Posted in Իրավունք 9

Ցեղասպանության իրավական ձևակերպումը և իմ ընտանիքի պատմությունը

1․ Ցեղասպանության իրավական ձևակերպումը

Ցեղասպանության առաջին իրավական ձևակերպումը տրվել է 1948 թ․ դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով»։

Ըստ այդ փաստաթղթի, ցեղասպանություն է համարվում հետևյալ գործողություններից որևէ մեկը, եթե դրանք կատարվում են որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի ոչնչացման նպատակով․

  • խմբի անդամների սպանություն,
  • նրանց լուրջ մարմնական կամ հոգեբանական վնաս հասցնելը,
  • այնպիսի կենսապայմանների ստեղծում, որոնք պետք է հանգեցնեն խմբի ֆիզիկական ոչնչացմանը,
  • ծնելիության կանխամտածված սահմանափակում,
  • երեխաների բռնի տեղափոխում մեկ խմբից մյուսին։

2․ Ցեղասպանության ենթարկված ժողովուրդներ

Բացի հայերից, պատմության ընթացքում ցեղասպանության ենթարկվել են նաև այլ ժողովուրդներ․

  • հրեաներ – Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայում (Հոլոքոստ),
  • ռուանդացիներ – Տուտսի ցեղի դեմ իրականացված զանգվածային կոտորած (1994 թ․),
  • սուդանցիներ – Դարֆուրի շրջանում,
  • ասորիներ և հույներ – Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին։