը, այդքանով էլ մեծանում է մարմնի արագությունը։ Իսկ քանի անգամ մեծանում է մարմնի զանգվածը, նույնքան էլ փոքրանում է նրա արագությունը։
4․ Նյուտոնի երկրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը:
Մարմնի արագացումն ուղիղ համեմատական է մարմնի վրա ազդող ուժին և հակադարձ համեմատական մարմնի զանգվածին։
Բանաձև՝ a=F/m
5․ Ո՞ր դեպքում է մարմինը շարժվում արագացմամբ:
Մարմինը շարժվում է արագացմամբ եթե նրա վրա ազդող ուժերը չեն համակշռում:
6․ Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:
7․ Նյուտոնի երրորդ օրենքի ձևակերպումը, գրել բանաձևը:
Երկու մարմիններ միմյանց հետ փոխազդում են մոդուլով հավասար և հակառակ ուղղված ուժերով։
Բանաձև՝ F1=–F2
Դաս 2
Հակառեֆորմացիա
Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի։ Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան։ Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց «Հիսուսի ընկերություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը: Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:
1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը: Այդուհանդերձ, կաթոլիկ եկեղեցին չկարողացավ դիմագրավել Ռեֆորմացիային: Պապականությունն աստիճանաբար կորցրեց իր հզորությունը, իսկ բողոքականությունը տարածվեց բազմաթիվ երկրներում:
Նիդերլանդական հեղափոխությունը
Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները: Սակայն
դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի։Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացրին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:
Սակայն ապստամբները շուտով պառակտվեցին: Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում: Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա:
Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:
պատմել դաս 2
Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում:
Ինդուլգենցիան մեղքերի թողության վկայագիր էր։ Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ։ Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից:
2. Ի՞ նչ է ռեֆորմացիան:
Ռեֆորմացիան Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժումն է։
3. Ե՞րբ է սկսվել և որքա՞ն է տևել Նիդերլանդական հեղափոխությունը:
Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։
4. Ինչո՞վ ավարտվեց այդ պայքարը:
Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:
219. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):
Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:
Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը: — Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:
Դահլիճը լավ կահավորել էին: — Դահլիճը լավ կահավորվել էր:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել: — Շատ մշակութային արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:
220. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:
Օրինակ` գտնել — գտնվել, նետել — նետվել:
Գրել — գրվել
գրավել — գրավվել
ծեծել — ծեծվել
թրջել — թրջվել
թխել — թխվել
տաշել — տաշվել
վրդովել — վրդովվել
կապել — կապվել
սպանել — սպանվել
նկարել — նկարվել
կեղտոտել — կեղտոտվել
Վ կրավորական բայածանցի օգնությամբ այս բառերը դարձրեցի կրավորական։
221. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: — Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել: — Այս նկարը պատին ամրացվել է պապիս կողմից։
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել: — Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից։
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը: — Ոտքերը շրջվել էին առավոտյան ցողից։
Տերը շանը կապել էր ծառից: — Շունը կապվել էր ծառին տտիրոջ կողմից։
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը: — Առավոտվա դեպքը տարբեր ձևով պատմվեց տարբեր մարդկանց կողմից։
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին: — Թեթև ցնցում գրանցվեց սարքից։
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին: —
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել: — Այդ երեխան գտվել էր անտառում որսորդների կողմից։
Տղային միշտ նույն երազն էր կախարդում: — Տղան միշտ կախարդվում էր նույն երազից։
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը: — Քարերը տաշվում և իրար կողքի էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքի կողմից։
Շինարարությունն ավարտին հասցրին: — Շինարարությունն ավարտին հասավ։
224. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ` փնտրել — փնտրվել:
Վազել, երգել — երգվել, ցրել — ցրվել, կոտրել — կոտրվել, դնել — դրվել, թռչել, թրջել — թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել — հեռացվել, հնարել — հնարվել, ներել — ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել — մթնեցվել, բարձրանալ, թխել — թխվել, մրմռալ, մաքրել — մաքրվել, դողալ, վախենալ, սրբել — սրբվել, կարել — կարվել, հավաքել — հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել — սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել — խոսվել, հուզել — հուզվել, վիճել:
225. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:
Առաջադրանքներ․
Կրճատե՛ք կոտորակները․

ա) a-b
բ) 1/x+1
գ) (m-n)2
դ) x/(m-n)
ե) x-1/x+1
զ) (a-b)/(a+b)
է) (n+m)/(n-m)
ը) -p/p+1
թ)
ժ)
Լրացուցիչ աշխատանք (տանը).
Կրճատե՛ք կոտորակները․

ա) 2m-2n/(m2+mn+n2)
բ) 12-1a/1+a
գ) xy/(x+y)
դ)
ե) (a-2)2/a2-22
զ)
է) (m+n)/(n2+nm+m2)
ը)
թ)
ժ)