
Այս կտավը նկարել է Ռեմբրանդտ վան Ռեյնը։ Կտավը Էրմիտաժում հայտնվել է Կադրուսայի վերջին դուքս Անդրե դը Անսեզենի ֆրանսիական հավաքածուից, որը Եկատերինա II-ի հանձնարարությամբ գնել է իշխան Դմիտրի Ալեքսևիչ Գոլիցինը։ Իր հավաքածուն Անսեզենը ժառանգել է կնոջից, ով ծագումով Կոլբերիների տոհմից էր։ Նրա պապը՝ Շառլ Կոլեբերը Լյուդովիկոս 14-ի հանձնարարությամբ կարևոր դիվանագիտական հանձնարարություններ էր կատարում Հոլանդիայում, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ ձեռք է բերել կտավը։