Posted in English 8

Class-work

Fill in the present or past tense.
1. He was offered (offer) a new job last week.
2. The bridge was blown up (blow up) yesterday.
3. This novel was written (write) by Hemingway.
4. Flies are caught (catch) by spiders.
5. All the trees were cut (cut) down yesterday.
6. We are told (tell) to go home now.
7. Their purse was stolen (steal) in the disco last night.
8. Rain is held (hold) up by fog.
9. He was thrown (throw) out of the bar a week ago.
10. Pigs are used (use) to find truffles.
11. The old theatre was reopened (reopen) last Friday.
12. She was asked (ask) about the accident by the police yesterday.
13. A lot of food is thrown (throw) away every day.
14. Mice are caught (catch) by cats.
15. I am often asked (often / ask) for her address

1. They were interviewing her for the job.
She ________________ for the job.
  was being interviewed
  was interviewed
  has been interviewed

2. Tom is writing the letter.
The letter ________________ by Tom.
  was written
  is being written
  has been written

3. Everyone understands English.
English ________________ by everyone.
  is understood
  has been understood
  was understood

4. The employees brought up this issue during the meeting.
This issue ________________ by the employees during the meeting.
  has been brought up
  is brought up
  was brought up

5. The professor told him not to talk in class.
He ________________ by the professor not to talk in class.
  has been told
  was told
  was being told

6. They say that women are smarter than men.
Women ________________ to be smarter than men.
  were being said
  were said
  are said

7. The fire has destroyed the house.
The house ________________ by the fire.
  has been destroyed
  was being destroyed
  is destroyed

8. She would have told you.
You ________________ by her.
  would have been told
  would be told
  were being told

9. She would reject the offer.
The offer ________________ by her.
  will have been rejected
  would be rejected
  will be rejected

10. This surprises me.
I ________________ by this.
  would have been surprised
  will be surprised
  am surprised

1. Millions of dollars’ worth of damage has been caused by a storm which  (swept/was swept) across the north of the United States last night.

2. The River Reiner  (burst/was burst) its banks after heavy rain.

3. Many people  (rescued/were rescued) from the floods by fire-fighters.

4. Firefighters  (received/were received) hundreds of calls for help.

5. Wind speeds  (reached/were reached) ninety miles an hour in some places.

6. Roads  (blocked/were blocked) by fallen trees.

7. Electricity lines  (brought/were brought) down, leaving thousands of homes without electricity.

8. «Everything possible  (is doing/is being done) to get things back to normal,» a spokesman said.

9. One young girl  (took/was taken) to hospital after she broke her leg.

10. She has now  (sent/been sent) home

Posted in Հանրահաշիվ 8

Մեկ անհայտով գծային անհավասարումներ:

Առաջադրանքներ․
1) Կոորդինատային ուղղի վրա նշեք անհավասարումների համակարգի բոլոր լուծումները (եթե դրանք գոյություն ունեն)․

x∈(3;∞)

x∈(1;∞)

x∈(-∞;2)

x∈(-∞;-5)

x∈(-7;-5)

x∈(-5;0)

x∈(4;∞)

x∈(-3;∞)

x∈(-∞;-1)

x∈(-16;-∞)

Լուծում չկա

2) Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարումների համակարգի լուծում՝

{-2+3>0
{7+4>0
Այո

{8-2<0
{6≥3
Ոչ

{15>10
{18+1<0
Ոչ

Փետրվար  ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ․

Posted in Գրականություն 8

Հովհ․ Թումանյան, Փարվանա, 20․02-25.02.2025

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

Առաջադրանքներ՝
1. Համացանցում կարդացեք և գրեք, թե որտեղ են գտնվում Փարվանա լիճը և Ջավախքը։
Փարվանա լիճը Հայկական լեռնաշխարհի պատմական Ջավախք գավառում։ Գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ՝ Ջավախքի և Աբուլ Սամսարի լեռնաշղթաների միջև։
2. Անհասկանալի բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք։
3. Բնութագրեք Փարվանա օրիորդին։

