- Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեֆլեքսային աղեղը
Ռեֆլեքսային աղեղը նյարդային համակարգի այն կառուցվածքն է, որով իրականացվում է ռեֆլեքսը՝ ի պատասխան արտաքին կամ ներքին գրգռման։ Այն կազմված է զգացող նյարդերից, որոնք փոխանցում են գրգռիչի ազդակները, ապա միջանկյալ նեյրոնների միջոցով այդ ազդակները հասցվում են շարժիչ նյարդերին, որոնք էլ առաջացնում են մարմնի տարբեր մկանների կամ օրգանների ռեակցիան։
- Ի՞նչ է ռեֆլեքսը
Ռեֆլեքսը անգիտակցական և արագ ռեակցիա է օրգանիզմի արտաքին կամ ներքին գրգռիչների նկատմամբ, որը կատարվում է նյարդային համակարգի միջոցով։ Այն օրգանիզմին հնարավորություն է տալիս արագ արձագանքել միջավայրի փոփոխություններին։
- Ռեֆլեքսի ի՞նչ տեսակներ գիտեք։
Պարզ և բարդ
