Posted in Հայոց Լեզու 9, Հայոց Լեզու 9

Բառ

Այն հնչյունը կամ հնչյունախումբը, որն արտահայտում է իմաստ, կոչվում է բառ։ Բառերն ըստ կազմության լինում են պարզ, պարզ ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր։ Բառերը կարող են կազմված լինել արմատից, ածանցից և վերջավորություններից։
Արմատը՝ բառի հիմնական իմաստ արտահայտող մասն է։
Ածանցներն, ավելանալով բառին կամ արմատին, փոխում են բառիմաստը։
Վերջավորությունները փոխում են բառի ձևը, օրինակ՝
տուն — արմատ
տնային — «ային» ածանց
տնից — «ից» վերջավորություն

Բառերն ըստ իմաստի լինում են հոմանիշներ, հականիշներ, համանուններ։
Հոմանիշ են կոչվում այն բառերը, որոնք արտահայտում են նույն կամ մոտիկ իմաստ։ Օրինակ՝ գեղեցիկ — սիրուն, պարզ — զուլալ

Հականիշներն արտահայտում են հակառակ իմաստներ։ Օրինակ՝ կարճ — երկար, զուլալ — պղտոր

Համանունները կամ նույնանունները այն բառերն են, որոնք ձևով նույնն են, իմաստով՝ տարբեր։ Օրինակ՝ սեր (զգացմունք) — սեր (կաթի վրայի սեր), տուն (բնակավայր) — տուն (բանաստեղծության տուն)

Leave a comment