Posted in English 9

Destination B1, ex. D, E, F

D. Circle the correct word or phrase
1. When we were in Canada, we went/were going skiing almost every day.
2. About four years ago, I decided/was deciding to become a chef.
3. Georgia had/was having a shower when someone knocked at the door.
4. Holly and I ran from the house to the taxi because it rained/was raining heavily.
5. Two men argued/were arguing outside, so I went to see what was happening.
6. Daniel called/was calling you at one o’clock yesterday, but you were here with me.
7. We ate/were eating breakfast when a letter came through the letter box.
8. As I walked past the window, I saw that Paula made/was making a cake.
9. I dreamt/was dreaming about my favourite band when the alarm clock went off.
10. While I practised/was practising the trumpet late last night, a neighbour came

E. Complete using past simple or past continuous
Word bank: answer • be • continue • get • go • have • open • practice • put • ring • say • shine • sing • wake
Amber’s Big Match
One morning, Amber (1) woke up early. The sun (2) was shining and the birds (3) were singing. Amber (4) was very excited because it was the day of the big tennis match. Amber (5) ran downstairs and into the kitchen, where her father (6) was having breakfast. «Morning, Amber. Today’s the day! he (7) said. Amber smiled nervously. ‘Don’t worry!! he (8) continued «You’ll be fine.’ Amber (9) put some toast into the toaster and (10) opened the fridge. Just as she (11) got the butter out, the phone (12) rang. Her father (13) answered it. After a few minutes, he put the phone down. ‘Bad news, I’m afraid. The other player (14) practiced yesterday when she had an accident. The match is off. Amber ate her toast slowly. She was surprised she didn’t feel disappointed.

F. Complete using the correct form of used to. You may have to use some negative forms.
1. When I was younger, I used to eat pizza almost every day!
2. Wasn’t there use to be a supermarket on the corner?
3. Bradley is a teacher, but he used to want to be a train driver.
4. I didn’t use to like eating cabbage, but now I love it!
5. Didn’t Rick use to have blond hair when he was a little boy?
6. I know Lily didn’t use to cook much, but now I think she makes dinner every day.

Posted in Հանրահաշիվ 9

ՌԱՑԻՈՆԱԼ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ

Առաջադրանքներ

1) Նշե՛ք x-ի որևէ արժեք, որի դեպքում արտահայտության արժեքը դրական է.

ա) x=10
բ) x=15
գ) x=4
դ) x=2,5

2) Նշե՛ք x-ի որևէ արժեք, որի դեպքում արտահայտության արժեքը բացասական է.

ա) x=3,5
բ) x=-1
գ) x=-2
դ) x=-2

3) Պարզե՛ք արտահայտության նշանը տրված կետում․

ա) +
բ) —
գ) —
դ) —
ե) —
զ) —
է) —
ը) —

4) Գտե՛ք արտահայտության նշանը․

ա) +
բ) —
գ) —
դ) +
ե) —
զ) —
է) +
ը) —

5) Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերը.

Posted in Պատմություն 9

Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ/գրավոր/
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս սկսվեցին և ի՞նչ ընթացք ունեցան հայ-թաթարական բախումները։

Հայ–թաթարական բախումները (հայ–ադրբեջանցի բախումներ) սկսվեցին 1905 թ. սկզբին՝ Ռուսական կայսրության հեղափոխական իրադարձությունների հետ։ 1905 թ․ փետրվարի 6-ին Բաքվում տեղի ունեցավ առաջին բախումը, սակայն Նիկոլ Դումանը կարողանում է համախմբել ինքնապաշտպանական ուժերը և հակահարված տալ թաթարներին։ Բախումները տարածվեցին ամբողջ Այսրկովկասում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները կազմակերպում են ինքնապաշտպանական մարտեր։ Հայ ժողովրդի կողքին էր նաև Հայ առաքելական եկեղեցին։ Բախումները ավարտվեցին 1906 թ. սեպտեմբերին, Ռուսաստանում հեղափոխական շարժում­ների թուլացման հետևանքով։
բ. Նշի՛ր։ Թվարկի՛ր երիտթուրքերի՝ Աբդուլ Համիդի քաղաքականության շարունակողներ
լինելու հանգամանքը հիմնավորող մի քանի փաստ։

Աբդուլ Համիդը պետական քաղաքականության հիմքում դրել էր պանիսլամիզմը։ Երիտթուրքերը փոխարինեցին այն պանթյուրքիզմով, որը նույնպես հայերի և մյուս ժողովուրդների նկատմամբ ճնշում էր։ Աբդուլ Համիդի օրոք տեղի ունեցան 1890-ական թթ․ հայերի կոտորածները։ Երիտթուրքերի օրոք՝ 1915 թ․ կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը։ Երկու վարչակարգերն էլ ձգտում էին թուլացնել և ոչնչացնել կայսրության քրիստոնյա ժողովուրդների ազատագրական շարժումները։
գ. Քննի՛ր։ Ի՞նչ էր պանթյուրքիզմը և ի՞նչ վտանգավոր հետևանքներ էր ենթադրում։

Պանթուրքիզմի նպատակն էր միավորել բոլոր թուրքախոս պետությունները և ժողովրդին որպես մեկ մեծ պետություն։ Սակայն դա նպաստեց հայ և այլ ժողովրդի իրավունքների խախտմանը, կոնֆլիկտների և սահմանադրական ազատությունների կրճատմանը։ Նաև այն հանդիսացավ ինչպես 1915թ․ Հայ Ցեղասպանության հիմքերից մեկը։

Posted in Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք 09.19.2025

1. Լրացնել բաց թողնված տառերը:
Աշտիշատի հինավուրց վանքի խցերից մեկում` ընդարձակ թախտի վրա, նստել էին երեք երիտասարդ: Ձեթի ճրակն իր պղտոր լույսով լուսավորում էր երեք բազմահոգ դեմքերը: Երիտասարդներից մեկը հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ մի տղամարդ էր: Երկրորդը, ընդհակառակը, ավելի կարճահասակ, քան միջահասակ էր և ավելի նրբակազմ, քան հաղթանդամ: Այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը դրել էր մի շնորհալի գլուխ, որին ավելի պատշաճ կլիներ մի պարթև մարմին: Նա խոսում էր առնական ձայնով, որի ելևէջները հնչում էին պողպատային հնչերանգներով: Վառվռուն աչքերի մեջ նշմարվում էին թրթռուն կրակներ: Երրորդ երիտասարդը օժտված էր անբասիր գեղեցկությամբ: Փարթամ գիսակները սփռվել էին թիկունքին, վերին շրթունքին նկատվում էր նորածիլ ընչացքը: Իսկ սևորակ աչքերի մեջ նշմարվում էր անբացատրելի վրդովմունք: Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը Մեսրոպ Մաշտոցը, երրորդը Սամվելը` երեքն էլ աշխույժ, եռանդով լի երիտասարդներ:

2Կազմել հետևյալ բառերի հոգնակին` մարդ, կին, դասագիրք, վերնատուն, առանձնատուն, մեծատուն, վիպագիր, տապանագիր, ձուկ, գառ, տնամերձ, արոտավայր, թռչուն, էլեկտրասյուն, ոտնաձայն:
Մարդիկ, կանայք, դասագրքեր, վերնատներ, առանձնատներ, մեծատներ, վիպագիրներ, տապանագրեր, ձկներ, գառներ, տնամերձեր, արոտավայրեր, թռչուններ, էլեկտրասյուներ, ոտնաձայներ

3․ Հետևյալ բառերը ենթարկել բառակազմական վերլուծության` պարզկա, հիսնամյակ, լուսե, թփուտ, արդուկ, հարթուկ, այրուձի, մայրաքաղաքային, պահածո, վախեցնել, թռչկոտել
պարզկա — պարզ+կա
հիսնամյակ — հիսուն+ամյակ
լուսե — լույս+ե
թփուտ — թուփ+ուտ
արդուկ — արդ+ուկ
հարթուկ — հարթ+ուկ
այրուձի — այր+ու+ձի
մայրաքաղաքային — մայր+ա+քաղաք+ային
պահածո —
վախեցնել —
թռչկոտել —

4․Բացատրել հետևյալ բառերի իմաստը` բարձրուղեշ, ախոյան, անձկալի, անձկություն, գամել, ստեպ-ստեպ, հապճեպ, նողկանք, ջլատել, զերծ:
բարձրուղեշ — ճյուղերը բարձր
ախոյան — թշնամի, հակառակորդ
անձկալի — կարոտով լի
անձկություն — նեղություն
գամել — հառել, մեխել
ստեպ-ստեպ — հաճախ
հապճեպ — շտապ, արագ
նողկանք — զզվանք
ջլատել — թուլացնել
զերծ — ազատ

5․ Կազմել երկուական նախադասություն` տրված նույնանուն բառերը գործածելով տարբեր իմաստներով՝ ակ, հարկ:
1․ Միայն իններորդ հարկի բնակարանները չեն գնել։
2. Նրա կյանքը լի էր հարկերով։

1․ Աղջիկը ամենաշատը հավանեց առաջին մատանու ալմաստե ակը։
2. Ճանապարհին մեքենայի ակը հանկարծակի ծակվեց։

Posted in ֆիզիկա 9

Նախաիծ «Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք»

Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ

Իրականացման տևողությունը՝ երկարաժամկետ

Նպատակը՝ Ուսումնասիրել ներկայիս էներգիա ստանալու ոչ ավանդական եղանակները։

Խնդիրները՝

Գտնել համապատասխան տեղեկատվություն և վերլուծել այն:

Պարզել, թե որոնք են էներգիայի այլընտրանքային աղբյուրները:

Պարզել, թե որոնք են էներգիա ստանալու ուղիները:

Պատմել դրանց զարգացման պատմության մասին։

Իմանալ էներգիա ստանալու և օգտագործելու սկզբունքները:Ուսումնասիրել մեր տարածաշրջանի այլընտրանքային աղբյուրները

Ուսումնասիրության առարկա՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

այլընտրանքային էներգիայի արդիականությունը

Վարկած. հնարավո՞ր է, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ավանդական աղբյուրների ամենաշահավետ փոխարինողն են։

Posted in Երկրաչափություն 9

Շրջանագծի հավասարումը

Առաջադրանքներ․

1)Գրե՛ք 7 շառավղով շրջանագծի հավասարումը, եթե դրա կենտրոնը կոորդինատների սկզբնակետն է:

Կենտրոնը՝ (0,0)

Շառավիղը՝ r=7

(x−xC)2+(y−yC)2=R2
(x−0)2+(y−0)2=49
x2+y2=49

2)Գրեք A(-2; 3) կենտրոնով շրջանագծի հավասարումը, որն անցնում է B(1; 2) կետով:
(x−xC)2+(y−yC)2=R2
(1+2)2+( 2-3 )2=R2
R2=10

3)Գտե՛ք O(3;1) կենտրոնով և A (6; -3) կետով անցնող շրջանագծի շառավիղը:
(x−xC)2+(y−yC)2=R2
(6−3)2+(-3−1)2=R2
R2=25
R=5
(x−3)2+(y−1)2=25

4)Ինչի՞ է հավասար (x — 11)2 + (y + 24)2 = 36 հավասարմամբ որոշվող շրջանագծի տրամագիծը:

12

5)Գրե՛ք A(2; — 1) կենտրոնով և R = 4 շառավղով շրջանագծի հավասարումը:

(x-2)2+)(y+1)2=16

6)A(2; 3), B(3; 4), C(5; 0), D(-4; 5), E(-3; 4) կետերից որոնք են գտնվում x2+ y2 = 25 հավասարմամբ որոշվող շրջանագծի վրա:

7)Գրե՛ք AB տրամագծով շրջանագծի հավասարումը, եթե A(3; 5), B(7; 3):

(x-5)2 + (y-4)2=5

Posted in ֆիզիկա 9

18․09-25․09 2025թ. Դաս 1,2․ Մարմինների էլեկտրականացումը, էլեկտրական լիցք: Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

Դասարանում

1․ Ինչպե՞ս են փոխազդում միմյանց հետ թելից կախված 2 ձողերը

I ձող — մետաքսով շփված ապակե

II ձող — մետաքսով շփված ապակե

  • վանում են
  • չեն փոխազդում
  • ձգում են

2․ Ո՞ր դեպքում լիցքավորված/չլիցքավորված մարմինները միմյանց կվանեն:

  • 1_4.png
  • 1_2.png
  • 1_9.png

Լիցքավորված և չլիցքավորված մարմինը միշտ ձգվում է (պոլարիզացիայի պատճառով)։
Այսինքն՝ կվանեն միայն այն դեպքում, երբ երկու մարմիններն էլ ունեն նույն նշանի լիցք։

3․Լիցաքավորված գնդի մոտ կախված խցանե A և B գնդիկները լիցքավորված են:

Ի՞նչ նշան ունեն գնդիկների լիցքերը:

Screenshot_4.png
  • A բացասական, B դրական
  • A դրական, B դրական
  • A բացասական, B բացասական

4․ Ինչպե՞ս կփոխվի երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը , եթե դրանց հեռավորությունը  և լիցքերից յուրաքանչյուրի արժեքը փոքրացվի 8 անգամ:

01_080-point-charge.png
  • կմեծանա 8 անգամ
  • չի փոխվի
  • կմեծանա 16 անգամ
  • կփոքրանա 8 անգամ

5․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 6 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 36 անգամ:

Պատասխան․ 30 մետրով։

6․ Քանի՞ մետրով պետք է մեծացնել 2 մ հեռավորության վրա գտնվող լիցքերի միջև տարածությունը, որպեսզի նրանց փոխազդեցության ուժը փոքրանա 4 անգամ:

Պատասխան․ 2 մետրով։

Posted in Հանրահաշիվ 9

ՏԱՌԱՅԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՅԱԼԻ ՆՇԱՆԸ, ՆՇԱՆԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻՋԱԿԱՅՔԵՐ

1)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերն ու այդ միջակայքերում արտահայտության նշանը.

2)Գտե՛ք արտահայտության նշանապահպանման միջակայքերն ու այդ միջակայքերում արտահայտության նշանը․

3)Կոորդինատային առանցքի վրա պատկերեք՛ x-ի հնարավոր արժեքները, որոնց դեպքում.

4)Կոորդինատային առանցքի վրա պատկերեք՛ x-ի այն արժեքները, որոնց դեպքում.

Posted in Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն․ 15․09․2025

1․ Լրացնել բաց թողնված տառերը  

Ամառային այդ տա՛ք միջա՛օրեին, երբ հանկար՛ծակի մոլեգնա՛ծ մրրկահողմը անթափանց փոշու ամպե՛ր էր բարո՛ւրացնում, Էջմիածնի բարեզա՛շեն Մայր տաճարի դարա՛սներից ներս ընդարձակ քառակուսի բակում, հավաքվում էին սրա՛վողած հոգևորականները:
Ոմանք սև պարեգո՛տները ամփոփել էին գոտիներով, ոմանք՝ թողել ազատա՛կ:
Ոմանք կնո՛ուղով էին, ոմանք գլխաբաց: Չնայած անախորժ քամուն նրանք, խառնիճաղանծ խմբերով կանգնած սաղարթախիտ ծառերի հովա՛նու տակ, արտակարգ հուզված խոսում էին` տրտունջոտ դեմքերին ինչ-որ չարագույժ մտահոգություն:

Ողջ միաբանությունը իր բոլոր եպիսկոպոսներով, վարդապետներով, սարկավա՛գներով այնտեղ էր:
Այնտեղ էր պարուևահասակ Հակո՛բ եպիսկոպոսը վշտալի՛ուկ դեմքով մի մարդ, նիհարա՛կազմ Եղիազար վարդապետը զայրույթից սփրփրունա՛ծ, Գրիգորի՛ս թարգմանիչը, անծա՛մ մառանապետ Հովհաննեսը, որ երբևե՛մ որևիցե՛ բանի չէր խառնվում:

Հավաքվածների մեջ կային նաև կմախք հիշեցնող ճգե՛նավորներ, որոնք հագել էին կոշտ հանդերձներ և պարանե գոտիներով պրկել մեջքը:
Նրանք ծնկալ էին և դժոխքի սարսափի ներքո խե՛ղդում էին աղաղակը՝ իրենց նվիրելով քաջությունի՛, ծանրա՛վինի, աղոթքի՛։


2․ Բաղադրյալ հատուկ անունները

  • Չինական Ժողովրդական Հանրապետություն
  • Փոքր Մասիս
  • Նոր Արեշ
  • Պետրոս Առաջին
  • «Ամբոխները խելագարված» պոեմ
  • Անվտանգության խորհուրդ
  • Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիա
  • Նոր Տարի
  • Ժողովրդական Կրթության Գերազանցիկ Կրծքանշան

3․ Դարձվածքներով նախադասություններ

  • Բախտը ժպտալ – Վերջապես բախտը ժպտաց նրան, և նա հաղթեց մրցույթում։
  • Քանի գլխանի է – Չգիտեմ քանի գլխանի է այս հարցը, բայց պիտի լուծենք։
  • Հողին հավասարեցնել – Երկրաշարժը ամբողջ գյուղը հողին հավասարեցրեց։
  • Կյանքի կոչել – Նոր ծրագիրը կյանքի կոչեցին շնորհիվ համառ աշխատանքի։
  • Պոչը կտրել – Նրանց հնարավոր չէ վստահել, պետք է պոչը կտրել ու վերջ տալ։

4․ Հոմանիշներ

  • Մաքուր – սուրբ, անաղարտ, անբիծ
  • Ահաբեկել – վախեցնել, սարսափեցնել, ահեցնել
  • Անվանարկել – բամբասել, վարկաբեկել, զրպարտել
  • Հապաղել – ուշանալ, ձգձգել, դանդաղել
  • Ախտահանել – մաքրել, ստերիլացնել, քիմմաքրել
  • Ըմպել – խմել
  • Շողոքորթ – հաճոյախոս, քծնող
  • Անարգել – վիրավորել, անպատվել
  • Հնազանդվել – ենթարկվել, պահել խոսքը
  • Անբիծ – անարատ, անաղարտ

5․ Բնորոշ հատկանիշներ

  • Գիրք – հաստ, թղթե, հետաքրքիր, ուսուցողական, գեղարվեստական
  • Բժիշկ – խելացի, ուշադիր, հոգատար, բարի, մասնագետ
  • Քաղաք – մեծ, բազմամարդ, աղմկոտ, ժամանակակից, հինավուրց
  • Դասարան – լուսավոր, մաքուր, բազմազգ, աշխույժ, աշխատասեր

6․ Հականիշների խմբավորում

  • Մաքուր – Կեղտոտ
  • Անբիծ, անարատ, անսիրտ, անաղարտ – դաժան, անգութ, չար, անագորույն
  • Արտասվել – Ծիծաղել, ուրախանալ, հրճվել, ցնծալ
  • Գաղտնի – Բացահայտ, ի լուր ամենքի, բացեիբաց
  • Գրոհել, հարձակվել – Նահանջել, հետ քաշվել
  • Ինքնակամ – Բռնի

7․ Ածանցավոր բառեր

Տ նախածանցով

  • Տկարություն
  • Տղամարդ
  • Տգեղատես
  • Տհաճ
  • Տգետ
  • Տհասանելի

Տար նախածանցով

  • Տարաձայնություն
  • Տարաբախտ
  • Տարեգիր
  • Տարակուսել
  • Տարօրինակ
  • Տարածք

Ակ վերջածանցով

  • Երկրակ
  • Հյուղակ
  • Աղյուսակ
  • Վտիտակ
  • Կողմակ
  • Սենյակ
Posted in Պատմություն 9

Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ նախապատրաստական քայլեր կատարվեցին մինչ կոտորածների սկսելը։ Ինչո՞ւ ստեղծվեցին «Համիդիե» հեծելագնդերը։
Աբդուլ Համիդ II-ը արգելեց պաշտոնական գրագրություններում Հայաստան անվանման օգտագործումը։ 1880-ական թթ. կայսրության տարածքում բնակվող հայերի հանդեպ բռնություններ գործադրվեցին։ Ծանրացան նրանց վրա դրված հարկերի պայմանները։ «Համիդիե» հեծելագնդերը ստեղծվեցին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ազատագրական շարժումները ճնշելու համար։
բ. Նշի՛ր։ Ո՞ր քայլերը նպաստեցին Զեյթունի ինքնապաշտպանության հաղթանակին։

1895 թ. կեսերին հնչակյան մի խումբ գործիչներ տեղափոխվեցին Զեյթուն և սկսեցին նախապատրաստվել: Զեյթունցիները հոկտեմբերի 18-ին գրավեցին Զեյթունի թուրքական զորամասը՝ ձեռք բերելով հարուստ ռազմավար։ Առաջին անհաջողություններից հետո Ռեմզի փաշան սուլթանից խնդրեց 50 հզ օգնական զորք ուղարկել։ Սուլթանը հեռացրեց նրան, իսկ նոր հրամանատար Էդհեմ փաշան սկսեց բանակցություններ զեյթունցիների հետ, որն ավարտվեց 1896 թ. հունվարի 30-ին Հալեպում կնքված հաշտությամբ։
գ. Քննի՛ր։ Ինչո՞ւ վանեցիները վայր դրեցին զենքերը։
Արդյոք դա ճի՞շտ որոշում էր։

Հունիսի 8-ին՝ զենքի սպառման հետևանքով, հայերը հարկադրված ընդունեցին թուրքերի առաջարկած զինադադարի պայմանները։ Ինքնապաշտպանության ղեկավարները և մոտ 1000 վանեցի ուղևորվեցին Պարսկաստան, սակայն Սբ. Բարդուղիմեոս վանքի մոտ նրանք հարձակման ենթարկվեցին։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ նշանակություն ունեցան ինքնապաշտպանական մարտերը։
Վանի ինքնապաշտպանությունը մի կողմից ողբերգական էր մեծ կորուստների պատճառով, բայց մյուս կողմից՝ դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ։ Իսկ Զեյթունի ինքնապաշտպանությունը շատ բարենպաստ էր, քանի որ առանց նրա իմ կարծիքով հայ ժողովրդի կոտորումները կշարունակվեին։
2. Վերլուծի՛ր։ Կոտորածների իրականացման մեջ ի՞նչ նշանակություն ունեցան կրոնը և մուսուլման հոգևոր առաջնորդները։
3. Բացատրի՛ր։ Ի՞նչ հանգամանքներ խանգարեցին Աբդուլ Համիդ II-ին իրականացնելու հայերի ամբողջական ոչնչացումը