Posted in Հայոց Լեզու 8

Փոխակերպումներ.03.03.2025

1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի:

1. Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել ոչ մեծ մի բարձունք, որն իշխող դիրք ունի շրջապատի վրա։

Շրջապատում իշխող դիրք ունեցող ոչ մեծ մի բարձունք, գլուխը վեր է ցցել դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին:

2. Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։

Դու պետք է լուրջ ընդունես իմ ասածով:

3. Հենց այսօր դու գործ կստանաս, և եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։

Հենց այսօր գործ ստանալու և համաձայն լինելու դեպքում՝ վաղվանից կսկսենք աշխատել։

4. Ովքեր մեզ մոտ աշխատանքի են անցնում, հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:

Մեզ մոտ աշխատանքի անցնողները՝ պարտավոր են հենց սկզբից պատասխանել իմ մի քանի հարցերին։

5. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի հայտնի գրադարանում, որ աշխարհիս լավագույններից մեկն է համարվում:

Դասերից հետո ժամեր էի անցկացնում աշխարհի լավագույններից մեկը համարվող Վենետիկի հայտնի գրադարանում:

6. Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում:

Երևի Միհրդատը չէր զգացել՝ իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելով։

7. Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը:

Աղոթքի զորությանը միշտ ապավինելով, թեև տատս չէր կարող ամեն ինչ աղոթքով անել։

8. Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել:

Քսանհինգ տարեկան չլինելով՝ հասցրել է երկու գյուտ արտոնագրել։

9. Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում:

Չե՞ք նեղանում՝ այսպես համարձակ խոսելով։

10. Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ:

Գաբրիելը չէր թաքցնում՝ ինչ-որ կասկածելի անձանց հետ կապված լինելու մասին:

11. Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։

Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ անող պահակը:

12. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը:

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ Արարատյան դաշտի ճանապարհը բռնելու համար:

13. Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:

Բարձր գնահատվող հղկվածից և գաղտնի ընդունակություններ նրան վերնագրող հասարակ ալմաստը չհղկված ադամանդն է:

14. Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։

Քչերը հավանաբար գիտեին՝ այդ ամենը մտացած լինելու մասին։

15. Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը:

Մանր փաստերի թփուտներում խճճվող և վիթխարկ անտառը տեսնել չկարողացող գիտնականներ կան:

Posted in Պատմություն 8

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները/
Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:

Առաջադրանք
Ավանդական հասարակությունների ճգնաժամը/ պատմել էջ 82-88, հարցերին պատասխանել/

Ավանդական հասարակություն
Ավանդական հասարակությունը բնորոշ էր Օսմանյան տերությանը, Իրանին, Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային և մի շարք այլ երկրների։ Նոր դարերի առաջին փուլում այս երկրները շարունակում էին ապրել մինչարդյունաբերական հասարակության պայմաններում։ Նրանց տնտեսության մեջ շարունակում էր տիրապետել ձեռքի աշխատանքը և
ավանդույթների վրա հիմնված աշխատանքի կազմակերպումը։ Ողջ տնտեսությունը կարգավորում էր պետությունը և նրա վատ կառավարման հետևանքով տնտեսությունը գրեթե չէր զարգանում։ Միջնադարյան հասարակությունն ուներ խիստ դասային կառուցվածք։ Գյուղացիները համախմբված էին համայնքներում և գտնվում էին կիսաճորտական վիճակում։ Քաղաքներում արհեստավորներն ու վաճառականները միավորված էին համքարությունների մեջ, սակայն ազատ ապրանք արտադրելու ու վաճառելու իրավունք չունեին։ Յուրաքանչյուր դաս ուներ իր որոշակի իրավունքներն ու պարտականությունները։ Ազգակցական կապերն ու կրոնական պատկանելությունը կարևոր դեր էին խաղում հատկապես մահմեդական երկրներում։ Արևելյան երկրներում կրթությունը հասանելի էր միայն վերնախավին ու կրոնական գործիչներին, ինչի պատճառով բնակչության մեծ մասը մնում էր առանց կրթության։ Միապետը երկրի գլխավոր հողատերն էր, և նրա կամքը պարտադիր էր բոլորի համար։ Պետությունն վերահսկում էր կյանքի բոլոր ոլորտները, իսկ զարգացած պաշտոնեությունը, բանակը, ոստիկանությունը և դատարանը ապահովում էին այդ կարգը։

1. Ի՞նչ է ավանդական հասարակությունը։
Նոր ժամանակներում Արևելքի երկրները իրենց զարգացման մակարդակով բավական հետ էին եվրոպական առաջատար երկրների համեմատ: Գլխավոր պատճառը մինչարդյունաբերական դարաշրջանում ստեղծված հասարակության բնույթն էր։ Այդ հասարակությունը մնաց անփոփոխ, այդ հետևանքով էլ ստացել է ավանդական հասարակություն անվանումը։
2. Թվարկի՛ր ավանդական համարվող երկրներ։

Ավանդական հասարակությունը բնորոշ էր Օսմանյան տերությանը, Իրանին, Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային և մի շարք այլ երկրների։

Posted in Երկրաչափություն 8

Առաջադրանքներ․

1)Քառակուսու պարագիծը 32 սմ է, իսկ ուղղանկյան կողմերից մեկը՝ 45 սմ։ Գտեք այդ ուղղանկյան մյուս կողմը, եթե հայտնի է, որ նրա և քառակուսու մակերեսները հավասար են։

64:45=64\45

2)Տրված է ABCD քառակուսին։ AD ճառագայթի վրա վերցված է M կետն այնպես, որ <AMB=30o, և BM=20 սմ։ Գտեք այդ քառակուսու մակերեսը։

100 քմ

3)Անհրաժեշտ է սենյակի՝ 5,5 մ և 6 մ կողմերով ուղղանկյունաձև հատակը ծածկել մանրահատակով։ Դրա համար քանի՞ մանրահատակ կպահանջվի, եթե այդ տախտակներից յուրաքանչյուրն ունի 30 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ ուղղանկյան ձև։

Մանրահատակների մակերեսը՝ 1=30×5=150 քմ

Պահանջվող մանրահատակի քանակը՝ 2200

4)ABCD ուղղանկյան A անկյան կիսորդը BC կողմը հատում է K կետում։Հայտնի է, որ BK=5սմ , KC=7սմ։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

5×12=60

5)15 սմ կողմով քառակուսաձև քանի՞ սալիկ կպահանջվի, որպեսզի երեսպատվի 3մ և 2,7մ կողմերով ուղղանկյունաձև պատը։

Մեկ սալիկի մակերեսը՝ 225

Պահանջվող սալիկների քանակը 360

Posted in Հայոց Լեզու 8

Հովհ․ Թումանյան, Գրազը․28․02․2025

Առաջադրանքներ

  • Հովիվների համար ի՞նչ է նշանակում «շունը տարան» արտահայտությունը:
  • «Շունը տարան» արտահայտության իմաստը
    Հովիվների համար «Շունը տարան» նշանակում է, որ գողերը հոտից առանձնացրել են շներին, որպեսզի անասուններին գողանան։ Երբ շներն անհետանում են, նրանք չեն կարող հոտը պաշտպանել, և գողությունը հեշտանում է։
  • Թավ գրված բառերը բառարանով բացատրեք և սովորեք:Թավ գրված բառերը բառարանով բացատրեք և սովորեք:
  • Իգիթ – Քաջ, արի տղամարդ։
  • Գրազ – Խաղ, պայմանավորվածություն, որում կողմերը համաձայնվում են ինչ-որ արդյունքի դեպքում տրված խոստում կատարել։
  • Տինկ տալ – Հենվել, հանգստանալ։
  • Քոլոզ – Վահան կամ զինվորական պաշտպանիչ զրահ։
  • Դագանակ – Ծանր փայտե կամ մետաղե մահակ։
  • Շեղ գրված արտահայտությունների իմաստները բացատրեք բառարանի օգնությամբ:
  • «Հավար հե՜յ․․․» – Կանչ, ազդանշան, որով մեկը մյուսին տեղեկացնում է իր ներկայության մասին։
  • «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․» – Հովիվների աղաղակը, որը նշան է տալիս, որ անասունները գողանում են։
  • Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ:
  • Պատմվածքը կոչվում է «Գրազ», քանի որ թուրք Ղափըչօղլին և ավազակը գրազ են գալիս, որ հայերին կարելի է ոչնչացնել։ Սակայն այս գրազը ձախողվում է, քանի որ հովիվ Չատին և նրա մարդիկ կարողանում են պաշտպանել իրենց ունեցվածքը։
  • Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը, դուրս գրեք և մեկնաբանեք, թե ինչու էր քրդի համար լաց լինում:
  • Այս խոսքերով նա ցավում էր սպանված քրդի մոր համար, հասկանալով, որ որդեկորույս մայրն անդադար սպասելու է իր որդուն՝ հույս ունենալով, որ նա տուն կվերադառնա։ Չատիի մայրը իր մայրական զգացմունքներով կարեկցում էր նույնիսկ թշնամու մորը։
  • Ի՞նչ հասկացաք պատմվածքից:
  • Պատմվածքը ցույց է տալիս սահմանային կյանքը, որտեղ հայերն ու քրդերը մշտապես հակամարտության մեջ էին, բայց միևնույն ժամանակ պահպանվում էր որոշակի բարոյականություն։ Այն պատմում է քաջության, խիզախության, արդարության, ինչպես նաև մայրական ցավի ու կարեկցանքի մասին։
  • Ինչո՞ւ քրդի հայրը չմեղադրեց հովիվ Չատիին՝ իր որդուն սպանելու համար։
  • Քրդի հայրը չմեղադրեց Չատիին, քանի որ գիտեր, որ իր որդին սխալ ճանապարհով էր գնում և ինքն էր ընտրել այդ ճակատագիրը։ Նա ընդունեց որդու մահը որպես արդար հետևանք իր գործողությունների՝ նշելով, որ բազմիցս հորդորել էր նրան հեռու մնալ ավազակային կյանքից, բայց որդին չէր լսել։