Posted in Պատմություն 9

Առաջին համաշխարհային պատերազմը (1914–1918 թթ.)

Սկիզբ

Պատճառները․
Պատերազմի ընդհանուր պատճառներն էին Եվրոպայում գաղութների, շուկաների և ազդեցության գոտիների համար պայքարը, զինված մրցավազքը և ազգային հակասությունները։
Անմիջական պատճառը եղավ 1914 թ. հունիսի 28-ին Սարաևոյում ավստրիացի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը սերբ գավառական Գավրիլո Պրինցիպի կողմից։

Պետություններն ու դաշինքները․
Պատերազմին մասնակցեցին երկու հիմնական դաշինքներ՝

  • Եռակողմ դաշինք (Կենտրոնական պետություններ)՝ Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա (հետո անցավ մյուս կողմ) և Օսմանյան կայսրություն։
  • Եռակողմ համաձայնություն (Այլ. Անտանտ)՝ Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան (հետագայում միացան նաև ԱՄՆ-ը, Իտալիան, Ճապոնիան և այլք)։

Առիթը (սկիզբը)՝ Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային՝ 1914 թ. հուլիսի 28-ին։

Ընթացք

Պատերազմի թատերաբեմները․
Պատերազմը ընթանում էր Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Գլխավոր ճակատներ․

  • Արևմտյան ճակատ՝ Գերմանիա ընդդեմ Ֆրանսիայի և Անգլիայի (խրամատային պատերազմ)։
  • Արևելյան ճակատ՝ Գերմանիա և Ավստրո-Հունգարիա ընդդեմ Ռուսաստանի։
  • Հարավային (Կովկասյան) ճակատ՝ Օսմանյան կայսրություն ընդդեմ Ռուսաստանի և հայ կամավորական ջոկատների մասնակցությամբ։

Նոր զինատեսակներ․
Օգտագործվեցին նոր ու կործանարար զենքեր՝ թունավոր գազեր, տանկեր, ինքնաթիռներ, սուզանավեր, գնդացիրներ։

Օսմանյան կայսրությունը և հայերը․
1915 թ․ Օսմանյան կառավարությունը կազմակերպեց Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում մեկ ու կես միլիոն հայեր զոհվեցին կամ տեղահանվեցին։ Հայերը նաև մասնակցեցին ռուսական բանակի կազմում՝ Կովկասյան ճակատում։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դերը․

  • Ռուսաստանը մինչև 1917 թ․ պայքարում էր Անտանտի կազմում, սակայն հեղափոխությունից հետո դուրս եկավ պատերազմից (Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, 1918 թ.)։
  • ԱՄՆ-ը 1917 թ․ միացավ պատերազմին՝ Անտանտի կողմում և վճռական դեր խաղաց հաղթանակի ապահովման գործում։

Ավարտ

Պատերազմը ավարտվեց 1918 թ․ նոյեմբերի 11-ին, երբ Գերմանիան ստորագրեց հաշտության պայմանագիր։
Պատերազմը ամփոփվեց Վերսալյան պայմանագրով (1919 թ.), որը պարտություն արձանագրեց Գերմանիայի համար։

Հետևանքները․

  • Պատերազմի արդյունքում կազմավորվեցին նոր պետություններ՝ Լեհաստան, Ֆինլանդիա, Չեխոսլովակիա, Հունգարիա, Հարավսլավիա։
  • Կործանվեցին մեծ կայսրություններ՝ Գերմանական, Ավստրո-Հունգարական, Ռուսական և Օսմանյան։
  • Աշխարհի քարտեզը արմատապես փոխվեց։

Ընդհանուր հետևանքներ․
Պատերազմում զոհվեց շուրջ 10 միլիոն մարդ, խեղվածներ՝ ավելի քան 20 միլիոն,

Posted in Հայոց Լեզու 9, նախագծեր 2025

Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը ժամանակակից կոմպոզիտորների վրա

Նախագծի Մասնակիցներ՝

Մհեր Մկրտչյան

Երվանդ Խաչատրյան

Այաան Մանգալ

Մարկ Վարդանյան

Կոմիտասի կենսագրություն

Կոմիտաս Վարդապետը (իսկական անունը՝ Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին, քաղաք Կյոթահիայում (այժմ՝ Թուրքիա)։ Մանկուց կորցնելով ծնողներին՝ նա տեղափոխվել է Էջմիածին, որտեղ կրթվել է Գևորգյան ճեմարանում։ Այստեղ նա նվաճեց բոլորի սերն ու հարգանքը իր բացառիկ երաժշտական ունակություններով և գեղեցիկ ձայնով։


Կոմիտասի դերը

Կոմիտասը համարվում է հայ ազգային երաժշտության հիմնադիրը։ Նա ոչ միայն կոմպոզիտոր և երգահավաք էր, այլև գիտնական, երաժշտագետ և հոգևորական։ Իր գործունեությամբ Կոմիտասը ցույց տվեց, որ հայ ժողովրդական երաժշտությունը ունի ինքնատիպ, բարձրարվեստ և համամարդկային արժեք։

Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները

  • Ազգային ոճի հիմնադրումը – Կոմիտասն առաջինն էր, ով գիտական և ստեղծագործական ձևով հիմնավորեց հայկական ժողովրդական երաժշտության ինքնատիպությունը՝ դրան տալով նոր, մշակված ձևեր։
  • Ժողովրդական հիմք – Նրա ստեղծագործությունների հիմքում ընկած են հայկական ժողովրդական երգերն ու պարերը, որոնք նա հավաքել, վերլուծել և վերամշակել է բարձրարվեստ ձևով:
  • Մելոդիկ պարզություն և խոր արտահայտչականություն – Կոմիտասի մեղեդիները պարզ են, բնական և հոգեհարազատ, սակայն միաժամանակ ունեն հոգեբանական խորություն և ազգային հնչեղություն։
  • Բազմաձայնության յուրօրինակ մոտեցում – Կոմիտասն ստեղծեց ազգային բազմաձայնության նոր ձևեր, որոնք հիմնված էին հայկական հնչողության առանձնահատկությունների վրա, ոչ թե արևմտյան կանոնների։

Ազդեցությունը ժամանակակից կոմպոզիտորների վրա

  1. Ազգային ինքնության պահպանումը երաժշտության մեջ – Կոմիտասը օրինակ դարձավ հետագա սերունդների համար, ցույց տալով, որ ազգային արմատներից կարելի է ստեղծել համաշխարհային արժեք ունեցող երաժշտություն։
  2. Ժողովրդական նյութի մշակման նոր եղանակներ – Շարունակելով Կոմիտասի ավանդույթները՝ կոմպոզիտորներ ինչպես Արամ Խաչատրյանը, Տիգրան Մանսուրյանը, Էդգար Հովհաննիսյանը և ուրիշներ, իրենց գործերում համադրել են ժողովրդական և դասական տարրերը։
  3. Հոգևոր և փիլիսոփայական խորություն – Կոմիտասյան հոգևոր երաժշտության ազդեցությամբ ժամանակակից հեղինակները հաճախ ձգտում են ավելի ներքին, մտորող հնչերանգների։
  4. Վոկալ և քորալ արվեստի զարգացում – Նրա մշակած քորալային մշակույթը դարձավ հիմք հայ ժամանակակից խմբերգային դպրոցի ձևավորման համար։
Posted in Հայոց Լեզու 9

Աշխատանք բառագիտությունից 15․10

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) նիրհել, ննջել, քնել, մրափել
2) վախենալ, երկյուղել, ընկրկել, զարհուրել
3) տխմար, տգետ, բթամիտ, ողորմելի
4) փոս, վիրապ, վեմ, խրամատ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) ապստամբել, ընդվզել, ընդդիմանալ, ընկրկել
2) անհրապույր, տմարդի, անհաճո, տհաճ
3) շտապել, հապաղել, փութալ, աճապարել
4) դժխեմ, անագորույն, ժանտ, դաժան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) շոգ, տոթ, տապ, տենդ
2) ճողոպրել, ճախրել, թռչել, սավառնել
3) նժույգ, հովատակ, երիվար, զամբիկ
4) ակնապիշ, սևեռուն, ակնբախ, անքթիթ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) աժդահա, վիթխարի, հսկա, ահավոր
2) ականավոր, տաղանդավոր, նշանավոր, ակնկոր
3) պարան, ելարան, ճոպան, թոկ
4) հրապուրել, դյութել, հմայել, գերել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2) բիլ, լուրթ, կապուտակ, մով
3) հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
4) դժվար, դյուրին, բարդ, խրթին

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) հանդիմանել, կշտամբել, նզովել, դատապարտել
2) անվայելուչ, անպարկեշտ, լպիրշ, լկտի
3) չքնաղ, չքմեղ, աննման, չնաշխարհիկ
4) պոռթկալ, հրկիզել, բռնկվել, պայթել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) պաղատել, թախանձել, խնդրել, աղաչել
2) պատատուկ, պատնեշ, պարիսպ, պատ
3) քամահրել, վատաբանել, դժգոհել, նախատել
4) չարախոսել, բամբասել, զրպարտել, կեղեքել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) ոստնել, ցատկել, թռչել, գայթել
2) փոկ, գոտի, ամրան, պարան
3) մերձ, մոտ, կիպ, սերտ
4) ապաքինել, բուժել, դարմանել, սրսկել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) արգելել, շանթարգել, խոչընդոտել, կաշկանդել
2) արդար, աչառու, իրավացի, անմեղ
3) դեղին, շիկավուն, դեղձանիկ, խարտյաշ
4) վարագուրել, քողարկել, թաքցնել, սքողել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) շոգ, ջերմ, տոթ, տաք
2) զիջել, զեղչել, ընկրկել, նահանջել
3) հակիրճ, սեղմ, համառ, կարճ
4) կտրուկ, ստեպ-ստեպ, հաճախ, շատ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) պաշտել, աստվածարել, երկրպագել
2) կասկած, վարանում, տարակուսանք
3) պչրել, ծեքծեքել, սեթևեթել
4) խոհեմ, շրջահայաց, թանձրամիտ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) երկնագույն, խաժ, լուրթ
2) իջևան, հանգրվան, օթևան
3) զավեշտ, ծաղր, հեգնանք
4) ամենևին, բնավ, երբեմն

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) երևի, գուցե, թերևս
2) ընդամենը, սոսկ, միայն
3) նախապես, վաղօրոք, կանխապես
4) կատակաբան, զազրաբան, զավեշտախոս

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) թեթևաքայլ-թեթևաշարժ, թափուր-դատարկ
2) ըստ երևույթին֊երևի, տոհմ-գերդաստան
3) եղծել֊արատավորել, եզրահանգել-մտասևեռվել
4) ենթադրաբար֊հավանորեն, սանդուղք-ելարան

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) դրսևորել֊հանդես բերել, բռի-անտաշ
2) գովք֊փառաբանում, զարհուրելի-սահմռկեցուցիչ
3) ստահակ֊սինլքոր, խոկալ-խոնջանալ
4) շաղակրատ֊դատարկախոս, դավադիր-դրուժան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) առաքինի֊անպարկեշտ, անբասիր-անմաքուր
2) անաչառ-անկողմնապահ, համառ-զիջող
3) խճաքար-արահետ, հանդիմանություն-գովեստ
4) համարձակ-աներկյուղ, պարկեշտ-անազնիվ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ:

1) հանել(բերել), ոտք(ոտքի), կրակ(ու)բոց, ծափ(ողջույն)
2) հիթ (շքերթ), հաշտ(ու)համերաշխ, գալ(լցվել), տնե(տուն)
3) ներս(առնել), քաջ(գիտակցել), կիսով(չափ), հավաքել(տալ)
4) աջ(ու)ահյակ, կուժ(կոտրուկ), սարն(ի)վեր, ձեռք(ձեռքի)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում միասին:

1) ծուռտիկ (մուռտիկ), զին(ուժ), հետ(միջօրե), վերից(վար)
2) կարոտ(ախտ), ձեռք(բերում), ձայն(երիզ), կաթիլ(առ)կաթիլ
3) ծայր(ի)ծայր, որոտ(ընդ)ոստ, սարե(սար), առ(հավետ)
4) խաղող(օրհնեք), վաղուց(ի)վեր, գետ(անցում), ափ(հանում)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:

1) երկու(երրորդ), Տեր(Պետրոսյան), ուշ(ուշ), գիր(գրականություն)
2) անուն(ազգանուն), ձեռք(ձեռքի), հայերեն(անգլերեն), հեն), Սայաթ(Նովա)
3) ազգային (ազատագրական), մեկ(երկու), քափ(քրտինք), քչից(շատից)
4) գոռում գոչյուն), կռել(կոփել), մեն(մենակ), դեմ(դիմաց)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:

1) ալ(կարմիր), քաշել(մոտեցնել), ուրախ(զվարթ), տալ(առնել)
2) (Տեր)Ավագյան, քաշել(քաշքշել), քաղաք(ամրոց), փայել(փայփայել)
3) ունեցած(չունեցած), ուսանող(ուսանողուհի), վառ(նարնջագույն), ստորակետ(գիծ)
4) սուս(փուս), ջրմուղ(կոյուղի), պատեհ(անպատեհ), չորս(միլիոն)անոց

  1. Ո՞ր կապակցությունը դարձվածային իմաստ չունի:

1) աստղը շողշողալ
2) աստղը խավարել
3) աստղով լինել
4) աստղ ընկնել

  1. Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա:

1) Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկության սննկացումը դաս լինի մյուսներին:
2) Աղջկան տեսնում էր թե չէ, միանգամից անակնկալի էր գալիս: 3) Նրա ձեռքին եղել է ինքնաձիգ, և նա սպառնացել է շրջապատի մարդկանց:
4) Երբեմն այնքան ուժգին էր ձգում սանձը, որ ձին գիրթ կանգ էր առնում:

  1. Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա:

1) Նրա այդ վատ արարքը ծանր խարան է իր ընտանիքի համար:
2) Բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն ապարդյուն:
3) Ոչ թե հետաքրքրությունն էր նվազել, այլ տուժվածները հոգնել էին իրենց պայքարից:
4 ) Անբասիր վարկը ձեռք էր բերել տարիների անխոնջ աշխատանքով:

  1. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1) Վկայի ցուցմունքը օգնեց արդարացնելու մեղադրյալին:
2) Ֆիլմ դիտելիս սիրում եմ որևէ բան ճաշակել:
3) Ծանր աշխատանքից նրա ուժերն արդեն հատում էին:
4) Չքնաղ այդ տեսարանը հաճելի զգացումներ պարգևեց ինձ:

25. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
2) Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
3) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
4) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։

  1. Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1) աչք ածել — շուրջը նայել, հոգու աչքեր — ներզգացողություն
2) կոտր ընկնել — հակառակվել, սրտում կրակ վառել — ոգեշնչել
3) ուղտը պոչով կուլ տալ — գռփող լինել, օձի կծած — չար և անգութ
4) աջ ու ձախ նայել — քայլերը կշռադատել, սիրամարգի փետուրներով ագռավ — արտաքին շքեղությամբ ներքին դատարկությունը ծածկող մարդ

  1. Ոտքերն ընկնել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում:

1) մեկի հովանավորությանը դիմել
2) ստորաքարշություն անել
3) մեկի հանդեպ հիացմունքով լցվել
4) խնդրել, աղերսել

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Մեղադրյալը, դողը սրտին, սպասում էր իր դատավճռին:
2) Վախից սիրտս դող ընկավ:
3) Մարմնումս հանկարծ անսովոր դող զգացի:
4) Սեքենայի դողը փոխել էր պետք:

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Պատվական անգին ջավահիր, լալ — Բադեշխան իս ինձ ամա:
2) Ուզում եմ լալ բախտիս համար:
3) Թե կարող ես լալ, մի՛ զսպիր արցունքներդ․ դրանք մաքրում են հոգին:
4) Շատրվաններն սկսեցին հեծկլտալ ու լալ:

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Սուր վերցնողը սրից էլ կընկնի:
2) Իմ սո՜ւր, արթուն ականջում Մի խոր ձեն է միշտ հընչում:
3) Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր, Սու՜գ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ…
4) Սուր ճոճելով ոչ մի լավ բանի էլ չես հասնի: