1.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.
ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական
բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական
գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել
դ. նյարդայնանալ, խճանկար, գծապատկեր, վիպագիր
ե. թխամորթ, բնական, սառցաբեկոր, թվանշան
զ. սերնդակից, ձեռագրաբան, կատվախոտ, քաղքենի
է. ճչակ, սնդուկ, ձիթապտուղ, փետրազարք
ը. գեղեցկադեմ, խուզարկու, շիկավուն, ընդգծում
թ. քմահաճ, լրահավաք, գնանկում, բաժնետոմս
Ժ. հատկանիշ, ոճրագործ, մթամած, հոգեբուժարան
ժա. վճռաբեկ, կրթված, օժտել, սարդոստայն
ժբ. թվազույգ, քղանցք, իրիկնային, կորուսյալ
ժգ. բարեսրտորեն, հնավանդ, մարդկայնորեն, պատանեկան
ժդ. հավասարազոր, որկրամոլ, փոշեխառն, հնչուն
ժե. հավիտենական, մշակութային, զրախոսություն, հնձվոր
ժզ. կրկնուսույց, ատենադպիր, ողջունել, կապտորակ
2.Ո՞ր բառում ածանցի հնչյունափոխություն կա.
ա. ազնվայր, սնահավատ, սիգաճեմ, սրճաման
բ. սիզախոտ, մամլել, շարժման, հնագետ
գ. պատմվածք, մարմնական, վարչական, սնանկանալ
դ. ուսուցչական, ձեռագիր, պատրանք, մահճակալ
ե. առօրեական, որդյակ, բարորակ, դռնապան
զ. գրավչություն, կալանավայր, արդուկ, վիպասք
է. հայրենադարձ, ալյակ, ամրակ, ջնջոց
ը. լսարան, սննդամթերք, գյուղատնտես, զսպանակ
թ. զմռսել, առաձգական, այժմեական, տավղահար
ժ. բնութագիր, կարկաչյուն, կուրացնել, երկվայրկյան
ժա. բուժակ, դստրիկ, ըմպել, գալստյան
ժբ. ծածկամիտ, գործնականորեն, հմտանալ, պատժաչափ
3․ Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն կա.
ա. նախնադար, կառուցվածք, դեղնազօծ, լրտես
բ. գործնական, սերնդափոխություն, հրթիռ, վայրենություն
գ. հավերժական, ականջալուր, ներարկել, սրահայաց
դ. գուժկան, ուսուցչանոց, առաջնային, միաբան
ե. վերջնագիր, վիմարձան, ուխտադրուժ, հասկանալ
զ. սուզակ, սառցաբեկոր, դպիր, կոչնակ
է. կարծրամիտ, վկայական, կարգազանց, դերուսույց
ը. հրավերք, ենթարկվել, բրդել, մկրատել
4․ Նշեք այն բառը, որում երկհնչյունը սղվել է.
ա. սփռոց, հորաքույր, կուրացուցիչ, վերջալույս
բ. ձնհալ, սառցաբեկոր, սուրալ, կտակել
գ. արնավառ, ձնեմարդ, փայլփլել, լուծարում
դ. բուրաստան, բնավեր, սյունազարդ, կապտավուն
ե. ժանեկազարդ, խոխոջուն, քնքշանալ, ալրաղաց
զ. բուսակեր, համայնական, հեծելազոր, սփռել
է. ձնագնդի, սառցահատ, վայրիվերո, նույնանման
ը. գունեղ, պաշտոնեական, արնանման, անուշահամ
5․ Նշեք այն բառը, որում ձայնավորի սղում չկա.
ա. մարդկային, կրկնուսույց, ճահճապատ, գրագիր
բ. դեղնազօծ, լրագիր, ձեռագրաբան, բաժնետեր
գ. երգչախումբ, լուսատու, նախրապան, քննություն
դ. վայրենանալ, գրչագիր, քաղքենիություն, հուսաբեկ
ե. ջլապինդ, գործնական, քնքշանալ, առջև
զ. վճռաբեկ, ծխախոտ, ծնրադիր, զննել
է. անդադրում, ծաղկավոր, թերահավատ, ծնունդ
ը. ամրակ, խտանալ, պանրաջուր, քենակալ
թ. կաղնեփայտ, ոճրագործ, կռել, խորտկարան
Ժ. բնակիչ, կանխարգելել, որկրամոլ, մասրենի
ժա. ատենադպիր, ճմռել, հովվական, շիրմաքար
ժբ. բռնցքամարտ, մարմնական, միջնադար, հայրենասեր
ժգ. երկնասլաց, բաժնետեր, մրցանակ, բարություն
ժդ. թթվածին, մարմնեղ, դեղնազօծ, բարօրություն
ժե. բազմակի, մանկաբարձ, կաղնուտ, գնացուցակ
ժզ. վեհանձնորեն, տամկանալ, ամսավարձ, սնանկ
6․ Նշեք այն բառը, որում ձայնավորը հնչյունափոխվել է՝ վերածվելով բաղաձայնի.
ա. հոգյակ, հոգեբան, ատենակալ, հոգեվիճակ
բ. բարետես, բարօրություն, մեղվաբույծ, վայրկենական
գ. կռնատ, մատնացույց, մագլցել, պատանյակ
դ. վիմագիր, հաշվապահ, կատվառյուծ, վրձնահարված
ե. պատվական, ազնվազարմ, լեզվակիր, հազվագյուտ
զ. անվադող, հովվական, չվերթ, մատռվակ
է. ալյակ, յոթնյակ, կիսամյակ, լուսնյակ
ը. աղավնյակ, հարսնյակ, տասնյակ, օթյակ
7․ Նշեք այն բառը, որում հնչյունափոխություն չկա.
ա. հրապուրանք, խարխլել, կուսակալ, սպառնալ
բ. կուրացուցիչ, մրմռոց, սպարապետ, չարաճճի
գ. մրցավեճ, վարձկան, ցրիչ, ճռնչոց
դ. լսարան, քրմապետ, խճճել, հացթուխ
ե. ուսուցիչ, կործանիչ, կտրիչ, հաշվիչ
զ. հաստաբեստ, քրմապետ, պատմել, ամրակ
է. կոխկռտել, լեզվանի, սղաճ, պտուտակ
ը. հացազգի, փամփշտակալ, բարձրահասակ, հոգևոր
թ. գանգրահեր, մատենագիր, արկղիկ, հանդուգն
Ժ. դուստրեր, բազպան, առվեզր, քրտնաթոր
ժա. կատակախոս, մաքրամաքուր, մանրավաճառ, արթնանալ
ժբ. առաջնածին, զուգալող, կազմարար, կամրջակ
8․ Ո՞ր բառն է կազմված առանց հնչյունափոխության.
ա. թուլակազմ, կլանել, գրչագիր, անդադրում, հորատել
բ. թխամորթ, գրգամոլ, վատորակ, ճահճապատ, պարսկական
գ. վարելահող, ձեռագրաբան, ռմբակոծել, մեղվարում
դ. ճարպկություն, կարկտաբեր, փաղաքշանք, կծկել, մորի
ե. հանդգնել, հարստանալ, սնահավատ, փչակ, վարձկան
զ. տարեգիր, փթթել, օժտված, գեղանկար, հաշվենկատ
է. աղմկահույզ, ամսաթիվ, ներկատու, գիշակեր, զուգապար
ը. շիկահեր, տրամագիծ, պատմել, խախտել, խարսխակայան
թ. սարահարթ, սաստկաձայն, նշագեղձ, դպրատուն, դրժել
Ժ. դռնապան, համալսարան, եղջերվամիս, սիրալիր, հանքահոր
ժա. ջահակիր, ջղային, դալկահար, ստուգայց, ստրկամիտ
ժբ. փխրուն, խուզարկու, իրիկնային, դիպված, կանաչավուն
ժգ. աղեկտուր, դիտարան, ժայռակղզի, ուրվական, փետրազար
ժդ. դիմադիր, տերևաթափ, երեսնական, փշրել, երդմնազանց
ժե. ալեհավաք, մաքրամաքուր, սյունազարդ, լրահավաք, ծածկոց
ժզ. լերդանալ, պարպել, պարսպապատ, մրջնաթթու, համարձակ
ժէ. ժուժկալ, տնաբույս, քնքշանալ, քմահաճ, մահարձան
ժը. դասագիրք, մածնաբրդոշ, դդմապուր, թզաչափ, մտածմունք
ժթ. վրիպանք, զրուցարան, լռակյաց, մեծախոս, երաժշտագետ
ի. դստրիկ, աղմկել, նկարակալ, լուսամուտ, պարտիզակ
իա. լվիճ, սնափառ, արևմտահայ, պաստառապատ, նշաձող