- Բնութագրե՛ք Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը:
- Արմավիրի մարզ գտնվում է Հայաստանի արևմտյան մասում՝ Արարատյան դաշտավայրում։ Հարավից սահմանակից է Թուրքիային, իսկ Հայաստանի ներսում՝ Արարատի և Արագածոտնի մարզերին։ Մարզի տարածքը հիմնականում հարթավայրային է, կլիման՝ տաք և չոր։ Մոտ լինելը Երևանին և կարևոր ճանապարհներին նպաստում է տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը:
- Վերլուծե՛ք Արմավիրի մարզի բնառեսուրսային ներուժը:
- Մարզը հարուստ է բնական ռեսուրսներով, որոնք հիմնականում նպաստում են գյուղատնտեսությանը։ Բնական ռեսուրսներն են օրինակ՝ բերրի հողերը, ջրային ռեսուրսները (Արաքս և Մեծամոր գետերը), արևոտ կլիման։
- Օգտվելով համացանցից նկարագրի՛ր Էջմիածին և Մեծամոր քաղաքների կարևորությունը։
- Էջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոնն է։ Այստեղ գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Քաղաքը նաև կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն է։ Մեծամոր քաղաքը հայտնի է էներգետիկ նշանակությամբ, քանի որ այստեղ է գտնվում Հայաստանի ատոմային էլեկտրակայանը՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայան, որը երկրում էլեկտրաէներգիայի կարևոր աղբյուր է։
- Առանձնացրե՛ք Արմավիրի մարզի խոշոր, գերխոշոր և հայտնի գյուղերը:
- Արշալույս, Փարաքար, Մուսալեռ, Արաքս, Մարգարա, Բաղրամյան գլուղերը։
- Արդյունաբերության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
- Արմավիրի մարզում առավել զարգացած են շինանյութերի արտադրությունը, սննդի արդյունաբերությունը, գինեգործությունն ու կոնյակագործություը և էլեկտրաէներգիայի արտադրություն
- Գյուղատնտեսության մեջ ի՞նչ ճյուղեր են գերակշռում։
- Մարզի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Զարգացած են անասնապահությունը, խաղողագործությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը և հացահատիկային մշակաբույսերի աճեցումը։
- Մարզում ինչպիսի՞ նշանավոր վայրեր գիտես։
- Մեծամորի հնավայր, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոց տաճար, Սարդարապատի հուշահամալիր
Day: March 17, 2026
Դաս 14. (09.03-15.03)
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ուժն են անվանում Ամպերի ուժ:
Ամպերի ուժը այն ուժն է, որով մագնիսական դաշտը ազդում է հոսանքակիր հաղորդիչի վրա։
2. Ինչպե՞ս է ուղղված մագնիսական դաշտում հոսանքակիր հաղորդիչի վրա ազդող ուժը:
Այն ուղղված է հաղորդիչի և մագնիսական դաշտի գծերի նկատմամբ ուղղահայաց
3. Մագնիսական դաշտում հոսանքակիր շրջանակի ո՞ր դիրքում է նրա վրա ազդող ուժերի մոմենտը զրո:
Երբ շրջանակի հարթությունը ուղղահայաց է մագնիսական դաշտի գծերին։
4. Ի՞նչ է էլեկտրաշարժիչը, և ի՞նչ կառուցվածք ունի այն:
Էլեկտրաշարժիչը սարք է, որը էլեկտրական էներգիան փոխակերպում է մեխանիկական էներգիայի։ Այն բաղկացած է մագնիսից, շրջանակից, կոլեկտորից, խոզանակներից:
5. Ի՞նչ դեր է կատարում կոլեկտորն էլեկտրաշարժիչում։
Կոլեկտորը փոխում է շրջանակում հոսանքի ուղղությունը, որպեսզի շարժումը շարունակվի նույն ուղղությամբ։
6. Ինչ առավելություններ ունեն էլեկտրաշարժիչները:
7. Ո՞ր երևույթն են անվանում էլեկտրամագնիսական մակածում։
Այն երևույթն է, երբ փոփոխվող մագնիսական դաշտի ազդեցությամբ հաղորդիչում առաջանում է հոսանք։
8. Ի՞նչ տեղի կունենա, եթե Ֆարադեյի փորձերում մեկ մագնիսի փոխարեն կոճի մեջ մտցնենք իրար հպված երկու մագնիս, որոնց բևեռները՝ ա. համընկնում են, բ. հակադիր են:
9. Ի՞նչ կառուցվածք ունի փոփոխական հոսանքի պարզագույն գեներատորը։
Այն բաղկացած է մագնիսից, պտտվող շրջանակից, օղակներից, խոզանակներից:
10. Ո՞ր հոսանքն են անվանում փոփոխական:
Այն հոսանքը, որի ուժգնությունն ու ուղղությունը ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվում են։
11. Ի՞նչ հաճախություն ունի մեր երկրում օգտագործվող փոփոխական հոսանքը:
12. Ի՞նչ էներգիայի շնորհիվ է արտադրվում էլեկտրաէներգիան`ա. հիդրոէլեկտրակայաններում,բ. ջերմաէլեկտրակայաններում:
ա) Հիդրոէլեկտրակայաններում՝ ջրի էներգիայի շնորհիվ։
բ) Ջերմաէլեկտրակայաններում՝ վառելիքի այրման արդյունքում ստացված ջերմային էներգիայի շնորհիվ։
13. Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:
Էլեկտրական և մագնիսական դաշտերի միասնական դաշտն է, որը ստեղծվում է լիցքերով և հոսանքներով։
14. Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը։
Դա էլեկտրամագնիսական դաշտի տատանումների տարածումն է տարածության մեջ։
15. Գրե՛ք էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագության, ալիքի երկարության և տատանումների հաճախության կապն արտահայտող բանաձևը:
16. Որքան է էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագությունը վակուումում:
Դաս 13. (02.03-07.03)
Հարցեր և առաջադրանքներ
1. Թվարկե՛ք մագնիսից ձգվող նյութեր:
Մագնիսից ձգվում են՝ կոբալտ, երկաթ, պողպատ, նիկել և դրանց համաձուլվածքները։
2. Ո՞ր մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:
Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ։
3. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում մագնիսի բևեռներ:
Մագնիսի ծայրամասերը, որտեղ մագնիսական ուժը ամենաուժեղն է, կոչվում են մագնիսի բևեռներ (հյուսիսային և հարավային)։
4. Ինչպե՞ս են փոխազդում մագնիսների` ա. նույանուն բևեռները, բ. տարանուն բևեռները:
Նույնանուն բևեռները՝ իրար վանում են։ Տարանուն բևեռները՝ իրար ձգում են։
5. Ինչպե՞ս կարել է որոշել մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:
Մագնիսը կախում են թելով կամ մոտեցնում կողմնացույցի սլաքին։ Հյուսիս ցույց տվող բևեռը՝ հյուսիսային բևեռ է: Մյուսը՝ հարավային բևեռ։
6. Պողպատե երկու չորսուներից միայն մեկն է մագնիսացված: Չօգտագործելով ոչինչ, բացի այդ չորսուներից, ինչպե՞ս կարելի է տարբերել մագնիսացած չորսուն:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ նմանություն ունեն երկու լիցքերի և երկու մագնիսների փոխազդեցությունները:
Նույնանունները վանում են, իսկ տարանունները ձգում են։
2. Ո՞րն է Էրստեդի հայտնագործության էությունը:
Էլեկտրական հոսանքը ստեղծում է մագնիսական դաշտ, որը շեղում է մագնիսական սլաքը։
3. Կարելի՞ է արդյոք մագնիսական սլաքի օգնությամբ որոշել հոսանքի առկայությունը հաղորդալարում: Պատասխանը հիմնավորեք:
Այո։ Եթե հաղորդալարով հոսանք անցնի, ապա մագնիսական սլաքը կշեղվի։
4. Ինչպե՞ս կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:
Մագնիսական սլաքը մոտեցնում են կոճին։ Սլաքի հյուսիսային ծայրը ձգվում է դեպի կոճի հարավային բևեռը։
5. Ինչո՞վ են տարբերվում հաստատուն մագնիսը և հոսանքակիր կոճը:
6. Ո՞րն է Ամպերի վարկածի էությունը:
Մագնիսական երևույթները առաջանում են նյութի ներսում գտնվող փոքր էլեկտրական հոսանքներից։
7. Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ դասասենյակում մագնիսական դաշտ կա:
Կողմնացույցը միշտ ուղղվում է հյուսիս-հարավ ուղղությամբ, ինչը ցույց է տալիս, որ Երկիրը ունի մագնիսական դաշտ։
8. Ի՞նչ են մագնիսական դաշտի գծերը:
Դրանք երևակայական գծեր են, որոնք ցույց են տալիս մագնիսական դաշտի ուղղությունն ու ձևը։
9. Պատկերեք հաստատուն մագնիսի և հոսանքակիր կոճի մագնիսական դաշտերի գծերը` նշելով դրանց ուղղությունները:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր սարքն են անվանում էլեկտրամագնիս:
Երկաթե միջուկով կոճը, որի միջով հոսանք անցնելիս առաջանում է մագնիսական դաշտ, կոչվում է էլեկտրամագնիս։
2. Բերե՛ք էլեկտրամագնիսի կիրառության օրինակներ։
Վերելակային մագնիսներ, էլեկտրական զանգ, էլեկտրական շարժիչներ։
3. Ի՞նչ կառուցվածք ունի կողմնացույցը:
Կողմնացույցը ունի մագնիսական սլաք, շրջանաձև սանդղակ և առանցք։
4. Որտե՞ղ են տեղակայված Երկրի մագնիսական բևեռները:
Դրանք գտնվում են մոտավորապես աշխարհագրական բևեռների մոտ։
5. Ինչո՞վ է պայմանավորված մագնիսական շեղման երևույթը:
Այն առաջանում է, քանի որ աշխարհագրական և մագնիսական բևեռները չեն համընկնում։
6. Ի՞նչ է մագնիսական փոթորիկը, և ինչո՞վ է այն պայմանավորված:
Մագնիսական դաշտի ուժեղ փոփոխություն է, որը առաջանում է Արևի ակտիվության պատճառով։
7. Մագնիսացած ասեղն ամրացրեք խցանին և դրեք ջրի մակերևույթին: Ի՞նչ տեղի կունենա:
Երկու վեկտորների կազմած անկյունը։ Վեկտորների սկալյար արտադրյալը
Առաջադրանքներ․
1)Գտե՛ք |a| = 4, |b| = 3 երկարությամբ՝ վեկտորների սկալյար արտադրյալը, եթե դրանց կազմած անկյունը 30° է:
6✓3
2)45° անկյուն կազմող a և b վեկտորների սկալյար արտադրյալը 8 է, a = 2√2: Գտե՛ք |b|-ն:
3)Գտե՛ք a և b վեկտորների կազմած անկյունը, եթե |a| = 5, |b| = 4, a ․ b = -10:
4)a և b վեկտորների կազմած անկյունը 90° է: Գտե՛ք a(a + b) -ն, եթե
|a| = 5:
5)a և b վեկտորները հակուղղված են: Գտեք 2a և 3b վեկտորների սկալյար արտադրյալը, եթե |a| = 6, |b| = 4 :
6)Գտե՛ք a{3;-4} և b{2;6} վեկտորների սկալյար արտադրյալը:
7)a{3;-4}, b{9; -3}, c{6;-2}, d{3;-2} վեկտորներից որո՞նք են ուղղահայաց p {2;6} վեկտորին:
8)Գտե՛ք x-ը, եթե a{x;2} և b{4;-2} վեկտորների սկալյար արտադրյալը 12 է: