Posted in Երկրաչափություն 8

Եռանկյան մակերեսը

1)Դիցուք՝ a-ն եռանկյան հիմքն է, h–ը՝ բարձրությունը, իսկ S-ը՝ մակերեսը: Գտեք՝

ա) S-ը, եթե a = 7 սմ, h = 11 սմ =38.5 սմ²

բ) h-ը, եթե a = 14 սմ, S = 37,8 սմ2 =5.4 սմ

գ) a-ն, եթե S = h2, h = 2 սմ: = 4 սմ

2)ABC եռանկյան AB և BC կողմերը համապատասխանաբար 16 սմ և 22 սմ են: Գտեք BC կողմին տարված բարձրությու նը, եթե AB կողմին տարված բարձրությունը 11 սմ է:

8 սմ

3)Եռանկյան երկու կողմերն են 7,5 սմ և 3,2 սմ: Դրանցից մեծին տարված բարձրությունը 2,4 սմ է: Գտեք տրված կողմերից փոքրին տարված բարձրությունը:

5.6

4)Գտեք ուղղանկյուն եռանկյան մակերեսը, եթե նրա էջերն են՝

ա) 4 սմ և 11 սմ,=22 սմ²

բ)12 սմ և 3 դմ=180 սմ²

5)Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 14 սմ է, իսկ անկյուններից մեկը՝ 45°: Գտեք եռանկյան մակերեսը:

14×14:2=98

6)Երկու եռանկյան բարձրությունները հավասար են, իսկ նրանցից մեկի հիմքը երկու անգամ փոքր է մյուսի հիմքից: Գտեք այդ եռանկյունների մակերեսների հարաբերությունը։

Քանի որ հիմքերից մեկը 2 անգամ փոքր է, մակերեսների հարաբերությունը կլինի 2։

7)Գտեք 10 սմ ներքնաձիգով հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան մակերեսը։

25 սմ²

8)ABCD ուղղանկյան BD անկյունագիծը 12 սմ է: B գագաթի հեռավորությունը AC ուղղից հավասար է 4 սմ: Գտեք ABC եռանկյան մակերեսը։

12×4=24

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն.17.02-19.02

1. Հարցական նախադասություններ

Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:

  • Ո՞վ փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը։
  • Քրիստին Լիսկևիչը ի՞նչ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը։
  • Քրիստին Լիսկևիչը ինչպե՞ս ճանապարհորդեց Երկիր մոլորակի շուրջը։
  • Քրիստին Լիսկևիչը ո՞ւր ճանապարհորդեց։
  • Քրիստին Լիսկևիչը ի՞նչ արեց։

2. Ենթակայի և ստորոգյալի համաձայնեցում

  • Ոչ ոք չի փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
  • Փողոցում քայլում էր երկու մարդ:
  • Ժողովուրդը հավաքվել էր հրապարակում:
  • Ճյուղին նստած էր տասը ճնճղուկ:
  • Մի քանի տղա լսում էր:
  • Մի երկու երեխա խաղում էր բակում:
  • Սարի լանջին մի խումբ գառ էր երևում:
  • Հավաքված մարդկանց մի մասը զրուցում էր:
  • Աստղագետների մեծամասնությունը գտնում էր, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:

3. Նախադասությունների միացում

  • Աղվեսը մի թուղթ գտավ և այն տարավ գայլին։ (Երկրորդ նախադասության ենթական (աղվեսը) դուրս է գալիս, քանի որ նույնն է առաջինում)
  • Թագավորը ժլատ ու աչքածակ մարդ էր, ուստի հրամայեց, որ կարասը իրեն տան։ (Ենթական դուրս է գալիս, քանի որ նույնն է երկու նախադասությունում)
  • Կղզին լճի հարավ-արևելքում էր և տարբերվում էր հյուսիսային ափից թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով։ (Ենթական դուրս չի գալիս, քանի որ պետք է ընդգծվի համեմատությունը)
  • Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին, բայց անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այնտեղից։ (Ենթական պահվում է, քանի որ երկու տարբեր գործողություններ են նշվում)
  • Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը, ու տիկինը, անցնելով չոր փոսի վրայով, մոտեցավ կոճղերին։ (Ենթական դուրս չի գալիս, քանի որ նոր գործողության համար անհրաժեշտ է)
  • Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս, իսկ վարորդը մեքենան արգելակեց։ (Ենթական պահպանվում է, քանի որ երկու տարբեր անձինք են կատարում գործողությունները)
  • Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները և մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց։ (Ենթական դուրս է գալիս երկրորդ նախադասությունում, քանի որ անցումն ինքնին հասկանալի է)
  • Որպես խայծ, վանդակի մեջ ես կդնեմ ամենագայթակղիչ բանանները, իսկ տերը, նրան համոզելու համար, առաջինը կմտնի վանդակը։ (Ենթական պահպանվում է, քանի որ գործողությունները տարբեր անձինք են կատարում)

4. Պակասող ստորոգյալների լրացում

  • Մարդիկ հաճախ երկնքին նայում են։
  • Մարդկանց մեծ մասը լուսինը պատկերացնում է ափսեի չափ։
  • Հեռավորությունը սխալ չափվում է մարդկանց կողմից։
  • Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ մնում էին աչքերի առջև։
  • Իրականում լուսինը փոքր է։
  • Աստղերի միջև հեռավորությունը հսկայական է։

5. Պակասող ստորոգյալների լրացում

  • Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն փայլն էր։
  • Նրա տեսած առարկան անորոշ էր։
  • Մթության մեջ բոլոր առարկաները ստվերոտ են։
  • Թռիչքի տևողությունը հինգ ժամ է։
  • Ջերմության աղբյուրը արևն է։
  • Դրա պատճառը նա է։

6. Նախադասությունների ընդլայնում

  • Խելացի ու հոգատար որդիներն անհանգստանում էին։ (Ո՞վ էր անհանգստանում)
  • Քո մտերիմ ընկերդ արդեն գնացել է։ (Ո՞վ էր գնացել)
  • Արշավախումբը դժվարությամբ վերադարձավ ձյունածածկ լեռներից։ (Որտեղի՞ց վերադարձավ)
  • Քո գեղեցիկ երգը գրավեց մարդկանց։ (Ի՞նչը գրավեց մարդկանց)
  • Ծանր վարագույրը դանդաղ փակվեց։ (Ի՞նչը փակվեց)
  • Բարեհամբույր հյուրը խոսելով մոտեցավ։ (Ո՞վ էր մոտենում)

7. Նկարագրող բառեր ավելացնել

  • Աֆրիկայի տաք ու արևոտ ափերին արագավազ ջայլամներն են հսկում խոշոր եղջերավոր հոտերին։
    (Ո՞րտեղ, ի՞նչ ջայլամներ, ի՞նչ հոտեր)
  • Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները դարեր շարունակ պատմում են ջրհեղեղի մասին։
    (Ո՞վ, ինչքան ժամանակ)
  • Այդ երկար ու վտանգավոր ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում։
    (Ո՞ր ճամփորդության, ի՞նչ պատմություն)
  • Այդ ճշգրիտ գծագրած կետում դրված թուղթը կայրվի։
    (Ո՞ր կետում, ի՞նչ թուղթ)
  • Թափանցիկ սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում։
    (Ի՞նչ սառույց)
  • Հզոր լամպի պայծառ ճառագայթներն անդրադառնում էին հայելուց։
    (Ի՞նչ ճառագայթներ, որտեղից)

8. Գոյականներին որոշիչ ավելացնել

  • Մաշված ու հին ձկնորսի ցանցը մի փոքրիկ ձկնիկ ընկավ։
  • Նա ուշադրությամբ նայում էր ալեկոծ ծովի խոշոր ալիքներին։
  • Նավից ապշահար հետևում էին կարմրահեր ու բարձրահասակ հնդկացիներին։
  • Պարզ ու հստակ պատասխանը ճիշտ էր։
  • Չափազանց մանրամասն ու երկար բացատրությունը չհամոզեց։
Posted in Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն.17.02-19.02

1. Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ (քանիսը կարող ես):Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:

2. Նախադասության  ընդգծված անդամները՝  ենթական ու ստորոգրյալը համաձայնեցրո՛ւ:

Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:

Փողոցում քայլում էին երկու մարդ:

Ժողովուրդը հավաքվել են հրապարակում:

Ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:

Մի քանի տղա լսում էին:

Մի երկու երեխա խաղում էին բակում:

Սարի լանջին մի խումբ գառ են երևում:

Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:

Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:

3. Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու,կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝  ենթական, ո՛ր դեպքում է դուրս գալիս:Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը  հրամայեց, որ կարասը իրեն տան:Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:4. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:Մարդիկ հաճախ երկնքին….(ի՞նչ են անում):Մարդկանց մեծ մասը լուսինը…..(ի՞նչ է անում) ափսեի չափ:Հեռավորությունը սխալ….(ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ… (ի՞նչ եղան):Իրականում լուսինը…(ինչպիսի՞ն է):Աստղերի մեջ հեռավորությունը ….(ինչքա՞ն է):5. Կետերի փոխարեն գրի՛ր   ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն  (ստորոգելի):Օրինակ`Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչը)  էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն….(ի՞նչը) էր: Նրա տեսած առարկան (ինչպիսի՞ն)  էր: Մթության մեջ բոլոր առարկաները ….(ինչպիսի՞ն)  են:  Թռիչքի տևողությունը….(ինչքա՞ն) է:   Ջերմության աղբյուրը ….(ի՞նչ) է:   Դրա պատճառը…(ո՞վ) է:6.Նախադասություններն ընդարձակի՛ր՝  ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն  (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:Օրինակ`Այդ երևույթը բացատրելի է:-Գունային այդ երևույթը բացատրելի է: Մթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է:Որդիներն անհանգստանում էին:Ընկերդ արդեն գնացելէ:Արշավախումբը վերադարձավ լեռներից:Քո երգը գրավեց մարդկանց:Վարագույրը փակվեց:Հյուրը խոսելով մոտեցավ:7. Նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ  բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում  որոշիչ:Օրինակ` Քաղաքում մարդիկ էին ապրում:-  Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:Այդ կետում դրված թուղթը կայրվի:Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում:Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց:8. Տրված  նախադասություններն ընդարձակի՛ր` ընդգծված գոյականներին բառով կամ բառակապակցությամբ արտահայտված որոշիչներ ավելացրնելով:Օրինակ` Հայացքը սահում է առարկաների վրայով :- Տարտամ ու անհանգիստ հայացքը սահում էր դես ու դեն ցրված առարկաների վրայով:Ձկնորսի  ցանցը մի ձկնիկ ընկավ: Նայում էր ծովի ալիքներին:Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:Պատասխանը ճիշտ էր:Բացատրությունը չհամոզեց:

Posted in Ուսումնկան Նախագծեր 2025

հարցաշար

1. Ինչ ուսումնական նախագծերի եք մասնակցել (կցեք հղումը)

նախագիծ Կաթից-մածուն։

2. Ի՞նչ մեկօրյա ճամփորդությունների եք մասնակցել (կցել հաշվետվության հղումը)

3. Ի՞նչ բազմօրյա ճամփորդությունների եք մասնակցել (կցել հաշվետվության հղումը)

%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4/

4. Ի՞նչ արշավախմբային-վրանային ճամբարի եք մասնակցել 2024-2025 ուստարում։ Կցեք հղումը

5. Նշեք ձեր ընտրությամբ գործունեությունը, տեադրեք բլոգի համապատասխան բաժինը

Երգ

ընտրության գործունեություն երգ

6. Նշեք ձեր ընտրությամբ մարզաձևը, տեադրեք բլոգի համապատասխան բաժինը

7. Եթե ունեք անբավարար կամ ցածր գնահատական, նշեք, թե որ առարկայից

Անգլերեն։

8. Եթե տարվա ընթացքում ստացել եք նկատողություններ, ապա նշեք, ինչի համար

9. Ի՞նչ մրցանակների եք արժանացել դպրոցում

10. Ի՞նչ մրցանակների եք արժանացել դպրոցից դուրս

11. Ի՞նչ ստուգատեսների, ցուցադրությունների, համերգների, մրցումների եք մասնակցել։ Կցեք հաշվետվության հղումը

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն 

1. Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար հարկավոր է հետևել մի շարք առողջարար սովորույթների․

  • Առողջ սնունդ – Սննդակարգում ներառել վիտամիններով և հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ (մրգեր, բանջարեղեն, ընկույզներ, մեղր, սխտոր, կոճապղպեղ):
  • Հեղուկների բավարար ընդունում – Ջրի, խոտաբույսերի թեյերի և բնական հյութերի օգտագործումը օգնում է օրգանիզմի մաքրմանը և խոնավությանը:
  • Ֆիզիկական ակտիվություն – Ամենօրյա թեթև վարժությունները, քայլքը և շնչառական մարզումները բարելավում են թոքերի աշխատանքը:
  • Օդափոխություն և խոնավեցում – Փակ տարածքներում անհրաժեշտ է ապահովել թարմ օդի հոսք և խոնավություն:
  • Ճիշտ քուն և հանգիստ – 7-9 ժամանոց լիարժեք քունը ամրացնում է իմունային համակարգը:
  • Մրսածության կանխարգելում – Հագնվել եղանակին համապատասխան, խուսափել մարմնի գերտաքացումից կամ գերսառեցումից:
  • Վատ սովորույթների հրաժարում – Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը թուլացնում են շնչառական օրգանները:
  • Պատվաստում – Անհրաժեշտության դեպքում բժշկի խորհրդով կարելի է պատվաստվել շնչառական հիվանդություններից պաշտպանվելու համար:

2. Որո՞նք են շնչառության հիգիենայի հիմնական կանոնները

  • Քթի միջոցով շնչառություն – Միշտ փորձել շնչել քթի միջոցով, քանի որ այն օդը ֆիլտրում, տաքացնում և խոնավեցնում է:
  • Օդափոխված և մաքուր միջավայր – Խուսափել ծխով, փոշով կամ այլ վնասակար նյութերով աղտոտված օդից:
  • Ճիշտ կեցվածք – Ուղիղ նստել կամ կանգնել, որպեսզի թոքերը լիարժեք կարողանան օդ ընդունել:
  • Հաճախակի օդափոխություն – Սենյակը պարբերաբար օդափոխել, հատկապես ձմռանը, երբ խոնավությունը ցածր է:
  • Շնչառական վարժություններ – Կատարել հատուկ վարժություններ թոքերի ծավալն ավելացնելու և շնչառությունը բարելավելու համար:
  • Քթի և բերանի հիգիենա – Ամեն օր լվանալ քիթը աղաջրով, իսկ բերանի խոռոչը լվանալ հակաբակտերիալ լուծույթներով:
  • Վարակներից պաշտպանություն – Հիվանդ մարդկանց հետ շփման ժամանակ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն:
  • Ձեռքերի հիգիենա – Լվանալ ձեռքերը օճառով, հատկապես մրսածության սեզոնին:

3. Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները

Քթի խոռոչում գտնվող օտար մարմնի հեռացում․

  • Խնդրել տուժածին ուժեղ փչել քթով, փակելով մյուս քթանցքը:
  • Եթե առարկան չի հեռանում, անհրաժեշտ է դիմել բժշկի:
  • Չի թույլատրվում խորացնել օտար մարմինը՝ փայտիկով կամ այլ միջոցներով:

Շնչափողում գտնվող օտար մարմնի հեռացում․

  • Եթե տուժածը հազում է, թողնել, որ ինքնուրույն փորձի հեռացնել օտար մարմինը:
  • Եթե շնչառությունը դժվարացել է, անհրաժեշտ է իրականացնել Հեմլիխի հնարքը
    1. Տուժածին կանգնեցնել կամ նստեցնել:
    2. Կանգնել նրա հետևում, գրկել իրանը երկու ձեռքով:
    3. Մեկ ձեռքը բռունցքի ձևով տեղադրել պորտի և կրծքավանդակի ստորին մասի միջև:
    4. Մյուս ձեռքով սեղմել բռունցքը՝ կատարելով արագ, դեպի վեր ուղղված շարժումներ (5 անգամ):
    5. Եթե օտար մարմինը չի դուրս եկել, կրկնել հնարքը կամ անհապաղ դիմել շտապ օգնության:

Posted in English 8

English classwork

  1. The key was found.
  2. Mistakes were made.
  3. That woman was loved.
  4. The rooms were cleaned.
  5. The computer was fixed.
  6. That house was built.
  7. War and Peace was written.
  8. The Mona Lisa was painted.
  9. My wallet was stolen.
  10. Lunch was prepared.
  11. A lot of coffee was drunk.
  12. The papers were forgotten.
  13. The windows were closed.
  14. Julie and Luke were invited to a party.
  15. A website was built.
  16. All the cakes were eaten.
  17. I was told to wait.
  18. A lot of new waiters were employed.
  19. A shop was opened.
  20. The letter was lost.
  • Films are watched by Mr. Jones.
  • English is spoken by the people.
  • Comics are read by him.
  • Volleyball is played by us.
  • The song is sung by them.
  • Photos are taken by me.
  • The housework is done by her.
  • The children are helped by the policemen.
  • Poems are written by him.
  • The flowers are watered by mother.
Posted in Քիմիա 8

Նյութի քանակ, մոլ

1. Որքան է 4,03* 10  23 թվով երկաթի մոլեկուլների քանակը (մոլ):

n — ?

N = 4,03 * 10-23

NA = 6,02 * 10-23

n = N/NA = 4,03 * 10-23 / 6,02 * 10-23 = 0,669 մոլ

2. Որքան է 0,4 մոլ քանակով ջրածնի ատոմների թիվը:

N = ?

n = 0,4

NA = 6,02 * 10-23

N = n * NA = 0,4 * 6,02 * 10-23 = 2,408 * 10-23

3. Տրված է’ K2SO4, Na2O, CaCO3, CO2, NaOH, H2SO4, AgCl, Cu(OH)2, N2O5, Fe(OH)3, HCl, Ba(OH)2, HNO3, ընտրիր

ա) օքսիդի, Na2O, CO2, N2O5
բ) հիմքի, NaOH, Cu(OH)2, Fe(OH)3, Ba(OH)2
գ) թթվի, H2SO4, HCl, HNO3
դ) աղի բանաձև(եր)ը: K2SO4, CaCO3 , AgCl

Posted in Հասարակագիտություն 8

Ինչ է իշխանությունը

Իշխանության դրական և բացասական կողմերը

Դրական կողմերը՝
Կարգ ու կանոն – Իշխանությունն ապահովում է հասարակության կարգավորված աշխատանքը, օրենքի գերակայությունը և հանրային անվտանգությունը։
Արտոնություններ և հնարավորություններ – Իշխանություն ունեցող անձինք կամ խմբերը կարող են ազդեցություն ունենալ երկրի զարգացման, բարեփոխումների իրականացման և մարդկանց կյանքի բարելավման վրա։
Տնտեսական և սոցիալական զարգացում – Իշխանությունը կարող է խթանել տնտեսության աճը, ներդրումները և բարելավել սոցիալական ծրագրերը։
Ազգային անվտանգություն – Պետական իշխանությունը պաշտպանում է քաղաքացիներին արտաքին սպառնալիքներից ու ներքին անկայունություններից։

Բացասական կողմերը՝
Չարաշահում և կոռուպցիա – Իշխանությունը կարող է բերել անարդարությունների, կոռուպցիոն սխեմաների և սեփական շահերի պաշտպանությանը։
Անկառավարելիություն – Չափազանց մեծ իշխանությունը հաճախ վերածվում է բռնապետության, երբ որոշումները կայացվում են առանց հաշվի առնելու ժողովրդի կամքը։
Հասարակության պառակտում – Երբ իշխանությունը չի ծառայեցվում հասարակության շահերին, այն կարող է առաջացնել բևեռացվածություն, դասակարգային անհավասարություն և սոցիալական հակասություններ։
Անհատական ազատությունների սահմանափակում – Որոշ իշխանական համակարգեր կարող են սահմանափակել խոսքի ազատությունը, մամուլի անկախությունը և քաղաքացիների իրավունքները։

Իշխանությունը՝ առավելություն, արտոնություն, թե…

Իշխանությունը կարող է լինել ինչպես արտոնություն, այնպես էլ պատասխանատվություն։

  • Եթե այն օգտագործվում է միայն անձնական շահերի համար, ապա այն դառնում է արտոնություն, որի միջոցով որոշ մարդիկ կարող են իրենց վեր դասել ուրիշներից։
  • Եթե այն ծառայում է հասարակությանը, ապա այն ավելի շատ պատասխանատվություն է, քանի որ պահանջում է ծանր որոշումներ, արդարության պահպանում և հասարակության բարեկեցության ապահովում։

Ինչպես է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա

Իշխանությունն ազդում է մարդկանց վարքագծի վրա տարբեր միջոցներով՝
Օրենքներ և կանոնակարգեր – Սահմանելով օրենքներ, որոնց խախտման դեպքում մարդիկ պատժվում են։
Կրթություն և քարոզչություն – Կրթական համակարգի, լրատվամիջոցների և սոցիալական հարթակների միջոցով ձևավորում է մարդկանց մտածելակերպը։
Պարգևատրումներ և պատժամիջոցներ – Ստեղծելով խրախուսիչ մեխանիզմներ կամ սահմանելով պատժամիջոցներ, պետությունը կարող է ուղղորդել մարդկանց վարքագիծը։
Մշակութային և գաղափարական ազդեցություն – Ազդում է հանրային կարծիքի, ազգային ինքնության և մշակույթի ձևավորման վրա։

Պետությունը կարգուկանոն հաստատելու և պաշտպանելու միջոցները

Օրենսդրական համակարգ – Սահմանադրություն, օրենքներ, իրավական կարգավորումներ։
Իրավապահ մարմիններ – Ոստիկանություն, դատական համակարգ, ազգային անվտանգություն։
Բանակ – Արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու և ներքին կայունությունը պահպանելու համար։
Հասարակական վերահսկողություն – Քաղաքացիական ակտիվություն, ընտրական համակարգ, մամուլի ազատություն։
Տնտեսական մեխանիզմներ – Հարկային քաղաքականություն, աշխատաշուկայի կարգավորում, սոցիալական ապահովության ծրագրեր։

Posted in Գրականություն 8

Եղիշե Չարենց «Տաղ՝ ձոնված գրքերին»

Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
Իմ խոհերի վսեմ այրուձին:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը:
Ուղեկից են դառնում մինչև ի մահ
Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,-
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
Հալածում են մեզ մինչև վե՛րջ:
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով` անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում:
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,-
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում — և մոռացվում հավետ…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի ու անագորույն:-
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս:
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,-
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ-
Գաղջ` շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք:
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամու՜,
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր:-
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,-
Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի:
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու-
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագու՛մն եմ ես սիրում վերին,
Այս բույրը մշտահոլով:
Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
Մեր տների փայտյա դարակներում բազմած`
Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար:
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր: