Posted in English 8

Check your progress

) Complete the sentences with the correct forms of the verbs
1. If I clean (clean) the house, my parents will give (give) me some extra money.
2. I will phone (phone) Mike if he won’t arrive (not arrive) before 10 1 o’clock.
3. If you speak (speak) they very fast, won’t understand (not understand) you.
4. If Marco will phone (phone) tonight, will you tell (tell) him I’m at Sally’s house?
5. Your parents won’t know (not know) if you won’t tell (not tell) them.

b) Complete the questions with the correct question tags
1. You like this music, don’t you?
2. Your sister goes to my school, doesn’t she?
3. His father’s French, isn’t he?
4. We’re late, aren’t we?
5. They aren’t at home, are they?
6. She hasn’t been to Canada, has she?

c) Complete the sentences with the correct form of the present perfect simple
1. John’s just had (just have) his breakfast.
2. A: Would you like some chocolate?
B: No, thanks. I already had (already have) some.
3. Have you bought (buy) your sister a present yet?
4. We already finished (already finish) our homework.
5. Has Marta seen (see) the film yet?

a) Complete clues 1-9 and fill in the puzzle. What’s the mystery word?
1. Please don’t drop litter on the floor.
2. When something is wet it is moist.
3. Temperatures around the world are rising every year. This is called global warming.
4. You can recycle glass, paper and plastic.
5. Please put your rubbish in the bin.
6. Please turn off the TV. Don’t waste electricity.
7. There’s a lot of litter here on the street — let’s … it up.
8. There’s a very large rain forest in the Amazon.
9. My bike’s very dirty, so I’m going to clean it.

Mystery word: Pollution

Posted in Քիմիա 8

‘Հիմքեր, քիմիա 11/20/2024

Տնային
Սովորել
1. Տրված նյութերի շարքից ընտրե՛ք հիմքերը և անվանե՛ք. NaOH, HCI, Fe(OH)2, H2SO4, Ba(OH)2 , Na2CO3, H2SiO3, SO2
NaOH — նատրիումի հիդրոքսիդ
Fe(OH)2 — երկաթի հիդրոքսիդ
Ba(OH)2 — բարիումի հիդրոքսիդ
2. Անվանե՛ք այն հիմքերը, որոնք առօրյայից հայտնի են ձեզ:
Սոդայի լուծույթ (կենցաղային), նատրիումի հիդրօքսիդ (NaOH), մագնեզիումի հիդրօքսիդ (Mg(OH)₂)

Դասարանական.
1.Կազմե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխան հիդրօքսիդների բանաձևերը, և անվանե՛ք. ա) լիթիումի օքսիդ դ) նատրիումի օքսիդ բ) ծծմբի(IV) օքսիդ ե) բարիումի օքսիդ գ) երկաթի(II) օքսիդ զ) ֆոսֆորի(V) օքսիդ 
2.Տրված են հետևյալ սխեմաները՝
C- >CO2 ->H2CO3
S->SO2->SO3->H2SO4
Գրե՛ք իրագործվող ռեակցիաների հավասարումները:
3. Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները: Նշիր դրանց Ar-ները
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, N
4)  K, Na, P, Fe, C

Աղեր (էջ 170)

Posted in Հանրահաշիվ 8

Հանրահաշվական կոտորակներ և նրանց հատկությունները 11/19/2024

1) Կրճատե՛ք կոտորակները․

ա) (x+y)/2
բ) (a+b)/2a
գ) (m-n)/2mn
դ) 4ab/2a-2b
ե) (a-b)/2(a+b)
զ) 3(x+y)/(x-y)

2) Կրճատե՛ք կոտորակները․

ա) xy/x2a-x
բ) 6mn2-2
գ) a2+ab/3a2b+4ab2
դ) xy/y-x3y
ե) mn-3/6n-2mn2
զ) 4p3q3-2p2q4/p2q3-p7q2

Լրացուցիչ աշխատանք (տանը).

ա) a-b/c+d
բ) a+b/m+n
գ) xy

դ) a’
ե) -mn2
զ) a-b/y2
է) a-b
ը) 2+2

Posted in Աշխարագրություն 8

Վրաստան

1․ Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք` Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում: Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները:
2. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։

Սև ծովը կարևոր նշանակություն ունի Վրաստանի տնտեսական և տրանսպորտային զարգացման համար։
3. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման նախադրյալներն են Սև ծովը, տարանցիկ տրանսպորտային դիրքը, լեռնային երկիր լինելը, բազմազան կլիման, անտառները և այլն։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Սև ծովի արևելյան ափին գտնվելը նպաստում է արտաքին առևտրին, նավահանգիստների միջոցով կապելով երկիրը միջազգային առևտրային ցանցերին։ Կլիմայական բազմազանությունը նպաստում է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Սև ծովի առափնյա տարածքները հանդիսանում են զբոսաշրջային կենտրոններ, ինչը մեծացնում է տնտեսական եկամուտները։
4. Պատմի՛ր Վրաստանի բնակչության և կլիմայի մասին:

Վրաստանի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության թիվը մոտ 3.7 միլիոն է։ Երկրում կլիման բազմազան է՝ արևմտյան մասում խոնավ մերձարևադարձային, իսկ արևելյան մասում՝ չոր մերձարևադարձային։
5․ Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։

Posted in Աշխարագրություն 8

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը’

1․ Ներկայացնե՛լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Արևելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք
տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն.
քկմ է, որտեղ ապրում է 155 մլն. մարդ:
2. Պատմի՛ր Արևելյան Եվրոպայի բնակչության մասին:

Բնակչության վերարտադրության վրա ամենից ուժեղ բացասական ազդեցություն
ունեցել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հատկապես մեծ էին Լեհաստանի
մարդկային կորուստները (6,5 մլն.): Լեհաստանում միայն մի համակենտրոնացման
ճամբարում Օսվենցիմում աշխարհի 28 երկրից զոհվեց 4մլն. մարդ: Ներկայումս բոլոր
երկրներին բնորոշ է բնակչության վերարտադրության առաջին տիպը, գրեթե բոլոր
երկրներում տեղի է ունենում բնակչության նվազում:
3. Ի՞նչ գիտես Արևելյան Եվրոպայի տնտեսության մասին:

Արևելյան Եվրոպայի երկրներն իրենց զարգացման մակարդակով նկատելիորեն
տարբերվում են միմյանցից և մեծ չափով Եվրոպայի մնացած տարածաշրջանների
երկրներից: Ներկայումս զգալիորեն հաղթահարել են «անցումային տնտեսության»
դժվարությունները: Գերիշխող է տնտեսապես ակտիվ բնակչության զբաղվածությունն
արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ և ցածր` ծառայությունների ոլորտում:

Posted in Երկրաչափություն 8

Պրիզմա (հատվածակողմ)

Առաջադրանքներ․

1)Քանի՞ նիստ ունի յոթանկյուն պրիզման:

7 + 2 = 9

9-նիստ

2)Գտեք վեցանկյուն պրիզմայի կողերի, գագաթների, նիստերի թվերը:

Կող-3n=3×6=18

6 + 2 = 8

8 – նիստեր

Գագաթ-2n= 6×2 = 12

3)Կարո՞ղ է պրիզմայի կողերի թիվը լինել՝
ա) 13
բ) 14
գ) 18

4)Ի՞նչ բազմանկյուն է պրիզմայի հիմքը, եթե պրիզման ունի 
ա) 18 կող 6
բ) 24 կող 8
գ) 9 նիստ 3

5)Կարո՞ղ է պրիզմայի նիստերի թիվը լինել՝
ա) 13
բ) 14
գ) 18

6)Պրիզմայի գագաթների և կողերի թվերի գումարը 30 է: Քանի՞ նիստ,կող և գագաթ ունի այդ պրիզման:

2n+3n=30

5n=30

n = 6

6 x 2 = 12

6 x 3 = 18

6 + 2 = 8

Posted in English 8

English

  1. I (not / work) didn’t today.
  2. We (buy) bought a new lamp.
  3. We (not / plan) didn’t plan  our holiday yet.
  4. Where (be / you) were you ?
  5. He (write) wrote five letters.
  6. She (not / see) didn’t see him for a long time.
  7. (be / you) were you at school?
  8. School (not / start) didn’t start yet.
  9. (speak / he) he spoke to his boss?

1. John smokes a lot, doesn’t he ?

2. My mother has lovely hair, doesn’t she ?

3. You do like this film we’re watching, do you ?

4. He can’t speak English very well, can he ?

5. Your brother isn’t married, is he ?

6. She doesn’t cook very well, doesn’t she ?

7. We can go to the cinema tomorrow if you want, do you ?

8. They don’t have a very nice house, do they ?

9. She is the richest woman in the town, isn’t she ?

10. We should leave before it gets dark, shall we ?

11. You’d like a cup of tea, would you ?

12. They mustn’t go too near the lake, do they ?

13. You’ll see John tomorrow, will you ?

14. We won’t be going to that restaurant again, won’t we ?

15. Let’s try and phone her again, shall we ?

16. You’ve seen this film already, haven’t you ?

17. Your uncle has never been out of the village, has he ?

18. You’re seeing Amy next week, aren’t you ?

19. I’m not speaking first at the meeting, am I ?

20. This was an interesting exercise, was It ?

Posted in Երկրաչափություն 8

Բուրգ

Առաջադրանքներ․

1)Բերված մարմիններից ո՞րն է բուրգը:

ա)

mn88.png

բ)

к.jpg

գ)

kub.jpg

դ)

mn55.png

ե)

ereq1.jpg

զ)

mn1.gif

Պատասխան Ե։

2)Քանի՞ նիստ ունի իննանկյուն բուրգը:

9+1=10

3)Գտեք 8-անկյուն բուրգի կողերի, նիստերի և գագաթների թվերը։

կողեր = 2 x 8 = 16

նիստեր = 8 + 1 = 9

գագաթներ = 8 + 1 = 9

4)Գտիր 45-անկյուն բուրգի կողերի թիվը:

կողերի = 45 x 2 = 90

5)Ինչպե՞ս է կոչվում բուրգը, եթե այն ունի՝

ա)13 նիստ

12

բ)10 գագաթ

9

գ)12 կող

6

6)Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի՝

ա)9 նիստ

 այո կարող է լինել

բ)9 կող

 ոչ չի կարող լինել

7)Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է, իսկ կողմնային նիստերը հավասարակողմ եռանկյուններ են։Գտեք բուրգի կողմնային կողերը։

64 : 4 = 16

Posted in Հայոց Լեզու 8

Բայի դիմավոր և անդեմ ձևեր,15․11․-18․11․2024

196. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:

Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել:-Կարելի է սխալվել, երբ շտապ եզրակացություն ես անում։
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին:-Պետք է մտածել հետևանքի մասին, երբ բնության հավասարակշռությունը խախտում ես։
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից:-Բեռը, որ գտնվում է երկրի ձգողության ազդեցության տակ, կախենք թելից։
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:-Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում այն մարդկանց, որոնք երբեմն սխալները շատ ուշ են գիտակցում։
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:-Աղվեսները, որոնք խփվել են որսի ժամանակ, կենդանաբանները հավաքեցին։
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:-Հետախույզը, որ դեպի մորուտը ուղղություն է վերցրել, կտրուկ թեքվեց դեպի լանջը։

206.Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:

Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր/անկատար անցյալ/-բարձրացավ/անցյալ կատարյալ/ Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր-պոկվեց և ընկնում-ընկավ լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր-կորցրեց գիտակցությունը և  ուշքի էր գալիս-եկավ գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր-պատսպարեց: Նրան ալպինիստները գտնում էին-գտան միայն հաջորդ կիրակի:

207.Տրված պատճառական բայերն ըստ օրինակի փոփոխի՛ր (անցյալ կատարյալ ժամանակով խոնարհի՛ր) և պարզի՛ր, թե ո՛ր հիմքով է կազմվում այդ ժամանակը:

Օրինակ`

վազեցնել- վազեցրի  վազեցրինք
                        վազեցրիր  վազեցրիք
                    վազեցրեց վազեցրին

Գոհացնել-գոհացրի, գոհացրինք, գոհացրիր, գոհացրիք,գոհացրեց,գոհացրին

Վստահեցնել-վստահեցրի,վստահեցրինք,վստահեցրիր,վստահեցրիք, վստահեցրեց, վստահեցրին

Փակցնել-փակցրի,փակցրեցինք,փակցրեցրիր,փակցրեցիք,փակցրեց, փակցրեցրիք։

Դարձնել-դարձրի,դարձրինք,դարձրիր,դարձրիք,դարձրեց,դարձեցրին

208.Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:

Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:

Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:

Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի ժամանակին):

Փորձի՛ր բացատրելթե ինչո՞վ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, ենբայը կոչվում օժանդակ:

Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

209.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II, III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:

Թափել-թափում եմ, թափում ենք, թափել ես, թափել եք, թափում է, թափում են

կապել-կապում եմ, կապում ենք, կապում ես, կապում եք, կապում  է, կապում են

խաղացնել-խաղացնում ենք, խաղացնում ես, խաղացնում եք, խաղացնում է, խաղացնում են

210.Տրված վերջավորությունների խմբերից ո՞րն է համապատասխանում նախորդ վարժության առաջին երկու բայերի անցյալ կատարյալի վերջավորություններին: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ա.        եզ.       հոգն.         Բ. եզ.       հոգն.

I դ.      ի          ինք              ի          ինք

ll դ.     իր       իք              իր         իք

III դ.    —         ին              եց           ին

  211.Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և  ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները: Նախորդ վարժության մեջ տրված վերջավորությունների ո՞ր խումբն է համապատասխանում Գ խմբի պատճառական բայերին:

Ա. Վկայել, հուսալ: Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել: Գ. Հասկացնել, արթնացնել:

212.Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

213.Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

214.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

215.Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր): Դրանք ո՞ր (անկատարի՞, թե՞ անցյալի) հիմքով են կազմվում:

Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ:

216.Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը): Ո՞ր հիմքով կազմվեցին դրանք:
Օրինակ`

մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,

գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):

Ա․Վերջացնել – վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք
մանրացնել – մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք
հիանալ – հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացիր, մի հիացեք
կամենալ – կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք
թռչել – թռի՛ր, թռե՛ք, մի՛ թռիր, մի՛ թռեք
անցնել – անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք
Բ. Վազել – վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք
կարդալ – կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք
հասնել – հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք
կպչել – կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք
վախենալ – վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վխեցիր, մի՛ վախեցեք
միանալ – միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք
հիացնել – հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի՛ հիացրու, մի՛ հիացրեք

217.Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել: Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտնել: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

218.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս  անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ:
Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

Posted in Պատմություն 8

Վերածնունդ

Դաս 1

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Վերածնունդ (ֆրանս.՝ Ռենեսանս) — Հասարակական–քաղաքական և մշակութային շարժում. սկսվել է Իտալիայում XIV դարում:
Բարձր Վերածնունդ — Վերածննդի զարգացման բարձրակետը. ընդգրկում է
XV դարի վերջից մինչև XVI դարի կեսերն ընկած ժամանակահատվածը:
Ուտոպիա — Իդեալական հասարակարգի ստեղծման ուսմունք: Այն սովորաբար
անիրատեսական է։

Նոր մշակույթի առաջացման պատմական պայմանները:
Վերածննդի մշակույթի առաջացումը կապված էր քաղաքների և ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ։ Քաղաքների հարուստ առևտրականներն ու արհեստավորները իրենց հարստության մի մասը ծախսում էին շքեղ պալատներ, շենքեր կառուցելու, երեխաներին կրթության տալու համար։ Աճեց մի շարք մասնագետների՝ ճարտարապետ, ճարտարագետ, նկարիչ, ուսուցիչ, պահանջարկը։ Մինչև նոր մշակույթի երևան գալը միջնադարի մտածողները առավելապես գրում էին Աստծո մասին, իրենց խնդիրն էին համարում դավանաբանական հարցերի պարզաբանումը։
Իտալիայի քաղաքների տնտեսական և մշակութային բուռն զարգացումը փոխեց վերաբերմունքը հոգևոր և աշխարհիկ կյանքի հանդեպ: XIV դարից սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու մոռացության մատնված անտիկ մշակույթը և օգտագործելու դրա կարևոր նվաճումները։

Վերածննդի բովանդակությունը
Սկիզբ առնող նոր մշակույթի ներկայացուցիչները խոնարհվում էին հունահռոմեական արվեստի և գիտության առջև, այն համարում էին մշակույթի «ոսկեդար»։ Վերածննդի գործիչներն ուսումնասիրում էին ոչ միայն Սուրբ Գիրքը, այլև անտիկ հեղինակներին, որոնց ուշադրության կենտրոնում հիմնականում մարդն էր։ Դասական լատիներենը դարձավ պաշտոնական հաղորդակցության ու գիտության լեզու: Վերածննդի ներկայացուցիչները սկսեցին հետաքրքրություն դրսևորել մարդու և նրա երկրային կյանքի նկատմամբ։ Մարդը դարձավ նոր մշակույթի ուսումնասիրման և ճանաչողության առանցքը։ Այդ պատճառով Վերածննդի գործիչներին սկսեցին անվանել հումանիստներ: Հումանիստներն իրենց հիմնական նպատակը համարում էին մարդուն ճանաչելը։ Նրանց կարծիքով մարդն ունի արժանապատվություն, անհատական արժեք և ամեն ինչի հասնելու ունակություն: XV դ. հումանիզմը վերածվեց մշակութային շարժման, քանի որ հումանիստներն իրենց գաղափարները տարածում էին հասարակության տարբեր խավերում։ Այսպես սկսեցին վերածնվել անտիկ հասարակության բազմաթիվ արժեքներ։ Ահա թե ինչու XIV–XVII ­դդ. առաջին կեսն ընկած ժամանակաշրջանը ստացավ Վերածնունդ (Ռենեսանս) անվանումը:

Առաջադրանք 1

Սովորել դասը և պատասխանել հարցերին
1. Ի՞նչ է նշանակում Վերածնունդ:
Վերածնունդ նշանակում է հասարակական–քաղաքական և մշակութային շարժում, այն սկսվել է Իտալիայում XIV դարում:
2. Ովքե՞ր էին հումանիստները:

Վերածննդի գործիչներին անվանում էին հումանիստն