Posted in Պատմություն 9

 էսսե

Հայ ժողովրդի պատմությունը լի է հերոսական դրվագներով, որտեղ փառքով են հիշատակվում ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հայ կինը դարեր շարունակ եղել է ոչ միայն օջախի պահապան, այլև հայրենիքի պաշտպան։ Այս գաղափարը գեղարվեստական ուժեղ արտահայտություն է ստացել Հովհաննես Թումանյան-ի «Թմկաբերդի առումը» պոեմում, իսկ պատմական իրականության մեջ այն մարմնավորվել է Այծեմնիկի սխրանքով՝ Անիի պաշտպանության ժամանակ։

Թումանյանի պոեմում ներկայացված է Թմկա տիրուհու ողբերգական կերպարը։ Պարսից Շահը, հիացած նրա գեղեցկությամբ, իր աշուղին ուղարկում է՝ խոստանալով անսահման գանձեր, փառք և ոսկի գահ։ Թմկա տիրուհու ներաշխարհում սկսվում է պայքար՝ մի կողմից ամոթն ու դավաճանության գիտակցումը, մյուս կողմից՝ արքայական փառքի գայթակղությունը։ Վերջապես նա դավաճանում է իր ամուսնուն՝ Թաթուլին, և բացում է բերդի դարպասները թշնամու առաջ։

Այսպիսով, պոեմում հայ կնոջ կերպարը ներկայացվում է ողբերգական հակադրությամբ․ գեղեցկությունը և թուլությունը կարող են դառնալ կործանման պատճառ։ Թումանյանը ցույց է տալիս, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ դավաճանությունը հայրենիքի հանդեպ։

Ի տարբերություն գեղարվեստական այս կերպարի՝ պատմությունը մեզ է ներկայացնում Այծեմնիկի հերոսական օրինակը։ XII դարում, երբ սելջուկ-թուրքերը պաշարել էին Անի քաղաքը, Այծեմնիկը կանգնած էր պարիսպների վրա և քաջաբար կռվում էր թշնամու դեմ։ Ըստ Սամվել Անեցի պատմիչի՝ նա, անգամ վիրավոր լինելով, նետերը հանում էր իր մարմնից և հետ ուղարկում թշնամուն։

Այսպիսով, թե՛ գեղարվեստական, թե՛ պատմական աղբյուրները ցույց են տալիս հայ կնոջ դերի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում։ «Թմկաբերդի առումը» պոեմը զգուշացնում է դավաճանության վտանգի մասին, իսկ Այծեմնիկի պատմությունը ներշնչում է հավատ, ուժ և հայրենասիրություն։ Հայ կնոջ կերպարը կարող է լինել և՛ ողբերգական, և՛ հերոսական, բայց պատմությունը հավերժ հիշում է նրանց, ովքեր հավատարիմ են մնում իրենց հայրենիքին։

Posted in Քիմիա 9

Քիմիա ինքնաստուգում

Առօրյա կյանքում հաճախ եք լսել «թթու» բառը։ Սննդի մեջ օգտագործել եք քացախաթթուկիտրոնաթթուչհասած խնձոր ուտելիս զգացել եք խնձորաթթվի համըԻ՞նչն է ընդհանուրայդ թթուների համար

ունեն թթու համ,

  • Քիմիական բաղադրություն: Պարունակում են շարժունակ ջրածնի ատոմներ (
  • Համ: Ունեն բնորոշ «թթու» համ։
  • Դիսոցում: Ջրում լուծվելիս առաջացնում են  իոններ։
  • Հատկություն: Ունեն «ուտիչ» (կոռոզիոն) հատկություն, կարող են քայքայել որոշ նյութեր

2. Ո՞ր շարք են ներառված միայն թթվային օքսիդներ.

ш) СаO, CuO, CO

բ) CO2, Li2O, N2O3 

գ)S02, CO2, N2O

դ) Na2O, K2O, Li2O 

3. Ո՞ր թթուներն են համապատասխանում N2O3, N2O5, SO2 օքսիդներինԳրե՛ք այդ օքսիդների և ջրի միջև ընթացող ռեակցիաների հավասարումներըանվանե՛ք սկզբնանյութերն ու արգասիքները

N₂O₃ + H₂O → 2HNO₂
(ազոտային թթու)

N₂O₅ + H₂O → 2HNO₃
(ազոտական թթու)

SO₂ + H₂O → H₂SO₃
(ծծմբային թթու)

4. Ի՞նչ է թթվային մնացորդըԳրե՛ք ազոտականծծմբական և ֆոսֆորական թթուներիթթվային մնացորդների բանաձևերըորոշե՛ք վալենտականությունը:

Ազոտական թթու՝ HNO₃ → NO₃⁻ (վալենտականություն՝ I)
Ծծմբական թթու՝ H₂SO₄ → SO₄²⁻ (վալենտականություն՝ II)
Ֆոսֆորական թթու՝ H₃PO₄ → PO₄³⁻ (վալենտականություն՝ III)

5.Ո՞ր նյութն ունի ավելի մեծ Mr․
ա) N₂ թե՞ O₂
բ) CH₄ թե՞ CO₂
գ) NaCl թե՞ KCl

6.Պատրաստել ենք 100 գ 5% աղի լուծույթ։ Քանի՞ գրամ աղ կա լուծույթում։

Պատասխան՝ 5 գ աղ

7.Նշե՛ք ռեակցիայի տեսակները

ա) 2H₂ + O₂ → 2H₂O
բ) NaOH + HCl → NaCl + H₂O
գ) Zn + CuSO₄ → ZnSO₄ + Cu
դ) CaO + H₂O → Ca(OH)₂

ա) Միացման ռեակցիա
բ) Չեզոքացման (փոխանակման)
գ) Տեղակալման
դ) Միացման

8. Հաշվե՛ք թթվածնի զանգվածային բաժինը H3PO4 ի մոլեկուլում.

H₃PO₄ = 98 գ/մոլ
Թթվածին = 4×16 = 64

9.Գտիր տարրերի օքսիդացման աստիճանները: 

ա) NH₃ → N = -3, H = +1
բ) NO → N = +2, O = -2
գ) N₂ → 0
դ) HNO₃ → H = +1, N = +5, O = -2

10. Քանի՞ էլեկտրոնային թաղանթ ունի Al (Z = 13) ատոմը:Գրիր էլեկտրոնային բանաձևը:

ա) 2
բ) 3
գ) 4
դ) 13

11. Ո՞ր տարրի արտաքին թաղանթում կա 6 էլեկտրոն.

ա) N
բ) O
գ) F
դ) Ne

12.

1.Քանի՞ մոլ է 34 գ NH₃-ը։

2.Քանի՞ լիտր N₂ կա 0.5 մոլի դեպքում (նորմալ պայմաններում)

3.Քանի՞ գ է 0.2 մոլ H₃PO₄-ը

4.Քանի՞ գ NH₃ կստացվի 28 գ N₂-ից
Հավասարում՝
N₂ + 3H₂ → 2NH₃

5.Քանի՞ մոլ է 44.8 լ N₂ (նորմալ պայմաններում