Posted in Աշխարագրություն 8

Աշխարագրություն Դեկտեմբերի 16-20

Պատրաստվել բանավոր քննարկման:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում:

1. Ի՞նչ է միգրացին: Բնութագրել միգրացիաների գլխավոր դրդապատճառները։

Միգրացիա – դա մարդկանց կամ կենդանիների շարժումն է մի վայրից մյուսը՝ մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով:
Միգրացիաների գլխավոր դրդապատճառները.

  • Տնտեսական պատճառներ – աշխատանք գտնելը, ավելի լավ կենսապայմաններ ապահովելը:
  • Քաղաքական պատճառներ – պատերազմներ, քաղաքական հետապնդումներ:
  • Սոցիալական պատճառներ – ընտանիքի վերամիավորում, կրթության հասանելիություն:
  • Բնական պատճառներ – կլիմայի փոփոխություններ, բնապահպանական աղետներ:

2. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև։

  • Բնական ռեսուրսներ – բնության այն տարրերն են, որոնք մարդն օգտագործում է իր կարիքների բավարարման համար (օրինակ՝ հանքանյութեր, ջուր, հող, անտառ):
  • Բնական պայմաններ – բնության այն բաղադրիչներն են, որոնք ազդում են մարդու կյանքի և գործունեության վրա, բայց ուղղակիորեն չեն օգտագործվում որպես ռեսուրս (օրինակ՝ կլիմա, տեղանք, ջերմաստիճան):

3. Ի՞նչ է ազգային տնտեսությունը, նշել զարգացման նախադրյալները։

Ազգային տնտեսություն – երկրի տնտեսության բոլոր ճյուղերի, ձեռնարկությունների և կազմակերպությունների ամբողջությունն է, որոնք ապահովում են ապրանքների արտադրությունը, ծառայությունների մատուցումը և դրանց սպառումը:
Զարգացման նախադրյալներ.

  • Բնական ռեսուրսների առկայություն
  • Մարդկային ռեսուրսներ և կրթվածություն
  • Տեխնոլոգիաների մակարդակ
  • Տնտեսական կառավարման արդյունավետ համակարգ
  • Միջազգային առևտրի և ներդրումների հասանելիություն

4. Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։ Ինչու՞ է բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

Բնակչության թիվը որոշում են ժողովրդագրական ուսումնասիրություններով՝ օգտագործելով տվյալներ ծնելիության, մահացության, միգրացիայի վերաբերյալ: Հաշվարկներն իրականացվում են մարդահամարներով և վիճակագրական վերլուծություններով:

Բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ է, որովհետև.

  • Ծնելիության մակարդակը ցածր է, քանի որ ընտանիքների պլանավորումը ավելի տարածված է:
  • Կանայք ունեն բարձր կրթական մակարդակ և ավելի շատ ներգրավված են աշխատանքային շուկայում:
  • Ակտիվ կիրառվում են առողջապահական ծրագրեր:

Ոչ զարգացած երկրներում բնակչության թիվն ավելի բարձր է, քանի որ.

  • Ծնելիության մակարդակը բարձր է:
  • Առողջապահության մակարդակը թույլ է, ինչը բերում է ավելի երիտասարդ բնակչության գերակշռության:
  • Ընտանիքների պլանավորումը քիչ է կիրառվում:

5. Ի՞նչ ազդեցություն ունեն բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա։

  • Բնական ռեսուրսները նպաստում են տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը (օրինակ՝ հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն):
  • Բնական պայմանները ձևավորում են տնտեսության բնույթը՝ օրինակ, բարենպաստ կլիման նպաստում է գյուղատնտեսությանը, իսկ անբարենպաստը՝ կարող է խոչընդոտել տնտեսական զարգացմանը:
  • Անբավարար ռեսուրսներ ունեցող երկրները ավելի մեծ կախվածություն են ունենում արտաքին առևտրից:

6. Բնութագրենք աշխարհի բնակչության ռասայական կազմը։

Աշխարհի բնակչությունն ըստ ռասայական հատկանիշների բաժանվում է երեք հիմնական խմբի.

  1. Եվրոպոիդ ռասա
    • Տարածված է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում:
    • Հատկանշական են բաց մաշկը, ուղիղ կամ ալիքավոր մազերը:
  2. Մոնղոլոիդ ռասա
    • Տարածված է Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում:
    • Հատկանշական են դեղնավուն մաշկը, սև ուղիղ մազերը, նեղ աչքերը:
  3. Նեգրոիդ ռասա
    • Տարածված է Աֆրիկայում, Ավստրալիայում:
    • Հատկանշական են մուգ մաշկը, գանգուր մազերը:

Այս երեք հիմնական ռասաները խառնվելով ձևավորում են բազմազան ազգեր ու մշակույթներ:

Posted in English 8

English test

1. Choose the correct answer:

  1. Drinks and snacks are served in the buffet car.
  2. We were given our boarding passes at the check-in desk.
  3. The passenger wore his seatbelt.
  4. The flight attendant has made a mistake with my change.
  5. The waiting room is being cleaned.

2. Complete the sentences with the passive form of the verbs in brackets.

  1. Each year, thousands of suitcases are lost (lose) by different airlines.
  2. Kay is pleased because her favourite perfume has been reduced (reduce) in the duty-free shop.
  3. We waited until the departure gate was announced (announce).
  4. The hard shoulder will be closed (close) next week for emergency repairs.
  5. They were stopped (stop) at passport control last night.
  6. The ticket office is used (use) by millions of passengers every week.
  7. George couldn’t find his bag because it had been stolen (steal).
  8. You will be taken (take) to the airport tonight by taxi.

3. Complete the second sentence with the correct form of the passive. Use by where necessary:

  1. Charles Dickens wrote Oliver Twist.
    Oliver Twist was written by Charles Dickens.
  2. Vandals have damaged the petrol station.
    → The petrol station has been damaged by vandals.
  3. They will add four more carriages to the train at the next station.
    → Four more carriages will be added to the train at the next station.
  4. Someone had left the bag at baggage reclaim.
    → The bag had been left at baggage reclaim.
  5. Low-cost airlines sell many cheap flights.
    → Many cheap flights are sold by low-cost airlines.
  6. They are repairing the tracks so there aren’t any trains.
    → The tracks are being repaired (so there aren’t any trains).
Posted in Հայոց Լեզու 8

Շառլ Ազնավուր. Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք: Վերլուծությաուն

Պատմությունը շատ տպավորիչ և խորը իմաստով է: Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է մարդու կյանքը փոխվել, երբ նա բացում է իր սիրտը ուրիշների առջև և սկսում կիսվել իր ունեցածով։ Գլխավոր կերպարը, որ ինքնուրույն դիմեց Աստծուն, շեշտում է այն անձնական կապն ու հավատը, որը նա ունի, բայց պատմությունն էլ ավելի ընդգծում է կարեկցանքի և մարդկայնության կարևորությունը:

Այս պատմությունը կարելի է տարբեր ձևերով մեկնաբանել, բայց դրա հիմնական ուղերձը, կարծես, հետևյալն է. իրական երջանկությունը գալիս է ոչ թե նյութական հարստությունից կամ պատիվներից, այլ՝ մարդկանց օգնելուց, սիրուց և համերաշխությունից:

Posted in Գրականություն 8

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային,10․12․2024

Դստրիկս
Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

 Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ՝ հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են, ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջերալդինա՛:

Ես` Չարլի Չապլինը:

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>:   Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը։ Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի՝ ինչպես մարդիկ ասում են.<< Տեսնու°մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու°մ եք ինչ էր նրա անունը` Չարլի>>:

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>: Դու ինձ չես ճանաչում, Ջերալդինա… Ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…

Ահա նա՝ իմ հեքիաթը: Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամերը… և չնայած այդ ամենին՝ ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն ախարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, : Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

 Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը,որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

 Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր՝ ինչ բան է աղքատությունը:

 Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջի՛կս, ասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելի’ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել՝ այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել՝ մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ մի գեղեցիկ օր սիրահարվես մեկնումեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին…

 Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վերադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:

 Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքերի հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ՝ Ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

 Չարլին արդեն ծերացել է, Ջերալդինա՛: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

 Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ լինել մարդ:

 Փորձիր և դու:

 Համբուրում եմ քեզ:

                                   Չարլի:

Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ուշադիր կարդա՛ և բլոգումդ վերլուծի՛ր։
Առաջին տպավորությունն ընթերցանությունից հետո զարմանալի էր։ Այս նամակի շնորհիվ ես ավելի լավ հասկացա Չարլի Չապլինին։ Ճիշտն ասած մի փոքր տխուր է, որ այսպիսի տարրական մարդկության մասին բնակչության մեծամասնությունը չգիտի, և պետք է արդեն այդ ամենի մասին գրել։ Նամակը Սուրբ ծննդյան գիշերվա առթիվ նվեր էր Չարլիի ավագ աղջկան՝ Ջերալդինային։ Նամակում սկզբից նկարագրվում էր Չարլիի սերը դեպի դստերը, նկարագրվում է ընտանիքը, և այդ ամենից հետո սկսում է նամակի բուն ասելիքը։ Նամակում ներկայացված Ջերալդինան։ Ջերալդինան, ըստ Չարլիի նկարագրության, լավ պարուհի էր, ով արդեն հասնում էր բարձրունքների։ Չարլին փոքր տարիքում որբ է մեծացել, այնուհետև՝ աղքատության մեջ, հետևաբար՝ նա գիտեր, թե ինչ է նշանակում լինել առանց նյութական արժեքների։
3․ Ի՞նչ էր ավանդում նա իր դստերը։
4․ Ի՞նչն էր կարևորում կյանում Չապլինը։

Չապլինը կարևորում է մարդու արժեքները, մարդու վերաբերմունքը որիշների հանդեպ, այլ ոչ թե գումարը մարդու դրամապանակի մեջ։
5․ Համաձա՞յն ես նրա մտքերի հետ․ հիմնավորի՛ր պատասխանդ։

Ես ամբողջովին համամիտ եմ Չարլիի հետ։ Ես վստահ եմ, որ նույնիսկ այն մեկը, ով երբեք չի մտածել այս խնդիրի շուրջ, ընթերցելով այս նամակը մի պահ կմտածի այս ամենի մասին։

Posted in Երկրաչափություն 8

‘Շրջանագծի աղեղի աստիճանային չափը

Առաջադրանքներ․
1. Որքա՞ն է ներգծյալ անկյունը, որը հենված է 28° աստիճանային չափով աղեղի վրա:

28/2=14°
2. Դիցուք BAC անկյունը 35° է: Որքա՞ն է BnC աղեղի աստիճանային չափը։

5okBnC.png

35*2=70°
3. Գտիր ASB անկյունը, եթե ASB աղեղի աստիճանային չափը 268° է:

268/2=134°
4. Գտիր BOC և BAC անկյունները, եթե ∪AB=130° ∪AC=150° ։

rinkis 1.JPG

BOC=360-130-150=80°
BAC=80/2=40°
5. Հաշվիր AOB եռանկյան անկյունները, եթե ∪AB=100°։

2.png

<O=100°
180-100=80
80/2=40
<B, <A=40°
6. ACB աղեղի աստիճանային չափը 260° է: Գտիր AOB և ACB անկյունները:

AOB=360-260=100°
ACB=100/2=50°

Posted in Աշխարագրություն 8

Բնակչություն

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
1. Որո՞նք են Հարավարևմտյան Ասիայի բնակչության բարձր աճի պատճառները:

Բնակչության աճի վրա ազդում են ազգային, կրոնական սովորույթները և սոցիալ-տնտեսական պայմանները։
2. Բնութագրե՛ք Հարավարևմտյան Ասիայի բնակչության ազգային և կրոնական կազմը:
Հարասարևմտյան Ասիայում մեծ չափերի են հասնւոմ բնակչության գաղթերը։ Հարասարևմտյան Ասիայի բնակչությունը եվրոպեոիդ ռասայի հարավային ճյուղին։ Հարավարևմտյան Ասիայում բնակչության մեծամասնությունը Մահմեդականներ և Քրիստոնյաներ են։
3. Նկարագրե՛ք տարածաշրջանի բնակչության տեղաբաշխումը:

Հարավարևմտյան Ասիայի բնակչությունը համեմատաբար խիտ է տեղաբաշխված հիմնականում քաղաքներում և ծովափնյա տարածքներում։ Արևմուտքում և հարավում, որտեղ գտնվում են մեծ քաղաքներ, բնակչությունն ավելի խիտ է, օրինակ՝ Թեհրանում (Իրան), Բաղդադում (Իրաք) ու Դուբայում (ՄԱԷ)։ Արաբական թերակղզու երկրներում նույնպես բարձր է բնակչությունը, հատկապես մայրաքաղաքներում։ Մինչդեռ, կենտրոնական և արևելյան տարածքներում, որոնք ունեն անապատային պայմաններ, բնակչությունը ավելի ցրված է։ Գյուղական շրջանները բնակեցված են հիմնականում հողագործությամբ զբաղվող համայնքներով։
4. Որո՞նք են տարածաշրջանի հակամարտությունների պատճառները: Բացատրե՛ք:

Հարավարևմտյան Ասիայի հակամարտությունների պատճառները հիմնականում կապված են կրոնական, ժողովրդական, քաղաքական և տնտեսական գործոնների հետ։
5. Գնահատե՛ք հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների ավանդը մարդկային քաղաքակրթության մեջ:

Հայերը մեծ ավանդ ունեն գրականության, քրիստոնեության տարածման և արվեստի մեջ։ Արաբները կարևոր դեր են խաղացել գիտության ու բժշկության զարգացման մեջ։ Պարսիկները նպաստել են ճարտարապետության ու կրոնի զարգացմանը։
6. Պատրաստե՛ք փոքրիկ հաղորդում տարածաշրջանի հայության մասին:

Posted in Հայոց Լեզու 8

Տարեմուտի ընթերցումներ. նախագիծ

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Վերլուծություն՝
Առաջին տպավորությունն ընթերցանությունից հետո զարմանալի էր։ Այս նամակի շնորհիվ ես ավելի լավ հասկացա Չարլի Չապլինին։ Ճիշտն ասած մի փոքր տխուր է, որ այսպիսի տարրական մարդկության մասին բնակչության մեծամասնությունը չգիտի, և պետք է արդեն այդ ամենի մասին գրել։ Նամակը Սուրբ ծննդյան գիշերվա առթիվ նվեր էր Չարլիի ավագ աղջկան՝ Ջերալդինային։ Նամակում սկզբից նկարագրվում էր Չարլիի սերը դեպի դստերը, նկարագրվում է ընտանիքը, և այդ ամենից հետո սկսում է նամակի բուն ասելիքը։ Նամակում ներկայացված Ջերալդինան։ Ջերալդինան, ըստ Չարլիի նկարագրության, լավ պարուհի էր, ով արդեն հասնում էր բարձրունքների։ Չարլին փոքր տարիքում որբ է մեծացել, այնուհետև՝ աղքատության մեջ, հետևաբար՝ նա գիտեր, թե ինչ է նշանակում լինել առանց նյութական արժեքների։ Ցանկացած մարդու համար էլ կարևոր է նյութականը, հատկապես գումարը, և ինչպես նշեր էլ Չարլին՝ փողը դիվային ուժ ունի։ Մարդիկ, գերվելով փողով, մոռանում են մարդ լինելը։ Նրանք տարված են մեկ այլ աշխարհով, հարստությամբ, հպարտությամբ, հզորությամբ, իրենց միշտ համեմատում են ուրիշների հետ։ Այդ ինքնասիրությունը, հպարտությունը, որը ստիպում է քեզ զգալ բոլորից ավելին, այն ստիպում է նրանց մոռանալ մարդկային արժեքները, բարությունը, գեղեցկությունը։ Նամակի մեջ Չարլին ուղիղ ասում է, որ այս աշխարհում ամենագեղեցիկը Ջերալդինան չէ, ամենալավ պարուհին Ջերալդինան չէ։ Այնքան ավելի լավ պարուհիներ կան, այնքան ավելի գեղեցիկ աղջիկներ։ Ոչ բոլորը կկարողանային համարձակվել կոտրել իրենց դստրի ինքնավստահությունը այդպիսի անկեղծությամբ։ Ոմանց համար այս խոսքերը նույնիսկ կոպիտ կհնչեն, բայց ես այդպես չեմ կարծում։ Այդ խոսքերը ոչ միայն Ջերալդինային էին վերաբերվում, այլ բոլորին։ Պետք է հասկանալ, որ «ամենա-ամենա» մարդ չկա այս երկրում։ Ես վստահ եմ, որ Ջերալդինան կգիտակցի հոր խոսքերի նշանակությունը, և կընդունի այն, քանի որ այսպիսի անկեղծությամբ նամակը՝ անգին է։ Ես ամբողջովին համամիտ եմ Չարլիի հետ։ Ես վստահ եմ, որ նույնիսկ այն մեկը, ով երբեք չի մտածել այս խնդիրի շուրջ, ընթերցելով այս նամակը մի պահ կմտածի այս ամենի մասին։

Posted in Հայոց Լեզու 8

Տեքստային աշխատանք,09․12․2024

330. Տեքստն ուշադի՛ր կարդա, հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը 
կատարիր:
Մարագում մկան բույն կար: Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը:
Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ, կանգնեց մկան բնի առաջ ու անուշ-անուշ խոսեց.
-Մուկի՛կ քույրիկ, քաղցրի՛կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու, ա՜յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ: Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է  էս կարճ ճամփի համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ մի խարդախություն կա»:
Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ:
Ասաց.
-էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա:
Կատվից ո՞վ է լավություն տեսել որ:

Հարցեր և առաջադրանքներ
Այս պատմության մեջ կարևոր է (այս հարցերի պատասխաններըտեքստում գտիր, քո 
պատասխաններն էլ հիմնավորի՛ր)`
ա) որտե՞ղ է մկան բույնը
Մարագում
բ) ի՞նչ մուկ է ապրում բնում
Մայր մուկը
գ) ո՞ւմ հետ է ապրում մուկը

Իր երեք ձագի հետ
դ) ի՞նչ տեսակի և ինչպիսի՞ն է կատուն

Խոշոր ու փափկամորթ սիամական
ե) ինչպե՞ս եկավ կատուն

հեզիկ-նազիկ
գ) կատուն որտե՞ղ կանգնեց

մկան բնի առաջ
է) ինչպե՞ս խոսեց կատուն

անուշ-անուշ
ը) կատուն մկանն ինչպե՞ս դիմեց

«Մուկի՛կ քույրիկ, քաղցրի՛կս, խելո՜քս, համո՜վս»
թ) կատուն ի՞նչ ասաց

«— Մուկի՛կ քույրիկ, քաղցրի՛կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու, ա՜յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:»
ժ) ինչպե՞ս մտածեց մուկը

Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց
ժա) ի՞նչ մտածեց մուկը

«Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ մի խարդախություն կա»
ժբ) մուկն ի՞նչ արեց
Երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ
ժգ) մուկն ի՞նչ ասաց

«— էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա:»
ժդ) դրանից հետո կատուն ի՞նչ արեց:

Տեքստը համառոտի՛ր`դուրս հանելով այն բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, որոնք ավելորդ են:

Մարագում մկան բույն կար: Բնում ապրում էր մուկը:
Կատուն եկավ, կանգնեց մկան բնի առաջ ու խոսեց.
-Թե էդ ծակից դուրս գաս ու, ա՜յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ: Մուկը մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ մի խարդախություն կա»:
Մուկը ծակից դուրս չեկավ:
Ասաց.
-էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա:
Կատվից ո՞վ է լավություն տեսել որ:

1․ Տեքստից դուրս գրիր գոյականները և ձևաբանորեն վերլուծիր։
2․ Տեքստից հանիր բայերը և գրիր դրանց կազմությունը, դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակաձևը, սեռը։

կար
ապրում էր
եկավ
կանգնեց
խոսեց
դուրս գաս
մտնես
կտամ
կծկվեց
մտածեց
տեսնես
տալիս
կա
արեց
դուրս չեկավ
չեմ գա
տեսել
3․ Դուրս գրիր դերանուններն ու որոշիր տեսակները։

Իր