Աղջիկը չնաշխարհիկ, եղնիկի պես գեղեցիկ և կարծեց քնքուշ ծաղիկ լինի։
4. Բնութագրեք կռվի եկած կտրիճներին։

Կտրիժները զմայլված էին օրիորդի գեղեցկությամբ, քաջ էին, սակայն միամիտ։
5. Բացատրեք խնձոր նետել արտահայտության իմաստը։

Խնձոր նետել — ընտրել, ընտրություն անել

III

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *
Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Առաջադրանքներ.
1. Դուրս գրեք անհասկանալի բառերի բացատրությունները և սովորեք:
2. Բացատրեք դարձվածային արտահայտությունները։
3. Փոխեք բալլադի վերջաբանը՝ ըստ Ձեր ցանկության։
4. Ինչո՞ւ չվերադարձան կտրիճները։

Կտրիճները չվերադարձան, որովհետև անշեջ կրակ ասելով աղջիկը նկատի ուներ անմար սեր։ Բայց, քանի որ կտրիճները միամիտ էին, նրանք գնացին գոյություն չունեցող անշեջ կրակը փնտրելու և մահացան։
5. Մեկնաբանեք վերջին հատվածը (Ասում են էն թիթեռները հատվածից)։

Կտրիճները դարձել էին թիթեռներ և ամեն լույս տեսնելիս հարձակվում էին լույսի վրա, որպեսզի հուր գտնեն և հենց այդտեղ էլ վառվեցին ու չվերադարձան։

Posted in Հանրահաշիվ 8

Մեկ անհայտով գծային անհավասարումներ

Լուծեք անհավասարումը․

ա) x + 4 > 5x

➝ 4>4×4 >


բ) x — 2 < 3x

➝ −2<2x-2

գ) 2 + 1 < x

➝ 3<x3 < x3<x կամ x>3x > 3x>3

դ) 7x — 13 >9x

−13>2x-13

ե) 2x — x — 1 < 2

x−1<2x – 1
x<3x

զ) 5x — 2x — 8x + x — 12x > 7 — 2x

➝ −6x>7−2x-6x >
➝ −4x>7-4x >
➝ x<−7\4x

է) 3 < 7x — 5 — 4x

➝ 3<3x−53 < 3x
➝ 8<3×8 <

ը) 8 — 9x > x — 3 — 3x + 4x +15

➝ 8−9x>x+128 – 9x >
➝ −9x−x>12−8-9x ->
➝ −10x>4-10x >
➝ x<−2\5x <

թ) x−2<xx – 2 < xx−2<x

թ) x — 2 < x

ժ) 6 — 3x > 1 — 3x

ի) x + 5 > x

լ) 12 + 4x < 3 — x + 5x

խ) x + 2 < x

ծ) x — 5 > x

կ) 4 — 8x < — 8x + 4

հ) x — 3 + 2x < 4 + 3x — 1

Posted in Քիմիա 8

Քիմիա Տնային

Տնային

Սովորել Մոլ, մոլային բաժին

2. Ի՞նչ բանաձևով են հաշվում նյութի քանակը:

n=N/NA

  • Որքան է 9,03 103 թվով թթվածնի մոլեկուլների քանակը (մոլ):
  • n=N/NA=9,03×1023​/6,022×1023 ≈ 1,5մոլ
  • Որքան է 0,5 մոլ քանակով ֆոսֆորի ատոմների թիվը:
  • N=n*NA=0,5*6,022×1023=3,011*1023 ատոմ
  • Ռեակցիաների հետևյալ ուրվագրերում տեղադրիր գործակիցները և որոշիր ռեակցիաներին մասնակցող նյութերի քանակների (մոլ) հարաբերությունը.

ա)N₂ + H₂→ NH3,

բ) Fe + Cl 2→ FeCl3

Posted in Կենսաբանություն 8

կենսաբնություն

Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Սրտամկանի ինֆարկտը (սրտի կաթված) առաջանում է, երբ սրտամկանի արյան մատակարարումը խափանվում է, սովորաբար սրտի կորոնար զարկերակներից մեկի խցանման հետևանքով։ Դրա հիմնական պատճառներն են՝

Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Գլխուղեղի կաթվածը (ինսուլտ) տեղի է ունենում, երբ գլխուղեղի որոշ հատված չի ստանում անհրաժեշտ արյուն, ինչը բերում է նյարդային բջիջների մահվան։ Կան երկու հիմնական տեսակ՝

Posted in Մաթեմատիկա Ա․Բ

Մաթեմատիկա Ա․Բ

Խնդիր1

Ոչ զրոյական իրարից տարբեր 6 թվանշաններ գրված են վանդակներում այնպես, որ 4 վանդականոց շարքի թվերի գումարը հավասար է 12, իսկ 3 վանդականոց սյան թվերի գումարը՝ 23։ Գտե՛ք բոլոր վանդակների թվերի գումարը։

Խնդիր 2

Նկարում առաջին պատկերը կազմված է 1 վանդակից, երկրորդը՝ 5, երրորդը՝ 13, չորրոդը՝ 25 և այդպես շարունակ։ Գտե՛ք 101-րդ պատկերում վանդակների քանակը։

Խնդիր 3

1, 2, 3, 4 թվերը տեղադրված են a, b, c, d թվերի փոխարեն այնպես, որ տեղի ունի 𝑎/𝑏 − 𝑐/𝑑 = 1
հավասարությունը։ Գտե՛ք 𝑎 + 𝑐-ի արժեքը։

Խնդիր 4

Հնարավո՞ր է արդյոք 9 × 9 տախտակի յուրաքանչյուր վանդակում գրել 1 կամ 2, այնպես որ ցանկցած սյունում գրված թվերի գումարը բաժանվի 5-ի, իսկ ցանկցած տողում գրված թվերի գումարը՝ 7-ի։

Posted in English 8

Rewrite the sentences in passive voice.

  1. She sang a song. – 
  2. Somebody hit me. – 
  3. We stopped the bus. – 
  4. A thief stole my car. – 
  5. They didn’t let him go. – 
  6. She didn’t win the prize. – 
  7. They didn’t make their beds. – 
  8. I did not tell them. – 
  9. Did you tell them? – 
  10. Did he send the letter? – 
  1. A song was sung by her.
  2. I was hit by somebody.
  3. The bus was stopped by us.
  4. My car was stolen by a thief.
  5. He wasn’t let go by them.
  6. The prize wasn’t won by her.
  7. Their beds weren’t made by them.
  8. They were not told by me.
  9. Were they told by you?
  10. Was the letter sent by him?
Posted in Աշխարագրություն 8

Աշխարագրություն

1 Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
1) Թուրքիան
2) Իրաքը 3) Սիրիան 4) Լիբանանը

2 Միջերկրական ծով ելք չունեցող պետություն է.
1) Կիպրոսը 2) Սիրիան 3) Լիբանանը 4) Իրաքը

3Ընտրել «պետություն — մայրաքաղաք» համապատասխանությունների ճիշտ
շարքը.

1․Իրաք ա. Բեյրութ

2․ Իրան բ. Թեհրան

3․ Լիբանան գ. Էր–Ռիադ

4․ Սաուդյան Արաբիա դ. Բաղդադ
1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ 3) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–ա, 2–գ, 3–բ, 4–դ

4 Ո՞ր շարքի երկրները Հարավարևմտյան Ասիայում չեն.
1) Հայաստան, Վրաստան, Լիբանան
2) Թուրքիա, Ադրբեջան, Քուվեյթ
3) Ուզբեկստան, Տաջիկստան,Թուրքմենստան 4) Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Եմեն

5 Ո՞ր զույգի գետերն են հոսում Հարավարևմտյան Ասիայի տարածքով.
1) Ամուդարյա և Սիրդարյա 3) Ուրալ և Պեչորա
2) Տիգրիս և Եփրատ 4) Գանգես և Բրահմապուտրա

6 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Այստեղ է կենտրոնացված ածխի համաշխարհային պաշարների 2/3–ը:
2) Ծայր հարավային մասն աչքի է ընկնում լեռնային ռելիեֆով:
3) Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի մշակությամբ:
4) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Թուրքիան է:

7 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.

1) Լիբանանում զարգացման բարձր մակարդակի է հասել ֆինանսավարկային
համակարգը:
2) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Իսրայելն է:
3) Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղը նավթարդյունաբերությունն է:
4) Իրանը և Իրաքը փյունիկյան արմավի մշակությամբ աշխարհի առաջատար
երկրներն են:

8 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Այստեղ է առաջացել բուդդայականությունը:

2) Երկրների մեծ մասի բնակչության կազմում գերակշռում են տղամարդիկ:
3) Երկրների մեծ մասի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դերն
արդյունահանող ճյուղերինն է:
4) Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։

9 Վրաստանի քաղաքներ են.

1) Ռուսթավին և Կասպին 3) Սումգաիթը և Բաթումը
2) Իզմիրը և Փոթին 4) Թել Ավիվը

10 Ընտրել «հանքավայր — հանքային ռեսուրս» համապատասխանությունների
ճիշտ շարքը.

  1. Տղիբուլի ա. մանգան
  2. Մառնեուլ բ. պղինձ
  3. Ճիաթուրա գ. հանքային ջուր
  4. Բորժոմ դ. քարածուխ
    1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
    2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

11 Ո՞ր գետն է հոսում Թուրքիայի տարածքով.
1) Եփրատը 3) Կուրը
2) Սիրդարյան 4) Ճորոխը

12 Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

13 Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:

3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

14 Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

15 Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը
2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը

16 Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:

17 Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:

4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին

Posted in Հասարակագիտություն 8

Հավասարություն

Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:

Հավասարություն նշանակում է այն, երբ մարդիկ ունեն նույն իրավունքներ, հնարավորություններ կամ դրություն: Հավասարությունն նշանակում է արդարություն և հավասար հնարավորություններ բոլորի համար՝ անկախ իրենց ծագումից, սոցիալական կարգավիճակից կամ այլ հատկանիշներից:
Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:

Իրավահավասարություն նշանակում է, որ բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները և պարտականությունները, և դրանք ապահովվում են օրենքով: Այսինքն, բոլորն ունեն հավասար իրավունքներ հասարակական և իրավական հարաբերություններում: Օրինակ՝ օրենքի առջև բոլոր քաղաքացիները պետք է լինեն հավասար՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ռասայից կամ կրոնից:
Ի՞նչ է սոցիալական հավասարություն

Սոցիալական հավասարություն ընդգրկում է մարդկանց սոցիալական դիրքի հավասարությունը. այսինքն, մարդիկ պետք է ունենան նույն հնարավորությունները՝ մուտք գործելու կրթություն, առողջապահություն, աշխատանք և սոցիալական բարեկեցություն: Սոցիալական հավասարությունն ապահովում է, որ անկախ համընդհանուր սոցիալական կարգավիճակից, բոլոր մարդիկ ունեն հավասար հնարավորություն զարգացման համար:
Բերեք օրինակներ:

Հավասարություն՝ երբ մի պետության բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին:

Իրավահավասարություն՝ երբ մեկ անձ չի կարող օգտվել առավելություններից այլ մարդկանց հանդեպ, օրինակ՝ մի մարդ չի կարող անպատիժ մնալ, եթե նա կատարել է օրենքը խախտելու գործողություն:

Սոցիալական հավասարություն՝ երբ մարդիկ ցանկացած սոցիալական կարգավիճակում ունեն հավասար հնարավորություններ կրթության և աշխատանքի համար: