Posted in Երկրաչափություն 9

Կոորդինատային հարթություն

Առաջադրանքներ․
1) Գտե՛ք A և B ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները, եթե
ա) A(2; 3), B(-2; 1)

x=2-2/2=0
y=3+1/2=2
բ) A(1; 8), B(5; 5)

x=1+5/2=3
y=8+5/2=6,5

2) Գտե՛ք AB հատվածի B ծայրակետի կոորդինատները, եթե C(2; — 1) կետը այդ հատվածի միջնակետն է, իսկ A ծայրակետը ունի (3; 5) կոորդինատները:
3+xB/2=2=3+xB=4
5+yB/2=-1=5+yB=-2
xB=1, yB=-7
B(1;-7)
3) Գտե՛ք B կետի կոորդինատները, եթե այն A(3; −4) կետի համաչափն է կոորդինատների սկզբնակետի նկատմամբ:

B(-3;4)


4) Գտե՛ք A(-2; 3) կետի` x-երի առանցքի նկատմամբ համաչափ B
կետի կոորդինատները:

B(-2;-3)


5) Գտե՛ք C(7; 2) կետի՝ y-ների առանցքի նկատմամբ համաչափ D
կետի կոորդինատները:
D(-7;2)


6) Ինչի՞ է հավասար A(2; — 3) կետի հեռավորությունը՝
ա) x-երի առանցքից

3-ով
բ) y-ների առանցքից

2-ով
գ) կոորդինատների սկզբնակետից

3-ով և 2-ով

7) Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը, եթե.
ա) A(1;-3), B(1; 2)

5
բ) A(2; 3), B(1; −1)

4
գ) A(0; 2), B(4; -1)

3

8) Գտեք ABC եռանկյան պարագիծը, եթե A(8; 1), B(5; -3), C(11; -3)։

9)Գտեք Ox առանցքի այն կետի կոորդինատները, որը գտնվում է A(5;3) կետից 5 հեռավորության վրա:

Posted in Գրականություն 9

Ավ․ Իսահակյան

Երկու արվեստագետ

Միևնույն քաղաքում ապրում էին երկու քանդակագործ։ Նրանցից ամեն մեկի հոգում, ինչպես արևը երկնքի խորքում, բոցավառվում էր գեղեցիկի կատարելատիպը։ Եվ նրանցից ամեն մեկը ճգնում էր իր հոգու այդ անձև, անմարմին գեղեցկությունը դրսևորել, հանել հոգու անհունից, ձև ու մարմին տալ նրան, դարձնել ըմբռնելի, շոշափելի։
Եվ ուժգնապես տենչում էին նրանք իրենց ներաշխարհի կատարելատիպ գեղեցիկը իրացնել-առարկայացնել, անմահացնել հավերժորեն։
Եվ նրանցից ամեն մեկը վեր առավ մարմարիոնի զանգվածը և աշխատեց նրա վրա. մեկն աշխատում էր գիշեր և ցերեկ, ցերեկ և գիշեր, ճգնելով և տառապելով, լուռ և մտախոհ, իսկ մյուսն՝ ուրախ և զվարթ երգը շուրթերին, մանկան պես խաղալով մարմարիոնի հետ։
Մեծ ամբոխը, որ խռնվում է շուկաներում և հրապարակներում, որ հացից հետո գեղեցկություն է որոնում հրճվելու համար, լռիկ ու հետաքրքիր դեգերում էր անխոնջ մեծ արվեստագետների տան շուրջը՝ գոնե մի անգամ տեսնելու այն վսեմական գեղեցկության մի ճաճանչը, որ բխում է նրանց ստեղծագործ հոգու անհունից, ինչպես արևը տիեզերական մռայլների անդունդներից։
Եվ հասավ օրը, երբ առաջին արվեստագետը ավարտեց իր երկը, և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։
Ամբոխը ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել. բացին շղարշները, և արևի ոսկեհուռ սլաքների տակ շողաց շուշանափայլ — մի չքնաղագեղ կույսի անդրի։
Եվ ամբոխը հոգեզմայլ և հափշտակված՝ ծունր իջավ գեղեցկի առջև, երկրպագեց նրա կատարելատիպին, ներբողներ երգեց արվեստագետին։
Իսկ ինքը, ձուլված  ամբոխի մեջ, նրա շարքերում, նրա հետ ծնրադիր երկրպագում էր իր ստեղծագործությունը, գոհունակ և հիացած իր անրջական գեղեցկի մարմնացումով։
Եվ խոսում էր ինքն իր սրտի հետ. -«Իմ հոգում կատարյալ գեղեցիկն էր բոցավառվում. և ես կարողացա արտահայտել բոլորը, ամբողջը, իմ սրբության սրբությունը, որին ես պաշտում եմ»։

Հասավ այն օրը, երբ մյուս արվեստագետը, որ ստեղծագործում էր երգով ու խաղով, ավարտեց իր երկը. և շղարշների ներքո պարուրված նրա քանդակածոն հրապարակ տարվեց։ Բացին շղարշները, և արևի ոսկեհատ սլաքների տակ շողշողաց շուշանափայլ մարմարիոնը — մի հիացական, գեղահրաշ կույսի անդրի։
Ամբոխը, որ անշշուկ՝ ծով էր կապել հրապարակում և ալիք-ալիք կանգնել, երբ տեսավ անդրին, մի մարդու պես գետին խոնարհվեց, երկրպագեց և ծովի նման շառաչեց.
-Ահա՛ իսկական գեղեցիկը, միակ կատարյալը՝ անմահ և հավերժական. փա՜ռք և սքանչացում մեծ արվեստագետին. նա տվեց մեզ մեծ գեղեցկությունը։
Այդ միջոցին մեծ արվեստագետը, որ կանգնել էր անդրիի մոտ՝ մռայլ աչքերով և մթին կնճիռներով, խորհում էր իր հոգու օվկիանում. «Իմ մեջ տիեզերական գեղեցիկն է ապրում, և իմ հոգում գեղեցկության արևներ են բոցավառվում, որոնցից ես մի նսեմ շողք միայն կարողացա խլել արտահայտելու, մարմնացնելու համար, բայց տիեզերքը մնաց իմ մեջ նորից անձեռնմխելի, իմ մեջ մեծ լռությունն է ծավալվում, ես մի նսեմ հնչյուն միայն կարողացա պոկել այդ մեծ լռությունից, բայց նա՝ բոլոր-բովանդակ մնաց համր ու անխոս իմ մեջ. արդյոք կարո՞ղ եմ հոգուս բոլոր արևները արտաշխարհ հանել, մեծ լռությանը լեզու տալ, և արդյոք ամբոխը պիտի հասկանա՞…»։
Եվ նա մռայլը աչքերին՝ վեր առավ մուրճը անդրին փշրելու համար, սակայն շրջապատ-մարդիկ բռնեցին նրա բազուկը, և ամբոխն աղաղակեց.
-Մեծ արվեստագե՛տ, նվիրիր այն մեզ, խնայիր մեզ, նա մեր գեղեցկի աստվածն է այսուհետ. մենք պաշտում ենք նրան…
Եվ արվեստագետը նորից խորհեց իր հոգու օվկիանում. «Ա՛յն, ինչ որ տվի աղքատ ամբոխին- դա փշրանքն էր հոգուս հարստության. և ա՛յն, ինչ որ թափվեց իմ գեղեցկության տիեզերական բաժակից, նա ընկավ ամբոխի վրա և ամբոխացավ. ուրեմն այդ թո՛ղ նրան լինի, ինձ նա պետք չէ, ես բարձր եմ նրանից. նա կատարյալը չէ. նա ես չեմ…»։

Ապա հեռացավ հպարտ ու մենակ, մեկուսացավ և զվարթագին սուզվեց իր հոգու անհունի մեջ՝ ստեղծագործելու բուռն տենչով, որ մեծ լռությանը լեզու տա և գեղեցկի կատարելությանը մարմին զգեցնե՝ իրականացնելու իր հոգին բոլոր հավիտյանների համար։

Պատրանք

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:

Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:

Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:

Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատըսպար գուսանի մարմինը:

Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:

  Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:

   Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:

Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա։

Առաջադրանքներ

1․Կարդա՛ պատմվածքները, համեմատիր։
2․ Գրի՛ր պատմվածքների վերլուծությունը՝ շեշտը դնելով քո սեփական դատողությունների, մտքերի վրա։
3․ Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները, բառարանով բացատրիր իմաստները, գրիր հոմանիշները։
4․Ո՞վ է «Պատրանք» պատմվածքի գլխավոր հերոսը և ինչպիսի՞ ներքին պայքար է ապրում։
5․Ինչպե՞ս է պատկերված հերոսի երազանքը․ ի՞նչ է նա ցանկանում և ինչու։
6․Ինչպե՞ս է պատմվածքում արտացոլվում պատրանքի և իրականության հակադրությունը։
7․Ի՞նչ դեր ունի բնության նկարագրությունը պատմվածքում։
8․Ինչպե՞ս է ցույց տրվում մարդկային մենությունը և հիասթափությունը։
9․Ո՞րն է հեղինակի հիմնական գաղափարը։
10․Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը՝ «Պատրանք»։
11․Ո՞րն է քո կարծիքով հերոսի ողբերգությունը։Ինչպիսի՞ լեզվամիջոցներ է օգտագործում Իսահակյանը պատմվածքում։

Posted in Երկրաչափություն 9

Կոորդինատային հարթություն

Առաջադրանքներ․

1)Գտե՛ք A և B ծայրակետերով հատվածի միջնակետի կոորդինատները, եթե

ա) A(2; 3), B(-2; 1)

(0:2)

բ) A(1; 8), B(5; 5)

(3,6.5)

2)Գտե՛ք AB հատվածի B ծայրակետի կոորդինատները, եթե C(2; — 1) կետը այդ հատվածի միջնակետն է, իսկ A ծայրակետը ունի (3; 5) կոորդինատները:


(1,−7).\


3)Գտե՛ք B կետի կոորդինատները, եթե այն A(3; −4) կետի համաչափն է կոորդինատների սկզբնակետի նկատմամբ:

(−3,4).


4)Գտե՛ք A(-2; 3) կետի` x-երի առանցքի նկատմամբ համաչափ B
կետի կոորդինատները:

(−2,−3).

5)Գտե՛ք C(7; 2) կետի՝ y-ների առանցքի նկատմամբ համաչափ D
կետի կոորդինատները:



6)Ինչի՞ է հավասար A(2; — 3) կետի հեռավորությունը՝

ա) x-երի առանցքից

բ) y-ների առանցքից

գ) կոորդինատների սկզբնակետից

7)Գտե՛ք A և B կետերի հեռավորությունը, եթե.

ա) A(1;-3), B(1; 2)

բ) A(2; 3), B(1; −1)

գ) A(0; 2), B(4; -1)

8)Գտեք ABC եռանկյան պարագիծը, եթե A(8; 1), B(5; -3), C(11; -3)։

9)Գտեք Ox առանցքի այն կետի կոորդինատները, որը գտնվում է A(5;3) կետից 5 հեռավորության վրա:

Posted in Գրականություն 9

Ավետիք Իսահակյան, Երջանկության իմաստը․09․09.2025

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան: Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ անպատասխան:
Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Մարդս խանձարուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու, թե ինչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…
Եվ լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը՝ անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛ և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Առաջադրանքներ

1․ Ուշադիր կարդա ստեղծագործությունը, դրա հիման վրա գրիր ստեղծագործագործական փոքրիկ աշխատանք ( քո մտորումները, վերլուծությունը, պատկերացումները) արծարծված թեմայի վերաբերյալ։

2 Տեղեկություն հավաքիր Սինա լեռան մասին։ Ո՞վ էր Մովսեսը, ի՞նչ կապ ուներ Սինա լեռան հետ ։
Բարձրությունը-2285
Սինայ լեռը նաև անվանում են Մովսեսի լեռ, քանի որ ըստ Հին Կտակարանի այդ լեռան վրա է Աստված հայտնվել Մովսեսին և շնորհել Տասը պատվիրանները։

Ներկայումս չկան հնագիտական ապացույցներ, որ Սինայի թերակղզում գտնվող Ջեբել Մուսայի 7507 ոտնաչափ (2288 մետր) բարձրությամբ գրանիտե գագաթը Հին Կտակարանի իրական Սինա լեռան խորհրդանիշն է, և տարբեր գիտնականներ, ինչպիսիք են Էմանուել Անատին, իր համապարփակ ուսումնասիրության մեջ գրելով. Աստծո լեռը, առաջարկել են մի քանի այլընտրանքային վայրեր: Ջեբել Մուսայի կապը Աստվածաշնչյան Սինա լեռան հետ, կարծես, առաջին անգամ զարգացել է մ.թ. 3-րդ դարում, երբ լեռան քարանձավներում ապրող ճգնավորները սկսեցին իրենց լեռը նույնացնել հին սուրբ գագաթի հետ:

3․ Բացատրիր անհասականալի բառերը, գրիր առնվազն երկու հոմանիշ դրանց համար։

դերվիշ- Մահմեդականների թափառական կրոնավոր:
աներեր-Չտատանվող, կայուն
ցուպ-Ձեռքի գավազան, ձեռնափայտ, դագանակ
հանուր-ընդհանուր
անքթիթ-Աչքը չքթթող, ակնդետ, ակնապիշ

Posted in Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն․10․09.2025

1. Ուշադրություն դարձրու տրված բառերի կազմությանը և ուղղագրությանը

Ա խումբ.

  • Ոսկեվառ
  • Գինեվաճառ
  • Գերեվարել
  • Ոսկեվազ
  • Հոգեվարք
  • Կարեվեր

Այս բառերում «եվ» կապակցությունը հիմնականում արտահայտում է հնչյունական միավոր (է+վ), երբ երկու բաղադրիչները միանում են։ Օրինակ․

  • ոսկի + վառ → ոսկեվառ
  • գինի + վաճառ → գինեվաճառ
  • գերե+վարել-Գերեվարել
  • Ոսկե+վազ- Ոսկեվազ
  • Հոգե+վարք-Հոգեվարք
  • Կարե+վեր-Կարեվեր

Բ խումբ.

  • Ոսկևորել
  • Գոտևորել
  • Ուղևոր
  • Ուղևորվել
  • Սերկևիլ
  • Հևիհև

Այստեղ «և»-ը հանդես է գալիս որպես մեկ հնչյուն (էվ), բառերի մեջ արդեն դարձել է ամբողջական տառ ու դրա համար գրվում է ն—not-պառակտված։
Օրինակ․

  • ուղի +վոր → ուղևոր (ոչ թե ուղեվոր)։
    Այսինքն՝ Բ խմբի բառերը գրվում են «և»-ով, քանի որ այդտեղ այն ձուլված է մեկ հնչյունի մեջ։

2. Կետերի փոխարինում («և» հնչյունակապակցությունը)

Երթ․եկել – երթևեկել
.ա, նա. – վա, նաև
անձր.աբեր – անձրևաբեր
առ.տուր –առևտուր
ոսկ.արս – ոսկեվարս
գեր.աճառ – գերեվաճառ
դափն.վարդ – դափնևարդ
ար.ելա.րոպական – արևելաեվրոպական
ս.ագրել – սևագրել
.րոպական – ևրոպական
հ.ասպառ – հևասպառ
ուղ.ճար – ուղեվճար
ու.որ – ուղևոր


3. Ա և Բ խմբի բառերի համեմատություն

Ա խումբ.
Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ, ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ

Այստեղ «մ» հնչյունը առաջացել է բ, պ հնչյունների ազդեցությամբ (հնչյունական ձուլում)։

Բ խումբ.
Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման, անպատրաստ, անփոխարինելի, անփույթ

Այստեղ «ան-» նախածանցն պահպանվել է ն-ով, քանի որ հաջորդող հնչյունները չեն պահանջում հնչյունափոխություն։

Եզրակացություն.

  • «Ա» խմբում ձայնեղ հնչյունների առաջ ն → մ է դառնում։
  • «Բ» խմբում մնում է «ն»։

4. Կետերի փոխարեն «մ» կամ «ն»

Ա.պաճույճ – ամբաճույճ
ա.բարտակ – ամբարտակ
ա.փարատ – ամփարատ
ա.բասիր – ամբասիր
ա.բերան – ամբերան
ա.պրոպ – ամբրոպ
հա.մբերություն – համբերություն
հա.պատրաստից – անպատրաստից
ա.փառունակ – ամբառունակ
ա.պատեհ – անպատեհ


5. Բառերը տեղադրիր նախադասություններում

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ․ կարծես դժոխք լիներ։

Գլորվում էր զառիվայր լանջով։

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ։

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր։

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են։

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել։

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի։

Posted in русский 9

синоним


  • писать – записывать, фиксировать, делать заметку

  • читать – прочитывать, изучать

  • бежать – мчаться, убегать, спешить

  • остановиться – прекратить, задержаться, оставаться

  • лететь – мчаться, прыгать, взлетать

  • радость – веселье, ликование, восторг, удовольствие

  • солнце – светило, свет, сияние

  • ночь – сумерки, темнота, ночное время
Posted in русский 9

Роль языка в жизни общества

  1. Язык — это своеобразная совокупность звуков и символов, каждый из которых имеет определенное значение. Язык это важный инструмент человеческого взаимодействия и общения. Благодаря языку мы можем выражать свои мысли в материальной речевой форме. 

Если бы не было языка, то я не представляю, как бы мы общались. В любом случае, человек придумал бы способ, чтобы доходчиво что-то объяснить другому человеку (например, язык жестов и др.). Не зря в каждом государстве есть свой язык.

Родной язык – это часть национальной культуры и очень важная часть каждого человека. Бесспорно, свой родной язык нужно знать и беречь. Это также важно, как знать и уважать языки других народов.

Человек не обладает даром речи с момента рождения. Ведь маленький ребенок начинает разговаривать только тогда, когда ему удается научиться повторять фонетические звуки, которые издают окружающие его люди, и благодаря умению мыслить, он предает им правильное значение.

 Язык это живой организм, который поддается влиянию исторических, политических и социальных изменений в жизни общественности.

Под влиянием времени, некоторые слова отмирают и навсегда уходят из обихода, взамен им в язык приходят новые слова, которые максимально соответствуют требованиям времени. 

Посмотрите вокруг, и вы увидите много удивительных вещей, созданных разумом и руками человека: телефон, компьютер, автомобили, корабли, самолёты, ракеты… Но самое удивительное и мудрое, что создало человечество, — это язык. Говорить умеют все люди на Земле. Они говорят на разных языках, а задача у всех языков одна — помогать людям понимать друг друга при общении, в общей работе.

Без языка невозможны жизнь человека, людей, общества, развитие науки, техники, искусства. Значение языка (речи, слова) отмечают русские пословицы.

Беседа с однокурсниками о том, в каких ситуациях они говорят на русском
языке, а в каких – на родном.

Лексика и фразеология
Синонимы, антонимы, фразеологизмы.
Слово как единица языка. Понятие и слово. Термин.
Слова и выражения по теме: древние языки, иностранный язык, живой язык,
мертвый язык, литературный язык, поэтический язык, язык науки, славянские
языки, язык Пушкина, язык писателей, язык художественной литературы,
изучать язык, владеть языком и т.д.

Фразеология: длинный язык, злые языки, Эзопов язык, язык без костей, язык
развязался, язык чешется, высунув язык, держать язык за зубами, найти общий язык, прикусить язык, язык проглотить, дать волю языку, болтать языком, тянуть за язык, вертится на языке, говорить на разных языках, сорвалось с языка и т.д.

Синонимы. Антонимы. Омонимы.(Омонимы — это слова, которые звучат и пишутся одинаково, но имеют совершенно разные значения и не связаны по смыслу. Например, «лук» как овощ и «лук» как оружие, или «ключ» как инструмент, родник и нотный знак.


а. К какой профессии относятся слова?

  • Электроды – медицина, электрики (медицинские процедуры, сварочные работы).
  • Кастрюля – повар, кулинария.
  • Провода – электрик.
  • Шприц – медицина.
  • Молоток – строитель, столяр, слесарь.
  • Печь – пекарь, металлург.
  • Вирус – медицина, биология, IT (компьютерные вирусы).
  • Метла – дворник.
  • Экскурсия – экскурсовод, туризм.
  • Акварель – художник.
  • Аккорд – музыкант.
  • Кариес – стоматолог.

б. Текст про врача

В тексте встречаются профессионализмы врача и медицинской сферы:

  • терапевт
  • давление
  • тонометр
  • жалобы
  • рецепты
  • лекарства
  • аптека
  • фонендоскоп
  • температура
  • градусник
  • инъекция
  • процедурный кабинет
  • медсестра

в. Найти неологизмы

В тексте и предложениях нужно выделить новые слова (неологизмы), которые сравнительно недавно вошли в язык:

  1. Лидер
  2. Аутсайдер
  3. Интернет
  4. Бренд
  5. Секонд-хенд
  6. Стилист
  7. Имиджмейкер
  8. Ноутбук
  9. Хот-дог
  10. Клип (в значении «музыкальный ролик»)
  11. Имиджмейкер (ещё раз в заданиях)
  12. Ремикс
  13. Рафаэлло (торговая марка → стало нарицательным словом)
  14. Фанта (торговая марка напитка)
  15. Секондхенд (ещё раз в предложениях)
Posted in Հանրահաշիվ 9

Քառակուսային հավասարում

D=b2-4ac
x = -b/2a
x1=(-b+√D)/2a
x2=(-b-√D)/2a

1) Հաշվեք քառակուսային եռանդամի տարբերիչը.
ա) 2x2 + 5x — 3
D=25+24=49

բ) x2 + 6x + 9
D=36-36=0

գ) x2 + 2x + 2
D=4-8=-4

դ) 2x2 — 5x — 7
D=25+56=81

ե) 6x2 + x — 2
D=1+48=49

զ) 3x2 + 4x + 5
D=16-60=-44

2) Լուծե՛ք քառակուսային հավասարումը.
ա) 2y2 — 9y + 10 = 0
D=81-80=1
x1=(9+1)/4=2,5
x2=(9-1)/4=2

բ) 16a2 — 40a + 25 = 0
D=1600-1600=0
x=40/32=1,25

գ) x2 — 8x + 16 = 0
D=64-64=0
x=8/2=4

դ) 9z2 — 30z + 25 = 0
D=900-900=0
x=30/18=1,6

ե) 7x2 — 13x — 20 = 0
D=169+560=729
x1=(13+27)/14=2,8
x2=(13-27)/14=-1

Posted in Աշխարհագրություն 9

«ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:
Հայաստանի կլիման բառեխարն լեռնային է՝ ոչ շատ տաք, ոչ շատ ցուրտ: Չունի ելք դեպի ծով կամ օվկիանոս, հարևան երկրների հետ վատ հարաբերությունների մեջ է, չարգացած երկրներից և տնտեսական հզոր կենտրոններից հեռու է գտնվում:
4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Նեպալ, Վրաստան, Կիրքիզստան, Տաջիկստան, Ադրբեջան

Posted in Հայոց Լեզու 9

Հայտորոշիչ թեստ. 02.09.2025\


1. Ո՞ր միտքն է ճիշտ՝ ըստ տեքստի բովանդակության։
4) Բենը կարծում էր, որ ինքը չի կարողանում լավ նվագել։

2. Հետևյալներից ո՞րն է Էմման համառորեն պնդում` հակադրվելով Բենին։
2) Բենը նվագել գիտի։

3. Ո՞ր բառաձևն է սխալ գրված։
4) երգեյի → ճիշտն է երգեի։

4. Ո՞ր տարբերակում է գծիկը ավելորդ։
2) հենց -որ → ճիշտն է առանց գծիկի (հենց որ

5. Ո՞ր բառում հնչյունափոխություն չկա։
3) հատկապես։

6. Ո՞ր բառում է տառերի և հնչյունների քանակը հավասար։
2) ամենևին։

7. Դաշնամուրային բառում քանի՞ բաց և քանի՞ փակ վանկ կա։
1) 3 բաց, 2 փակ։

8. Տրված բառերից որի՞ հոմանիշը տեքստի II հատվածում կա։
1) փաղաքշանք → (գուրգուրանք)։

9. Ի՞նչ է նշանակում համակել բառը։
1) ամբողջապես պատել։

10. Ո՞ր բառն է պարզ։
2) ժամանակ։

11. Ո՞ր բառում նախածանց չկա։
2) անկյուն։

12. Տեքստի ո՞ր հատվածում արգելական հրամայականով բայաձև կա։
1) I (օր.՝ «Նեղություն մի՛ կրեք»)։

13. Ո՞ր բառի հոգնակին է կազմվում եր-ով։
4) խաչքար → խաչքարեր։

14. Ո՞ր բառի հոլովումն է սխալ գրված։
1) ցանկություն — ա ներքին (սխալ է)։

15. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։
2) միշտ — ածական (սխալ է, սա hatukav ծավալի մակբայ է)։

16. Ո՞ր նախադասության մեջ է համադասական շաղկապը նախադասության անդամներ կապել։
4) IV. 2 («Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց»)։

17. Տրված նախադասության մեջ ընդգծվածը ի՞նչ պաշտոն է կատարում։
«Հիանալի հնչողություն ունի, չնայած այդքան փոքր է»:

3) ստորոգելի։

18. հատվածի ո՞ր նախադասությունն է պարզ համառոտ։
3) Կարծեմ Ֆիլադելֆիայում։

19. Նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով արտահայտված գոյականական անդամի լրացում չկա։
2) ածականով։

20. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։
2) մի քանի — չափի պարագա (սխալ է, ճիշտն է՝ որոշիչ)։

21. հատվածից դուրս գրիր 1 բառ, որում ե-ն հնչյունափոխվել է ի-ի։
հասկացավ (հասկանալ → հասկաց)։

22. 5 նախադասությունից դուրս գրիր 1 բառաձև, որի շեշտը վերջին վանկի վրա չէ։
մտածեց։

23. II հատվածից դուրս գրիր բառ (բառաձև), որում գաղտնավանկ կա։
շուրջն։

24. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճշգրիտ։
ստույգ։

25. հատվածում ի՞նչ բառերով է բնութագրվում Բենի նվագած երաժշտությունը։
մեղմ, թախծալի։

26. հատվածից դուրս գրիր 1 կրկնավոր բարդություն։
երկար-երկար։

27. հատվածից դուրս գրիր որոշյալ դերանունը։
իր։

28. 3 նախադասությունից դուրս գրիր 1 մակբայ։
արդեն։

29. 1 նախադասությունից դուրս գրիր պատճառական բայը։
0դարձավ։

30. I հատվածից դուրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։
ենթադրեց։

31. 7 նախադասությունից դուրս գրիր 1 համակատար դերբայ։
նայելով։

32. Գրի՛ր II հատվածի այն բարդ նախադասության համարը, որի ոչ մի բաղադրիչում ենթակա չկա։
2-րդ նախադասություն։

33. 7 նախադասության ուղղակի խոսքը ինչո՞ւ է չակերտներում գրված։
որովհետև դա Էմմայի մտքի մեջ ասված խոսք է, ոչ բարձրաձայն։

34. Գրի՛ր I. 4 նախադասության դաշնամուրին բառի պաշտոնը։
ուղիղ խնդիր։

35. Շարադասությունը փոխիր. «Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց»:
«Նրա ժպիտը նկատելով՝ Էմման մտածեց»:

36. Ի՞նչ կարծիք կազմեցիր Բենի մասին։ (50-70 բառ)
Բենը երազող, զգայուն և համեստ տղա է։ Նա մեծ սեր ունի երաժշտության հանդեպ, չնայած երբեք չի սովորել դաշնամուր նվագել։ Նրա անկեղծությունն ու համեստությունը ցույց են տալիս ներքին ազնվություն։ Նա երազում է ունենալ դաշնամուր և փորձել իր զգացմունքները արտահայտել երաժշտությամբ։ Բենը այնպիսի մարդ է, որին բավարար է մի փոքր հնարավորություն՝ իր մեջ թաքնված գեղեցկությունը բացահայտելու համար։